Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2017
Քահանայության զորությունը ուխտերը պահելու միջոցով
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչում փնտրեք, թե ինչով կարող եք կիսվել: Սփոփող Միության նպատակը հասկանալն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնություններին:
Հավատ, ընտանիք, սփոփանք
«Իմ ուղերձը … բոլորին այն է, որ մենք կարող ենք ապրել ամեն ժամ «օրհնված քահանայության զորության ուժով», անկախ մեր պայմաններից», - ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը:
«… Եթե դուք արժանիորեն մասնակցեք քահանայության արարողություններին, Տերը ձեզ կտա ավելի մեծ ուժ, խաղաղություն և հավերժական հեռանկար»: Ինչ իրավիճակում էլ որ դուք լինեք, ձեր տունը կլինի «օրհնված քահանայության զորության ուժով»։1
Ինչպե՞ս ենք հրավիրում քահանայության զորությունը մեր կյանք: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը հիշեցնում է մեզ, որ «նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը և այնուհետև ստացել իրենց օժտումը Տիրոջ տանը, կարող են ստանալ մեծամեծ հրաշալի օրհնություններ։ Օժտումը բառիս բուն իմաստով զորության պարգև է … [և] մեր Երկնային Հայրն առատաձեռնորեն տալիս է մեզ Իր զորությունը»։ Նա հիշեցնում է մեզ, որ տաճարում տղամարդն ու կինը «երկուսն էլ օժտվում են նույն զորությամբ, որը քահանայության զորությունն է»։2
Լինդա Կ․ Բըրթընը՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահը, ասել է․ «Քանի որ քահանայության զորությունը մի բան է, որ բոլորս էլ ցանկանում ենք ունենալ տանը, մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր կյանք հրավիրենք այդ զորությունը։ Անձնական արդարակեցությունը խիստ անհրաժեշտ է քահանայության զորությունն ունենալու համար»։3
«Եթե մենք խոնարհաբար մեզ տրամադրենք Տիրոջը և խնդրենք Նրան ուսուցանել մեզ, Նա մեզ ցույց կտա, թե ինչպես մենք կարող ենք ավելի շատ ստանալ Նրա զորությունը», - ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը։4
Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ
1 Նեփի 14․14, Վարդապետություն և Ուխտեր 121․36, 132․20, reliefsociety.lds.org
© 2017 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/16: Թարգմանության հաստատումը. 6/16: First Presidency Message, June 2017-ի թարգմանությունը Armenian 97926 201