2017
Միսիոներ առանց կրծքանշանի
June 2017


Երիտասարդներ

Միսիոներ առանց կրծքանշանի

Դպրոցում ես ունեմ մի ուսուցիչ, ով այնպիսի անհատականություն ունի, որ կարող է վախ առաջացնել մարդու մեջ՝ արտահայտելու հակառակ կարծիք որևէ հարցի շուրջ։ Մի օր մենք զրուցում էինք Վերջին Օրերի Սրբերի միսիոներների մասին։ Ես գիտեի, որ կարող էի պատասխանել նրա հարցերին, սակայն այնպիսի զգացում ունեի, որ չպիտի անեի դա։ Ուստի, ես ասացի այնքան, որքանը առայժմ կբավարարեր նրան։

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում ես չէի կարողանում դադարել մեր զրույցի մասին մտածելը: Ի վերջո, մի միտք ծագեց՝ տալ նրան Մորմոնի Գիրքը, որտեղ նշված կլինեն մի քանի հատվածներ միսիոներական աշխատանքի վերաբերյալ։ Միտքը վախեցրեց ինձ, սակայն այն չհեռացավ ինձանից։ Ես գիտեի, որ դա ոգեշնչում էր, որին ես պետք է հետևեի։

Մոտ երկու ամիս Մորմոնի Գիրքն ինձ հետ էր։ Ամբողջ օրն ինձ թվում էր, թե գիրքն այրում էր իմ պայուսակը։ Երեք վայրկյանները, որոնք պահանջվեցին ինձանից գիրքը նրան տալու համար ձմեռային արձակուրդից առաջ, իմ կյանքի ամենավախենալի վայրկյաններն էին։

Արձակուրդից վերադառնալու առաջին օրը ես անցա նրա դասարանի կողքով, բայց վախեցա ներս մտնել։ Այդ պահին նա կանչեց ինձ և մի բացիկ տվեց։ Ես կարդացի այն միջանցքում։ Նա գրել էր, որ «մանրակրկիտ» ուսումնասիրել էր իմ նշած հատվածները և սկսել էր տեսնել իմ հավատքի պատճառները։

Այժմ ես մեծ ոգևորությամբ կիսվում եմ ավետարանով, և ես շատ ուրախ եմ, որ կարող եմ շուտով ծառայել իմ Երկնային Հորը միսիայում։