2014
Ծառայեք Տիրոջը սիրով
Փետրվար 2014


Առաջին Նախագահության Ուղերձ, փետրվար 2014

Ծառայեք Տիրոջը սիրով

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Տեր Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, «Որովհետև ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. և ով որ իր անձն կորցնէ ինձ համար` նա կապրեցնէ նորան» (Ղուկաս 9.24):

«Ես հավատում եմ, որ Փրկիչն ասում է մեզ, որ մինչև մենք չկորցնենք մեզ ուրիշներին ծառայելու մեջ, մեր կյանքը քիչ նպատակ կունենա: Նրանք, ովքեր ապրում են միայն իրենց համար, վերջիվերջո թուլանում են և փոխաբերական իմաստով, կորցնում են իրենց կյանքը, մինչ նրանք, ովքեր կորցնում են իրենց ուրիշների համար ծառայության մեջ, աճում և ծաղկում են և արդյունքում փրկում են իրենց կյանքը»:1

Նախագահ Մոնսոնի ծառայության հետևյալ քաղվածքներում նա հիշեցնում է Վերջին Օրերի Սրբերին, որ նրանք Տիրոջ ձեռքերն են, և որ հավերժության օրհնությունները սպասում են նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են ուրիշներին:

Ծառայություն տաճարում

«Մեծ ծառայություն է արվում, երբ մենք կատարում ենք փոխարինող արարողություններ նրանց համար, ովքեր անցել են վարագույրի այն կողմը: Շատ դեպքերում մենք չենք ճանաչում նրանց, ում համար կատարում ենք աշխատանքը: Մենք չենք ակնկալում շնորհակալություն, ոչ էլ ունենք այն վստահությունը, որ նրանք կընդունեն այն, ինչ մենք առաջարկում ենք: Այնուամենայնիվ, մենք ծառայում ենք, և այդ ընթացքում մենք ձեռք ենք բերում այն, ինչը գալիս է առանց այլ ջանքերի. մենք բառացիորեն դառնում ենք փրկիչներ Սիոն Լեռան վրա: Ինչպես մեր Փրկիչը տվեց Իր կյանքը որպես փոխարինող զոհաբերություն մեզ համար, մենք նույնպես, փոքր չափով անում ենք նույնը, երբ տաճարում կատարում ենք փոխանորդի աշխատանք նրանց համար, ովքեր չունեն առաջ գնալու հնարավորություն, մինչև ինչ-որ բան կկատարվի նրանց համար մեր կողմից, որ երկրում ենք»:2

Մենք Տիրոջ ձեռքերն ենք

«Իմ եղբայրներ և քույրեր, մենք շրջապատված ենք նրանց կողմից, ովքեր ունեն մեր ուշադրության, խրախուսանքի, աջակցության, մխիթարության, բարության կարիքը, լինեն նրանք ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ կամ օտարականներ: Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ, երկրի վրա, պարտավորված ծառայելու և բարձրացնելու Նրա զավակներին: Նա կախված է մեզանից յուրաքանչյուրիցս…

«Այդ ծառայությունը, որին մեզանից յուրաքանչյուրս ենք կանչված, Տեր Հիսուս Քրիստոսի ծառայությունն է»:3

Ծառայություն Փրկչի ստվերում

Նոր Աշխարհում հարություն առած Տերը հայտարարեց. «Դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք իմ եկեղեցում. քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դուք անեք. քանզի այն, ինչ դուք տեսաք ինձ անելիս, հենց այդ պետք է դուք անեք» [3 Նեփի 27.21]:

«Մենք օրհնում ենք ուրիշներին, երբ մենք ծառայում ենք «Հիսուսի [ստվերում], որ Նազարէթիցն է … որ ման եկավ բարի անելով» [Գործք Առաքելոց 10.38]: Թող որ Աստված օրհնի մեզ գտնել ուրախություն մեր Երկնային Հորը ծառայելիս, երբ մենք ծառայում ենք Նրա զավակներին երկրի վրա»:4

Ծառայելու անհրաժեշտությունը

«Մեզ պետք է տրվի ծառայելու հնարավորություն: Այն անդամները, ովքեր դադարել են ակտիվ լինել, կամ ովքեր հետ են ընկնում և մնում են խուսափողական, մենք աղոթքով կարող ենք փնտրել նրանց հասնելու որոշ ուղիներ: Նրանց որոշակի պաշտոնում ծառայելու կանչելը կարող է պարզապես լինել այն կայծը, որի կարիքը նրանք ունեն լիարժեք ակտիվության վերադառնալու համար: Բայց այն առաջնորդները, ովքեր կարող են օգնել այս հարցում, երբեմն դժկամ են լինում դա անել: Մենք պետք է հիշենք, որ մարդիկ կարող են փոխվել: Նրանք կարող են հետևում թողնել վատ սովորությունները: Նրանք կարող են ապաշխարել օրինազանցություններից: Նրանք կարող են արժանիորեն կրել քահանայություն: Եվ կարող են ծառայել Տիրոջը ջանասիրաբար»:5

Մենք անո՞ւմ ենք այն ամենը, ինչ պետք է անեինք:

«Ես մի պահ կանգ եմ առնում, երբ մտածում եմ Նախագահ Ջոն Թեյլորի (1808–87) խոսքերի շուրջ. «Եթե դուք չեք մեծարում ձեր կոչումները, Աստված պատասխանատվության կկանչի ձեզ նրանց համար, ում դուք կարող էիք փրկել, եթե դուք կատարեիք ձեր պարտականությունը» [Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 164]: Կան ոտքեր՝ ամրացվելու, ձեռքեր՝ բարձրացվելու, մտքեր՝ խրախուսվելու, սրտեր՝ ոգեշնչվելու և հոգիներ՝ փրկվելու: Հավերժության օրհնությունները սպասում են ձեզ: Ձերն է արտոնությունը լինելու ծառայության… բեմի վրա մասնակիցներ, ոչ թե դիտորդներ»:6

Հղումներ

  1. «Ի՞նչ եմ արել այսօր ինչ-որ մեկի համար», Լիահոնա, նոյ. 2009, 85:

  2. «Մինչև նոր հանդիպում», Լիահոնա, մայիս 2009, 113-14:

  3. «Ի՞նչ եմ արել այսօր ինչ-որ մեկի համար», 86, 87:

  4. «Փրկչի ծառայության կանչը», Լիահոնա, օգոստոս 2012, 5:

  5. «Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», Լիահոնա, նոյ. 2012, 68:

  6. «Պատրաստակամ և արժանի լինել ծառայելու», Լիահոնա, մայիս 2012, 69:

  7. Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, (1999), 12

Ուսուցանում այս ուղերձից

«Եթե դուք ունեք Քրիստոսանման սեր, դուք ավելի լավ պատրաստված կլինեք ավետարանն ուսուցանելու համար: Դուք կոգեշնչվեք օգնել ուրիշներին ճանաչել Քրիստոսին և հետևել Նրան»:7 Աղոթեք, որպեսզի ավելի շատ գթություն ունենաք նրանց նկատմամբ, ում դուք այցելում եք: Երբ զարգացնեք Քրիստոսանման սեր նրանց նկատմամբ, դուք ավելի լավ կկարողանաք ծառայել իմաստալից ճանապարհներով Տիրոջն ու նրանց, ում ուսուցանում եք:

Տպել