2014
Ծառայության ամառը
Փետրվար 2014


Երիտասարդներ

Ծառայության ամառը

Հեղինակն ապրում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Մի ամառ ես անցկացրեցի օտար երկրում` հատուկ կարիքներով երեխաների համար աշխատելիս: Երբ առաջին անգամ հանդիպեցի երեխաներին, ես աներևակայելիորեն նյարդայնացած էի: Ես չէի խոսում իրենց լեզվով, բայց ես վստահում էի, որ Սուրբ Հոգին ինձ կառաջնորդի շփվել նրանց հետ: Երբ ճանաչեցի յուրաքանչյուր երեխայի, ես հասկացա, որ սիրո համար լեզուն արգելք չի հանդիսանում: Ես խաղում էի, ծիծաղում և ճարպկություններ անում երեխաների հետ և չէի կարող չզգալ կատարյալ սեր նրանց նկատմամբ: Ես նկատում էի այն սերը, որն ունի Երկնային Հայրն Իր զավակների նկատմամբ, և ուրախությունը, որը լցնում էր իմ սիրտը, աննկարագրելի էր:

Երբ ծառայում եմ ուրիշներին, ես զգում եմ սեր ոչ միայն նրանց նկատմամբ, ում ծառայում եմ, այլ նաև Երկնային Հոր նկատմամբ: Ես իսկապես հասկացա, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Իմ ծառայության նպատակը, լինի այն մեծ ծառայության ծրագրիր կամ բարության փոքր գործեր, Աստծուն փառավորելն է (տես Մատթէոս 5.16): Ես հուսով եմ, որ երբ ծառայում եմ ուրիշներին, մարդիկ նկատում են Երկնային Հոր նկատմամբ իմ սերը և Քրիստոսի Լույսը, որն այրվում է իմ մեջ: