2014
Սիրո շղթաներ
Փետրվար 2014


Երեխաներ

Սիրո շղթաներ

Խնդրեք մեծահասակներից մեկին օգնել ձեզ կտրել մոտ 1 դյույմ (2.5 սմ) լայնություն և մոտ 8 դյույմ (20 սմ) երկարություն ունեցող թղթի 28 բարակ շերտ: Այս ամսվա յուրաքանչյուր օրվա ընթացքում կատարեք ծառայություն, որպեսզի ցուցաբերեք ձեր սերն ինչ-որ մեկի նկատմամբ: Կարող եք օգնել ձեր ծնողներին մաքրել ձեր տունը կամ գրել մի բարի երկտող ձեր հարևանին:

Թղթի շերտերից մեկի վրա գրեք, թե ինչպես ծառայեցիք այդ օրը, և այնուհետև սոսնձեք կամ իրար կապեք շերտի ծայրերը, որպեսզի ստացվի շղթա: Դուք կարող եք միացնել ձեր շղթաները` նոր շղթայի մի ծայրն անցկացնելով նախորդ օրվա շղթայի միջով` նախքան նոր շղթայի ծայրերը միասին կապելը կամ սոսնձելը: Տեսեք, թե ինչպես է աճում ձեր սիրո շղթան: Դուք նույնիսկ կարող եք շարունակել ավելացնել ձեր ծառայության շղթային փետրվար ամսից հետո: