2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Բարի Հովիվ
Փետրվար 2014


Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2014

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Բարի Հովիվ

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել մեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Հիսուս Քրիստոսը` Բարի Հովիվը, ուսուցանել է.

«Ձեզանից ով է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը կորցնե. չի՞ թողնի իննսունևինը անապատում և այն կորածի ետևից գնա, մինչև որ գտնե նրան: …

Ասում եմ ձեզ, թէ … ուրախութիվն կլինի երկնքումը մէկ մեղավորի համար, որ ապաշխարէ» (Ղուկաս 15.4, 7):

Երբ մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է, Նրա օրինակին հետևելու և կարիքավորներին ծառայելու մեր ցանկությունը մեծանում է: Հիսուսն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմիններին ճանաչում եմ: … Եվ իմ անձը դնում եմ ոչխարների համար» (Յովհաննէս 10.14–15): Քրիստոսի Քավության շնորհիվ մեզանից ոչ ոք երբեք չի կորի այնպես, որ չկարողանանք գտնել մեր տուն գնալու ճանապարհը (տես Ղուկաս 15):

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, «Հոտի մասին հոգ տանելը մեր պատասխանատվությունն է: … Թող որ մեզանից յուրաքանչյուրը մի քայլ առաջ գնա ծառայելու համար»:1

Սուրբ գրություններից

Սաղմոս 2; Եսայիա 40.11; Մոսիա 26.21

Մեր պատմությունից

Էլիզաբեթ Էն Ուիթնին, ով ներկա էր Սփոփող Միության առաջին ժողովին, 1830-ին ասաց իր դարձի գալու մասին. «Հենց որ ես լսեցի ավետարանի մասին, երբ Երեցները քարոզում էին, ես գիտեի, որ դա Բարի Հովվի ձայն է»:2 Էլիզաբեթը հետևեց Բարի Հովվի ձայնին և մկրտվեց ու հաստատվեց:

Մենք նույնպես կարող ենք լսել Բարի Հովվի ձայնը և կիսվել Նրա ուսմունքներով ուրիշների հետ: Նախագահ Մոնսոնն ասել է, «Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ` երկրի վրա, նրա երեխաներին ծառայելու և բարձրացնելու պարտականությամբ»:3

Հենց այնպես, ինչպես հովիվն է փնտրում կորած ոչխարին, ծնողները նույնկերպ կարող են փնտրել երեխային, ով կորել է: Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007)` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ասել է. «Այն կոտրված սրտով ծնողներին, ովքեր եղել են արդարակյաց, ջանասեր և աղոթքով լի իրենց անհնազանդ զավակներին ուսուցանելիս, մենք ասում ենք ձեզ, որ Բարի Հովիվը հոգ է տանում նրանց մասին: Աստված գիտի և հասկանում է ձեր խորը վիշտը: Կա հույս»:4

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Երկնային Տներ, հավերժական ընտանիքներ», Լիահոնա, հունիս 2006, 70:

  2. Էլիզաբեթ Էն Ուիթնի, Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունն ու աշխատանքը (2011), 128:

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ արել ես այսօր ինչ-որ մեկի համար», Լիահոնա, նոյ. 2009, 129:

  4. Ջեյմս Ի. Ֆաուստ, «Սիրելի են այն ոչխարները, որ կորել են», Լիահոնա, մայիս 2003, 68:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս կարող է Փրկչի` Բարի Հովիվը լինելու մասին գիտելիքը բերել խաղաղություն դեպի մեր կյանք:

  2. Ինչպե՞ս կարող ենք ծառայել նրանց, ովքեր «կորած» են Եկեղեցում ակտիվ լինելուց, կամ նրանց, ովքեր մեր հավատքից չեն:

  3. Ինչպե՞ս կարող եմ աջակցել այն ծնողներին, ում երեխաները կորած են և հեռու են ավետարանով ապրելուց: