2013
Ճանաչիր, հիշիր և շնորհակալություն հայտնիր
Օգոստոս 2013


Առաջին Նախագահության Ուղերձ, օգոստոս 2013

Ճանաչիր, հիշիր և շնորհակալություն հայտնիր

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Աստվսծ պստվիրում է, որ մենք գոհություն հայտնենք Նրան մեր ստացած օրհնությունների համար` ինչպիսին էլ որ դրանք լինեն: Մենք հեշտությամբ ենք դառնում ինքնաբերական մեր աղոթքներում` հաճախ կրկնելով նույն բառերը` առանց մեր գոհությունը որպես սրտի նվեր Աստծուն հայտնելու մտադրության: Մենք պետք է «գոհություն հայտնենք … Հոգով» (ՎևՈւ 46.32), որպեսզի զգանք իսկական երախտագիտություն այն ամենի համար, որ Աստված տվել է մեզ:

Ինչպե՞ս կարող ենք հիշել նույնիսկ մի մասը այն ամենի, ինչ Աստված արել է մեզ համար: Հովհաննես Առաքյալը գրառել է այն, ինչ որ Փրկիչը մեզ սովորեցրել է հիշեցնելու պարգևի մասին, որը գալիս է Սուրբ Հոգու միջոցով. «Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, և կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Հովհաննես 14.26):

Սուրբ Հոգին ետ է բերում այն ամենի մասին հիշողությունները, որ Աստված մեզ ուսուցանել է: Եվ այն ուղիներից մեկը, որ Աստված մեզ ուսուցանում է, Իր օրհնություններն են: Եվ այսպիսով, եթե մենք ընտրենք հավատք գործադրել, Սուրբ Հոգին մեզ կհիշեցնի Աստծո բարության մասին:

Կարող եք փորձել դա այսօր աղոթք անելիս: Կարող եք հետևել «Գոհություն հայտնիր Տիրոջը` քո Աստծուն, բոլոր բաներում» պատվիրանին (ՎևՈւ 59.7):

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնը (1899-1994) առաջարկել է, որ աղոթքը տալիս է ժամանակ դա անելու համար: Նա ասել է. «Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի անգամ ասել է, որ ամենամեծ մեղքեից մեկը, որի համար Վերջին Օրերի Սրբերը մեղավոր կլինեն, անգոհունակության մեղքն է: Ես ենթադրում եմ, որ մեզանից շատերը այն մեծ մեղք չեն համարում: Տիրոջն ուղղված մեր աղոթքներում և խնդրանքներում մենք լրացուցիչ օրհնություններ խնդրելու մեծ հակվածություն ունենք: Բայց երբեմն ես զգում եմ, որ մենք պետք է արդեն ստացած օրհնությունների համար ավելի շատ գոհունակություն և երախտագիտություն արտահայտող աղոթքներ նվիրենք»:1

Սուրբ Հոգու պարգևի միջոցով դուք կարող եք ունենալ նման փորձառություն այսօր: Կարող եք սկսել անձնական աղոթք գոհունակությամբ: Կարող եք սկսել հաշվել ձեր օրհնությունները և հետո կանգ առնել մի պահ: Եթե գործադրեք հավատք, Սուրբ Հոգու պարգևի միջոցով կզգաք, որ այլ օրհնությունների հիշողությունները կհեղեղեն ձեր միտքը: Եթե սկսեք արտահայտել երախտագիտություն դրանցից յուրաքանչյուրի համար, ձեր աղոթքը սովորականից ավելի շատ ժամանակ կպահանջի: Հիշեցումը կգա, ինչպես նաև երախտագիտությունը:

Կարող եք նույն բանը փորձել ձեր օրագրում նշում կատարելիս: Սուրբ Հոգին օգնել է մարդկանց այդ հարցում ի սկզբանե: Հիշեք, թե ինչ է ասվում Մովսեսի գրքում. «Եվ հիշատակի մի գիրք էր պահվում, որում գրվում էր, Ադամի լեզվով, քանզի բոլոր նրանց, ովքեր կանչել են Աստծուն, տրվել է գրել ոգեշնչման ոգով» (Մովսես 6:5):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895-1985) նկարագրել է ոգեշնչված գրելու այդ ընթացքը. «Նրանք, ովքեր պահում են հիշատակարան, ավելի հավանական է, որ հիշում են Տիրոջը իրենց ամենօրյա կյանքում: Օրագրերը մեր օրհնությունները հաշվելու և այդ օրհնությունների քննումը մեր սերունդներին թողնելու մի միջոց է»:2

Մինչ կսկսեք գրել, գուցե ինքներդ ձեզ հարցնեք. «Ինչպե՞ս է Աստված օրհնել ինձ և նրանց, ում սիրում եմ այսօր»: Եթե դա անեք բավականին հաճախ և հավատքով, դուք կսկսեք հիշել օրհնությունները: Եվ երբեմն դուք կունենաք մտքի պարգևներ, որ օրվա ընթացքում չեք նկատել, բայց հետո կիմանաք, որ դա եղել է Աստծո ձեռքի հպումը ձեր կյանքում:

Ես աղոթում եմ, որ մենք շարունակաբար ջանք գործադրենք հավատքով` ճանաչելու, հիշելու և գոհունակություն հայտնելու այն ամենի համար, որ մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը արել են և անում են, որպեսզի բացեն դեպի տուն` Նրանց մոտ տանող ճանապարհը:

Հղումներ

  1. Ezra Taft Benson, God, Family, Country: Our Three Great Loyalties (1974), 199.

  2. Spencer W. Kimball, “Listen to the Prophets,” Ensign, May 1978, 77.

Ուսուցանում այս ուղերձից

Իր ուղերձում Նախագահ Այրինգը հրավիրում է մեզ հիշել մեր աղոթքներում Երկնային Հոր բարությունը: Քննարկեք նրանց հետ, ում ուսուցանում եք, թե ինչպես գոհունակությամբ աղոթելը կարող է օգնել մեզ ճանաչել Աստծո ձեռքը մեր կյանքում: Կարող եք ծնկի իջնել և աղոթել նրանց հետ, ում ուսուցանում եք, և առաջարկել, որ աղոթքն ասողը արտահայտի միայն գոհունակություն:

Ի լրումն Նախագահ Այրինգի հիշատակած հատվածների` երախտագիտության կարևորության մասին կարող եք նաև ուսումնասիրել այս հատվածները` Սաղմոս 100; Մոսիա 2.19-22; Ալմա 26.8; 34.38; Վարդապետություն և Ուխտեր 59.21; 78.19; 136.28: