2013
բարօրություն
Օգոստոս 2013


Այցելող ուսուցիչների ուղերձ, օգոստոս 2013

բարօրություն

Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Եկեղեցու Բարօրության նպատակներն են՝ օգնել անդամներին դառնալ ինքնապահովող, հոգ տանել աղքատների և կարիքավորների համար և ծառայություն մատուցել: Բարօրությունը կենտրոնական տեղ է գրավում Սփոփող Միության աշխատանքում: Նախագահ Հենրի Բ. Այրինգը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ուսուցանել է.

«[Տերն] ի սկզբանե օգնելու ճանապարհներ է ապահովել Իր առաքյալների համար: Նա հրավիրել է Իր զավակներին նվիրաբերել իրենց ժամանակը, միջոցներն ու իրենց անձերը և Իր հետ միասին ծառայել ուրիշներին: …

Նա մեզ հրավիրել և պատվիրել է մասնակցել կարիքավորներին բարձրացնելու Իր աշխատանքին: Մենք դա կատարելու ուխտ ենք կապում մկրտության ջրերում և Աստծո սուրբ տաճարներում: Մենք թարմացնում ենք մեր ուխտը կիրակի օրը` ճաշակելով հաղորդությունից»:1

Եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի ղեկավարությամբ տեղական առաջնորդներն աջակցում են հոգևոր և ժամանակավոր բարօրության ապահովման հարցում: Ծառայելու հնարավորությունները հաճախ սկսվում են այցելող ուսուցիչներից, ովքեր փնտրում են ոգեշնչում` իմանալու, թե ինչպես հոգան իրենց այցելած յուրաքանչյուր քրոջ կարիքները:

Սուրբ գրություններից

Ղուկաս 10.25-37; Հակոբոս 1.27; Մոսիա 4.26; 18.8-11; Վարդապետություն և Ուխտեր 104.18

Մեր պատմությունից

1842թ. հունիսի 9-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Սփոփող Միության քույրերին հանձնարարեց «սփոփել աղքատին» և «փրկել հոգիներ»:2 Այս նպատակները դեռ Սփոփող Միության կենտրոնում են և արտահայտվում են «Սէրը երբէք չի վերջանալ» մեր կարգախոսի մեջ (Ա Կորնթացիս 13.8):

Սփոփող Միության մեր հինգերորդ գերագույն նախագահ Էմելին Բ. Վելսը և նրա խորհրդականները 1913թ.-ին թողարկեցին այս կարգախոսը որպես մեր հիմնարար սկզբունքների հիշեցում. «Մենք մեր նպատակն ենք հայտարարում՝… ամուր կառչել Նախագահ Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված ուսմունքներից, երբ նա բացահայտեց ծրագիրը, ըստ որի` կանայք պետք է քահանայության կոչմամբ լիազորություն ստանային խմբավորվելու համապատասխան կազմակերպություններում` հիվանդներին ծառայելու, կարիքավորներին աջակցելու, տարեցներին սփոփելու, անզգույշներին զգուշացնելու և որբերին օգնության հասնելու նպատակով»:3

Այսօր Սփոփող Միությունը հասանելի է ողջ աշխարհում, քանի որ քույրերը տարածում են գթությունը` Քրիստոսի մաքուր սերը, իրենց մերձավորներին (տե´ս Մորոնի 7.46–47):

Հղումներ

  1. Հենրի Բ. Այրինգ, «Բարիք անելու հնարավորություններ», Լիահոնա և Ensign, մայիս 2011, 22:

  2. Joseph Fielding Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 63.

  3. Իմ արքայության դուստրերը, 63:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս եմ ես պատրաստվում հոգ տանել իմ և իմ ընտանիքի մասին հոգեպես և ժամանակավորապես:

  2. Ինչպե՞ս կարող եմ հետևել Փրկչի օրինակին, մինչ օգնում եմ քույրերին բավարարել իրենց կարիքները: