2013
Քննեք
Օգոստոս 2013


Երիտասարդներ

Քննեք

Նախագահ Այրինգը մեջ է բերում Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) խոսքերը. «Օրագրերը մեր օրհնությունները հաշվելու և այդ օրհնությունների քննումը մեր սերունդներին թողնելու մի միջոց է»: 2012թ. հոկտեբերի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բերեց իր վկայությունը օրագրում գրառումներ կատարելու վերաբերյալ: Նա կիսվեց իր կյանքի որոշ փորձառություններով. «Իմ օրագիրը, որտեղ նշումներ եմ կատարել այս բոլոր տարիների ընթացքում, օգնել է ինձ առանձնացնել որոշ դեպքեր, որոնք այլ կերպ գուցե չկարողանայի հիշել»: Նա խորհուրդ է տալիս. «Քննեք ձեր կյանքը և փնտրեք հատկապես ձեր ստացած օրհնությունները, լինեն դրանք մեծ, թե՝ փոքր» («Հիշեք օրհնությունները», Լիահոնա և Ensign , նոյեմբեր, 2012, 86): Աշխատեք հետևել այս մարգարեների խորհուրդնեին և ձեր օրագրում նշումներ կատարելու նպատակներ դրեք: