2013
Դարձի եկած առ Տերը
Փետրվար 2013


Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2013

Դարձի եկած առ Տերը

Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:

Նկար
Սփոփող Միության հաստատումը

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Եկեղեցու նոր քույրերը` ներառյալ Սփոփող Միություն մտնող Երիտասարդ Կանայք, ակտիվության վերադարձող քույրերը և նորադարձները, այցելող ուսուցիչների աջակցության և ընկերակցության կարիքն ունեն: «Ներգրավված լինելը կարևոր է նորադարձներին պահպանելու և քիչ-ակտիվներին լիարժեք ակտիվության վերադարձնելու համար», - ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը: «Պատկերացրեք տեսլականը, որ Սփոփող Միությունը կարող է դառնալ ընկերակցում ապահովող ամենահզոր աղբյուրներից մեկը, որը մենք ունենք Եկեղեցում: Անհապաղ օգնության հասեք նրանց, ովքեր ուսուցանվել և կրկին ակտիվության են վերադարձվել, և սիրեք նրանց Եկեղեցում ձեր կազմակերպության միջոցով»:1

Որպես Սփոփող Միության անդամներ, մենք կարող ենք օգնել նոր անդամներին սովորել Եկեղեցում հիմնական գործունեության մասին, ինչպիսին են.

  • Ելույթ ունենալը:

  • Վկայություն բերելը:

  • Ծոմապահության օրենքով ապրելը:

  • Տասանորդ և այլ նվիրատվություններ վճարելը:

  • Ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը:

  • Իրենց մահացած նախնիների համար մկրտություններ և հաստատումներ կատարելը:

«Հոգատար ընկերներ են անհրաժեշտ, որպեսզի նոր անդամները իրենց լավ և ընդունված զգան Եկեղեցում», - ասել է Երեց Բալլարդը:2 Մենք բոլորս էլ, հատկապես, այցելող ուսուցիչները, կարևոր պարտականություններ ունենք՝ հաստատելու ընկերակցություններ նոր անդամների հետ, որպեսզի այդպիսով օգնենք նրանց հաստատապես «դարձի [գալ] առ Տերը» (Ալմա 23.6):

Սուրբ գրություններից

2 Նեփի 31.19–20, Մորոնի 6.4

Մեր պատմությունից

«Ունենալով նորադարձների թվի աննախադեպ աճ, - ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), - մենք պետք է ավելի ու ավելի շատ զգալի ջանքեր կիրառենք, որ աջակցենք նրանց, երբ նրանք փնտրում են իրենց ուղին; Նրանցից յուրաքանչյուրն ունի երեք բանի կարիք` ընկերոջ, պարտականության և «Աստծո բարի խոսքով» սնուցման (Մորոնի 6.4)»:3

Այցելող ուսուցիչների դերն է օգնել նրանց, ում այցելում են: Հաճախ նախ ընկերակցությունն է առաջ գալիս, ինչպես եղավ Սփոփող Միության մի երիտասարդ քրոջ հետ, ով ավելի տարիքով քրոջ այցելող ուսուցիչն էր: Նրանց մոտ դանդաղ էր հասունանում ընկերակցությունը, մինչև որ նրանք կողք կողքի միասին աշխատեցին մաքրություն կատարելու միջոցառման ժամանակ: Նրանք դարձան ընկերներ և երբ նրանք խոսեցին Այցելող Ուսուցիչների Ուղերձի մասին, նրանք երկուսն էլ սնուցվեցին «Աստծո բարի խոսքով»:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն (1876–1972) ասել է, որ Սփոփող Միությունը «Աստծո արքայության կարևոր մասն է երկրի վրա և … օգնում է դրա հավատարիմ անդամներին հավերժական կյանք ձեռք բերել մեր Հոր արքայությունում»:4

Հղումներ

  1. M. Russell Ballard, “Members Are the Key,” Liahona, Sept. 2000, 18.

  2. M. Russell Ballard, Liahona, Sept. 2000, 17.

  3. Gordon B. Hinckley, “Every Convert Is Precious,” Liahona, Feb. 1999, 9.

  4. Joseph Fielding Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 97.

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ես աղոթո՞ւմ եմ իմ զուգընկերոջ համար և խնդրում, որ Հոգին առաջնորդի մեզ, մինչ մենք կծառայենք մեր քույրերին:

  2. Ի՞նչ եղանակներով ենք մենք ծառայում յուրաքանչյուր քրոջ, ում մենք այցելում ենք, որպեսզի նա իմանա, որ մենք իսկապես մտահոգվում ենք նրա համար: