2013
Կիսվել ընկերոջ հետ
Փետրվար 2013


Երիտասարդներ

Կիսվել ընկերոջ հետ

Մի օր, մինչ սովորում էի իմ սեմինարիայի դասը, ունեցա մի գեղեցիկ և հստակ տպավորություն: Մինչ կարդում էի հաջորդ օրվա դասը, ես տեսա իմ դպրոցական ընկերներից մեկի դեմքը և ուժեղ զգացողություն ունեցա, որ ես պետք է կիսվեի նրա հետ իմ վկայությամբ:

Անկախ այս տպավորության հստակությունից, ես վախեցած էի: Ես անհանգստանում էի, որ իմ ընկերը կարող է մերժել ինձ, հատկապես այն պատճառով, որ նա Եկեղեցուն միանալու համար հետաքրքրություն ցուցաբերող աղջկա տպավորություն չէր թողնում:

Ես սկսեցի մտածել Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից Քույր Մերի Ն. Քուքի ելույթի մասին, որում նա կոչ է անում մեզ ջանասիրաբար աշխատել և քաջ լինել:1 Ես ուզում էի այդպիսին լինել, ուստի ես նամակ գրեցի այդ աղջկան և վկայեցի Եկեղեցու ճշմարտացիության և Մորմոնի Գրքի հանդեպ իմ սիրո մասին: Հաջորդ օրը ես Մորմոնի Գրքի մի օրինակ իմ նամակի հետ միասին գաղտնի դրեցի նրա պայուսակի մեջ:

Ի զարմանս ինձ, իմ ընկերուհին շատ հեշտությամբ ըմբռնեց ավետարանը: Այդ օրվանից սկսած, նա պատմում էր ինձ, թե ինչ էր սովորում Մորմոնի Գիրքը ուսումնասիրելու ժամանակ: Մի քանի շաբաթ անց, ես նրան ծանոթացրեցի միսիոներների հետ: Գրեթե անմիջապես նա հաստատում ստացավ Սուրբ Հոգուց, որ այն, ինչ նա սովորում էր, ճիշտ էր: Միսիոներներն ու ես հուզվեցինք, երբ նա պատմեց մեզ իր զգացմունքների մասին: Իմ ընկերուհին շուտով մկրտվեց, և նրա ծնողները զարմանում էին, տեսնելով փոփոխությունները, որ տեղի էին ունենում նրա մեջ:

Ես այնքան երջանիկ եմ, որ կարողացա հաղթահարել իմ վախերը և օգնել, որ ավետարանը մուտք գործեր նրա կյանք:

Հղում

  1. Տես Մերի Ն. Քուք, «Երբեք, երբեք, երբեք մի հուսահատվեք» Լիահոնա, մայիս 2010, 117–19: