Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2013
Միսիոներական աշխատանք
Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:
Վերջին օրերի սրբերը առաջ են ուղարկվել, «որպեսզի աշխատեին [Տիրոջ] այգում` մարդկանց հոգիների փրկության համար» (ՎևՈՒ 138.56), որը ներառում է միսիոներական աշխատանքը: Մեզ հարկավոր չէ պաշտոնական միսիայի կոչ ավետարանով կիսվելու համար: Մեզ շրջապատում են մարդիկ, ում կյանքը կօրհնվի ավետարանով, և երբ մենք պատրաստենք մեր անձերը, Տերը կօգտագործի մեզ: Այցելող ուսուցիչները կարող են գրկաբաց ընդունել իրենց հոգևոր պատասխանատվությունները և օգնել «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը 1842թ. կազմակերպեց Սփոփող Միությունը, նա ասաց, որ կանայք չպետք է միայն հոգ տանեին աղքատների համար, այլ նաև փրկեին հոգիներ:1 Սա շարունակում է լինել մեր նպատակը:
«Տերը … վստահում է վկայությունը ճշմարտության մասին նրանց, ովքեր կկիսվեն ուրիշների հետ», - ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Նույնիսկ ավելին` Տերը սպասում է, որ Իր Եկեղեցու անդամները բացեն [իրենց] բերանները բոլոր ժամանակներում, հայտարարելով [Նրա] ավետարանը ցնծության հնչումով» (ՎևՈՒ 28.16): … Երբեմն վկայության մեկ հատիկ արտահայտությունը կարող է շարժման մեջ դնել իրադարձություններ, որոնք կազդեն ինչ-որ մեկի կյանքի վրա հավերժության համար»:2
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Նախկին Չեխոսլովակիայից Օլգա Կովարովայի վկայությունը անդամի միսիոներական աշխատանքի օրինակ է մեր Սփոփող Միության պատմությունից: 1970-ականներին Օլգան դոկտորի գիտական աստիճան ստացող ուսանող էր և ծարավ էր ավելի խորը հոգևոր կյանքի: Նա նկատեց 75-ամյա Վերջին Օրերի Սուրբ Օտակա Վոջկուվկային: «Նա հայտնվեց ինձ իր յոթանասունհինգ տարեկան հասակում, սակայն իր սրտում մոտավորապես տասնութ էր և ուրախությամբ լի», - ասել է նա: «Սա շատ անսովոր էր Չեխոսլովակիայում ցինիզմի այդ ժամանակաշրջանում»:
Օլգան հարցրեց Օտակարին և նրա ընտանիքին, թե ինչպես էին նրանք ուրախություն գտել: Նրանք ծանոթացրեցին նրան այլ Եկեղեցու անդամների հետ և տվեցին նրան Մորմոնի Գիրքը: Նա կարդաց այն անհամբերությամբ և շուտով մկրտվեց ու հաստատվեց: Այդ ժամանակից սկսած Օլգան բարենպաստ ազդեցություն է գործել քաղաքական ճնշումներով և կրոնական հալածանքներով լի աշխարհում: Նա ծառայել է որպես Սփոփող Միության նախագահ իր փոքրիկ ճյուղում և օգնել է փրկել ուրիշների հոգիները` բերելով նրանց դեպի Քրիստոսը:3
Ի՞նչ կարող եմ ես անել:
-
Ես հետևո՞ւմ եմ Սուրբ Հոգու հուշումներին, երբ կիսվելով իմ վկայությամբ քույրերի հետ, ում ես այցելում եմ:
-
Ինչպե՞ս եմ ես օգնում իմ քույրերին սովորել ավետարանը:
© 2013 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/12: Թարգմանության հաստատումը. 6/12: Visiting Teaching Message, January 2013-ի թարգմանությունը: Armenian: 10661 201