2013
Տիրոջ ձայնը
Հունվար 2013


Առաջին Նախագահության Ուղերձ, հունվար 2013

Տիրոջ ձայնը

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Վարդապետություն և Ուխտերը հրավիրում են բոլոր մարդկանց ամենուր լսել Տեր Հիսուս Քրիստոսին (տես ՎևՈՒ 1.2, 4, 11, 34, 25.16): Այն լի է Նրա ուղերձներով, նախազգուշացումներով և քաջալերող հորդորներով` տրված ընտրյալ մարգարեներին հայտնության միջոցով: Այս հայտնություններում մենք կարող ենք տեսնել, թե ինչպես Աստված կարող է պատասխանել մեր հավատքով ասված աղոթքներին` հրահանգների, խաղաղության և նախազգուշացման ուղերձներով:

Մեր աղոթքներում մենք փնտրում ենք իմանալ, թե ինչ է Աստված ուզում, որ մենք անենք, թե ինչ պետք է մենք անենք, որ գտնենք խաղաղություն և երջանկություն այս և հաջորդ կյանքում և թե ինչ է սպասվում մեզ առաջիկայում: Վարդապետություն և Ուխտերը լի է նմանատիպ հարցերին տրված պատասխաններով, որոնք հարցրել են սովորական մարդիկ և մարգարեները խոնարհ աղոքթով: Այն կարող է թանկարժեք ուղեցույց լինել, որը կսովորեցնի մեզ, թե ինչպես պատասխաններ ստանալ մեր աշխարհիկ բարեկեցության և հավերժական փրկության մասին հարցերին:

Խոնարհությունը և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը բանալին են: Օլիվեր Քաուդերին Տիրոջից պատասխան ստացավ Մորմոնի Գրքի թարգմանությանը օգնելու իր ցանկության հետ կապված. «Հիշիր, որ առանց հավատքի դու ոչինչ չես կարող անել. ուստի, հավատքով խնդրիր: Կատակ մի արա այդ բաների հետ. մի խնդրիր այն, ինչ դու չպետք է խնդրես» (ՎևՈՒ 8.10):

Վարդապետություն և Ուխտերում Տերը կրկին ու կրկին պահանջում է հավատք և խոհարհություն` նախքան Նա կտա Իր օգնությունը: Սրա պատճառներից մեկն այն է, որ Նրա պատասխանները կարող է չգան այնպես, ինչպես մենք ենք ակնկալում: Ոչ էլ դրանք միշտ հեշտ կլինի ընդունել:

Եկեղեցու պատմությունը և մեր նախնիների փորձառությունները լուսաբանում են այս իրականությունը: Իմ նախապապը` Հենրի Այրինգը, ջերմեռանդորեն աղոթեց, որ իմանար, թե ինչ պետք է նա աներ, երբ նա լսեց վերականգնված ավետարանի մասին 1855 թ-ին: Պատասխանը եկավ երազում:

Նա երազում տեսավ, որ սեղանի շուրջ նստած էր Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Էրաստուս Սնոուի և Վիլիամ Բրաուն անունով մի երեցի հետ: Երեց Սնոուն, թվում էր, թե մեկ ժամ ուսուցանեց ավետարանի սկզբունքները: Այնուհետև Երեց Սնոուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով ես պատվիրում եմ քեզ մկրտվել և այս մարդը [Երեց Բրաունը] կմկրտի քեզ»:1 Իմ ընտանիքը երախտապարտ է, որ Հենրի Այրինգը հավատք ու խոնարհություն ունեցավ մկրտվելու առավոտյան 7:30-ին անձրևաջրեր ավազանում Սբ. Լոուիս Միսսուրիում` ԱՄՆ, Երեց Բրաունի կողմիից:

Նրա աղոթքի պատասխանը չեկավ Տիրոջ պարզորոշ ձայնի միջոցով: Այն եկավ գիշերով տեսիլքի և երազի ձևով, ինչպես դա եղավ Լեքիի հետ (տես 1 Նեփի 8.2):

Տերն ուսուցանել է մեզ, որ պատասխանները նաև կարող են գալ որպես զգացմունքներ: Վարդապետություն և Ուխտերում Նա ուսուցանել է Օլիվեր Քաուդերիին. «Ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում» (ՎևՈՒ 8.2):

Եվ նա այսպես քաջալերեց Օլիվերին. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»: (ՎևՈւ 6.23):

Վարդապետություն և Ուխտերը, Եկեղեցու պատմությունը և իր մկրտությունից անմիջապես հետո իր միսիայում Հենրի Այրինգի կողմից պահված պատմությունը ուսուցանել են ինձ, որ պատասխանները կարող ենք գալ որպես նախազգուշացման, ինչպես և խաղաղության զգացումներ:

1857թ. ապրիլին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Փարլի Փ. Փրաթը այցելեց համաժողովի մի վայրում, որն այժմ Օկլահոման է` ԱՄՆ: Հենրի Այրինգը գրառել է, որ Երեց Փրաթի «միտքը լի էր ճնշող նախազգացումով …, չկարողանալով հասկանալ ապագան կամ վտանգավոր փորձությունից խուսափելու որևէ եղանակ գտնել»:2 Դրանից անմիջպես հետո Հենրին գրառեց Առաքյալի նահատակության տխուր նորությունը: Երեց Փրաթը շարունակեց առաջ գնալ իր ճանապարհով` չնայած, որ ուներ վտանգի զգացողություն, ճիշտ ինչպես Մարգարե Ջոզեֆն արեց՝ Քարթեջ գնալով:

Իմ վկայությունն է, որ Տերը պատասխանում է հավատքով ասված խոնարհ աղոթքին: Վարդապետություն և Ուխտերը և մեր անձնական փորձը սովորեցնում են մեզ, թե ինչպես նկատել այդ պատասխանները և հավատքով ընդունել դրանք, լինեն դրանք առաջնորդություն, ճշմարտության հաստատում կամ նախազգուշացում: Ես աղոթում եմ, որ մենք միշտ լսենք և նկատենք Տիրոջ սիրող ձայնը:

Հղումներ

  1. «Հենրի Այրինգի օրագիրը. 1835–1902» (հեղինակին պատկանող չտպագրված ձեռագիր):

  2. «Հենրի Այրինգի օրագիրը. 1835–1902»:

Ուսուցանում այս ուղերձից

1. Խորհեք այս ուղերձի աղոթքի վերաբերյալ պարբերությունները միասին կարդալու մասին: Երբ դուք կարդաք, խնդրեք ընտանիքի անդամներին ուշադիր լսել, թե ինչպես է Աստված պատասխանում աղոթքներին: Խորհեք աղոթքի կարևորության մասին վկայելու վերաբերյալ:

2. Վարդապետություն և Ուխտերը լի է պատասխաններով` տրված ի պատասխան հարցերին, որոնք մարդիկ տվել են աղոթի միջոցով: Ի՞նչ կլիներ, եթե նրանց հարցերի պատասխանները (հայտնությունները) գրի չառնվեին: Խրախուսեք ընտանիքի անդամներին սովորել նկատել և հետևել Հոգու հուշումներին: Նրանք կարող են աղոթքի վերաբերյալ իրենց մտքերը գրի առնել իրենց օրագրերում: