2013
Լսել հուշումները
Հունվար 2013


Երիտասարդներ

Լսել հուշումները

Մի երեկո իմ երիտասարդ զարմուհին տնից փախել էր, ուստի ես շտապեցի գնալ ու փնտրել նրան: Մինչ ես վարում էի մեքենան, ես աղոթում էի, որ Հոգին օգներ ինձ: Ես գիտեի, որ Աստված կպատասխաներ և կառաջնորդեր ինձ, և ես փորձեցի լսել Հոգու հուշումները: Սակայն, երբ ես ոչինչ չէի կարողանում լսել, ես սկսեցի հուսահատվել և զգացի, որ Հոգին ինձ հուշում չէր տալիս:

Չնայած, որ ես ուզում էի շարունակել փնտրելը, զգացի, որ պետք է մնայի իմ զարմուհու տան մոտակայքում: Ուստի ես որոշեցի մեկ անգամ ևս անցնել այդ տարածքով: Երբ ես կանգ առա խաչմերուկում, ես տեսա քայլող մի երիտասարդ աղջկա ուրվագիծ: Ես գտա իմ զարմուհուն:

Երբ ես դուրս եկա մեքենայից և վազեցի նրա մոտ, ես հասկացա, որ Հոգին առաջնորդել էր ինձ այդ ամբողջ ճանապարհին, օգնելով ինձ զգալ, որ ես պետք է մնայի նույն տարածքում: Քանի որ ես ակնկալում էի լսել հանդարտ ձայն, քիչ էր մնում, որ անտեսեի Հոգու հուշումը: Ես այնուհետև հասկացա, որ շատ անգամ մենք չենք լսի ձայն, սակայն մենք ինչ-որ բան կզգանք մեր սրտերում:

Ես շատ երախտապարտ էի Հոգու առաջնորդության համար: Իսկապես Նա միշտ այնտեղ է; Ինչպես ասվում է սուրբ գրություններում. «Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը» (ՎևՈՒ 121.46):

Եթե մենք արժանի ենք Հոգու առաջնորդությանը և ուշադիր ենք, մենք կարող ենք գործիքներ դառնալ Աստծո ձեռքում, որ բարիք անենք շատ մարդկանց: Հոգու մշտական ընկերակցությամբ մենք կիմանանք ուղին, որով պետք է գնանք: