Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար
Գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության:
Ինչպիսի փառահեղ արտոնություն է տոնել Զատիկը ձեզ հետ գերագույն համաժողովի այս կիրակի օրը: Ոչ մի բան չի կարող լինել ավելի պատշաճ, քան երբևէ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձության տարեդարձի նշումը այս երկրագնդի վրա՝ երկրպագելով ամենակարևոր էակին, ով երբևէ քայլել է այս երկրի վրա:Այսպիսով, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք երկրպագում ենք Նրան, ով սկսեց Իր անսահման Քավությունը Գեթսեմանի պարտեզում: Նա պատրաստակամ տառապեց մեզանից յուրաքանչյուրի մեղքերի և թուլությունների համար, մի տառապանք, որը ստիպեց Նրան «արյունահոսել ամեն մի ծակոտիից»: Նա խաչվեց Գողգոթայի խաչի վրա և բարձրացավ երրորդ օրը՝ որպես մեր Երկնային Հոր զավակներից առաջին հարություն առած էակ:Ես սիրում եմ Նրան և վկայում եմ, որ Նա ապրում է։ Այդ Նա է, ով առաջնորդում է և ղեկավարում Իր Եկեղեցին:
Առանց մեր Քավիչի անսահաման Քավության, մեզանից ոչ ոք հույս չէր ունենա երբևէ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Առանց Նրա Հարության, մահը կլիներ ավարտը: Մեր Փրկիչի Քավությունը հավերժական կյանքը դարձրեց հնարավորություն, իսկ անմահությունը՝ իրականություն բոլորի համար:
Իր հետևորդներին պարգևած արտասովոր առաքելության ևխաղաղության շնորհիվ է, որես և կինս՝ Ուենդին, սփոփանք զգացինք 2018թ. հունվարի 2-ի ուշ ժամին, երբ հեռախոսազանգով մեզ հայտնեցին, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը անցել էր վարագույրի միջով:
Ինչպե՜ս ենք կարոտում Նախագահ Մոնսոնին: Մենք հարգում ենք նրա կյանքն ու ժառանգությունը: Հոգևոր մի հսկա, ով անջնջելի հետք թողեց բոլոր նրանց վրա, ովքեր գիտեին նրան և Եկեղեցու վրա, որին նա սիրում էր:
2018 թվականի հունվարի 14-ին, կիրակի օրը, Սոլթ Լեյքի Տաճարի վերնասենյակում, Առաջին Նախագահությունը վերակազմավորվեց Տիրոջ կողմից հաստատված պարզ, սակայն սրբազան կարգաձևով: Ապա երեկվա առավոտյան հանդիսավոր հավաքի ժամանակ Եկեղեցու անդամները ողջ աշխարհով մեկ բարձրացրին իրենց ձեռքերը՝ հաստատելու ավելի վաղ գործողությունը, որը կատարվել էր Առաքյալների կողմից:Ես խոնարհաբար երախտապարտ եմ հաստատող աջակցության համար։
Ես երախտապարտ եմ նաև նրանց համար, ում ուսերին ես կանգնած եմ:Ես արտոնություն եմ ունեցել ծառայել Տասներկու Առաքյալների Քվորումում 34 տարի և անձնապես ճանաչել եմ Եկեղեցու նախկին 16 Նախագահներից 10-ին:Ես շատ բան եմ սովորել նրանցից յուրաքանչյուրից:
Ես նաև շատ պարտական եմ իմ նախնիներին: Բոլոր իմ ութ մեծ պապերը Եկեղեցու նորադարձներ էին Եվրոպայում: Այդ քաջարի հոգիներից յուրաքանչյուրը զոհաբերեց ամեն ինչ Սիոն գալու համար: Սակայն հաջորդ սերունդների իմոչ բոլոր նախնիները մնացին այդպես նվիրված: Դրա արդյունքում ես չմեծացա ավետարանակենտրոն տանը:
Ես պաշտում էի ծնողներիս: Նրանք ինձ համար աշխարհ արժեին և ուսուցանում էին ինձ կարևոր դասեր: Ոչ մի շնորհակալություն չի կարող բավարար լինել այն երջանիկ ընտանեկան կյանքի համար, որ նրանք ստեղծեցին իմ, եղբայրներս և քույրերս համար: Բայց և այնպես, նույնիսկ, երբ փոքր տղա էի, ես գիտեի որ ինձ մոտ ինչ-որ բան պակասում էր:Մի անգամ ես ցատկեցի տրամվայ և գնացի ՎՕՍ գրախանութ՝ Եկեղեցու մասին մի գիրք գտնելու:Ես սիրում եմ սովորել ավետարանի մասին:
Երբ ես սկսեցի հասկանալ Իմաստության Խոսքը, ցանկանում էի, որ ծնողներս ապրեին այդ օրենքով: Այսպիսով, մի օր, երբ շատ երիտասարդ էի, գնացի մեր նկուղը և բետոնե հատակի վրա ջարդեցի լիկյորի բոլոր շշերը:Սպասում էի, որ հայրս կպատժեր ինձ, բայց նա երբևէ մի խոսք իսկ չասաց:
Երբ հասունացա և սկսեցի հասկանալ Երկնային Հոր ծրագրի հփառահեղությունը, ես հաճախ էի ասում ինքս ինձ. «Ես չեմ ուզում Սուրբ Ծննդյան ևս մեկ նվեր: Ես պարզապես ուզում եմ կնքվել ծնողներիս հետ»:Այդ ցանկալի իրադարձությունը տեղիունեցավ, երբ ծնողներիս80 տարին լրացավ: Ես չեմ կարող լիովին արտահայտել այն ուրախությունը, որ ես զգացի այդ օրը, և յուրաքանչյուր օր ես զգում եմ նրանց կնքման ևնրանց հետ իմ կնքման այդ ուրախությունը:
1945 թվականին, երբ ես բժշկական համալսարանում էի, ամուսնացա Դանզել Ուայթի հետ Սոլթ Լեյքի Տաճարում: Աստված մեզ օրհնեց ինը սքանչելի դուստրերով և մեկ թանկագին որդով: Այսօր մեր անընդհատ աճող ընտանիքը իմ կյանքի մեծագույն ուրախություններից է:
2005 թվականին մոտ 60 տարվա ամուսնությունից հետո, իմ սիրելի Դանզելը անսպասելիորեն տուն կանչվեց:Որոշ ժամանակ իմ վիշտը կաշկանդել էր ինձ: Բայց Զատիկի ուղերձը և հարության խոստումը ինձ պահպանում էին:
Ապա Տերը ինձ մոտ բերեց Ուենդի Ուոթսոնին:Մենք ամուսնացանք Սոլթ Լեյքի տաճարում 2006թ. ապրիլի 6-ին: Ինչպե՜ս եմ սիրում նրան: Նա արտասովոր կին է՝ մեծ օրհնություն ինձ համար, մեր ընտանիքի և ողջ եկեղեցու համար:
Այս օրհնություններից յուրաքանչյուրը եկել է որպես Սուրբ Հոգու հուշումներին ձգտելու և ուշադրություն դարձնելու արդյունք: Նախագահ Լորենզո Սնոուն ասել է. «Սա յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի սքանչելի արտոնությունն է … որը մեր իրավունքն է՝ ամեն օր ունենալ Հոգու դրսևորումները մեր կյանքում»:
Եկեղեցու նոր Նախագահի կոչումում կանչվելուց ի վեր,Հոգին անընդհատ տպավորել է իմ մտքում այն, թե Տերը որքան է կամենում հայտնել Իր միտքը և կամքը: Հայտնություն ստանալու արտոնությունը Իր զավակներին Աստծո տված մեծագույն պարգևներից մեկն է:
Սուրբ Հոգու դրսևորումների միջոցով Տերը կօգնի մեզ մեր բոլոր արդար ձգտումներում: Վիրահատարանում ես կանգնել էի մի հիվանդի մոտ, չիմանալով, թե ինչպես կատարել մի աննախադեպ վիրահատություն, երբ զգացի, թե Սուրբ Հոգին ինչպես էր բացատրում այդ մեթոդը իմ մտքում:
Որպեսզի ամրացնեի իմ առաջարկությունը Ուենդիին, ես ասացի նրան. «Եսգիտեմ հայտնության մասին և գիտեմ՝ ինչպես ստանալ»: Ի պատիվ իրեն և իրեն բնորոշ ձևով, նա արդեն փնտրել էր և ստացել անձնական հայտնություն մեր մասին, որը նրան խիզախություն տվեց ասելու՝ այո:
Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ես ամեն օր աղոթում էի հայտնության համար և շնորհակալություն հայտնում Տիրոջն ամեն անգամ, երբ Նա խոսում էր սրտումս և մտքումս:
Պատկերացրեք այդ հրաշքը: Ինչպիսին էլ որ լինի մեր Եկեղեցական կոչումը, մենք կարող ենք աղոթել մեր Երկնային Հորը և ստանալ առաջնորդություն և հրահանգ, նախազգուշացում վտանգներից ու շեղումներից, և հնարավորություն ունենալ իրականացնել այնպիսի բաներ, որոնք մենք պարզապես չէինք կարող անել ինքնուրույն: Եթե մենք իսկապես ստանանք Սուրբ Հոգին և սովորենք զանազանել ու հասկանալ Նրա հուշումները, մենք կառաջնորդվենք մեծ ու փոքր հարցերում:
Երբ վերջերս բախվեցի երկու խորհրդականներ ընտրելու երկյուղալի խնդրին, ես զարմացա, թե ինչպես էր հնարավոր ընդամենը երկուսին ընտրել տասներկու տղամարդկանցից, որոնց ես սիրում եմ և հարգում:
Քանի որ գիտեմ, որ լավ ոգեշնչումը հիմնված է լավ տեղեկացված լինելու վրա, ես աղոթքով հանդիպեցի յուրաքանչյուր Առաքյալի հետ մեկ առ մեկ: Ապա մեկուսացա տաճարի մի առանձին սենյակում և որոնեցի Տիրոջ կամքը: Ես վկայում եմ, որ Տերը հրահանգեց ինձ ընտրել Նախագահ Դալլին Հ. Օուքսին և Նախագահ Հենրի Բ. Այրինգին՝ ծառայելու որպես իմ խորհրդականներ Առաջին Նախագահությունում:
Նույն ձևով ես վկայում եմ, որ Տերը ոգեշնչեցԵրեց_Գերիթ Վ.Գոնգի և Երեց Ուլիսես Սոարեսի կանչը՝ կարգվելու որպես Իր Առաքյալներ:Մենք ողջունում ենք նրանց այս յուրահատուկ ծառայության եղբայրության մեջ:
Երբ մենք հավաքվում ենք որպես Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի Խորհուրդ, մեր ժողովի սենյակները դառնում են հայտնության սենյակներ: Հոգին շոշափելիորեն ներկա է լինում:Երբ մենք գոտեմարտում ենք բարդ խնդիրների հետ, հուզիչ գործընթաց է բացվում, քանի որ յուրաքանչյուր Առաքյալ ազատ արտահայտում է իր մտքերն ու տեսակետը:Չնայած մենք կարող ենք տարբեր լինենլ մեր սկզբնական հեռանկարներում, սերը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, մնայուն է: Մեր միասնությունն օգնում է մեզ տարբերել Տիրոջ կամքը Իր Եկեղեցու համար:
Մեր ժողովներում մեծամասնությունը երբեք չի ղեկավարում: Մենք աղոթքով լսում ենք մեկս մյուսին և խոսում միմյանց հետ, մինչև միավորվում ենք: Այն ժամանակ, երբ լիակատար համաձայնության ենք գալիս, Սուրբ Հոգու միավորող ազդեցությունը ցնցող է:Մենք զգում ենք այն, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գիտեր, երբ ուսուցանում էր. «Զգացումների միավորմամբ մենքզորություն ենք ձեռք բերում Աստծո հետ»: Առաջին Նախագահության կամ Տասներկուսի Քվորումի ոչ մի անդամՏիրոջ Եկեղեցու համար որոշումները երբևէ չի թողնի իր սեփական լավագույն դատողությանը:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինչպես կարող ենք դառնալ այն տղամարդիկ և կանայք՝ այն Քրիստոսանման ծառաները, որոնցկարիքը Տերն ունի: Ինչպե՞ս կարող ենք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք շփոթեցնում են մեզ: Եթե Ջոզեֆ Սմիթի աննախադեպ փորձառությունը Սրբազան Պուրակում ուսուցանում է մեզ որևէ բան, ապա դա այն է, որ երկինքները բաց են, ևԱստված խոսում է Իր զավակների հետ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեզ համար օրինակ սահմանեց, որպեսզի հետևենքմեր հարցերին լուծումներ տալիս:Ելնելով Հակոբոսի խոստումից, որ եթե իմաստության պակաս ունենք, մենք կարող ենք հարցնել Աստծուց, պատանի Ջոզեֆը իր հարցն անմիջապես ներկայացրեց Երկնային Հորը: Նա ձգտեց անձնական հայտնության և նրա ձգտումը բացեց այս վերջին տնտեսությունը:
Նմանապես, ի՞նչ կբացի ձեզ համար ձեր ձգտումը:Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: Իմանալու կամ հասկանալու ի՞նչ հրատապ կարիք եք զգում դուք: Հետևեք Մարգարե Ջոզեֆի օրինակին: Գտեք մի խաղաղ տեղ, որտեղ կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար:
Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին:Իսկ հետո լսեք: Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ»:
Միթե՞ Աստված իսկապես կամենում է խոսել ձեզ հետ: Այո՜: «Ինչպես մարդը չի կարող պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի կայուն ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ հնարավոր չէ խանգարել Ամենազորին՝ երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին գիտելիքներ հեղել»:
Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է: Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ վերացնել վկայությունը, որը բերվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է:
Ես հորդորում եմ ձեզ վեր բարձրանալ ձեր ներկա հոգևոր ունակությունից անձնական հայտնություն ստանալու համար, քանի որ Տերը խոստացել է, որ «եթե [ձգտես], դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղաղարար բաները,– որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական»:
Օ՜, այնքան ավելի շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ դուք իմանաք: Ինչպես Նիլ Ա. Մաքսվելն է ուսուցանել. «Նրանց, ովքեր աչքեր ունեն տեսնելու և ականջներ լսելու, պարզ է, որ Հայրը և Որդին տալիս են տիեզերքի գաղտնիքները»:
Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես աճող մաքրության համակցությունը՝ ճշգրիտ հնազանդությունը, անկեղծ որոնումը, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցումը, և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը:
Իհարկե, կարող են լինել ժամանակներ, երբ զգում եք, կարծես, երկինքները փակ են: Բայց ես խոստանում եմ, որ երբ դուք շարունակեք հնազանդ լինել, արտահայտելով երախտագիտություն Տիրոջ տված ամեն օրհնության համար և երբ համբերությամբ հարգեք Տիրոջ ժամանակացույցը, ձեզ կտրվի գիտելիք և հասկացողություն, որին դուք ձգտում եք:Յուրաքանչյուր օրհնությանը, որ Տերն ունի ձեզ համար, նույնիսկ հրաշքներ պիտի հետևեն: Ահա թե ինչ կանի անձնական հայտնությունը ձեզ համար:
Ապագայի հանդեպ ես լավատեսորեն եմ տրամադրված։ Այն մեզանից յուրաքանչյուրի համար լցված կլինի առաջընթացով, ներդրում կատարելու և ավետարանը երկրագնդի ամեն անկյուն տանելու հնարավորություններով:Բայց ես նաև պարզամիտ չեմ առաջիկա օրերի վերաբերյալ:Մենք ապրում ենք մի աշխարհում, որը բարդ է և գնալով ավելի հակասական է դառնում: Սոցիալական լրատվամիջոցների առկայությունը և 24-ժամյա շուրջօրյա նորությունները ռմբակոծում են մեզ անողոք հաղորդագրություններով: Եթե պիտիորևէ հույսունենանք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղելճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ:
Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկայիս ևԻր գալուստի միջև: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով: Բայց գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: Թող այս Զատիկի կիրակինվճռորոշ պահ լինի ձեր կյանքում: Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը ևավելի հաճախակի և ավելի հստակ լսելով Հոգու ձայնը:
Մորոնիի հետ ես հորդորում եմ ձեզ այս Զատիկի հանգստության օրը, որ դուք «գաք Քրիստոսի մոտ, և կառչած մնաք ամեն բարի պարգևից», սկսած Սուրբ Հոգու պարգևից, որը կարող է և կփոխի ձեր կյանքը:
Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին: Նա ապրում է: Նա մեր Բարեխոսն է Հոր մոտ, մեր Օրինակը և մեր Քավիչը: Զատիկի այս կիրակի օրը, մենք նշում ենք Նրա քավիչ զոհաբերության, Նրա իրական Հարության և Նրա աստվածայնության տարեդարձը:
Սա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Նրա Եկեղեցին է: Ես այսպես եմ վկայում, ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ իմ սիրո արտահայտությամբ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: