2010–2019 թթ․
Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ
2018թ․ ապրիլ


Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ

Մարգարեներ ունենալը Իր զավակների հանդեպ Աստծո նշանն է: Նրանք հայտնի են դարձնում Աստծո և Հիսուս Քրիստոսի խոստումներն ու ճշմարիտ էությունը իրենց ժողովրդին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվում, ես կկամենայի արտահայտել իմ անկեղծ ու խորը երախտագիտությունը երեկվա ձեր աջակցության համար: Չնայած եսճարտարախոս չեմ ու ծանրախոս եմ՝ ինչպես Մովսեսն էր, ես սփոփում եմ ինձ նրան ուղղված Տիրոջ խոսքերով.

«Ո՞վ է մարդին բերան տուել. Կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։

Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խոսես» (Ելից 4.11–12, տես նաև հատված 10):

Ինձ սփոփում է նաև իմ սիրելի կնոջ սերն ու աջակցությունը: Նա միշտ եղել է բարության, սիրո և Տիրոջ հանդեպ լիակատար նվիրվածության օրինակ իմ և իմ ընտանիքի համար: Ես սիրում եմ նրան իմ ողջ սրտով և երախտապարտ եմ այն դրական ազդեցության համար, որը նա ունեցել է մեզ վրա:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ցանկանում եմ վկայել, որ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Աստծո մարգարեն է Երկրի վրա: Ես երբևէ չեմ տեսել ավելի բարի ու սիրառատ մարդ, քան նա է: Չնայած ես ինձ անհամապատասխան էի զգում այսպիսի սուրբ կոչմանը, նրա խոսքերը և աչքերի քնքուշ արտահայտությունը, երբ նա առաջարկում էր այս պարտականությունը, ինձ պարուրեցին ու լցրին Փրկիչի սիրով: Շնորհակալությո՛ւն, Նախագահ Նելսոն։ Ես աջակցում ու սիրում եմ ձեզ:

Մի՞թե հրաշալի օրհնություն չէ մեր ժամանակներում Երկրի վրա ունենալ մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, ովքեր ձգտում են իմանալ Տիրոջ կամքը և հետևել դրան:  Մեզ մխիթարում է այն հանգամանքը, որ մենքգիտենք, որ մենակ չենք աշխարհում՝ չնայած դժվարություններին, որոնց բախվում ենք այսօր: Մարգարեներ ունենալը Իր զավակների հանդեպ Աստծո նշանն է: Նրանք հայտնի են դարձնում Աստծո և Հիսուս Քրիստոսի խոստումներն ու ճշմարիտ էությունը իրենց ժողովրդին: Ես սովորել եմ դա իմ անձնական փորձառություններից:

Տասնութ տարի առաջ ես և իմ կինը հեռախոսազանգ ստացանք Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստից, ով այդ ժամանակ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականն էր։ Նա կանչեց մեզ ծառայելու Պորտուգալիայում՝ որպես միսիայի նախագահև ընկերակից: Նա ասաց մեզ, որ մենք ունենիք ընդամենը վեց շաբաթ, նախքան կսկսեինք մեր միսիան: Չնայած մենք մեզ զգում էինք անպատրաստ և ոչ համապատասխան, ընդունեցինք կանչը: Այդ ժամանակ մեր ամենակարևոր մտահոգությունը այդ երկրի վիզա ստանալն էր, քանի որ համաձայն ունեցած փորձառության, մենք գիտեինք, որ գործընթացն ավարտելու համար պահանջվումէ վեցից ութ ամիս:

Նախագահ Ֆաուստը հարցրեց, արդյո՞ք մենք հավատում ենք, որ Տերը հրաշք կգործի և մենք կկարողանանք ավելի արագ լուծել վիզայի խնդիրը: Մեր պատասխանը հզոր «այո» էր, և մենք սկսեցինք անմիջապես պատրաստություն տեսնել: Մենք պատրաստեցինք վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը և հնարավորինս արագ մեր երեք փոքր երեխաների հետ գնացինք հյուպատոսարան: Մի շատ սիրալիր տիկին դիմավորեց մեզ այնտեղ: Մինչ նա նայում էր մեր փաստաթղթերը և ծանոթանում այն գործի հետ, որը մենք պատրաստվում էինք անել Պորտուգալիայում, շրջվեց դեպի մեզ և հարցրեց. «Դուք իրո՞ք պատրաստվում եք օգնել իմ երկրի մարդկանց»: Ես վճռական պատասխանեցի՝ «այս» և բացատրեցի, որ մենք ներկայացնելու ենք Հիսուս Քրիստոսին, վկայելու ենք Նրա և Նրա աստվածային առաքելության մասին աշխարհում: Մենք վերադարձանք այնտեղ չորս շաբաթ անց, ստացանք մեր վիզաները և վեց շաբաթ անց ժամանեցինք միսիայի տարածք, ինչպես Տիրոջ առաքյալն էր խնդրել մեզ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ամբողջ սրտով ես վկայում եմ, որ մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ: Նրանք վկայում են Քրիստոսի և Երկրի վրա Նրա աստվածային առաքելության մասին: Նրանք ներկայացնում են Տիրոջ կամքն ու միտքը,կանչված են ներկայացնելու Նրան և ուսուցանելու մեզ, թե ինչ պետք է անենք, որ վերադառնանք ապրելու Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: Մենք օրհնվում ենք, երբ հավատ ենք գործադրում և հետևում նրանց ուսմունքներին: Երբ հետևում ենք նրանց, մեր կյանքը դառնում է ավելի երջանիկ, մեր դժվարություններն ու խնդիրները պակասում ու դառնում են հեշտ տանելի, իսկ մենք մեր շուրջը ստեղծում ենք հոգևոր սպառազինություն, որը կպահպանի մեզ մեր օրերի թշնամիների հարձակումներից:

Զատիկի այս տոնին ես հանդիսավոր հայտարարում եմ, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, Նա ապրում է և Նա ղեկավարում է Իր Եկեղեցին Երկրի վրա Իր մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով: Ես վկայում եմ, որ Նա է աշխարհի Փրկիչն ու Քավիչը և Նրա միջոցով մենք կարող ենք փրկվել ու վեհանալ մեր թանկագին Աստծո ներկայության մեջ: Ես սիրում եմ Նրան, ես երկրպագում եմ Նրան: Ես ցանկանում եմ հետևել Նրան, կատարել Նրա կամքը և նմանվել Նրան: Ես խոնարհաբար ասում եմ այս ամենը մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: