2010–2019 թթ․
Հեզ և սրտով խոնարհ
2018թ․ ապրիլ


Հեզ և սրտով խոնարհ

Հեզությունը Քավիչին բնութագրող հատկանիշ է և առանձնանում է արդարացի արձագանքով, պատրաստակամ հնազանդությամբ և ուժեղ ինքնավերահսկողությամբ։

Ես հրճվում եմ մեր Եկեղեցու ղեկավարներին հաստատելու սուրբ հնարավորության համար և ի սրտե ողջունում եմ Երեց Գոնգին և Երեց Սուարեսին Տասներկու Առաքյալների քվորումի կազմում։ Այս հավատարիմ տղամարդկանց ծառայությունը կօրհնի ամբողջ աշխարհում գտնվող անհատներին և ընտանիքներին, և ես ուրախ եմ նրանց հետ ծառայելու և սովորելու հնարավորության համար։

Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուսուցանի և լուսավորի մեզ, երբ միասին սովորենք Փրկիչի աստվածային բնույթի հիմնական կողմի մասին,1 որը մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդօրինակի։

Կներկայացնեմ մի քանի օրինակներ, որոնք լուսաբանումենայս Քրիստոսանման հատկանիշը, նախքան ավելի ուշ իմ ուղերձում որոշակի հատկանիշի մասին խոսելը: Խնդրում ենք ուշադիր լսել յուրաքանչյուր օրինակ և ինձ հետ միասին մտածել այն հարցերի հնարավոր պատասխանների շուրջ, որոնք կներկայացնեմ:

Օրինակ համար 1 Հարուստ երիտասարդը և Ամուղեկը

Նոր Կտակարանում մենք իմանում ենք մի հարուստ երիտասարդի մասին, ով հարցրեց Հիսուսին, «Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ»:2 Սկզբում, Փրկիչը հորդորեց նրան պահել պատվիրանները։ Ապա, Վարդապետը երիտասարդին տվեց լրացուցիչ պահանջ, որը հարմարեցվեց նրա հատուկ կարիքներին և հանգամանքներին:

«Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ»:

«Բայց երբ մարդը լսեց դա, նա տխրեց և հեռացավ տրտմած․ որովհետեւ շատ ինչքի տեր էր»։3

Հարուստ մարդու պատասխանը համեմատեք Ամուղեկի փորձառության հետ, որը նկարագրված է Մորմոնի Գրքում։ Ամուղեկն աշխատասեր ու հաջողակ մարդ էր և ուներ շատ հարազատներ ու ընկերներ:4 Նա իրեն նկարագրում էր որպես մի մարդու, ով բազմաթիվ անգամներ կանչվել է, բայց չի լսել․ մի մարդու, ով գիտեր Աստծո բաները, բայց չի իմացել։5 Լինելով լավ մարդ, Ամուղեկը շեղվում էր աշխարհիկ մտահոգություններով այնպես, ինչպես Նոր Կտակարանում նկարագրված հարուստը։

Թեև Ամուղեկը նախկինում կարծրացրել էր իր սիրտը, բայց հնազանդվելով հրեշտակի ձայնին, իր տանը հյուրընկալեց Ալմա մարգարեին և կերակրեց նրան: Ալմայի այցելության ժամանակ նա հոգեպես արթնացավ և կանչվեց Ավետարանը քարոզելու։ Ապա, Ամուղեկը թողեց «բոլոր իր ոսկին, և արծաթը, և իր արժեքավոր բաները, …հանուն Աստծո խոսքի, նա՝ մերժված լինելով նրանցից, ովքեր մի ժամանակ նրա ընկերներն էին, և նաև իր հոր ու իր ազգականների կողմից»։6

Ձեր կարծիքով, ո՞րն էր հարուստ մարդու և Ամուղեկի պատասխանների տարբերության պատճառը։

Օրինակ համար 2 Պաորանը

Մորմոնի Գրքում նկարագրված պատերազմի վտանգավոր ժամանակահատվածում Նեփիացիների բանակի զորապետ Մորոնիի և երկրի գլխավոր դատավոր ու կառավարիչ Պաորանի միջև տեղի ունեցավ նամակների փոխանակում: Մորոնին, որի բանակը տառապում էր կառավարության կողմից անբավարար աջակցությունից, «դատապարտության ձևով» գրեց Պաորանին 7 և մեղադրեց նրան ու իր ընկերակից ղեկավարներին անմտության, ծուլության, անտեսման և նույնիսկ դավաճանության մեջ:8

Պաորանը կարող էր հեշտությամբ վիրավորվել Մորոնիից և նրա անտեղի մեղադրանքներից, սակայն չվիրավորվեց: Նա կարեկցանքով արձագանքեց և նկարագրեց կառավարության դեմ ապստամբությունը, որի մասին Մորոնին տեղյակ չէր: Եվ Պաորանը հայտարարեց․

«Ահա, ես ասում եմ քեզ, Մորոնի՛, որ ես չեմ ուրախանում քո մեծ չարչարանքներով, այո, դա վշտացնում է իմ հոգին: …

… Քո նամակում դու կշտամբել ես ինձ, բայց դա նշանակություն չունի. ես բարկացած չեմ, այլ հրճվում եմ քո սրտի մեծությամբ»։9

Ձեր կարծիքով, ո՞րն էր Մորոնիի մեղադրանքների դեմ Պաորանի կշռադատված պատասխանի պատճառը։

Օրինակ համար 3։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն և Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Վեց ամիս առաջ տեղի ունեցած գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրեց Մորմոնի Գրքի ճշմարտություններն ուսումնասիրելու, խորհելու և կիրառելու վերաբերյալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հրավերին ուղղված իր պատասխանը։ Նա ասաց. «Ես փորձել եմ հետևել նրա խորհրդին: Այլ քայլերի հետ միասին ես կազմել եմ ցուցակներ այն մասին, թե ինչ է Մորմոնի Գիրքը, ինչ է այն հաստատում, ինչ է հերքում, ինչ է կատարում, ինչ է հստակեցնում և ինչ է բացահայտում: Մորմոնի Գիրքն այս տեսապակիների միջով քննելը խորը թափանցող և ոգեշնչող վարժանք էր: Ես ձեզանից յուրաքանչյուրին խորհուրդ եմ տալիս կարդալ այն»։10

Նախագահ Հենրի Բ․ Այրինգը նույնպես ընդգծել է իր կյանքում Նախագահ Մոնսոնի խնդրանքի կարևորությունը։ Նա նկատել է․

«Ես 50 տարի շարունակ ամեն օր կարդացել եմ Մորմոնի Գիրքը։ Այսպիսով, ես միգուցե հիմնավորվածմտածեի, որ Նախագահ Մոնսոնի խոսքերն ուրիշ մեկի համար են։ Բայց ձեզանից շատերի նման ես զգացի մարգարեի հորդորը, և նրա խոստումը հրավիրեց ինձ ավելի շատ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ …

Երջանիկ արդյունքը ինձ և շատերիդ համար մարգարեի խոստման իրականացումն էր»։11

Ձեր կարծիքով, ի՞նչն է բացատրում Նախագահ Մոնսոնի հրավերի նկատմամբ այդ անհապաղ և սրտանց պատասխանները Տիրոջ Եկեղեցու այդ երկու ղեկավարների կողմից։

Ես չեմ առաջարկում, որ Ամուղեքի, Պաորանի, Նախագահ Նելսոնի և Նախագահ Այրինգի հոգևորապես ուժեղ պատասխանները բացատրվեն Քրիստոնեական միայն մեկ հատկանիշով: Իհարկե, բազմաթիվ փոխկապակցված հատկանիշները և փորձառությունները հանգեցրին այն հոգևոր հասունությանը, որոնք արտացոլված են այս չորս ազնիվ ծառաների կյանքում: Բայց Փրկիչն ու Նրա մարգարեները կարևորեցին այն կարևոր որակը, որը մենք բոլորս պետք է ավելի լիարժեք հասկանանք և ձգտենք ներդնել մեր կյանքը:

Հեզություն

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հատկանիշին, որը Տերն օգտագործել է իրեն նկարագրելու համար․ «ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. Որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք»։12

Ուսուցանելով, Փրկիչն ընդգծեց հեզությունը բոլոր այն հատկանիշների և արժանիքների թվում, որոնք նա վերագրել էր իրեն։

Նմանատիպ օրինաչափություն է առկա 1829թ.-ին Նախագահ Ջոզեֆ Սմիթի կողմից ստացված հայտնության մեջ։ Տերը հայտարարել է․ «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում»:13

Հեզությունը Քավիչին բնութագրող հատկանիշ է և առանձնանում է արդարացի արձագանքով, պատրաստակամ հնազանդությամբ և ուժեղ ինքնավերահսկողությամբ։ Այս հատկանիշն օգնում է մեզլիարժեք հասկանալ Ամուղեքի, Պաորանի, Նախագահ Նելսոնի և Նախագահ Այրինգի համապատասխան արձագանքները:

Օրինակ, Նախագահ Նելսոնը և Նախագահ Այրինգը արդարացիորեն և արագարձագանքեցին Մորմոնի Գիրքը կարդալու և ուսումնասիրելու Նախագահ Մոնսոնի հորդորին: Թեև երկուսն էլ ծառայում էին Եկեղեցու կարևոր ու տեսանելի կոչումներում և տասնամյակներ շարունակ խորությամբ ուսումնասիրել էին սուրբ գրությունները, իրենց պատասխաններում նրանք ցույց չտվեցին վարանումի կամ մեծամտության և ոչ մի զգացում:

Ամուղեկը պատրաստակամ ընդունեց Աստծո կամքը, ընդունեց ավետարանը քարոզելու կոչը և հետևում թողեց իր հարմարավետ պայմանները և ծանոթ հարաբերությունները: Իսկ Պաորանը հասկացողությամբ և ինքնատիրապետմամբ գործեց, այլ ոչ թե դիմադրեց, երբ նա բացատրեց Մորոնիին, որ խնդիրներ են առաջանում կառավարության դեմ ապստամբության պատճառով։

Հեզության Քրիստոսանման հատկանիշը հաճախ սխալ է հասկացվում մեր ժամանակակից աշխարհում։ Հեզությունն ուժեղ է, ոչ թե թույլ. ակտիվ է, ոչ թե պասիվ․ խիզախ է, ոչ թե վախկոտ. զսպված է, ոչ թե սանձարձակ․ համեստ է, ոչ թե ինքնամեծար. և բարի է, ոչ թե ամբարտավան: Հեզ անձը հեշտությամբ չի գրգռվում, չի պահանջում, ամբարտավան և պատրաստակամ չի ընդունում ուրիշների նվաճումները։

Մինչ խոնարհությունը սովորաբար նշանակում է գտնվել Աստծուց կախվածության մեջ և գտնվել Նրա առաջնորդության ու աջակցության շարունակական կարիքի մեջ, հեզության տարբերակիչ բնույթը հատուկ հոգևոր ընկալունակությունն է սովորել Սուրբ Հոգուց, և այն մարդկանցից, ովքեր կարող են երևալ ավելի քիչ ունակ, փորձառու կամ կրթված, ովքեր, միգուցե, կարևոր պաշտոններ չգրավեն, կամ,թվում է, ներդնելու շատ բան չունեն։ Հիշենք, թե ինչպես Նեեմանը՝ Սիրիայի թագավորի բանակի զորավարը, հաղթահարեց իր հպարտությունը և հեզությամբ ընդունեց Եղիսեին հնազանդվելու իր ծառաների խորհուրդը և յոթ անգամ լվացվեց Հորդանան գետում:14 Հեզությունը հիմնական պաշտպանությունն է հպարտ կուրությունից, որը հաճախ առաջանում է ճանաչումից, պաշտոնից, զորությունից, հարստությունից և ուրիշների գովքից։

Հեզություն՝ Քրիստոսանման հատկանիշ և հոգևոր պարգև

Հեզությունն այն հատկանիշն է, որը զարգանում է ցանկության, բարոյական ազատ կամքի ճիշտ օգտագործման և մեր մեղքերի թողության մշտական պահպանման շնորհիվ:15 Այն նաև հոգևոր պարգև է, որին մենք կարող ենք պատշաճ կերպով հետամուտ լինել։16 Սակայն մենք պետք է հիշենք, որ նպատակները, որոնց համար տրվում է այդպիսի օրհնությունը, պետք է օգնեն և ծառայեն Աստծո զավակներին:17

Երբ մենք մոտենում և հետևում ենք Փրկիչին, մեզ աստիճանաբար ավելի շատ հնարավորություն է տրվում նմանվել Նրան: Մենք զորանում ենք Հոգու կողմից՝ կարգապահ ինքնատիրապետման և շարունակական և հանգիստ վարքագծով: Այսպիսով, դառնում ենք հեզ՝ Վարդապետի աշակերտներ լինելու շնորհիվ, այլ ոչ թե պարզապես հեզությամբ գործելով։

Մովսեսը «վարժուեցաւ Եգիպտացիների բոլոր իմաստութիւնովը. եւ զօրաւոր էր խօսքերով եւ գործերով»։18 Բայց նա «շատ հեզ էր երկրի եղած բոլոր մարդկանցից ավելի»։19 Նրա գիտելիքներն ու կարողությունները կարող էին նրան հպարտ դարձնել։ Փոխարենը, հեզության հոգևոր պարգևն ու հատկանիշը, որով նա օրհնվեց, նվազեցրեց գոռոզությունը նրա կյանքում և վեհացրեց Մովսեսին՝ որպես Աստծո նպատակների իրականացման գործիք:

Վարդապետը որպես հեզության օրինակ

Հեզության ամենահայտնի և իմաստալից օրինակները կարելի է տեսնել հենց Փրկիչի կյանքում։

Մեծ Քավիչը, ով «վայր իջավ բոլոր բաներից ցած»20 և տառապեց, արյունահոսեց, և մահացավ «որպեսզի մաքրի ամեն անարդարությունից», 21 քնքշորեն լվաց Իր աշակերտների փոշոտ ոտքերը։22 Նման հեզությունը Տիրոջ առանձնահատկությունն է՝ որպես ծառա և առաջնորդ:

Հիսուսը արդար արձագանքման և պատրաստակամ հնազանդության կատարյալ օրինակ հանդիսացավ, երբ Նա մեծապես տառապեց Գեթսեմանի պարտեզում։

«Եւ երբոր այն տեղը հասաւ, [Իր աշակերտներին] ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։

Եվ նա… ծունր դրավ, աղոթք էր անում,

«Եվ ասում. Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»:23

Փրկիչի հեզությունն այս հավերժական և ներողամիտ փորձառությամբ ցույց է տալիս Աստծո իմաստությունը մեր իմաստությունից վեր դնելու կարևորությունը բոլորիս համար:

Տիրոջ պատրաստակամ հնազանդության և ուժեղ ինքնատիրապետման հետևողականությունը ոգեշնչող և ուսուցանող է մեզ համար: Երբ տաճարի պահակները և հռոմեական զինվորների զինված բանակը ժամանեց Գեթսեմանի պարտեզ, որպեսզի զավթի ու ձերբակալի Հիսուսին, Պետրոսը սուրը հանեց և կտրեց քահանայապետի ծառայի աջ ականջը:24 Ապա, Փրկիչը դիպավծառայի ականջին ու բուժեց այն։25 Խնդրում ենք ուշադրություն դարձրեք, որ Նա հասավ օգնության ու օրհնեց իր հնարավոր գերեվարողին, օգտագործելով նույն երկնային զորությունը, որը կարող էր կանխել Նրա գերեվարումը և խաչվելը։

Մտածեք նաև, թե ինչպես Պիղատոսի առաջ Վարդապետը մեղադրվեց և դատապարտվեց խաչելության:26 Իր դավաճանության ժամանակ Հիսուսը հայտարարեց «Կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ»։27 Բայց «թե ողջերի, թե մեռածների Հավերժական Դատավորը»28 պարադոքսալ կերպով դատվեց ժամանակավոր քաղաքական գործչի առջև: «Եվ [Հիսուսը] նորան ոչ մէկ բան էլ չ’պատասխանեց. Մինչեւ որ կուսակալն էլ շատ զարմացաւ»։29 Փրկիչի հեզությունն ապացուցվում է Իր կարգապահ արձագանքում, ուժեղ զսպվածությամբ, և Իր անսահման զորությունն անձնական շահի համար գործադրելու չկամությամբ։

Խոստում և վկայություն

Մորմոնը բացահայտում է հեզությունը որպես մի հիմք, որից ծնվում են հոգևոր ունակություններն ու պարգևները։

«Ուստի, եթե մարդ ունի հավատք, նա անպայման պետք է ունենա հույս. քանզի առանց հավատքի չի կարող լինել որևէ հույս:

Եվ դարձյալ, ահա ես ասում եմ ձեզ, որ նա չի կարող ունենալ հավատք և հույս, եթե նա չլինի հեզ և սրտով խոնարհ:

Եթե այդպես է, նրա հավատքը և հույսը զուր է, քանզի ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից. և եթե մարդ հեզ է ու սրտով խոնարհ, և խոստովանում է Սուրբ Հոգու զորությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է, նա անպայման պետք է ունենա գթություն. քանզի եթե նա չունի գթություն, նա ոչինչ է. ուստի, նա անպայման պետք է ունենա գթություն»:30

Փրկիչը հայտարարեց․ «Եվ երանելի են հեզերը, քանզի նրանք կժառանգեն երկիրը»։31 Հեզությունն աստվածային բնույթի կարևոր կողմն է, որով կարող ենք օժտվել, ապա զարգացնել այն մեր կյանքում Փրկիչի Քավության շնորհիվ:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր հարություն առած և կենդանի Քավիչն է։ Եվ ես խոստանում եմ, որ Նա կառաջնորդի, կպաշտպանի և կամրապնդի մեզ, երբ մենք քայլենք Նրա Հոգու հեզությամբ։ Ես հայտարարում եմ իմ հաստատուն վկայությունն այս ճշմարտությունների և խոստումների մասին, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: