2010–2019 թթ․
Կրկին հանդիպելով
Հոկտեմբեր 2011


Կրկին հանդիպելով

Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք լցվել Տիրոջ Հոգով, մինչ կլսենք այսօր և վաղը հնչող ուղերձները, և կսովորենք այն բաները, որոնք Տերը ցանկանում է, որ մենք իմանանք:

Որքան լավ է, եղբայրներ և քույրեր, ողջունել ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի 181-րդ գերագույն համաժողովին:

Այս համաժողովը նշանավորում է 48 տարին, միայն պատկերացրեք, 48 տարին, ինչ ես կանչվել եմ Տասներկու Առաքյալների Քվորում Նախագահ Դեյվիդ Օ. Մաքկեյի կողմից: Դա 1963-ի հոկտեմբերին էր: Թվում է, անհնար է, որ այդքան շատ տարիներ են եկել ու անցել այդ ժամանակից ի վեր:

Երբ մենք զբաղված ենք, ժամանակը, կարծես, շատ արագ է ընթանում, և անցած վեց ամիսները ինձ համար բացառություն չեն եղել: Այդ ժամանակահատվածի կարևոր իրադարձություններից էր մայիսի 1-ին Ատլանտա Ջորջիա տաճարի վերանվիրագործման հնարավորությունը: Ինձ ուղեկցում էին Երեց և Քույր Մ. Ռասսել Բալլարդները, Երեց և Քույր Վոլթեր Ֆ. Գոնզալեսները, և Երեց և Քույր Վիլիամ Ռ. Վոքերները:

Վերանվիրագործման նախորեին «Հյուսիսային լույսեր» վերնագրով երեկոյան մշակութային տոնակատարության ժամանակ մենք արժանացանք տաճարի տարածքից 2700 երիտասարդ տղամարդկանց և կանանց ելույթին: Դա առավել գերազանց ծրագիր էր, որ ես երբևէ դիտել էի, որը ստիպեց հանդիսատեսին մի քանի անգամ ոտքի ելնել` ոտնկայզ ծափահարությունների համար:

Հաջորդ օրը տաճարը վերանվիրագործվեց երկու նիստերի ժամանակ, որտեղ Տիրոջ Հոգին մեզ հետ էր մեծ զորությամբ:

Օգոստոսի վերջին Նախագահ Հենրի Բ. Այրինգը նվիրագործեց Սան Սալվադոր Էլ Սալվադոր տաճարը: Նրան ուղեկցում էին Քույր Այրինգը և Երեց և Քույր Դ. Թոդ Քրիստոֆերսոնները, Երեց և Քույր Վիլիամ Ռ. Վոքերները և Քույր Օլրեդը` Սփոփող Միության գերագույն նախագահությունից, և նրա ամուսինը` Ջեֆրին: Նախագահ Այրինգը հաղորդեց, որ դա մեծ հոգևոր իրադարձություն էր:

Այս տարվա ավարտին մոտ, Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը և Քույր Ուխդորֆը, Բարձրագույն այլ Իշխանավորների հետ, կմեկնեն Քետցալթենանգո, Գվաթեմալա, որտեղ Նախագահ Ուխդորֆը կնվիրագործի մեր տաճարը:

Տաճարների կառուցումը շարունակվում է առանց ընդհատումների, եղբայրներ և քույրեր: Այսօր, ես պատիվ ունեմ հայտարարելու մի քանի նոր տաճարների մասին:

Առաջինը, թույլ տվեք նշել, որ չկա Եկեղեցու կողմից կառուցված որևէ շինություն ավելի կարևոր, քան տաճարը: Տաճարները այն վայրերն են, որտեղ հավերժությունների համար կնքվում են հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք աշխարհով մեկ բազմաթիվ բոլոր տաճարների համար և այն օրհնության համար, որ դրանք բերում են մեր անդամների կյանքերը:

Անցած տարի Պրովոյի Թաբերնաքլը` Յուտա շրջանում, լուրջ վնասվել էր սաստիկ հրդեհից: Մնացել էին Վերջին Օրերի սերունդների կողմից շատ սիրված այս հիանալի շինության միայն արտաքին պատերը: Մանրազննին ուսումնասիրությունից հետո մենք որոշեցինք վերակառուցել այն, արտաքին պատերի լիարժեք պահպանությամբ և վերակառուցմամբ, որի արդյունքում այն դարձավ Պրովո քաղաքում Եկեղեցու երկրորդ տաճարը: Պրովոյի ներկա տաճարը Եկեղեցու առավել զբաղված տաճարներից մեկն է, իսկ երկրորդ տաճարն այնտեղ կկարողանա հոգալ Եկեղեցու հավատարիմ անդամների աճող թիվը, ովքեր տաճար են այցելում Պրովոյից և մոտակա տարածքներից:

Ես նաև հաճույքով հայտարարում են նոր տաճարների մասին հետևյալ վայրերում. Բառանքիլլա, Կոլումբիա; Դուրբան, Հարավային Աֆրիկա; Քինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն; և Սթար Վելի, Վայոմինգ: Բացի դա, մենք շարունակում ենք մեծ ծրագրերը` կապված Փարիզում, Ֆրանսիա, տաճար կառուցելու հետ:

Այս տաճարների մասին մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ, երբ ձեռք բերվեն կառուցման վայրերի և անհրաժեշտ այլ հաստատումները:

Նախկին համաժողովներին ես նշել եմ այն առաջընթացի մասին, որը մենք վայելում ենք, ունենալով տաճարներ մեր անդամներին ավելի մոտ վայրերում: Թեև դրանք լավ հասանելի են Եկեղեցու շատ անդամներին, դեռ կան տարածքներ, որտեղ տաճարները շատ հեռու են, և անդամները չեն կարող իրենց թույլ տալ այդ ճանապարհորդությունը: Այդպիսով, նրանք չեն կարողանում ճաշակել տաճարների սուրբ և հավերժական օրհնությունները: Այդ հարցում օգնելու համար մենք ունենք մի ծրագիր, որը կոչվում է Տաճարների պատրոնների աջակցման ընդհանուր ֆոնդ: Այդ ֆոնդը ֆինանսավորում է նրանց մեկանգամյա այցը տաճար, ովքեր այլապես չեն կարող գնալ, սակայն խորապես ցանկանում են: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան ներդրում կատարել այդ ֆոնդին, կարող են գրել տեղեկությունը ներդրումների սովորական թերթիկի վրա, որն ամեն ամիս տրվում է եպիսկոպոսին:

Այժմ, եղբայրներ և քույրեր, իմ աղոթքն է, որ մենք կարողանանք լցվել Տիրոջ Հոգով, մինչ կլսենք այսօր և վաղը հնչող ուղերձները, և կսովորենք այն բաները, որոնք Տերը ցանկանում է, որ մենք իմանանք: Այս մասին ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: