2021
Նրա անունով օրհնեք
Մայիս 2021


«Նրա անունով օրհնեք», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Քահանայության նիստ

Նրա անունով օրհնեք

Հատվածներ

Նկար
պատանիները բաժանում են հաղորդությունը

Քահանայություն ստանալու մեր նպատակն է այն է, որ հնարավորություն ունենանք օրհնել մարդկանց հանուն Տիրոջ՝ անելով դա Նրա անունով։

Սարկավագ լինելուց տարիներ անց հասկացել եմ, թե ինչ է դա նշանակում գործնականում: Օրինակ՝ տարիներ առաջ, երբ քահանայապետ էի, ինձ հանձնարարեցին այցելել մի խնամքի կենտրոնի հաղորդության ժողովի: Ինձ խնդրեցին բաժանել հաղորդությունը։ Փոխանակ խորհելու հաղորդությունը բաժանելու ընթացքի կամ ճշգրտության մասին՝ ես նայեցի տարեց մարդկանց դեմքերին: Ես տեսա, որ նրանցից շատերը լաց են լինում: Մի տիկին բռնեց հագուստիս թևքը, նայեց վեր և բարձրաձայն ասաց. «Օ՜, շնորհակալություն, շնորհակալություն»:

Տերն օրհնել էր Նրա անունով կատարած իմ ծառայությունը: Այդ օրը ես աղոթում էի, որ նման հրաշք տեսնեմ, այլ ոչ թե, որ լավ կատարեմ իմ դերը: Ես աղոթում էի, որ մարդիկ զգան Տիրոջ սերը՝ իմ սիրառատ ծառայության միջոցով: Ես հասկացել եմ, որ դա է Նրա անունով ուրիշներին ծառայելու և օրհնելու բանալին։ …

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք մեծարել մեր քահանայության ծառայությունը՝ մեր կյանքի ընթացքում և գուցե դրանից հետո: Դա կախված կլինի Տիրոջ կամքը ճանաչելու մեր ջանասիրությունից և Նրա ձայնը լսելու մեր ջանքերից, որպեսզի կարողանանք ավելի լավ իմանալ, թե Նա ինչ է ուզում այն մարդու համար, ում մենք ծառայում ենք հանուն Նրա: Այդ մեծարմանը կհասնենք փոքր քայլերի շնորհիվ։ Կարող է դանդաղ տրվել, բայց կտրվի: