2021
Պաշտպանել աստվածայնորեն ներշնչված մեր սահմանադրությունը
Մայիս 2021


«Պաշտպանել աստվածայնորեն ներշնչված մեր սահմանադրությունը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Կիրակի ցերեկային նիստ

Պաշտպանել աստվածայնորեն ներշնչված մեր սահմանադրությունը

Հատվածներ

Նկար
փետրավոր գրիչ, գրքեր և մագաղաթագալար

Այս անհանգիստ ժամանակներում ես մտածեցի, որ պետք է խոսեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներշնչված սահմանադրության մասին։ Այս սահմանադրությունը հատուկ նշանակություն ունի Միացյալ Նահանգների մեր անդամների համար, բայց նաև ընդհանուր հիմք է հանդիսանում աշխարհի սահմանադրությունների համար։ …

Աստվածային ներշնչման հանդեպ մեր հավատը Վերջին Օրերի Սրբերին տալիս է յուրահատուկ պատասխանատվություն՝ պահպանելու և պաշտպանելու Միացյալ Նահանգների սահմանադրությունը և սահմանադրականության սկզբունքները, որտեղ էլ որ մենք ապրենք: Մենք պետք է վստահենք Տիրոջը և դրական մտածողություն ունենանք այս ազգի ապագայի նկատմամբ:

Ուրիշ ի՞նչ պետք է անեն Վերջին Օրերի Սրբերը: Մենք պետք է աղոթենք, որ Տերն առաջնորդի և օրհնի բոլոր ազգերին և նրանց ղեկավարներին: Սա մեր հավատո հանգանակի մի մասն է: Նախագահներին կամ կառավարիչներին հպատակ լինելը, իհարկե, խոչընդոտ չի հանդիսանում, որ մենք դեմ լինենք առանձին օրենքներին կամ քաղաքականությանը: Դա պահանջում է, որ մեր ազդեցությունն օգտագործենք քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով՝ մեր սահմանադրությունների և գործող օրենքների շրջանակներում: Վիճահարույց հարցերի շուրջ պետք է ձգտենք չափավոր լինել և միավորվել:

Կան այլ պարտականություններ, որոնք մաս են կազմում ներշնչված սահմանադրության պահպանման: Մենք պետք է սովորենք և պաշտպանենք սահմանադրության ոգեշնչված սկզբունքները: Մենք պետք է փնտրենք ու աջակցենք իմաստուն և լավ մարդկանց, ովքեր կաջակցեն այդ սկզբունքներին իրենց հասարակական գործողություններում (տես Վարդապետություն և Ուխտեր 98․10)։ Մենք պետք է լինենք բանիմաց քաղաքացիներ և ակտիվորեն նպաստենք, որ քաղաքացիական գործերում մեր ազդեցությունը նկատելի դառնա։