2021
Գերեզմանը հաղթանակ չունի
Մայիս 2021


«Գերեզմանը հաղթանակ չունի», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2021 թ․։

Կիրակի առավոտյան նիստ

Գերեզմանը հաղթանակ չունի

Հատվածներ

Նկար
Հիսուս Քրիստոս

Մեր կյանքի ինչ-որ պահի մենք վշտացած կզգանք, երբ կորցնենք մեկին, ում շատ ենք սիրում։ Ներկայիս համավարակի ընթացքում մեզանից շատերը կորցրել են իրենց սիրելիներին՝ ընտանիքի անդամների կամ ընկերների։ Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր սգում են այդպիսի կորուստը։ …

Մենք կարող ենք պատկերացնել, թե Հիսուսի ընկերները, ովքեր հետևում և ծառայում էին Նրան, ինչ զգացին՝ Նրա մահվան ականատեսները լինելով։ Մենք գիտենք, որ նրանք «սուգ էին անում եւ լաց լինում»[Մարկոս 16․10]։ …

… Երբ ես ինը տարեկան էի, կորցրի իմ ավագ եղբորը ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Քանի որ դա տեղի ունեցավ անսպասելի, որոշ ժամանակ պահանջվեց, որ ես կարողանայի ընկալել կատարվածը։ Վիշտը համակել էր ինձ, և ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ պատահեց եղբորս հետ։ Ո՞րտեղ է նա: Ո՞ւր գնաց նա: Ես երբևէ նորից կտեսնե՞մ նրան»։ …

Մոտ 40 տարի անց Զատիկի օրերին ես խորհում էի Հիսուս Քրիստոսի Հարության շուրջ և սկսեցի մտածել եղբորս մասին։ …

Այդ օրը ես հասկացա, որ Հոգին ինձ մխիթարում էր դժվարության պահին։ Ես վկայություն էի ստացել, որ իմ եղբոր հոգին չի մահացել․ նա ողջ է։ Նա շարունակում է զարգանալ իր հավերժական գոյության մեջ։ Այժմ ես գիտեմ, որ «[իմ] եղբայրը յարութիւն կ’առնէ» [Հովհաննես 11․23] այդ հրաշալի պահին, երբ Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք։