Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 27


ՋՍԹ, Մատթեոս 27.3–6 (համեմատի՛ր Մատթեոս ԻԷ.3–5; Գործք Ա.18)

(Նկարագրվում է Հուդայի մահը):

3 Այն ժամանակ Հուդան՝ նրա մատնիչը, երբ տեսավ, որ նրան դատապարտում են, զղջաց իր մեջ, և այն երեսուն արծաթը ետ դարձրեց քահանայապետերին ու երեցներին,

4 Ասելով. Ես մեղք գործեցի՝ անմեղ արյուն մատնելով:

5 Եվ նրանք ասացին նրան. Մե՞զ ինչ. դու տես. քո մեղքը քեզ վրա լինի:

6 Եվ նա արծաթը գցեց տաճարի մեջ ու հեռացավ, և գնաց ու մի ծառից ինքն իրեն կախեց: Եվ անմիջապես վայր ընկավ և նրա փորոտիքը դուրս թափվեց ու նա մեռավ: