Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մարկոսի 9


ՋՍԹ, Մարկոս 9.3 (համեմատի՛ր Մարկոս Թ.4)

(Հովհաննես Մկրտիչը Կերպարանափոխման Սարի վրա էր):

3 Եվ երևացին նրանց Եղիասը՝ Մովսեսի հետ, կամ այլ խոսքով, Հովհաննես Մկրտիչը և Մովսեսը, և նրանք խոսում էին Հիսուսի հետ:

ՋՍԹ, Մարկոս 9.40–48 (համեմատի՛ր Մարկոս Թ.44–47)

(Գայթակղող ձեռքը կամ ոտքը կտրելը համեմատվում է այն փոխհարաբերությունների վերացման հետ, որոնք կարող են մարդուն մոլորության տանել):

40 Հետևաբար, եթե քո ձեռքը քեզ գայթակղի, կտրիր այն. կամ, եթե եղբայրդ քեզ գայթակղի և չխոստովանի ու չթողնի, նա պիտի կտրվի: Ավելի լավ է քեզ, որ խեղված մտնես կյանք, քան երկու ձեռք ունենաս և գնաս դժոխք:

41 Քանզի ավելի լավ է քեզ, որ առանց եղբայր մտնես կյանք, քան քո եղբոր հետ գցվես դժոխք. այն երբեք չհանգչող կրակի մեջ, որտեղ նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում:

42 Եվ բացի այդ, եթե քո ոտքը քեզ գայթակղի, կտրիր այն. քանզի նա, որ քո չափանիշն է, որով դու քայլում ես, եթե նա դառնում է օրինազանց, պետք է կտրվի:

43 Ավելի լավ է քեզ, որ կաղ մտնես կյանք, քան ունենալով երկու ոտք՝ դժոխքը գցվես. կրակի մեջ, որը երբեք չի հանգչելու:

44 Հետևաբար, թող ամեն մարդ կանգնի կամ վայր ընկնի իրենով, և ոչ թե ուրիշի համար, կամ չվստահելով ուրիշի:

45 Փնտրիր իմ Հորը, և հենց այդ պահին քեզ համար կարվի այն, ինչ կխնդրես, եթե հավատքով խնդրես, հավատալով, որ կստանաս:

46 Եվ եթե քո աչքը, որը տեսնում է քեզ համար, նա, ով նշանակված է պահապան լինելու քեզ, լույս ցույց տալու քեզ, դառնում է օրինազանց և գայթակղում է քեզ, հանիր նրան:

47 Ավելի լավ է քեզ մեկ աչքով մտնել Աստծո արքայությունը, քան երկու աչք ունենալով՝ գցվել դժոխքի կրակը:

48 Քանզի ավելի լավ է, որ դու փրկվես, քան դժոխքը գցվես քո եղբոր հետ, որտեղ նրանց որդը չի մեռնում, և որտեղ կրակը չի հանգչում: