Նախագահների ուսմունքները
Գլուխ 14. Սուրբ Հոգու պարգևը


Գլուխ 14

Սուրբ Հոգու պարգևը

«Մենք կարող ենք մկրտությունից և հաստատումից հետո դառնալ Սուրբ Հոգու ընկերակիցներ, ով կուսուցանի մեզ Տիրոջ ուղիները, կարթնացնի մեր միտքը և կօգնի մեզ հասկանալ ճշմարտությունը»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է, որ Եկեղեցու յուրաքանչյուր հավատարիմ անդամ իրավունք ունի հայտնություններ ստանալ, որոնք նպատակահարմար են և անհրաժեշտ անձնապես իր առաջնորդության համար»:1 Նա միշտ որոնել է այս անձնական առաջնորդությունը, հատկապես իր որդիններին և դուստրերին ուսուցանելու և ապահովելու իր ջանքերում: Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը, որը ծառայում էր որպես քարտուղար Առաջին Նախագահությունում, պատմել է հետևյալ փորձառությունը, ինչպես նրան պատմել էր Նախագահ Սմիթի որդին՝ Ռեյնոլդսը (որի մականունը Ռեյն էր):

«Ռեյնը խոստովանեց, որ նա գլանակ է դրել իր բերանում կյանքում ընդամենը մեկ անգամ և այն էլ մի կարճ պահ: Դա տեղի էր ունեցել, երբ նա ուսանող էր Ռուզվելտ Կրտսերի ավագ դպրոցում Սոլթ Լեյք Սիթիում: [Դպրոցի] մուտքը մի խաղաղ կից փողոցից էր, որով շատ քիչ մեքենաների երթևեկություն էր նկատվում: Այդ օրը Ռեյնը հենց նոր էր դուրս եկել դպրոցի դիմացի մուտքից մի ընկերոջ հետ, որը ծխում էր և ստիպեց նրան ինչպես հաճախ էր արել «ուղղակի մի հատ փորձել»: Այս անգամ ընկերոջը հաջողվեց: Ռեյնը վերցրեց գլանակներից մեկը և վառեց այն: Մի քանի ծխի քուլա արձակելուց հետո, ինչ եք կարծում ո՞վ հայտնվեց, եթե ոչ Ռեյնոլդսի հայրը իր մեքենայով: Բացելով պատուհանը, Երեց Սմիթն ասաց իր ապշահար որդուն. «Ռեյնոլդս, ես ուզում եմ խոսել քեզ հետ երեկոյան ճաշից հետո» և հեռացավ: Ռեյնը պատմեց. «Երբ հայրս կոչում էր ինձ Ռեյնոլդս, ես գիտեի, որ նա ի նկատի ուներ լուրջ խոսակցություն»: Երեց Սմիթը թողեց, որ Ռեյնը իր մեղքի մասին մի լավ մտածեր կեսօրվա մնացած մասը և երեկոյան ճաշի ընթացքում, երբ նա զարմանալիորեն քիչ բան խոսեց: Հետո իր հոր առանձնասենյակում անհարմարավետ նստած… Ռեյնոլդսը դատաստանի առջև կանգնեց: Այն ինչ նա ստացավ, պարզապես բարի, սիրառատ դասախոսություն էր «այդ կեղտոտ սովորույթի» չարիքների մասին և հիշեցում, թե ով էր ինքը և ինչպես էր իր վարքը տարածվում ողջ ընտանիքի վրա: Այն ավարտվեց խնդրանքով, որ Ռեյնը խոստանա, որ այլևս երբեք գլանակ չի դնի իր բերանը: Ռեյնը հանդիսավոր խոստում տվեց: «Դա երբեք այլևս չպատահեց, ասաց նա: Բոլոր հետագա տարիների ընթացքում, ներառյալ Միացյալ Նահանագների նավատորմում II Համաշխարհային Պատերազմի ժամանակահատվածում, որտեղ ծխելը խիստ տարածված էր, նա հարգեց իր հորը տված խոստումը:

Մտածելով այս փորձառության մասին, Երեց Գիբբոնսը նկատեց. «Այդ մեկուսի փողոցում Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հայտնվելու հավանականությունը հենց այն պահին, երբ նրա փոքր որդին վառեց իր մեկ և միակ գլանակը խիստ անհավատալի էր: Չնայած նա չասաց այդ մասին, Ռեյնի շարժուձևից և տոնից զգացվում էր, որ այդ դիպվածը նրան համոզեց իր հոր արտասովոր հոգևոր զգայունության խորության և ուժի մասին, հատկապես, երբ այն կապված էր իր ընտանիքի բարօրության հետ»:2

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Սուրբ Հոգու առաքելությունն է վկայություն բերել Հոր և Որդու և ողջ ճշմարտության մասին:

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա Հոգի է՝ մարդու կերպարանքով: Հայրը և Որդին մարմնով անձնավորություններ են, նրանք ունեն մսից և ոսկորից մարմիններ: Սուրբ Հոգին Հոգեղեն անձնավորություն է, և ունի միայն հոգեղեն մարմին [տես ՎևՈՒ 130.22]: Նրա առաքելությունն է վկայություն բերել Հոր և Որդու և ամեն ճշմարտության մասին [տես 2 Նեփի 31.18, Մորոնի 10.5]:3

Նա մասնակցում է Հոր և Որդու գործերին և բացահայտում է դրանք նրանց, ովքեր Տիրոջը հավատարմությամբ են ծառայում: Մխիթարիչի կամ Սուրբ Հոգու ուսմունքների միջոցով է, որ Հիսուս Քրիստոսի ուսմունքները վերհիշվեցին առաքյալների կողմից [տես Հովհաննես ԺԴ.26]: Սուրբ Հոգու ուսուցումների միջոցով է, որ գալիս է մարգարեությունը [տես Բ Պետրոս Ա.21]:4

Աստծո Հոգին խոսելով մարդու հոգու հետ զորություն ունի ճշմարտությունը ավելի մեծ ազդեցությամբ և ըմբռնմամբ հաղորդելու, քան այն կարող է հաղորդվել նույնիսկ երկնային էակների հետ անձնական շփման միջոցով: Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությունը կարող է միահյուսվել մարմնի հենց ջլերին և մկաններին, որպեսզի այն չմոռացվի:5

2

Սուրբ Հոգին ամենուրեք ցույց է տալիս ճշմարտությունը ազնիվ մարդկանց:

Մենք հավատում ենք Սուրբ Հոգին հայտնող է, և որ Նա վկայություն կբերի ազնիվ մարդկանց ամենուրեք, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և որ այս եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսի վրա» (ՎևՈւ 1.30):

Ոչ ոք չպետք է մնա խավարում. հավիտենական ավետարանի լույսն այստեղ է և ամեն անկեղծ որոնող երկրի վրա կարող է ձեռք բերել անձնական վկայություն Սուրբ Հոգուց՝ ճշմարտության և Տիրոջ աշխատանքի աստվածայնության մասին:

Պետրոսն ասել է. «Աստված աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք Ժ.34–35), որը նշանակում է, որ Տերը դուրս կթափի Իր Հոգին վախեցողների վրա, որպեսզի նրանք իմանան ինքնուրույն այս կրոնի ճշմարտությունների մասին:6

Սուրբ Հոգին ցույց կտա իրեն ամեն անձնավորության, ով հարցնում է ճշմարտության մասին, ճիշտ ինչպես Նա արեց Կոռնելիուսի հետ [տես Գործք 10]: Մենք ունենք այս հայտարարությունը Մորմոնի Գրքում Մորոնիի կողմից, երբ նա իր հիշատակարանն ավարտելու մոտ էր (գլուխ 10, հատված 4):

«Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չե՞ն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):

Ամեն մարդ կարող է Սուրբ Հոգուց հայտնություն ստանալ, նույնիսկ երբ նա Եկեղեցուց դուրս է, եթե նա անկեղծորեն որոնում է լույս և ճշմարտություն: Սուրբ Հոգին կգա և կտա մարդուն վկայություն, որը նա որոնում է և ապա կհեռանա:7

3

Մկրտությունից հետո Սուրբ Հոգու պարգևը տրվում է ձեռնադրմամբ:

Խոստումը տրվել է Հիսուս Քրիստոսի սկզբնական եկեղեցում, որ բոլորը ովքեր կապաշխարեն, կմկրտվեն մեղքերի թողության համար և հավատարիմ կլինեն, կստանան Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ: Այդ նույն խոստումը տրվել է բոլոր նրանց, ովքեր կընդունեն Ավետարանը այս տնտեսությունում, քանզի Տերն ասում է.

«Եվ նրանց, ովքեր հավատք ունեն, դուք պիտի հաստատեք իմ եկեղեցում, ձեռնադրմամբ, և ես նրանց կշնորհեմ Սուրբ Հոգու պարգևը» [ՎևՈւ 33.15]:8

Նկար
Paiting of the Apostle Paul conferring the Gift of the Holy Ghost .

«Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ» (Գործք ԺԹ.6):

Դուք չեք կարող ստանալ Սուրբ Հոգին աղոթելով դրա համար, վճարելով տասանորդ, պահելով Իմաստության Խոսքը, ոչ էլ նույնիսկ մկրտվելով ջրով ՝ մեղքերի թողության համար: Դուք պետք է ավարտեք այդ մկրտությունը Հոգու մկրտությամբ: Մարգարեն ասել է մի առիթով, որ նույնն է ինչ մկրտեք մի պարկ ավազ, երբ չեք հաստատում մարդուն և չեք տալիս նրան Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ: Այն դուք չեք կարող ստանալ որևէ այլ ձևով:9

Ես հավատում եմ Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման վարդապետությանը, որի միջոցով մենք բերվում ենք հաղորդության մեր Հոր հետ, որ երկնքում է և սովորում Նրա ուղիները, որպեսզի քայլենք Նրա շավիղներով:10

4

Սուրբ Հոգու պարգևի միջոցով ՝ Եկեղեցու անդամները կարող են ունենալ Սուրբ Հոգին որպես մշտական ուղեկից:

Սուրբ Հոգին Սուրհանդակն է կամ Մխիթարիչը, որը Փրկիչը խոստացավ ուղարկել Իր աշակերտներին Իր խաչելությունից հետո: Այս Մխիթարիչը իր ազդեցությամբ պետք է մշտական ուղեկից լինի յուրաքանչյուր մկրտված անձնավորության համար և սպասավորի Եկեղեցու անդամներին հայտնությամբ և առաջնորդությամբ, ճշմարտության գիտելիքով, որպեսզի նրանք կարողանան քայլել նրա լույսով: Սուրբ Հոգին է, որ լուսավորում է իսկապես մկրտված անդամի միտքը: Նրա միջոցով է, որ գալիս է անձնական հայտնությունը և ճշմարտության լույսը հաստատվում է մեր սրտերում:11

Մեր մկրտվելուց հետո, մենք հաստատվում ենք: Ինչի՞ համար է այդ հաստատումը: Մեզ ուղեկից դարձնելու Սուրբ Հոգուն, տալու մեզ Աստվածագլխի երրորդ անդամի կողմից առաջնորդության արտոնությունը՝ ընկերակցություն, որպեսզի մեր մտքերը կարողանան լուսավորվել, որպեսզի մենք կարողանանք կենդանանալ Սուրբ Հոգու միջոցով՝ որոնելու գիտելիք և հասկացողություն այն ամենի վերաբերյալ, ինչ կապված է մեր վեհացման հետ:12

Մենք կարող ենք մկրտությունից և հաստատումից հետո դառնալ Սուրբ Հոգու ընկերակիցներ, որը մեզ կուսուցանի Տիրոջ ուղիները, կկենդանացնի մեր մտքերը և կօգնի մեզ հասկանալ ճշմարտությունը:13

Մեզ խոստացված է, որ երբ մենք մկրտվում ենք, եթե մենք ազնիվ լինենք ու հավատարիմ, մենք կունենանք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Ո՞րն է դրա նպատակը: Ուսուցանել մեզ, ուղղություն ցույց տալ, վկայություն բերել մեզ Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկարար սկզբունքների մասին: Յուրաքանչյուր երեխա, որը բավականաչափ մեծ է մկրտվելու համար, և ով որ մկրտված է, Սուրբ Հոգու առաջնորդության իրավունքն ունի: Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում, որ ութ տարեկան փոքր երեխան չի կարող հասկանալ: Ես ավելի լավ գիտեմ այդ մասին: Ես վկայություն ստացա այս ճշմարտության մասին, երբ ութ տարեկան էի, որը եկավ Սուրբ Հոգու միջոցով: Այդ ժամանակից ի վեր ես միշտ ունեցել եմ այն:14

Ինչպիսի՞ փառահեղ արտոնություն է անընդհատ առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից և բացահայտված ունենալ Աստծո թագավորության խորհուրդները:15

5

Սուրբ Հոգու ընկերակցությունը մատչելի է միայն նրանց, ովքեր պատրաստվում են ընդունել այն:

Իմ կարծիքն է, որ կան այս Եկեղեցու շատ անդամներ, ովքեր մկրտվել են իրենց մեղքերի թողության համար և ձեռնադրվել են Սուրբ Հոգու պարգևի համար, բայց ովքեր երբեք չեն ստացել այդ պարգևը՝ այսինքն դրա դրսևորումները: Ինչո՞ւ: Նրանք երբեք չեն խոնարհեցրել իրենց: Նրանք երբեք չեն կատարել քայլեր, որոնք կնախապատրաստեր նրանց Սուրբ Հոգու ընկերակցությանը: Ուստի նրանք գնում են կյանքի ընթացքում առանց այդ գիտելիքի. նրանք զուրկ են այդ հասկացողությունից: Երբ խորամանկ և իրենց խաբեություններում հնարամիտ մարդիկ գալիս են նրանց մոտ՝ քննադատելով Եկեղեցու իշխանավորներին և Եկեղեցու վարդապետությունները, այդ թույլ անդամները բավականաչափ հասկացողություն չեն ունենում, բավականաչափ տեղեկություն և բավականաչափ Տիրոջ Հոգու առաջնորդություն՝ դիմադրելու կեղծ վարդապետություններն ու ուսմունքները: Նրանք լսում են և մտածում, որ գուցե սխալ են գործել և գիտեք, առաջին բանը, որ նրանք անում են, բռնում են Եկեղեցուց դուրս գալու ուղին, որովհետև նրանք չունեն հասկացողություն:16

Տիրոջ կողմից պատվիրան կա, որ Եկեղեցու անդամները պետք է ջանասեր լինեն իրենց գործողություններում և ուսումնասիրեն ավետարանի հիմնարար ճշմարտությունները, ինչպես որ այն հայտնի է դարձվել: Տիրոջ Հոգին չի շարունակի տքնել անտարբերների հետ, կամակորների և ապստամբների հետ, ովքեր ձախողվում են ապրել աստվածային ճշմարտության լույսի սահմաններում: Յուրաքանչյուր մկրտված անձնավորության արտոնությունն է ունենալ վերկանգված ավետարանի մասին մնայուն վկայություն, բայց այս վկայությունը կխամրի և, ի վերջո, կանհետանա մինչև մենք անընդհատ հոգևոր բարիք չստանանք ուսումանսիրության, հնազանդության միջոցով և ջանասիրաբար չձգտենք իմանալ և հասկանալ ճշմարտությունը:17

Նկար
A man sitting at a table with his scriptures open looking out the window.

«Սա պատվիրան է Տիրոջից, որ Եկեղեցու անդամները պետք է ջանասեր լինեն իրենց գործողություններում և ուսումնասիրեն ավետարանի ֆունդամենտալ ճշմարտությունները»:

Մենք Սուրբ Հոգու առաջնորդության իրավունքն ունենք, բայց մենք չենք կարող ունենալ այդ առաջնորդությունը, եթե մենք կամավոր մերժում ենք հաշվի առնել հայտնությունները, որոնք տրվել են մեզ օգնելու հասկանալ և առաջնորդվել վերականգված ավետարանի լույսի և ճշմարտության մեջ: Մեք չենք կարող հույս տածել, որ կունենանք այդ առաջնորդությունը, երբ մենք մերժում ենք այդ մեծ հայտնությունները, որոնք այնքան մեծ նշանակություն ունեն մեզ համար՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Այժմ, եթե մենք գտնվում ենք Տիրոջ կողմից մեր հասանելիության սահմաններում, դրված լույս և գիտելիք որոնելու անհավատության կամ անհոժարակամության այս վիճակում, ապա մենք վտանգի մեջ ենք՝ խաբվելու չար ոգիների կողմից, չարքերի վարդապետությունների կողմից և մարդկանց ուսմունքների կողմից [տես ՎևՈՒ 46.7]: Եվ երբ այս կեղծ ազդեցությունները ներկայացվում են մեր առջև, մենք չենք ունենա զանազանելու խորաթափանցություն, որի միջոցով մենք կարողանանք դրանք տարբերակել և իմանալ, որ դրանք Տիրոջից չեն: Եվ, այսպիսով, մենք կարող է զոհ դառնանք անաստված, չար, խորամանկ մարդկային նենգություններին:18

Տիրոջ Հոգին չի բնակվում անմաքուր խորաններում, և երբ անձնավորությունը շրջվում է ճշմարտությունից ամբարշտության միջոցով, այդ Հոգին չի հետևում նրան և հեռանում է և դրա փոխարեն գալիս է սխալմունքի ոգին, անհանզանդության ոգին, ամբարշտության ոգին, հավերժական կործանման ոգին:19

6

Երբ մենք մնում ենք հավատարիմ, Սուրբ Հոգին տալիս է մեզ հայտնություններ առաջնորդելու և ուղղություն ցույց տալու մեզ ողջ կյանքի ընթացքում:

Տերը խոստացել է բոլորին, ովքեր կկամենան ապաշխարել և մնալ հավատարիմ, գործադրելով համեստության և ջանասիրության ոգի, որպեսզի արժանանան Աստծո Հոգու առաջնորդությանը: Այդ Հոգին կառաջնորդի նրանց և ուղղություն կտա նրանց ողջ իրենց կյանքի ընթացքում:20

Եկեղեցու յուրաքանչյուր անդամի գլխի վրա կատարվել է ձեռնադրություն՝ Սուրբ Հոգու պարգևի համար: Նա իրավունք ունի հայտնություններ ստանալ, որոնք նպատակահարմար են և անհրաժեշտ անձնապես իր առաջնորդության համար, ոչ թե Եկեղեցու համար, այլ իրեն համար: Նա ունի իրավունք՝ իր հնազանդության միջոցով, իր համեստության միջոցով, ստանալ լույս և ճշմարտություն, ինչպես որ կբացահայտվի Ճշմարտության Հոգու միջոցով, և նա ով ականջ կդնի այդ Հոգուն և կձգտի Հոգու պարգևին, համեստությամբ և հավատքով, չի խաբվի:21

Մենք պետք է քայլենք կյանքի սրբության մեջ, լույսի մեջ և ճշմարտության մեջ համապատասխան հասկացողությամբ, որը գալիս է Սուրբ Հոգու պարգևով և զորությամբ, որը խոստացված է բոլորին, ովքեր կհավատան ապաշխարությանը և կընդունեն հավերժական կյանքի խոսքերը: Եթե մենք այս Հոգու հետ ընկերակացության մեջ ենք, ապա մենք քայլում ենք լույսի մեջ և ունենք Աստծո ընկերակցությունը:22

Եկեղեցու յուրաքանչյուր անդամի արտոնությունն է գիտենալ ճշմարտությունը, խոսել ճշմարտությամբ, ունենալ Սուրբ Հոգու ոգեշնչումը, մեր արտոնությունն է անձնապես… ստանալ լույս և քայլել լույսի մեջ, և եթե մենք շարունակենք Աստծո հետ, այսինքն՝ պահենք Նրա բոլոր պատվիրանները, մենք կստանանք ավելի շատ լույս, մինչև, ի վերջո, մեզ կտրվի գիտելիքի կատարյալ օրը [տես ՎևՈւ 50. 24]:23

Մենք, ի վերջո, վերադառնում ենք մեր Հայր Աստծո ներկայությունը՝ Սուրբ Հոգու առաջնորդության միջոցով:24

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ի՞նչ է ուսուցանում «Ջոզեֆ ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնի պատմվածքը Սուրբ Հոգու մասին: Ե՞րբ է Հոգին հուշել ձեզ օգնել ինչ-որ մեկին:

  • Նախագահ Սմիթը հիշատակում է «Աստծո Հոգին խոսում է մարդու հոգու հետ» (բաժին 1): Ինչպե՞ս է մեր հոգիների հաղորդակցությունը տարբերվում մեր ականջների և մեր աչքերի հետ հաղորդակցությունից: Ինչպե՞ս է այն ավելի զորավոր:

  • Որո՞նք են Հոգուց դրսևորում ունենալու, ինչպես Կոռնելիուսի մոտ եղավ, և Սուրբ Հոգու պարգևը ստանալու միջև որոշ տարբերությունները (տես բաժին 2):

  • Նախագահ Սմիթը ուսուցանել է, որ մկրտությունը անավարտ է առանց Սուրբ Հոգու պարգևի (տես բաժին 3): Ի՞նչ ուղիներով ձեր կյանքն անավարտ կլիներ առանց Սուրբ Հոգու պարգևի:

  • Խորհեք Նախագահ Սմիթի ուսմունքների մասին բաժին 4-ում, թե ինչ է նշանակում ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Ի՞նչ ուղիներով եք օրհնվել այս ընկերակցության միջոցով:

  • Ի՞նչ կարող ենք անել Սուրբ Հոգու ընկերակցությունը ընդունելուն նախապատրաստվելու համար: (Մի քանի օրինակների համար տես բաժին 5:)

  • Երբ վերանայեք 6–րդ բաժինը, ուշադրություն դարձրեք այն առաջնորդությանը, որ կարող ենք ստանալ Սուրբ Հոգու միջոցով: Ինչպե՞ս կարող են ծնողներն ուսուցանել իրենց երեխաներին ճանաչել և ընդունել այս առաջնորդությունը:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես ԺԶ.13, Գործք ԺԹ.1–6, Ա Կորնթացիս ԺԲ.3, 1 Նեփի 10.17–19, 2 Նեփի 31.15–20, 3 Նեփի 19.9, ՎևՈՒ 46.13, Հավատո Հանգանակ 1.4

Օգնություն ուսուցչին

«Մի անհանգստացեք, եթե ուսանողները մի քանի վայրկյան լուռ են մնում ձեր հարցը ուղղելուց հետո: Մի պատասխանեք սեփական հարցին, ժամանակ տվեք ուսանողներին մտածել պատասխանների մասին: Ինչևէ, երկարատև լռությունը կարող է նշանակել, որ նրանք չեն հասկացել հարցը, և որ դուք պետք է վերաձևակերպեք այն» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 69):

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1940, 96.

  2. Francis M. Gibbons, Joseph Fielding Smith: Gospel Scholar, Prophet of God (1992), xiv–xv.

  3. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1: 38; italics removed from original.

  4. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 1: 38.

  5. “The Sin against the Holy Ghost,” Instructor, Oct. 1935, 431; տես նաև Doctrines of Salvation, 1: 47–48.

  6. “Out of the Darkness,” Ensign, June 1971, 4.

  7. “Address by Elder Joseph Fielding Smith before Seminary Teachers,” Deseret News, Apr. 27, 1935, Church section, 7; տես նաև Doctrines of Salvation, 1: 42.

  8. “Avoid Needless Speculations,” Improvement Era, Dec. 1933, 866; տես նաև Doctrines of Salvation, 1: 38–39.

  9. “Address by Elder Joseph Fielding Smith before Seminary Teachers,” 7; տես նաև Doctrines of Salvation, 1: 41; Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 95.

  10. In Conference Report, Apr. 1915, 118.

  11. Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. (1957–66), 2: 149–50.

  12. “Seek Ye Earnestly the Best Gifts,” Ensign, June 1972, 2.

  13. Personal correspondence, quoted in Doctrines of Salvation, 1: 42.

  14. In Conference Report, Oct. 1959, 19.

  15. Answers to Gospel Questions, 4: 90.

  16. “Seek Ye Earnestly the Best Gifts,” 3.

  17. In Conference Report, Oct. 1963, 22.

  18. In Conference Report, Oct. 1952, 59–60; տես նաև Doctrines of Salvation, 1: 43.

  19. In Conference Report, Apr. 1962, 45.

  20. In Conference Report, Apr. 1931, 68.

  21. In Conference Report, Apr. 1940, 96.

  22. In Conference Report, Apr. 1916, 74; տես նաև Doctrines of Salvation, 3: 290.

  23. “What a Prophet Means to Latter–day Saints,” Relief Society Magazine, Jan. 1941, 7.

  24. In Conference Report, Apr. 1955, 51.