Սուրբ գրություններ
Ավետարանի գրադարան հավելվածի օգտագործման գաղափարներ


«Ավետարանի գրադարան հավելվածի օգտագործման գաղափարներ», Սուրբ գրությունների ուսումնասիրության գաղափարներ(2021)

«Ավետարանի գրադարան հավելվածի օգտագործման գաղափարներ», Սուրբ գրությունների ուսումնասիրության գաղափարներ

Նկար
գրասալիկին նայող կինն ու երեխան

Ավետարանի գրադարան հավելվածի օգտագործման գաղափարներ

Լսել

Սուրբ գրություններն ուսումնասիրելու լավագույն միջոցներից մեկը ձայնագրությունները լսելն է: Դուք կարող եք դա անել ձեր տանը կամ գրեթե ցանկացած վայրում: Դուք կարող եք նաև լսել տարբեր արագություններով և լեզուներով:

Ուսումնասիրել ըստ թեմաների

Դուք կարող եք սուրբ գրություններ գտնել կոնկրետ թեմայի վարեբարյալ, օգտագործելով որոնման գործառույթը, ապա՝ նայելով որոնման արդյունքները: Դուք նաև կարող եք օգտագործել Gospel Topics հրատարակությունը, որը տալիս է տվյալ թեմայի սուրբգրային առանցքային հատվածները:

Կազմակերպել ըստ թեմաների

Դուք կարող եք բովանդակությունը դասավորել ըստ թեմաների՝ «Պիտակների» և «Նոթատետրերի» օգնությամբ: Այդ թեմաները կարող են օգտակար լինել, երբ ելույթ կամ դաս եք պատրաստում։

Գունանշել

Դուք կարող եք գունանշել կամ նշել ձեր սուրբ գրությունների հատվածները` ընտրելով հատվածը, ապա՝ ոճը: Ոճը կարող է պարունակել տարբեր գույների համադրություն, ընդգծում և գունանշում:

Ստեղծել կապուղիներ

Դուք կարող եք կապուղիներ ստեղծել սուրբ գրությունների, գերագույն համաժողովի ուղերձների և այլ նյութերի միջև: Դա կօգնի ձեզ հիշել և արագ բացել ձեր ստեղծած կապերը:

Փնտրել սահմանումներ

Դուք կարող եք հեշտությամբ գտնել բառի սահմանումը սուրբ գրություններում` ընտրելով բառը և սեղմելով «Սահմանել» կոճակը:

Օգտագործել էջանիշներ և էկրաններ

Դուք կարող եք արագ հետ վերադառնալ բովանդակություն ընտրելու էջին, օգտագործելով էջանիշներ՝ որոշակի տեղերին և էկրաններին հետևելու համար: Էջանիշները թույլ կտան ձեզ միաժամանակ բաց պահել տարբեր գլուխներ և նյութեր։

Կազմել ուսումնական ծրագիր

Դուք կարող եք կազմել ուսումնական ծրագիր, որն օգնում է հետևել սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր առաջընթացին։ Կարող եք նաև հիշեցումներ դնել, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ձեր ուսումնասիրության նպատակները: Ծրագիրը կօգնի ձեզ հետևել Եկ, հետևիր ինձ ծրագրին կամ Մորմոնի Գրքի անձնական ուսումնասիրությանը։