Համասեռամոլություն
Սեռական ցանկությանը տուրք չտրվելու ի՞նչ խորհուրդ կտաք։


«Սեռական ցանկությանը տուրք չտրվելու ի՞նչ խորհուրդ կտաք»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)

«Սեռական ցանկությանը տուրք չտրվելու ի՞նչ խորհուրդ կտաք»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ

Սեռական ցանկությանը տուրք չտրվելու ի՞նչ խորհուրդ կտաք։

Ապրել մաքրաբարո կյանքով

«Չգիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում»: (Ա Կորնթացիս 3.16):

Մեր մարմիններն Աստծո հատուկ պարգևներն են: Նրանք մեր հոգիներին հնարավորություն են տալիս զգալու ֆիզիկական աշխարհը: Դրանք առանցքային դեր ունեն մեր ապագա վեհացման համար: Սովորելով տիրապետել մեր մարմիններին՝ կարևոր է մեր Երկնային Ծնողներին նմանվելու համար։ Մեր մարմիններին տիրապետելը՝ ժամանակ, վարժանք և համբերություն է պահանջում, բայց դա ունենում է հավերժական հետևանքներ։

Աստված մեզ պատվիրել է, որ «սանձենք բոլոր [մեր] կրքերը, որ [մենք] լցվենք սիրով» (Ալմա 38.12):

Մաքրաբարոյության օրենքը մեծ օրհնություններ է բերում մեր կյանք։ Ինչպես նախագահ Մարիոն Ջ. Ռոմնին է հայտարարել. «Ես չեմ կարող մտածել ոչ մի օրհնության մասին, որն ավելի ցանկալի լինի, քան խոստացվել է մաքուրներին և առաքինիներին: Հիսուսը խոսեց տարբեր առաքինությունների հատուկ պարգևների մասին, բայց իմ կարծիքով ամենամեծը պահեց սրտով մաքուրների համար՝ «որ նրանք», - ասաց նա, - «Աստուծուն կ’տեսնեն» (Մատթեոս 5․8): Եվ նրանք ոչ միայն կտեսնեն Տիրոջը, այլ նրանք իրենց տանը կզգան Նրա ներկայությունը:

Ահա Փրկիչի խոստումը․ «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ» (Վ&Ու 121․45)» (“Trust in the Lord,” Ensign, May 1979, 42)։

Սեռականությունը մարդ լինելու կարևոր մասն է և նաև կրքերի աղբյուր է, որը պետք է սանձել: Անկախ այդ բուռն զգացմունքների, կան Վերջին Օրերի Սրբեր, որոնք երկար տարիներ հավատարիմ են Տիրոջ մաքրաբարոյության օրենքին:

Այս անհատները վճռական պարտավորություն են ստանձնել ապրել մաքուր կյանքով և խուսափել այն ամենից, ինչը կնվազեցնի զսպման հակումները: Բացի այդ, նրանք բացառիկ ծառայություն են մատուցել ուրիշներին, հատկապես Եկեղեցու միջավայրում: Դրանով նրանք գտել են ուրախություն, գոհունակություն և խաղաղություն:

Ծնողները պետք է ուսուցանեն իրենց երեխաներին

Երեխաներին ու երիտասարդներին անհրաժեշտ է ծնողների և վստահելի մեծահասակների օգնությունը՝ սեռականությունն իր աստվածային համատեքստում սովորելու և հասկանալու համար. «Ծնողներն առաջնային պատասխանատվություն են կրում իրենց երեխաների սեռական դաստիարակության համար: Ընտանիքում այդ մասին անկեղծ և պարզ ուսուցումը կօգնի երիտասարդներին խուսափել լուրջ բարոյական մեղքերից:

«Այնտեղ, որտեղ դպրոցները սեռական կրթություն են ուսուցանում, ծնողները պետք է համոզվեն, որ իրենց երեխաներին տրված ցուցումները համապատասխանում են բարոյական և քաղաքավարության առողջ արժեքներին» («Սեռական կրթություն», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.6.14, ChurchofJesusChrist.org)։

Արտամուսնական փորձեր

Ամուսնությունից դուրս սեռական արտահայտմամբ փորձը լուրջ մեղք է:

«Մաքրաբարոյության Տիրոջ օրենքն է․

  • Աստծո օրենքի համաձայն զսպվածություն ցուցաբերել տղամարդու և կնոջ ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններում։

  • Հավատարմություն ամուսնության ընթացքում:

«Ամուսնու և կնոջ միջև ֆիզիկական մտերմությունը սքանչելի ու սուրբ է։ Այն կարգված է Աստծո կողմից երեխաներ ստեղծելու և միմյանց հանդեպ սեր արտահայտելու համար:

Միայն այն տղամարդն ու կինը, ովքեր իրավական և օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին, կարող են ունենալ սեռական հարաբերություններ: Աստծո աչքում սեռական մաքրությունը չափազանց կարևոր է: Մաքրաբարոյության օրենքի խախտումները շատ լուրջ են (տես Ելից 20․14, Մատթեոս 5․28, Ալմա 39․5)։ Մեղավորները չարաշահում են սուրբ զորությունը, որը Աստված տվել է կյանք ստեղծելու համար» («Մաքրաբարոյություն և հավատարմություն», Ընդհանուր ձեռնարկ, 38.6.5)։

«Աստծո պատվիրաններն արգելում են ցանկացած անբարոյական վարքագիծ՝ լինի դա նույնասեռական, թե՛ տարասեռական։ Եկեղեցու ղեկավարները խորհրդակցում են այն անդամների հետ, ովքեր խախտել են մաքրաբարոյության օրենքը: Ղեկավարները օգնում են նրանց հստակ հասկանալ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատը, ապաշխարության գործընթացը և երկրի վրա կյանքի նպատակը: Մաքրաբարոյության օրենքին անհամապատասխան վարքագիծը կարող է հիմք հանդիսանալ Եկեղեցու անդամության խորհրդի անցկացման համար (տես [Ընդհանուր ձեռնարկ,] 38.6.5)։ Այն կարող է ներվել անկեղծ ապաշխարությամբ» («Նույն սեռի հանդեպ հակվածություն և նույնասեռ վարքագիծ» Ընդհանուր ձեռնարկ, 38.6.12)։