Համասեռամոլություն
Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ծխի կամ ցցի մարդկանց, որ իրենց սիրված, գնահատված և պահանջված զգան։


«Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ծխի կամ ցցի մարդկանց, որ իրենց սիրված, գնահատված և պահանջված զգան»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)

«Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ծխի կամ ցցի մարդկանց, որ իրենց սիրված, գնահատված և պահանջված զգան»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ծխի կամ ցցի մարդկանց, որ իրենց սիրված, գնահատված և պահանջված զգան։

Մարդիկ պետք է զգան, որ իրենց կարիքը զգացվում է

Որպես Եկեղեցու անդամներ, մենք բոլորս պետք է պատասխանատվություն զգանք՝ ստեղծելու սատարող և սիրող միջավայր մեր բոլոր եղբայրների և քույրերի համար: Օգնության այդպիսի միաբանությունը շատ ավելի հեշտացնում է ավետարանով ապրելը և Հոգին փնտրելը, մահկանացու կյանքի բոլոր կողմերը կառավարելիս:

«Չեմ կարծում, որ երբևէ հանդիպել եմ մեկին, ով չի ցանկանում պատկանել որևէ միջավայրի, որտեղ ինքն արժանի և գնահատված կզգա։

Երբ մարդիկ մտածում են, կա արդյո՞ք ինձ համար տեղ, ապա այդ հարցն իրենից ամեն ինչ կարող է ենթադրել․ իսկ այժմ նրանք իրենց հարց են տալիս. «արդյո՞ք ես համապատասխանում եմ»։ Արդյո՞ք դա իմ միջավայրն է։ Իսկապե՞ս նրանք իմ կարիքն ունեն»։ Ես վճռական պատասխանում եմ․ «Այո՛»

«Ես մտածում եմ Պողոսի համանմանության մասին, որը ես շատ եմ սիրում, [որտեղ] Եկեղեցին Քրիստոսի մարմինն է: Եվ նա ասում է, որ մենք մկրտվում ենք այդ մարմնում: Եվ նա ասում է, որ դա մեկ մարմին է: Մարմնի շատ անդամներ, բայց մեր մարմին։

Ես հասկանում եմ մարդկանց այն զգացմունքները, որ նրանք կարող են պահանջված չլինել: Իսկ երբեմն ուրիշներն են մեղավոր, որ ասում են, որ մենք այս մարդու կարիքը չունենք, մեզ այդ մարդը պետք չէ, մենք բավարար ենք։ Ոչ մեկը ճիշտ չէ: Դա քրիստոնեական ճանապարհ չէ: Քրիստոսը մեզ այդպիսին չի տեսնում: Բոլորիս մեջ նա անսահման արժեք է տեսնում: Եվ ինչպիսին էլ որ լինի այս պահին մեր վիճակը, Քրիստոսի մարմինը պատրաստ է աջակցելու իր մարմնի յուրաքանչյուր անդամին: Ես դեմ չեմ և ընդունում եմ մեկուսացած լինելու զգացումը և ընդունում եմ, որ դա բնական զգացում է, բայց մեզանից յուրաքանչյուրն այդ զգացումն ապրելիս պետք է կանգ առնի և մտածի՝ Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ համար։ Հիսուս Քրիստոսն ինձ արժան համարեց Իր արյանը։ Եվ Նա սիրում է ինձ։ Նա հույսեր է կապում ինձ հետ։ Եվ Նա կարող է փոխել իմ կյանքը։ Նրա շնորհը կարող է փոխել ինձ։ Եվ գուցե իմ կողքին նստած այս մարդն անտեսում է ինձ կամ նույնիսկ ուզում է հեռանալ, միգուցե նա դա չի ցանկանում դա անել: Բայց դա չի փոխում այն իրողությունը, թե ինչ է Քրիստոսը զգում իմ հանդեպ և չի փոխում Քրիստոսի շնորհիվ իմ ունեցած հնարավորությունները։

Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ ինչ-որ մեկն անպաշտպան գալիս և ասում է. «Ես ուզում եմ փորձել: Ես ուզում եմ այստեղ լինել»։ Ապա մերժում ու անտարբեր է դառնում։ Եվ դա ողբերգություն է: Դա իսկապես ողբերգություն է։ Մենք պետք է դրանից ավելի լավը լինենք։

Այն բազմազանությունը, որը մենք հիմա տեսնում ենք Եկեղեցում, կարող է միայն սկիզբը լինել: Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք ավելի ու ավելի մեծ բազմազանություն կտեսնենք: Հին Եկեղեցում շատ մեծ բազմազանություն կար: Եվ դա լոկ բազմազան երևալու համար չէ, այլ նրա, որ մարդիկ կարող են բերել տարբեր պարգևներ և հեռանկարներ, և մարդկանց փորձառությունը, ծագումը և մարտահրավերների լայն շրջանակը մեզ ցույց կարող են ցույց տալ, թե իրականում ինչն է կարևոր Քրիստոսի ավետարանում: Իսկ մնացածը, որը գուցե ժամանակի ընթացքում ձեռք է բերվել և ավելի մշակութային է, քան վարդապետական, կարող է աստիճանաբար անհետանալ և մենք իսկապես կարող ենք սովորել աշակերտ լինելու ուղին» (D. Todd Christofferson, “Is There a Place for Me?ChurchofJesusChrist.org):