Համասեռամոլություն
Ինչպե՞ս կարող եմ ծառայել «մեկին» ԼԳԲՏՔ անդամների դեպքում:


«Ինչպե՞ս կարող եմ ծառայել «մեկին» ԼԳԲՏՔ անդամների դեպքում»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ (2020)

«Ինչպե՞ս կարող եմ ծառայել «մեկին» ԼԳԲՏՔ անդամների դեպքում»: Նույն սեռի հանդեպ հակվածություն․ Եկեղեցու ղեկավարներ

Ինչպե՞ս կարող եմ ծառայել «մեկին» ԼԳԲՏՔ անդամների դեպքում:

Բարձրացնել և զորացնել

«Երբ կենտրոնանում ես մեկի վրա, կարող ես իսկապես բարձրացնել և զորացնել: Հնարավորություն եմ ունեցել այցելել աշխարհի տարբեր վայրեր: Եվ մենք հաճախել ենք եկեղեցի տարբեր ծխերում և ճյուղերում: Եվ քանի դեռ չեք տեսել մարդկանց, ովքեր շատ առումներով ձեզանից տարբեր են, ես կարծում եմ, որ շատ հեշտ է կենտրոնանալ նեղ հատվածի վրա և զգալ, որ դա է միակ ճիշտ եղանակը: Կարծում եմ, երբ ավելի լայն ենք մտածում, երբ հաշվի ենք առնում ուրիշներին, դա մեզ օգնում է գիտակցել, որ մենք բոլորս ընտանիք ենք՝ Երկնային Հոր մեր ընտանիքը։ ․․․

Ինչ-որ մեկը կարող է ասել. «Դե, ես այլ մարդկանց կարիքը չունեմ»: Բայց գուցե նրանք քո կարիքն ունեն: Երբ պատրաստ եք օգնելու ուրիշներին, դուք օրհնում եք ուրիշի կյանքը:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք կենտրոնանալ մեկի վրա: Կարո՞ղ եք գտնել մեկին, ով կցանկանար, որ իրեն այցելեին կամ ինչ-որ մեկի կարիքն ունեն, ով կլսի իրենց: Կարո՞ղ եք գտնել այն մարդուն, ով ինքնամփոփ ու օտարացած է։ Դա ինձ նպատակ է տալիս։ Դա մեզ նպատակ է տալիս, երբ մեզ մեծ խմբերի հետ հարմարավետ չենք զգում և պարզապես կենտրոնանում ենք մեկ մարդու վրա:

Լավ հարաբերություններ ստեղծելու լավագույն միջոցներից մեկը ենթադրություններ կամ կանխակալ կարծիքներ չունենալն է․ եղեք լայնախոհ և սրտաբաց: Երբեմն մենք հակված ենք դասակարգելու մարդկանց, կամ ենթադրում ենք, որ նրանք ուրիշ են՝ իրենց կյանքի կամ ընտանիքի որոշակի իրավիճակներից ելնելով: Եվ երբ լայնախոհ և սրտաբաց եք, ապա ի զարմանս ձեզ շատ հիանալի բաներ կիմանաք մարդկանց մասին, որոնք բացահայտում կլինեն ձեզ համար։ Երբ դուք զգաք, երբ տեսնեք և բացեք ձեր սիրտն այլ մարդկանց առջև, դուք կտեսնեք, որ մենք բոլորս օտար չենք» (Jean B. Bingham, “Focus on the One,” ChurchofJesusChrist.org

Խթանել հարաբերությունները Քրիստոսի հետ

Յուրաքանչյուր անհատի համար կարևոր է Քրիստոսի հետ հարաբերություններ պահպանել, քանի որ փրկությունը անձնական, անհատական փորձառություն է:

Մենք չենք փրկվում խմբերով։ Մենք առանձին ինքներս ենք փրկվում։ Սա շատ անձնական հարաբերություն է Քրիստոսի հետ: Փրկիչը հասկանում է մեզ, որովհետև Նա վերացական երևույթ չէ: Նա Աստծո կենդանի, շնչող, իրական Որդին է: Կենդանի Աստծո կենդանի Որդին: Այն մարդկանց, ովքեր կարծում են, որ շատ մեղք են գործել կամ շատ հեռուն են գնացել կամ շատ երկար ժամանակ են Եկեղեցուց հեռացած եղել և որևէ կերպ չեն կարող վերադառնալ միջավայր, ես հայտարարում եմ, որ ոչ ոք չի կարող ավելի ցածր ընկնել, քան Քրիստոսի լույսն է փայլում: Դա հնարավոր չէ։

Կարծում եմ, որ ամեն շաբաթ հաղորդությանը՝ Տիրոջ ընթրիքին մասնակցելը ամենակարևոր եղանակն է, որով մենք կարող ենք ցույց տալ, որ ուզում ենք նմանվել Նրան և, ըստ էության, ստանում ենք փոխադարձ պարգև և զորություն, որը բխում է մեր մասնակցությունից։ Երբ մենք գալիս ենք մասնակցելու և համերաշխ լինելու Փրկիչի հետ այդ արարողության ժամանակ, այդ համերաշխությունն ու այդ մասնակցությունը մենք հետ ենք ստանում, և այդ ժողովից ու այդ հանդիպումից մենք հեռանում ենք՝ լցված լինելով Նրա ուժով, զորությամբ ու Նրա մասին հասկացողությամբ, որը մենք նախկինում չենք ունեցել։ Պատճառներից մեկն այն է, որ մենք ավելի լավ ենք նրան հասկանում: Բայց ակնհայտորեն դա ներկայացնում է այն փաստը, որ Նա հասկանում է մեզ: Իմ անձնական փորձառությունը, ինչպես նաև առաքյալի իմ կոչումն է անձամբ հայտարարել, որ Քրիստոսն իրոք ճանաչում է մեզ: Նա քայլել է մեր կյանքի փշոտ, դժվար, քարքարոտ ճանապարհով: Ես չգիտեմ, թե Նա ինչպես է դա արել։ Չգիտեմ: Նա ամուսնալուծված չի եղել։ Ու դուք կարող եք ասել. «Դե, ինչպե՞ս է Նա հասկանում ինձ, որովհետև ես ունեցել եմ ամուսնալուծություն»: Ես չգիտեմ, թե Նա ինչպես է դա անում։ Բայց, եթե ինչ-որ մեկն ամուսնալուծվել է, Նա հասկանում է այդ մարդուն։

Կարող է տարօրինակ հնչել, բայց Աստված սիրում է ինձ, ինչ-որ իմաստով, գրեթե այնքան, որքան սիրում է Իր Միածին Որդուն: Առնվազն ես կարող եմ սա ասել. Նա իր Միածին Որդուն տվեց ինձ համար: Եվ դա ինչ-որ բան է ասում Նրա և Փրկիչի աչքում իմ արժեքի մասին և Գեթսեմանի և Գողգոթա գնալու Նրա պատրաստակամության մասին: Ես երբեք ստիպված չեմ լինի անելու դա։ Ես ստիպված չեմ լինի արյունահոսել: Եվ ես ստիպված չեմ մեռնել ուրիշի մեղքի համար: Եվ ես ստիպված չեմ լինելու այդքան միայնակ։ Բայց ես հասկանում եմ դա։ Եվ ես սիրում եմ դա։ Ես դա գնահատում եմ։ Դա նշանակում է, որ Նա հասկանում է ինձ, որ սիրում է ինձ և հասնում է ինձ օգնության: Այնպես որ, ես չեմ կարող բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում: Ես պարզապես գիտեմ, որ դա այդպես է» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, “The Savior Understands Me,” ChurchofJesusChrist.org