Children and Youth Development
Դուք ունեք նպատակ


«Դուք ունեք նպատակ», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց (2019)

«Դուք ունեք նպատակ», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց

երիտասարդները միջոցառման ժամանակ

Դուք ունեք նպատակ

Ձեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, գիտեն ձեզ և սիրում են ձեզ։ Դուք Նրանց աշխատանքի կարևոր մասն եք։ Դուք կարող եք օգնել, որ աշխարհն ավելի լավը լինի։

Երկնային Հայրը տվել է ձեզ տաղանդներ և հոգևոր պարգևներ։ Նա ցանկանում է, որ դուք օգտագործեք այդ պարգևները և տաղանդները, որ լինեք երջանիկ և օրհնեք ուրիշներին։ Նա կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչպես անել դա Սուրբ Հոգու միջոցով։

Անձնական զարգացման այս ուղեցույցը կարող է օգնել ձեզ, մինչ դուք զարգացնում եք ձեր պարգևները և հետևում եք Հիսուս Քրիստոսին։ Դուք կարող եք դառնալ այն անձնավորությունը, որն, ըստ Երկնային Հոր, կարող եք դառնալ։