Children and Youth Development
Օրինակ զարգացման համար


«Օրինակ զարգացման համար», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց (2019)

«Օրինակ զարգացման համար», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց

Օրինակ զարգացման համար

Այս օրինակը կարող է օգնել ձեզ զարգանալ չորս ոլորտներում, ինչպես Հիսուսը (տես Ղուկաս 2․52

բացահայտեք, ծրագրեք, գործեք, խորհեք

Բացահայտեք

հետազոտող երիտասարդներ

Երկնային Հայրը տվել է ձեզ պարգևներ և տաղանդներ։ Դուք կարող եք աղոթել, որպեսզի իմանաք, թե որոնք են դրանք, և այժմ ինչի վրա կարող եք աշխատել։

Գտեք գաղափարներ 44-61 էջերում։

Ծրագրեք

պատանիներն օգտագործում են քարտեզը

Երբ բացահայտեք, թե ինչպես եք ուզում զարգանալ, աղոթեք և խոսեք ձեր ընտանիքի հետ այն մասին, թե ինչպես անել դա։ Ծրագիր կազմեք։ Ձեր ծնողները և ղեկավարները կարող են օգնել ձեզ։

Գործեք

երիտասարդները ծնողների հետ

Երբ կազմեք ձեր ծրագիրը, փորձեք այն։ Փոքր քայլեր ձեռնարկեք։ Սովորեք ուրիշների հետ ծառայության և միջոցառումների միջոցով։ Զվարճացեք։ Աղոթեք օգնության համար, և անհրաժեշտության դեպքում փոխեք ձեր ծրագիրը։ Շարունակեք փորձել։

Խորհեք

երիտասարդները խորհում են

Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել, և ինչպես է դա օգնել ձեզ հետևել Հիսուսին։ Տոնեք։ Շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը ձեր զարգացման համար Գտեք ուղիներ, թե ինչպես կարող եք օգտագործել ձեր սովորածը ուրշիներին ծառայելիս։ Շարունակեք զարգացնել այս գաղափարը կամ ընտրեք որևէ նոր բան, ինչի վրա կցանկանաք աշխատել։