Children and Youth Development
Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար


«Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց (2019)

«Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար», Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց

Գաղափարներ կյանքի բոլոր ասպարեզներում զարգանալու համար

Հետևյալ էջերը պարունակում են գաղափարներ, թե դուք ինչպես կարող եք հետևե լՓրկիչին և զարգանալ ձեր կյանքի բոլոր ասպարեզներում։ Պարտադիր չէ, որ դուք օգտագործեք սրանք․ գուցե լավագույնը լինեն ձեր սեփական գաղափարները։ Աղոթեք այն մասին, թե ինչի վրա կարող եք աշխատել այս պահին։

Լրացուցիչ գաղափարներ կարող եք գտնել ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-ում։

հոգևոր, սոցիալական, ֆիզիկական, ինտելեկտուալ

Մտքեր հոգևոր զարգացման համար

Որո՞նք են ձեր գաղափարները։

երիտասարդները աղոթելիս

Ամեն օր կարդացեք Մորմոնի Գիրքը։

երիտասարդները կարդում են սուրբ գրություններ

Զարգացրեք ամեն օր կարդալու սովորություն, եթե նույնիսկ դա լինի մի քանի հատված։

Պատրաստվեք տաճար գնալու համար

երիտասարդները տաճարում

Սովորեք և ապրեք համաձայն «Ավետարանի իմ չափանիշների» (էջ 63), և հրավիրեք ուրիշներին նույնն անել։

Սովորեք Հավատո Հանգանակը

երիտասարդները հաշվելիս

Անգիր սովորեք Հավատո Հանգանակը (էջ 62), և փորձեք հասկանալ դրանց նշանակությունը։

Բարելավեք ձեր աղոթքները

երիտասարդները կարդալիս

Նախքան աղոթելը մտածեք, թե ինչի համար եք երախտապարտ և ինչի հետ կապված ունեք օգնության կարիք։

Շնորհակալություն հայտնեք Երկնային Հորը ձեր օրհնությունների համար

ցուցակ

Գրի առեք երեք բան, որոնց համար դուք շնորհակալ եք։ Փորձեք ամեն օր գրել երեք նոր բան։

Հանգստության օրը սուրբ պահեք

Ընտանիքը եկեղեցու դիմաց

Որոշեք, թե ինչ կարող եք սկսել անել կամ դադարել անել, որպեսզի Հանգստության օրը դարձնեք հատուկ օր։

Ծառայեք որևէ մեկին

երիտասարդները մաքրություն անելիս

Փնտրեք ուղիներ օգնելու մեկին ձեր ընտանիքում, դպրոցում կամ եկեղեցում։

Կատարեք Ընտանեկան պատմության աշխատանք

Տատիկներ և պապիկներ

Նամակ գրեք տատիկին, պապիկին, մորաքրոջը կամ հորեղբորը։ Խնդրեք նրանց պատմել իրենց մասին, երբ ձեր տարիքում էին։

Կիսվեք ավետարանով

զրուցող մարդիկ

Ձեր ընկերներից մեկի հետ զրուցեք ավետարանի մասին։ Հրավիրեք ձեր ընկերոջը եկեղեցի կամ միջոցառման։

Սովորեցրեք ավետարանը

ընթերցանությամբ զբաղված ընտանիք

Ուսուցանեք սուրբ գրությունների ձեր սիրած պատմությունը ձեր ընտանիքին։ Բեմադրեք այն կամ նկարներ նկարեք, որոնք կօգնեն ձեզ ուսուցանելիս։

Երգեք Երեխաների Միության երգ

երիտասարդները կիթառ են նվագում

Երգեք ընտանիքի անդամի հետ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ զգացողություններ եք ունենում լավ երաժշտություն լսելիս։

Մտքեր սոցիալական զարգացման համար

Որո՞նք են ձեր գաղափարները։

երիտասարդները աղոթելիս

Սովորեք ընտանիքի մասին

ընտանիքը զբոսնում է

Կարդացեք «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» ուղերձը և զրուցեք ձեր ծնողների հետ ձեր սովորածի մասին։

Սեր ցուցաբերեք ձեր ընտանիքի հանդեպ

ընտանիքը սեղանի շուրջ

Որևէ լավ բան արեք ձեր ընտանիքի անդամների համար։

Ներառեք ուրիշներին

երիտասարդները զբոսնում են

Եղանակներ գտեք ժամանակ անցկացնելու կամ ծառայելու մեկին, ով իրեն մեկուսացած է զգում կամ գուցե ունի ձեր ընկերակցության կարիքը։

Սովորեք այլ մշակույթների մասին

պատանիները ուղտայծի հետ

Կարդացեք այլ մշակույթների մասին, զրուցեք այլ երկրներից եկած մարդկանց հետ կամ հաճախեք ձեր շրջապատում անցկացվող մշակութային տոնակատարությունների։

Ծառայեք ձեր հարևաններին։

երիտասարդները հագուստ են ծալում

Ձեր ծնողների կամ ղեկավարների հետ ինչ-որ բան արեք ձեր համայնքում՝ օգնելով կարիքի մեջ գտնվողներին։

Սովորեք ներողություն խնդրել և ներել

վնասվածք ունեցող երիտասարդներ

Բեմադրեք իրավիճակներ, երբ մարդը պետք է ներողություն խնդրի կամ ների։ Փորձեք, թե ինչպես կարող եք կիսվել ձեր զգացողություններով և արձագանքել։

Տեղեկացեք ձեր համայնքի մասին

երիտասարդները դատարանի բակում

Այցելեք ոստիկանություն, հրշեջ կայան կամ այլ հասարակական կառույց։ Սովորեք, թե ինչ են նրանք անում և շնորհակալություն հայտնեք նրանց ծառայության համար։

Ընկերացեք մեկի հետ

երիտասարդները ճոճանակի վրա

Ներկայացեք մի անծանոթի և հրավիրեք նրան խաղալ ձեր հետ։

Օգտագործեք լավ բառեր

Ուրախ դեմք

Փորձեք օգտագործել միայն այնպիսի բառեր, որոնք մարդուն ուրախություն, այլ ոչ թե տխրություն կպարգևեն։ Խոսեք այն մասին, թե ինչ կարող եք ասել, երբ մեկը վատ բառեր է ասում ձեզ։

Սովորեք զսպել ձեզ

երիտասարդները երկպառակտվել են

Փորձեք հանգստանալ, երբ զայրացած եք։ Օրինակ, խորը շունչ քաշեք, հաշվեք մինչև 10-ը, կամ պատկերացրեք, որ դուք հաճելի մի վայրում եք։

Ողջունեք ուրիշներին

երիտասարդները զրուցում են

Ներկայացեք մի անծանոթի ձեր դպրոցում, բակում, ծխում կամ ճյուղում։ Օգնեք այդ անձնավորությանը ծանոթանալ ուրիշների հետ։

Մտքեր ֆիզիկական զարգացման համար

Որո՞նք են ձեր գաղափարները։

երիտասարդները աղոթելիս

Սովորեք ճաշ պատրաստել

երիտասարդները ճաշ են պատրաստում

Օգնեք պատրաստել որևէ առողջարար ուտեստ։ Հյուրասիրեք ձեր ընտանիքին կամ ընկերներին։

Ուժեղացրեք ձեր մարմինը

երիտասարդները մարզվելիս

Ձեր մարմինը կանոնավոր կերպով պահեք շարժման մեջ, օրինակ՝ զբաղվեք սպորտով, պարեք, մարզվեք կամ բակում խաղացեք։

Հարգանք ցուցաբերեք ձեր մարմնի հանդեպ

երիտասարդներ, որոնք մաքրում են ատամները և սանրվում են

Ձեր մարմինը մաքուր պահեք ամեն օր։ Կանոնավոր կերպով լոգանք ընդունեք։ Մաքրեք ձեր ատամները և խնամեք ձեր մազերը ամեն օր։

Հոգ տարեք ձեր տան մասին

երիտասարդները աշխատելիս

Արեք մի բան, որ օգնեք դարձնել ձեր տունը հաճելի վայր ապրելու համար, ինչպես օրինակ՝ մաքրեք այն, զարդարեք կամ աշխատեք պարտեզում։

Հոգ տարեք ձեր սեփական իրերի համար

Երիտասարդներ, որոնք դասավորում են իրենց իրերը

Խնդրեք ձեր ծնողներին սովորեցնել ձեզ վերանորոգել կամ հոգ տանել ձեր իրերի մասին, որոնք դուք օգտագործում եք։

Սովորեք արվեստի հետ կապված նոր հմտություն

երիտասարդները նկարում են

Նկարեք, ներկեք կամ ուրվագծեք մի նկար և տվեք մեկին, ում սիրում եք։

Սովորեք երաժշտության հետ կապված նոր հմտություն

երիտասարդները կիթառ են նվագում

Սովորեք երգ երգել, որևէ գործիք նվագել կամ խմբավարել։ Առաջարկեք կիսվել ձեր հմտությամբ ընտանեկան երեկոյի կամ այլ միջոցառման ժամանակ։

Հնազանդվեք Իմաստության Խոսքին

երիտասարդները մտածում են ուտեստների մասին

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89 գլուխը և տեսեք, թե Երկնային Հայրն ինչ է խոստանում, եթե դուք պահեք Իմաստության Խոսքը։ Որոշեք, թե ինչպես կարող եք լավագույնս ապրել դրա համաձայն։

Վայելեք ձեր ժամանակը բնության գրկում

Ընտանիքը արշավի ժամանակ

Ընտանիքի կամ ընկերների հետ գնացեք զբոսնելու կամ արշավի, որպեսզի բացահայտեք ձեզ շրջապատող աշխարհը։

Կիսվեք ձեր տաղանդներով

Շեփորահարներ

Կիսվեք ձեր տաղանդներից մեկով մի մարդու հետ, ով միայնակ է։

Նախապատրաստվեք արտակարգ իրավիճակների համար

մարդիկ ուսումնասիրում են քարտեզը

Ձեր ծնողների կամ ղեկավարների հետ ծրագիր կազմեք, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում։

Մտքեր մտավոր զարգացման համար

Որո՞նք են ձեր գաղափարները։

երիտասարդները աղոթելիս

Սովորեք տասանորդի մասին

երիտասարդները տասանորդ վճարելիս

Սովորեք, թե ինչու է կարևոր տասանորդ վճարելը։ Ձեր եկամուտի տասը տոկոսը տվեք Տիրոջը։

Բարելավեք կարդալու ձեր հմտությունները

մայրը և դուստրը կարդալիս

Կարդացեք որևէ նոր բանի վերաբերյալ գիրք, կամ կարդացեք մի գիրք, որն ավելի երկար է ձեր կարդացած գրքերից։

Սովորեք, թե ինչպես ապահով լինել համացանցում

ընտանիքն օգտվում է համակարգչից

Գրի առեք ձեր ընտանիքի կանոնները՝ կապված համացանցից կամ հավելվածներից օգտվելու հետ։

Սովորեք նոր բան

երիտասարդները կարդալիս

Ընտրեք ձեզ հետաքրքրող մի բան և սովորեք դրա հետ կապված հնարավոր ամեն բան։

Այցելեք կամ դիտեք մշակութային իրադարձություններ

մարդիկ թանգարանում

Ձեր տարածքում այցելեք որևէ թանգարան կամ կամ մասնակցեք մշակութային իրադարձության։ Ձեր ընկերների կամ ընտանիքի հետ զրուցեք ձեր սովորած մի նոր բանի մասին։

Սովորեք տարբեր աշխատանքների մասին

մարդիկ վերանորոգում են մեքենան

Այցելեք ձեր ծանոթներից մեկին աշխատավայրում, որպեսզի իմանաք, թե ինչով են նրանք զբաղվում և ինչպես են անում այդ աշխատանքը։

Տեղեկացեք մարդկանց մասին, որոնցով դուք հիանում եք

զրուցող մարդիկ

Դա կարող է լինել ձեր ծանոթը կամ ինչ-որ մեկը պատմությունից կամ սուրբ գրություններից։ Որոշեք, թե ինչպես կարող եք ավելի նմանվել նրանց։

Սովորեք, թե ինչպես կատարել լավ ընտրություններ

պատճառ և հետևանք

Բոլոր ընտրություններն ունեն հետևանքներ, որոնք տեղի են ունենում ձեր արարքների արդյունքում։ Կազմեք որոշ ընտրությունների և դրանց հետևանքների ցանկ։

Բարելավեք ձեր հիշողությունը

մարդը մտածում է

Անգիր սովորեք ձեր սիրած սուրբ գրությունը, ոտանավոր կամ երգ։

Սովորեք նոր լեզու

պատանին օգտագործում է սմարթֆոն

Սովորեք ինչպես ասել Բարև և այլ հիմնական բառեր այլ լեզվով։ Հնարավորության դեպքում գործածեք դրանք մեկի հետ, ով խոսում է այդ լեզվով։

Գրեք պատմություն

երիտասարդները գրում են

Պատմություն գրեք ձեր կյանքի մասին կամ ձեր ընտանիքի անդամներից մեկի մասին։