Սեմինարիա
Փիլիպպեցիներին 4


Փիլիպպեցիներին 4

Գտեք ուրախություն և խաղաղություն Հիսուս Քրիստոսում

Նկար
Young woman pondering.

Ի՞նչն է ձեզ խաղաղություն և սփոփանք պարգևում լարվածության ու փորձության ժամին: Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում Պողոսը հաճախ է խոսում ուրախության և խաղաղության մասին: Ավարտելով իր նամակը՝ Պողոսը ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը խաղաղության և ցնծության աղբյուր է, և նշել է, թե Սրբերն ինչ կարող էին անել ուրախություն և «Աստծու խաղաղությունը» (Փիլիպպեցիներին 4.7) զգալու համար: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում ավելի շատ ուրախություն և խաղաղություն ստանալ Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Գրավոր վարժություններ Հրավիրելով ուսանողներին գրավոր պատասխանել մտածելու տեղիք տվող հարցերին՝ կարող եք օգնել նրանց խորացնել և հստակեցնել իրենց մտքերը։ Երբ ուսանողները գրավոր պատասխանեն հարցերին՝ նախքան իրենց մտքերով դասարանի հետ կիսվելը, դա նրանց ժամանակ կտա ձևակերպել իրենց գաղափարները և Սուրբ Հոգուց հուշումներ ստանալ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հարցնել իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է իրենց խաղաղություն և ուրախություն պարգևում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևյալ վարժության նպատակն է օգնել ուսանողներյն ճանաչել խաղաղությանն ու երջանկությանը խանգարող խոչընդոտները: Օգտակար կլինի նաև գնահատել, թե նրանք որտեղ կարող են ավելի շատ խաղաղություն և երջանկություն գտնել: Կարող եք ցուցադրել այս պատկերը կամ նորից ստեղծել այն ուսանողների համար:

Պողոսի մարտահրավերները

Քննեք հետևյալ պատկերը, որը ներկայացնում է Պողոս առաքյալին և նրա որոշ փորձություններն ու մտահոգությունները: Նկատի ունեցեք, որ բացի այդ Պողոսը տնային կալանքի տակ էր, երբ գրում էր իր նամակը փիլիպպեցի Սրբերին: Մտածեք, թե այս մարտահրավերներն ինչպես կարող էին խանգարել Պողոսին խաղաղություն և ուրախություն զգալ:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Ձեր ուսումնասիրության օրագրում նկարեք մի շրջան՝ փայտով կամ գծանկարով, որը ներկայացնում է ձեզ, ինչպես Պողոսինը: Շրջանից դուրս նշեք այն մտավախություններն ու անհանգստությունները, որոնք երբեմն խանգարում են ձեզ խաղաղություն և ուրախություն զգալ:

Մտածեք, թե հետևյալ հարցերից որոնք ավելի լավ կլինի քննարկել դասարանով, և որոնց ավելի լավ կլինի պատասխանել օրագրում:

  • Որտե՞ղ են մարդիկ ավելի շատ խաղաղություն և ուրախություն փնտրում այս կյանքում: Որտե՞ղ եք դուք խաղաղություն և ուրախություն փնտրում: Արդյո՞ք ձեր ջանքերն արդյունավետ էին:

Ուրախության և խաղաղության ուղերձ

Չնայած Պողոսը տնային կալանքի տակ էր և այլ փորձությունների էր հանդիպել, փիլիպպեցիներին ուղղված իր նամակում նա հաճախ էր խոսում էր ուրախության և խաղաղության մասին: Չնայած նա տեղեկացնում էր փիլիպպեցիներին, որ մեծ ուրախություն է ստացել նրանց բարությունից և հոգատարությունից (տես Փիլիպպեցիներին 4.1, 10, 14-16), նա միևնույն ժամանակ մշտապես հիշեցնում է, թե որն է իր ուրախության գերագույն աղբյուրը:

Կարդացեք Փիլիպպեցիներին 4.4, 10, 13 հատվածները և նշեք, թե ում է նա վերագրում իր ուրախությունն ու ուժը:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ինչո՞ւ էր պարբերաբար հիշատակում Հիսուս Քրիստոսին՝ որպես իր ուժի, ուրախության և խաղաղության աղբյուր:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսն ինչու է ուրախության և խաղաղության աղբյուր հանդիսանում:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ, և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է: …

Փրկիչն առաջարկում է խաղաղություն, որն «ամեն մտքից վեր է» [ Փիլիպպեցիս 4.7 ]: Նա նաև առաջարկում է ուրախության ուժգնություն, խորություն ու մեծություն, որը չի հնազանդվում մարդկային տրամաբանությանն ու հասկացողությանը: Օրինակ՝ թվում է, թե անհնար է ուրախ լինել, երբ ձեր երեխան տառապում է անբուժելի հիվանդությամբ, երբ դուք կորցնում եք ձեր աշխատանքը կամ, երբ ձեր կինը կամ ամուսինը դավաճանում է ձեզ: Սակայն սա հենց այն ուրախությունն է, որ Փրկիչն առաջարկում է: Նրա ուրախությունը հաստատուն է և հավաստիացնում է մեզ, որ մեր «ձախորդություններն ու չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ» [ Վարդապետություն և Ուխտեր 121․7 ] և կնվիրագործվեն մեր օգտի համար [տես 2 Նեփի 2.2 ]:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2016, 82)

  • Նախագահ Նելսոնի ուսմունքներից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, նախագահ Նելսոնի ուսմունքի ճիշտ ընկալումն ու կիրառումը ինչպե՞ս կարող են ազդել ձեր կյանքի վրա:

  • Հիսուս Քրիստոսն ինչպես է ձեզ խաղաղություն և ուրախություն պարգևել:

Ստացեք Հիսուս Քրիստոսի կողմից առաջարկվող ուրախությունը

Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը անհատապես, կամ անհատապես ուսումնասիրել նյութը և ստեղծել ցուցակը դասարանի հետ միասին:

Ե՛վ Նախագահ Նելսոնը, և՛ Պողոս առաքյալը հատուկ խորհուրդ են տվել այն մասին, թե մենք ինչ կարող են անել՝ ստանալու խաղաղություն և ուրախություն, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի կողմից:

Կարդացեք Փիլիպպեցիներին 4.6-9, 11 և նախագահ Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե մենք ինչպես կարող ենք խաղաղություն և ուրախություն գտնել Հիսուս Քրիստոսում: Գտածը կարող եք ընդգծել սուրբ գրություններում կամ գրի առնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Նկատի ունեցեք, որ Ջոզեֆ Սմիթը անդրադարձել է Փիլիպպեցիներ 4.8 հատվածին՝ որպես «Պողոսի խրատ», և ներառել է այն հավատո տասներորդ հանգանակում:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել այդ ուրախությունը: Մենք կարող ենք սկսել` «նայե[լով] հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին» [ Եբրայեցիներին 12.2 ] «ամեն մտորումներում» [ ՎևՈւ 6.36 ]: Մենք կարող ենք Նրա համար շնորհակալություն հայտնել մեր աղոթքներում և ուխտերը պահելու միջոցով, որոնք կապել ենք Նրա և մեր Երկնային Հոր հետ: Երբ մեր Փրկիչը դառնա ավելի ու ավելի իրական մեզ համար, և երբ մենք Նրանից աղերսենք այն ուրախությունը, որը մեզ պիտի տրվի, մեր ուրախությունը կավելանա:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2016, 82)

Մինչ ուսանողները կատարեն այս վարժությունը, կարող եք խնդրել նրանց լսել, երգել կամ կարդալ խաղաղության թեմային վերաբերող որևէ հիմնի խոսքերը: Այդպիսի հիմներ գտնելու համար օգտագործեք «Խաղաղություն» բառը Հիմների թեմաների ցանկում ChurchofJesusChrist.org կայքում:

Նշեք, թե Փիլիպպեցիներին հատվածներից կամ նախագահ Նելսոնի խոսքերից որոնք են առավել մեծ տպավորություն թողել ձեզ վրա և ինչու: Բացահայտեք որևէ սկզբունք և գրեք այն ձեր օրագրում՝ համապատասխան հղման կողքին: Ընդգծված տառերով ձեր ճշմարտությունը կարող է սկսել հետևյալ կերպ.

Ես կարող եմ ավելի մեծ ուրախություն և խաղաղություն ստանալ Աստծուց եթե ես…

Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք՝ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում գտնված ճշմարտությունը ավելի լավ հասկանալու համար: Դուք դա կարող եք անել հետևյալ կերպ.

  • Գտնելով համապատասխան խաչաձև հղումները: Դրանք կարող են լինել նաև ծանոթագրություններում գտնվող վարդապետության սերտման հատվածները: Այդ հղումները կարող եք գրել սկզբունքը պարունակող հատվածի կողքին:

  • Վերանայեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը (գրքույկ, 2011)՝ կենտրոնանալով «Երախգիտագիտություն», «Ազնվություն և նվիրվածություն» կամ բացահայտված սկզբունքի հետ առնչություն ունեցող այլ չափանիշները:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով: Լրացուցիչ հարցեր տվեք, որոնք կարող են օգնել նրանց կիրառել իրենց սովորածը, օրինակ.

  • Այս սկզբունքի կիրառումն ինչպե՞ս է օգնում ձեզ ուրախություն և խաղաղություն գտնել: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Փրկչի օգնությունն ու զորությունը:

  • Ինչպե՞ս կարող է փոխվել ձեր կյանքը, եթե ձեր հույսը մեծանա, և դուք զգաք «Աստծո խաղաղությունը»:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ կարող եմ անել, երբ դժվար է խաղաղություն և հույս գտնել

Ինչպե՞ս կարող եմ հույս գտնել Հիսուս Քրիստոսում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Բոլոր մտորումներում Քրիստոսին փնտրելու և ամբողջ սրտով Նրան հետևելու համար պահանջվում է, որ մեր միտքն ու ցանկությունները համապատասխանեցնենք Նրա մտքի և ցանկությունների հետ: Սուրբ գրություններն անդրադառնում են այս համապատասխանեցմանը որպես՝ «Տիրոջով հաստատո՛ւն մնացեք» [ Փիլիպպեցիներին 4.1 ]: Գործողությունների այս ծրագիրը ենթադրում է, որ մենք միշտ վարում ենք Քրիստոսի ավետարանին ներդաշնակ կյանք և ամեն օր կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչը բարի է: Միայն այդ ժամանակ մենք ձեռք կբերենք «Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է», և որը «[մեր] սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» [ Փիլիպպեցիներին 4.7 ]:

(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 82-83)

Քույր Ջին Բ. Բինգհեմը` Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Հիսուս Քրիստոսը նաև խաղաղության աղբյուրն է: Նա հրավիրում է մեզ «հենվել [Իր] ապահով ձեռքին» [«Հենվիր Իմ ապահով ձեռքին», Հիմներ, հ. 120] և խոստանում է «խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է…» [ Փիլիպպեցիներին 4.7 ], զգացում, որը գալիս է, երբ Նրա Հոգին «խաղաղություն է խոսում մեր հոգիներին» [ Ալմա 58.11 ]՝ անկախ մեզ շրջապատող դժվարություններից։ Լինի դա անձնական պայքար, ընտանիքում առկա խնդիր կամ համայնքի ճգնաժամ, խաղաղությունը կգա, եթե մենք վստահենք, որ Աստծո Միածին Որդին զորություն ունի հանգստացնել մեր ցավոտ հոգիները։

(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)

Ի՞նչ օրհնություններ կարող եմ ստանալ, եթե խաղաղություն փնտրեմ Հիսուս Քրիստոսում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես օրհնում եմ ձեզ, որ լցվեք Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությամբ: Նրա խաղաղությունը վեր է մահկանացու ամեն հասկացողությունից: Ես օրհնում եմ ձեզ Աստծո օրենքներին հնազանդվելու մեծ ցանկությամբ և ունակությամբ: Ես խոստանում եմ, որ դրա շնորհիվ ձեզ վրա կտեղան օրհնություններ, այդ թվում՝ ավելի մեծ քաջություն, անձնական հայտնության ավելացում, ձեր տներում ավելի սիրառատ ներդաշնակություն և ուրախություն, նույնիսկ՝ անորոշության պայմաններում:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Նոր բնականոն կյանքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 119)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փիլիպպեցիներին 4.8 և Հավատո Հանգանակներ 1.13

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ նկատել Փիլիպպեցիս 4.8 և Հավատո Հանգանակներ 1.13 հատվածների նմանությունները: Այնուհետև ուսանողները կարող են ստեղծել «եթե/ապա» հայտարարություն, որը հիմնված կլինի Պողոսի՝ Փիլիպպեցիներին 4.9 հատվածում տրված խոստումի վրա: Ուսանողները կարող են նաև կատարել Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023-ում ներկայացված վարժությունը, որի վերնագիրն է՝ «Ես կարող եմ խորհել ճիշտ, արդար և մաքուր բաների շուրջ»:

Ստեղծեք պաստառ

Կարող եք ուսանողներին առաջարկել ստեղծել պաստառ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի պաստառների օրինակով և հիմնված Պողոսի՝ Փիլիպպեցիս 4 հատվածում ներկայացված ուսմունքների վրա: Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց ստեղծածով և նշել, թե իրենք ինչու են որոշել դա անել: