Սեմինարիա
Մատթեոս 5․1-12


Մատթեոս 5․1-12

Երանիների պատվիրաններ

Նկար
Jesus Christ sitting on a hillside preaching to a crowd of people. Mountains and sea are visible in the background. A reproduction by Grant Romney Clawson of the original “Sermon on the Mount” by Harry Anderson.

Լեռան Քարոզը սկսելուց առաջ Փրկիչն ուսուցանեց, թե մարդիկ ինչպես կարող են երջանիկ և օրհնված լինել: Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ասել է, որ այս ուսմունքները «մարմնավորում են կատարյալ կյանքի սահմանադրությունը» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Հարոլդ Բ. Լի [2000], 200): Այս դասը ձեզ կօգնի բացահայտել Քրիստոսանման հատկանիշները և ծրագրել, թե դուք ինչպես եք դրանք զարգացնելու՝ երջանկության և կատարելության ձգտելիս:

Սեմինարիայի նպատակը Սեմինարիայի նպատակն է՝ օգնել երիտասարդներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը և ապավինել դրանց, արժանի լինել տաճարի օրհնություններին և պատրաստել իրենց, իրենց ընտանիքներին և մյուսներին իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին։ Յուրաքանչյուր օր դասը նախապատրաստելիս աղոթքով որոշեք, թե ինչպես կարող եք հասնել այդ նպատակին։

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին ընտրել Մատթեոս 5.1-12 հատվածներում նկարագրված հատկանիշներից մեկը, որի մասին նրանք կցանկանային ավելին իմանալ: Խնդրեք նրանց պարզել, թե ինչ է այն նշանակում և մտածել, թե այդ հատկանիշն ինչպես կարող է առաջնորդել նրանց դեպի երջանկություն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավելի երջանիկ դառնալ

Կարող եք դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Նկար
Tonga. Group of young men and young women eating.
  • Ո՞րն էր ձեր կյանքի ամենաերջանիկ պահը:

  • Արդյո՞ք այդ երջանկությունը շարունակվեց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն շարունակվեց կամ չշարունակվեց:

Փրկիչն իր ծառայությունը սկսեց Գալիլեա ծովի մոտ գտնվող մի քարոզով։ Այդ քարոզը հաճախ կոչում են «Լեռան Քարոզ» և այն գրված է Մատթեոսի 5–7 գլուխներում։ Երբ Տերն այցելեց Նեփիացիներին, Նա նմանատիպ մի քարոզ ասաց (տես 3 Նեփի 12–14):

Մատթեոսը 5.1-12 հատվածները հայտնի են որպես Երանության պատվիրաններ՝ լատիներեն «օրհնված» կամ «երջանիկ» բառից ( Մատթեոս 5.3 , ծանոթագրություն ա): Այս հատվածներում Հիսուսը բացահայտեց Իր և Իր Հոր այն հատկանիշները, որոնք կարող են իրական երջանկություն պարգևել այս և գալիք կյանքում: Այս հատկանիշները զարգացնելով՝ դուք կարող եք ավելի շատ նմանվել Երկնային Հորը ու Հիսուս Քրիստոսին:

Կարդացեք Մատթեոս 5.1-12 հատվածները` փնտրելով և նշելով Փրկիչի կողմից ուսուցանված հատկանիշները և յուրաքանչյուր հատկանիշի համար խոստացած օրհնությունը:

Կամ կարող եք դիտել «Լեռան քարոզը. Երանիների պատվիրանները» տեսանյութը 0:00-1:15-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ հատկանիշների մասին էր Փրկիչն ուսուցանում: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Tonga. Group of young men and young women eating.

Այս հատվածներում մենք կարող ենք բացահայտել հետևյալ սկզբունքը. եթե զարգացնենք Քրիստոսանման հատկանիշներ, ապա կգտնենք ավելի մեծ երջանկություն:

  • Ձեր կարծիքով, Փրկիչի ապրելակերպն ինչպե՞ս է նպաստում Նրա երջանկությանը:

Եթե դուք առաջարկել եք ուսանողներին դասից առաջ սովորել հատկանիշներից մեկի մասին, խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Հարցրեք ուսանողներին, թե ինչ աղբյուրներից են օգտվել՝ տվյալ հատկանիշը գտնելու համար:

Սովորեք հետևյալ հատկանիշներից մեկի կամ մի քանիսի մասին. Մտածեք, թե զարգացնելով այդ հատկանիշը և ստանալով խոստացված օրհնությունները, ինչպե՞ս կարող եք ավելի երջանիկ լինել:

Ուսանողներին թերթիկի ձևով տվեք հետևյալ հարցերը. Հորդորեք ուսանողներին թերթիկը փակցնել այնպիսի տեղում, որ հետագայում կարողանան միշտ օգտագործել այն:

Երանիների պատվիրաններ

Հղում

Հատկանիշ

Մատթեոս 5.3, 3 Նեփի 12.3

Հոգով աղքատ Լինել խոնարհ կամ «երախտագիտությամբ ընդունել ձեր կախվածությունը Տիրոջից, հասկանալ, որ դուք անընդհատ Նրա օգնության կարիքն ունեք: Հեզություն նշանակում է գիտակցում, որ մեր տաղանդներն ու ունակությունները պարգևներ են Աստծուց» (Ավետարանական թեմաներ, «Հեզություն», topics.ChurchofJesusChrist.org):

Մատթեոս 5․4

Սգալ Որևէ բանի համար վիշտ ապրել: Անձը կարող է սգալ սեփական կամ ուրիշների մահկանացու կյանքի փորձությունների համար: Անձը կարող է սգալ նաև մեղքի վշտի պատճառով։

Մատթեոս 5.5

Հեզ «Աստվածավախ, արդար, խոնարհ, ընկալունակ և տանջանքների հանդեպ համբերատար» լինել [Սուրբ գրքերի ուղեցույց, «Հեզ, Հեզություն», scriptures.ChurchofJesusChrist.org]: Նրանք, ովքեր ունեն այդ հատկանիշները, պատրաստակամ են հետևել Հիսուս Քրիստոսին, և նրանց բնավորությունը հանգիստ է, հլու, հանդուրժող և ենթարկվող (Ուլիսես Սոարես, «Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 9):

Մատթեոս 5.6, 3 Նեփի 12.6

Արդարության քաղց ու ծարավ Աստծո կամքն իմանալու և ըստ դրա գործելու մեծ ցանկություն ունենալ:

Մատթեոս 5.7

Ողորմած «Կարեկցող, հարգալից, ներողամիտ, բարեսիրտ և համբերատար լինել, նույնիսկ եթե մենք տեղյակ ենք ուրիշների թերությունների մասին» (Ավետարանական թեմաներ, «Ողորմություն», topics.ChurchofJesusChrist.org):

Մատթեոս 5․8

Սրտով մաքուր Սրտով մաքուրները նրանք են, «ովքեր սիրում են Տիրոջը, ովքեր ձգտում են հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները, ովքեր ձգտում են ապրել առաքինի կյանքով և հավատարմորեն դիմանալ մինչև վերջ։ Սրտով մաքուրները նրանք են, ովքեր վերահսկում են իրենց մտքերը և իրենց զերծ են պահում անբարոյական երևակայություններից և արարքներից» (Շելդոն Ֆ. Չայլդ, «Հիսուսի Խոսքերը. Մաքրաբարոյությունը»» Ensign կամ Լիահոնա, հունվարի 2003, 44):

Մատթեոս 5.9

Խաղաղարար «Մարդկանց ընդհանուր հիմք գտնելու հարցում օգնելու պարգևն է, մինչ ուրիշները միայն տարաձայնություններ են տեսնում» (Հենրի Բ․ Այրինգ, «Սովորել քահանայությունում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 63):

Մատթեոս 5․10–12

Արդարության համար հալածվող Հնազանդվել և պաշտպանել Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքները, նույնիսկ, եթե դրա համար մեզ ծաղրեն կամ վատ վարվեն մեզ հետ։

Նկար
The Beatitudes handout

Կարող եք քննարկել տարբեր եղանակներ, որոնցով աշխարհը սահմանում է երջանկությունը: Համեմատեք դրանք Տիրոջ կողմից տրված երջանկության սահմանման հետ: Քննարկեք, թե Երանիների պատվիրաններով ապրելը ինչպես կարող է տարբերվել աշխարհի կողմից ընդունված ապրելակերպից, բայց տանել դեպի տևական աստվածային երջանկություն:

  • Փրկիչն ինչպե՞ս է ցույց տվել այս հատկանիշներից մեկը կամ մի քանիսը սուրբ գրություններում կամ ձեր կյանքում:

  • Ձեր կարծիքով, զարգացնելով ձեր կողմից ընտրված հատկանիշը կամ հատկանիշները, ինչպե՞ս կարող եք ավելի երջանիկ լինել: Ինչո՞ւ:

Ձեր մեջ բացահայտեք Քրիստոսանման հատկանիշներ

Կատարեք հետևյալ ուսումնասիրությունը: Դրա նպատակն է օգնել ձեզ ճանաչել ձեր կողմից դրսևորված հատկանիշները, ինչպես նաև այն հատկանիշները, որոնք դուք կարող եք զարգացնել:

Հետևյալ Քրիստոսանման հատկանիշներից յուրաքանչյուրի դիմաց դրեք 1-5-ը մի թիվ (ուր 1-ը նշանակում է «ոչ շատ զարգացած» իսկ 5-ը «չափազանց զարգացած»):

__ Ես գիտակցում եմ իմ հոգևոր կարիքները:__ Ես վիշտ եմ ապրում սգացող մարդկանց համար, և աստվածային վիշտ եմ ապրում, երբ մեղք եմ գործում:__ Ես հեզ եմ:__ Ես արդարության քաղց ու ծարավ եմ զգում։__ Ես ողորմած եմ:__ Ես սրտով մաքուր եմ:__ Ես խաղաղարար եմ:__ Ես հավատարիմ եմ, երբ հալածվում եմ իմ համոզմունքների համար:

Բացահայտեք այն հատկանիշները, որոնք դուք հաջողությամբ զարգացնում եք և շնորհակալություն հայտնեք Աստծուն՝ Նրան և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու գործում ձեր առաջընթացի համար: Մտածեք, թե որ հատկանիշները կցանկանայիք ավելի շատ զարգացնել և խնդրեք Աստծուն օգնել ձեզ զարգացնել դրանք:

Բավարար ժամանակ տվեք ուսանողներին այդ ուսումնասիրությունը կատարելու և իրենց առաջընթացը գնահատելու համար: Դա կօգնի նրանց ավելի հստակ տեսնել իրենց և ամրապնդել Երկնային Հոր հետ իրենց հարաբերությունները:

Եթե դժվարանում եք բացահայտել, թե ձեր որ հատկանիշն է ավելի զարգացած, իսկ որը՝ ոչ, օգտակար կլինի խոսել ծնողների կամ այլ վստահելի մարդկանց հետ: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ Քրիստոսանման հատկանիշներ են նրանք տեսնում ձեր մեջ, և որոնք դուք դեռ պետք է զարգացնեք:

Փրկիչի դերը Քրիստոսանման հատկանիշների զարգացման գործում

Քրիստոսանման հատկանիշների զարգացման գործում մենք պետք է օգտվենք Փրկիչի օգնությունից: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Քրիստոսանման հատկանիշները պարգևներ են Աստծուց: Դրանք հնարավոր չէ զարգացնել առանց Նրա օգնության: Օգնությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք, շնորհվել է մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատք ունենալ նշանակում է ամբողջովին ապավինել Նրան, վստահել Նրա անսահման զորությանը, իմաստությանն ու սիրուն: Քրիստոսանման հատկանիշները գալիս են մեր կյանք, երբ արդար կերպով ենք գործի ենք դնում մեր ազատ կամքը: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մղում է գործողության: Երբ մենք հավատում ենք Քրիստոսին, մենք վստահում ենք Տիրոջն այնքան, որ հետևենք Նրա պատվիրաններին, նույնիսկ, եթե մենք ամբողջովին չենք հասկանում դրանց պատճառները: Ձգտելով ավելի նմանվել Փրկիչին մենք պետք է պարբերաբար վերագնահատենք մեր կյանքը և ճշմարիտ ապաշխարության ճանապարհով ապավինենք Հիսուս Քրիստոսի արժեքներին ու Նրա Քավության օրհնություններին:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Քրիստոսանման հատկանիշներ՝ քամի մեր թևերի տակ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 102-3)

  • Ի՞նչ նկատեցիք այս հայտարարության մեջ, որը կարող է օգնել ձեզ զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ

Ծրագիր կազմեք

Ծրագիր մշակեք՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Ներառեք հատուկ գործողություններ, որոնք ամենօրյա կատարումը, ձեր կարծիքով, կարող է օգտակար լինել: Հիշեք, որ պետք է փնտրեք Փրկիչի օգնությունը: Կարող եք խնդրել ընտանիքին կամ ընկերներին աջակցել ձեզ այդ գործում: Երիտասարդների ուղեցույցում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրի առեք ձեր գործողությունների ծրագիրը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Լեռան քարոզում Փրկիչն ի՞նչ է ուսուցանում մեզ Իր բնույթի մասին

Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ուսուցանել է.

Նկար
Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Քրիստոսը աշխարհ եկավ ոչ միայն քավություն գործելու մարդկության մեղքերի համար, այլև օրինակ սահմանելու աշխարհի առջև Աստծո օրենքի կատարելության և Հորը հնազանդվելու չափանիշի վերաբերյալ: Լեռան քարոզում Վարդապետը մեզ համար որոշակիորեն բացահայտել է Իր սեփական բնույթը, որը կատարյալ էր … և դրանով մեզ ծրագիր է տվել մեր սեփական կյանքի համար:

(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի [2000], 199-200):

Ի՞նչ է նշանակում, որ նրանք ովքեր արդարության ծարավ են զգում, կլցվեն

Երբ Փրկիչը կարդաց Լեռան քարոզը Ամերիկա մայրցամաքներում, Նա ասաց, որ նրանք, ովքեր արդարության քաղց ու ծարավ են զգում «կլցվեն Սուրբ Հոգով» ( 3 Նեփի 12.6):

Որո՞նք են այլ Քրիստոսանման հատկանիշները

Կարող եք դիտել «Քրիստոսանման հատկանիշներ» (2:53) տեսանյութը, որն առկա է ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութը ներկայացնում է մի քանի այլ հատկանիշներ, որոնք Փրկիչն ունեցել ու դրսևորել է Իր կյանքի ընթացքում:

//media.ldscdn.org/webvtt/youth/2014-youth-activity-resources/2014-01-001-christlike-attributes-eng.vtt

Օժանդակ ուսումնական վարժություններ

Առաջարկեք ուսանողներին ուսուցանել

Կարող եք խնդրել ուսանողներին Երանության պատվիրաններից մեկի վերաբերյալ մի զեկույց պատրաստել: (Սա կարելի է անել դասընկերոջ հետ): Երբ ուսանողները պատրաստեն իրենց զեկույցները, խնդրեք մի քանի ուսանողի կիսվել դասարանի հետ: Եթե ուսանողները դրանք պատրաստել են զուգընկերոջ հետ, կարող են միասին ներկայացնել դասարանին:

Երանիների պատվիրանները և կատարելությունը

Երանիների պատվիրանների մասին խոսելիս Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ուսուցանել է, որ «Տիրոջ այս հայտարարությունները մարմնավորում են կատարյալ կյանքի սահմանադրությունը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ: Լի [2000], 200):

Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե Երանիների պատվիրաններով ապրելն ինչպես կարող է օգնել մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նման կատարյալ դառնալ (տես Մատթեոս 5.48 , 3 Նեփի 12.48):

Երանիների պատվիրանների այլ տարբերակներ

Խնդրեք ուսանողներին կարդալ Ղուկաս 6.20-26 և 3 Նեփի 12.1-12 հատվածները և քննարկել այդ ընթերցումից ստացած լրացուցիչ գաղափարները:

Օրագրի վարժություն

Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրում ստեղծել նմանատիպ մի վերնագիր.

« Մատթեոս 5-7 . Ես կարող եմ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քիստոսին …»

Առաջարկեք ուսանողներին շարունակել այս նախադասությունը՝ ավելացնելով Լեռան քարոզի ուսումնասիրության ընթացքում ստացած մտքերն ու տպավորությունները: