Վարդապետության սերտում. Մատթեոս 5.14-16
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»
Փրկիչն Իր աշակերտներին հրահանգեց օրինակ ծառայել ուրիշներին՝ հետևելով Իրեն: Այս դասը կարող է օգնել ձեզ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուրիշներին օրինակ ծառայելու և Փրկիչին ավելի շատ մոտենալու համար:
Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Ուսանողների հետ կանոնավոր կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները՝ գործել հավատքով, քննել հասկացություններն ու հարցերը հավերժության տեսանկյունից և ձգտել մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով: Այս դասի ժամանակ այդ սկզբունքների կրկնությունը կօգնի ուսանողներին կիրառել դրանք գործնական կիրառման վարժությունների շրջանակներում։
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին հիշել մեկին իրենց կյանքում, ով լավ օրինակ է իրենց համար: Այնուհետև առաջարկեք նրանց զանգահարել կամ գրել այդ մարդուն՝ իրենց երախտագիտությունն արտահայտելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Հնարավորություն տվեք ուսանողներին մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել.
Կարդացեք Մատթեոս 5.14-16-ը :
Նկարեք «Այսպես լուսավորէ ձեր լույսը մարդկանց առաջին» սուրբ գրության հիմնական արտահայտության և դրա հղման պատկերը, Մատթեոս 5.14-16 : Նկարելիս մտածեք, թե ինչպես կարելի է ներառել հղումը՝ այն հիշելու համար:
Պատկերին նայելիս մի քանի անգամ կրկնեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ապա շրջվեք և փորձեք անգիր կրկնել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:
Հետևյալ վարժության համար հորդորեք ուսանողներին օգտագործել իրենց նկարները՝ ոչ թե ուղղակի նկարի մասին պատմելու, այլ վարդապետության սերտման հատվածի ճշմարտությունը բացատրելու համար:
Կիսվեք ձեր նկարով համադասարանցու հետ և բացատրեք, թե ինչպես է այն ցուցադրում վարդապետության սերտման հիմնական արտահայտությունն ու հղումը:
Հնարավորության դեպքում կարող եք մի քանի նկար կախել դասարանում, որպեսզի ուսուցիչը և ուսանողները կարողանան անդրադառնալ դրանց հաջորդ դասերի կամ կրկնողության վարժությունների ժամանակ:
Գործնական կիրառում
Այս գործնական կիրառման ընթացքում դուք կօգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ որոշելով, թե ինչպես կարելի է օրինակ ծառայել ուրիշներին և հրավիրել նրանց ավելի շատ մոտենալ Փրկիչին:
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022):
Կարող եք ChurchofJesusChrist.org կայքից օգտագործել «Դադարեք ծաղր ու ծանակի ենթարկել մյուսներին» տեսաֆիլմը (10:22)՝ որպես գործնական կիրառման սցենար:
Այս տեսաֆիլմի օգտագործման գաղափարները կարող եք գտնել «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում:
Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե ինչպես կպատասխանեիք, եթե դուք լինեիք Ռաուլի իրավիճակում:
Ռաուլը՝ նոր կարգված քահանան, ընկերների հետ է, երբ նրանցից մի քանիսը սկսում են անպատշաճ կատակներ անել և կոպիտ խոսել մի մարդու մասին, ում Ռաուլը ճանաչում է: Ռաուլն իրեն անհարմար է զգում և գիտի, որ նրանց արածը սխալ է: Մինչ նա մտածում է, թե ինչ անել, նրա ընկեր Ջեսը, ով այլ կրոնի ներկայացուցիչ է և ումով Ռաուլը ուղղակի հիանում է, դիմում է Ռաուլին և ասում. «Լսի՛ր, ինչո՞ւ ես այսքան լուրջ»:
Պատասխանելուց առաջ մտածեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրի մասին:
Առաջարկեք ուսանողներին աշխատել համադասարանցու հետ կամ փոքր խմբով: Օգտակար կլինի ցուցադրել հետևյալ հրահանգները:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից
Ընտրեք սցենարում նշված մարդկանցից մեկին (Ջեսը կամ այն մարդը, ում ծաղրում են):
-
Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է զգում ձեր կողմից ընտրված մարդու հանդեպ:
-
Տիրոջ աչքերով այդ մարդուն տեսնելը ինչպե՞ս կարող է ազդել ազդել Ջեսին տված Ռաուլի պատասխանի վրա:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Մատթեոս 5.14-16-ում ներկայացված սկզբունքները հիշելն ու կիրառելը ինչպե՞ս կարող է օգնել Ռաուլին:
-
Ի՞նչ եք կարծում, աստվածայնորեն նշանակված ուրիշ ինչ աղբյուրներ կարող են օգնել Ռաուլին:
Գործեք հավատքով
-
Ձեր կարծիքով, այս իրավիճակում Ռաուլի համար ինչո՞ւ է դժվար գործել հավատքով:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք Ռաուլին անել՝ հավատքով գործելու համար:
Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով: Կարող եք գովել ուսանողներին՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները հիշատակելու համար:
Մտածեք, թե ինչ նմանատիպ իրավիճակում եք եղել կամ կարող եք հայտնվել ապագայում:
-
Ձեր այսօրվա սովորածն ինչպե՞ս կարող է օրինակ լինել մյուսների համար:
Կրկնեք
Հաջորդ դասին օգնեք ուսանողներին կրկնել Մատթեոս 5.14-16-ի հղումը և հիմնական արտահայտությունը: Ահա մեկ օրինակ․
Անդրադարձեք Մատթեոս 5.14-16-ի համար նկարված պատկերին: Նկարին նայելիս մի քանի անգամ կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը: Փորձեք հիշողությամբ կրկնել դրանք:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման բացատրության այլընտրանքային վարժություն
Ցուցադրեք լույսի մի քանի աղբյուրի պատկերներ՝ կրակի, լամպի, լապտերի: Առաջարկեք ուսանողներին ընտրել առարկաներից մեկը և օգտագործել այն՝ Մատթեոս 5.14-16-ի ճշմարտությունը բացատրելու համար:
Խնդրեք ուսանողներին օգտվել հետևյալ հարցերից՝ իրենց բացատրությունը պատրաստելու համար:
-
Ո՞ր լույսը ես պետք է վառեմ:
-
Ինչպե՞ս կարող ենք վառել այդ լույսը:
Այլընտրանքային գործնական կիրառում
«Դադարեք ծաղր ու ծանակի ենթարկել մյուսներին» տեսանյութը (10:22), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում, ցուցադրում է հավատքով գործող երիտասարդ տղամարդկանց ու կանանց մի քանի օրինակներ: Կարող եք դադարեցնել տեսանյութը 4:08-ին: Ապա քննարկեք, թե ինչն է երբեմն դժվարացնում հավատքով գործելը: Այնուհետև առաջարկեք ուսանողներին դիտել, թե երիտասարդ տղամարդն ինչպես է գործում հավատքով և իրավիճակին մոտենում հավերժության հեռանկարից: Տեսանյութը դիտելուց հետո ուսանողները կարող են քննարկել, թե Մատթեոս 5.14-16-ը ինչպես կարող է օգտագործվել որպես աստվածայնորեն նշանակված աղբյուր, որպեսզի օգնի մեզ նմանատիպ իրավիճակներում: