Սեմինարիա
Մատթեոս 4․1-11, Մաս 1


Մատթեոս 4․1-11, Մաս 1

Հիսուսը դիմակայեց սատանայի գայթակղություններին

Նկար
Christ standing on a rocky ledge as He rebukes Satan who appears below Him. The painting depicts the event wherein Satan tried to tempt Christ after Christ’s forty day fast in the wilderness. Christ is commanding Satan to depart from His presence.

Իր մկրտությունից հետո Փրկիչը գնաց անապատ «Աստծո հետ լինելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Սատանան գայթակղում էր նրան, բայց նա դիմակայեց գայթակղություններին: Այս դասում դուք կարող եք բացահայտել սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ հետևել Փրկիչի օրինակին և դիմակայել սատանայի գայթակղություններին:

Կարդացեք սուրբ գրությունները Կան մի քանի եղանակներ դասարանում սուրբ գրությունները կարդալու համար, այդ թվում՝ կարդալ դասարանով, կարդալ բարձրաձայն՝ փոքր խմբերով, կամ կարդալ մտքում: Հաշվի առեք ձեր ուսանողների կարիքներն ու կարողությունները և ընտրեք կարդալու ամենահարմար մեթոդը: Օրինակ՝ եթե որոշ ուսանողներ խնդիր ունեն գրագիտության հետ, օգտակար կլինի խնդրել վարժ կարդացող ուսանողներին կարդալ դասարանի համար: Փոքր խմբերով կամ զույգերով կարդալը կարող է օգնել ավելացնել դասարանի անդամների եռանդը:

Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ գայթակղությունների առաջ են նրանք կանգնած, և Փրկիչն ինչպես կարող է օգնել նրանց դիմակայել դրանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մենք բոլորս էլ գայթակղություններ ենք ունենում

Շատ ժամանակ մի ծախսեք դասի սկզբնական մասի վրա: Օգենք ուսանողներին ավելի շատ կենտրոնանալ գայթակղություններին դիմակայելու կարևորության վրա, քան հենց գայթակղությունների վրա: Դասը սկսելու համար նախատեսված այլընտրանքային վարժությունը կարող եք գտնել այս դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:

Ձեր օրագրում կամ առանձին թղթի վրա նկարեք ձեր տարիքի մի մարդու: Մարդու կողքին գրեք երկու կամ երեք գայթակղություն, որոնք նա կարող է ունենալ:

  • Այդ մարդն ինչո՞ւ կարող է ենթարկվել այդ գայթակղություններին:

  • Ինչպե՞ս կարող է նրա կյանքն ավելի լավը դառնալ, եթե նա կարողանա դիմակայել այդ գայթակղություններին:

  • Ի՞նչ օրհնություններ եք զգացել, երբ դիմակայել եք գայթակղություններին:

Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, մտածեք, թե ինչ գայթակղությունների եք հանդիպում: Ձգտեք ոգեշնչում ստանալ Սուրբ Հոգուց, երբ փնտրում եք, թե ինչ կարող եք սովորել այս կամ ապագա գայթակղություներին դիմադրելու Փրկիչի օրինակից:

Հիսուս Քրիստոսն ունեցել է գայթակղություններ և դիմադրել է դրանց

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Փրկիչը բախվել է ամեն տեսակի գայթակղությունների «սակայն ուշք չի դարձրել դրանց» ( Վարդապետություն և Ուխտեր 20.22 , տես նաև Մոսիա 15.5 , Ալմա 7.11):

Փորձառություններից մեկը եկավ մկրտությունից հետո, երբ Հիսուսը գնաց անապատ՝ Աստծո հետ լինելու համար (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ ]): Հիսուսը 40 օր Աստծո հետ էր խոսում, երբ սանատան եկավ Նրան գայթակղելու (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ ]): Փրկիչի կյանքի այս իրադարձությունն ուսումնասիրելիս մենք կարող ենք սովորել Նրա օրինակից, թե ինչպես կարելի է դիմակայել գայթակղություններին:

Այս պատմության համար Ջոզեֆ Սմիթը փոփոխություններ և պարզաբանումներ է կատարել, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մասին տեղեկություններ կարող եք գտնել «Սուրբ գրություններն ուսումնասիրելիս» դասում):

Հետևյալ վարժության ժամանակ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգտագործելիս ուշադիր եղեք, թե ինչպես է այն ամրապնդում սուրբ գրությունների ձեր ընկալումը: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին և գրանցեք բոլոր ստացած հուշումները:

Ուշադիր կարդացեք Մատթեոս 4.1-11-ը , այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում տրված փոփոխությունները: Բացահայտեք այս հայտարարությունն ավարտելու եղանակները. __________________կարող է օգնել դիմակայել գայթակղություններին:

Օգնության համար կարող եք օգտագործել հետևյալ աղյուսակը:

Գրատախտակին նկարեք հետևյալ աղյուսակը և լրացրեք այն ուսանողների պատասխաններով:

Սատանան ինչո՞վ գայթակղեց Հիսուսին։

Հիսուսն ինչպե՞ս պատասխանեց գայթակղությանը։

Մատթեոս 4․1-4

Մատթեոս 4․5-7

Մատթեոս 4․8-11

Եթե ուսանողներին հասանելի չեն Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ծանոթագրությունները, կարող եք գրատախտակի կամ պաստառի վրա ցուցադրել այդ հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը: (Այդ հատվածները կարող եք գտնել այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնում):

Ուսանողներին ժամանակ տվեք հիմնավորապես ուսումնասիրել Մատթեոս 4.1-11 հատվածները: Կարող եք աշխատել անհատապես, որպեսզի օգնեք ուսանողներին նկատել որոշ մանրամասներ, որոնք կօգնեն նրանց բացահայտել սկզբունքները:

Այս հատվածներում ուսանողները կարող են բացահայտել մի քանի սկզբունքներ, ներառյալ հետևյալը.

Ամրապնդելով մեր հարաբերություններն Աստծո հետ՝ կօգնենք մեզ դիմակայել գայթակղությանը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4․1, 5, 8 [ , Մատթեոս 4․5, ծանոթագրություն ա , ծանոթագրություն ա]):

Ջանասիրաբար ծոմ պահելով՝ կօգնենք մեզ դիմակայել գայթակղությանը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4․2 [ ], Մատթեոս 4․3-4):

Չար ազդեցությունները մեր կյանքից հեռացնելով՝ կօգնենք մեզ դիմակայել գայթակղությանը (տես Մատթեոս 4.10):

Մեր իրական ինքնությունը հասկանալով՝ կօգնենք մեզ դիմակայել գայթակղությանը (տես Մատթեոս 4.3-10):

Սուրբ գրությունների ճշմարտությունները հիշելով ու կիրառելով՝ կօգնենք մեզ դիմակայել գայթակղությանը (տես Մատթեոս 4.1-10): Նկատի ունեցեք, որ այս ճշմարտությունը կլինի հաջորդ դասի հիմնական գաղափարը:

  • Ի՞նչ սկզբունքներ բացահայտեցիք Փրկիչի օրինակից:

  • Այդ սկզբունքներն ինչպես կարող են օգնել ձեզ հասնել Փրկիչի զորությանը, որպեսզի այն օգնի ձեզ և ուրիշներին դիմադրել գայթակղությանը:

  • Ջոզեֆ Սմիթի Թարգմանության օգտագործումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը և ավելի լավ ճանաչել Փրկիչին:

Նորից վերադարձեք դասի սկզբում ստեղծած նկարին և կրկնեք այն սկզբունքները, որոնք դուք բացահայտեցիք Մատթեոս 4.1-11-ում նկարագրված Փրկիչի օրինակից:

  • Ըստ ձեզ, ո՞ր սկզբունքը կարող է առավել օգտակար լինել ձեր կողմից նկարված մարդու համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսից, որով կարող եք կիսվել այդ մարդու հետ: Ինչպե՞ս կարող է դա օգնել նրանց։

Փրկիչը կարող է օգնել մեզ դիմադրել մեր գայթակղություններին

Դասի այս մասում խնդրեք ուսանողներին հիշել նախապատրաստական վարժության ժամանակ ստացած իրենց մտքերն ու զգացմունքերը:

Մտածեք այն գայթակղությունների մասին, որոնց դուք դիմակայում եք: Երբեմն մենք կարող են մեզ մեղավոր կամ մեղսագործ զգալ ուղղակի գայթակղված զգալու պատճառով: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ գայթակղությունն ինքնին մեղք չէ, այլ գայթակղությունից դրդված գործելն է մեղք: Քանի որ Փրկիչը նույնպես գայթակղվեց, սակայն մնաց անմեղ, մենք գիտենք, որ Նա կարող է օգնել մեզ մեր գայթակղություններին դիմակայելու գործում (տես Եբրայեցիս 2.18 , 4.15-16):Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը հիշեցրել է մեզ․

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Նրանց համար, ովքեր անկախ պատճառից գայթակղության մեջ են ընկնում և շարունակաբար մտածում կամ կատարում են անարդար գործողություններ, ես հավաստիացնում եմ ձեզ, որ կա հետդարձի ճանապարհ, որ հույս կա Քրիստոսում:

(Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 84)

  • Այդ դասում Փրկիչի մասին ձեր սովորած հասկացություններից ո՞րն է առավել օգտակար: Ինչո՞վ է այն օգտակար ձեզ համար։

  • Առանց ձեր հատուկ գայթակղությունները նկարագրելու, ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ապավինեք Փրկիչի օգնությանը՝ գայթակղությանը դիմադրելու գործում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1–2, 5–6, 8–9, 11: Ինչ փոփոխություններ է կատարել Ջոզեֆ Սմիթը Մատթեոս 4.1-11 հատվածների իր ոգեշնչված թարգմանության մեջ

[Շեղագրով նշված բառերը ցույց են տալիս Ջոզեֆ Սմիթի կողմից կատարված ոգեշնչված փոփոխությունները]:

1Այն ժամանակ Հիսուսը Հոգու կողմից տարվեց անապատ, որ լինի Աստծո հետ:

2 Եվ երբ նա քառասուն օր ու գիշեր պահք պահեց և խոսեց Աստծո հետ նա քաղցահար էր և սատանայի կողմից գայթակղությունների մատնված:

5 Այն ժամանակ Հիսուսը տարվեց սուրբ քաղաք, և Հոգին կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա:

6 Ապա դևը եկավ նրա մոտ և ասաց. Եթե դու Աստծո Որդին ես, ապա ցած գցիր քեզ. որովհետև գրված է՝ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար. և իրենց ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ չլինի թե ոտքդ քարին դիպչի:

8 Եվ դարձյալ, Հիսուսը Հոգում էր, և այն բարձրացրեց նրան չափազանց բարձր մի սար, և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը:

9 Եվ դևը կրկին եկավ նրա մոտ և ասաց. Այս բոլորը ես կտամ քեզ, եթե ընկնես ու երկրպագես ինձ:

11 Եվ արդ, Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը բանտ էր գցվել, և նա հրեշտակներ ուղարկեց, և ահա, նրանք եկան և ծառայում էին նրան:

Իմ մտքերի հետ զգույշ լինելն ինչո՞ւ է կարևոր գայթակղությանը դիմակայելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ գայթակղությանը դիմակայելու գործում: Դիտեք «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում» տեսանյութը 10:56-12:37-ը (որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում) կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Պատրաստվելով իրականացնել իր աստվածային առաքելությունը երկրի վրա՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցույց տվեց, թե որքան կարևոր է անընդհատ դիմակայել այն ամենին, ինչը կարող է խանգարել մեզ իրականացնել մեր հավերժական նպատակը: Թշնամու կողմից մի քանի անհաջող գրոհներից հետո, որոնք փորձեցին շեղել Փրկիչին Իր առաքելությունից, Նա կտրականապես հեռացրեց սատանային՝ ասելով. «Դէն գնա, սատանայ. … Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան»:

Պատկերացնո՞ւմ եք, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, թե ինչ կլիներ, եթե մենք Փրկիչից ուժ և խիզախություն քաղեինք և անառողջ մտքերին ասեինք՝ «Ոչ» և «Դէն գնա» առաջին իսկ վայրկյանին, երբ դրանք հայտնվեին մեր մտքում: Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը մեր սրտերի ցանկությունների վրա: Արդյունքում ստացված գործողությունները մեզ ինչպե՞ս մոտ կպահեին Փրկչին և թույլ կտային Սուրբ Հոգու շարունակական ազդեցությունը մեր կյանքում: Ես գիտեմ, որ Հիսուսի օրինակին հետևելով՝ մենք կխուսափենք բազմաթիվ ողբերգություններից և անցանկալի վարքից, որոնք կարող են հարուցել ընտանեկան խնդիրներ և տարաձայնություններ, բացասական հույզեր և հակումներ, անարդարություններ ու չարաշահումներ, ստրկություն՝ կործանարար կախվածություններից, և ցանկացած այլ բան, ինչը դեմ կլինի Տիրոջ պատվիրաններին:

(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 84-85)

Ես ինչո՞ւ պետք է ցանկանամ դիմակայել գայթակղությանը

Դիտեք «Մնացեք շրջանակներում» տեսանյութը (5:10), որ գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում, և կգտնեք այս հարցի պատասխանները:

Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել ինձ հաղթահարել գայթակղությունները

Երեց Քելլի Ռ․ Ջոնսոնը Յոթանասունից բացատրել է.

Պատրաստվելու միջոցով Փրկիչը աճեց զորությամբ և կարողացավ դիմակայել սատանայի բոլոր գայթակղություններին: Երբ հետևում ենք Փրկիչի օրինակին և պատրաստվում՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը և խորացնելով մեր հավատքը, մենք նույնպես կարող ենք ապավինել Աստծո զորությանը՝ գայթակղություններին դիմակայելու համար:

(Քելլի Ռ․ Ջոնսոն, «Հարատև զորություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 113)

Օժանդակ ուսումնական վարժություն

Դասը սկսելու տարբերակ

«Փախուստի սենյակը» գրավչություն է, ուր մարդիկ պետք է ուղիներ գտնեն որոշակի իրավիճակից դուրս գալու համար: Ուսանողների համար օգտակար կլինի դիտարկել Մատթեոս 4.1-11 հատվածները որպես ծրագիր՝ «գայթակղությունից փախչելու» համար (տես Ա Կորնթացիս 10.13): Հուշումներ տվեք Մատթեոս 4.1-11 հատվածներին առնչվող ֆիզիկական իրերի միջոցով և առաջարկեք ուսանողներին հետևել գայթակղությունից փախչելու Փրկիչի օրինակին: Օրինակ՝ կարող եք ուսանողներին ծոմի նվիրատվությունների մի ծրար տրամադրել՝ ծոմը ներկայացնելու համար և սուրբ գրություններ՝ Աստծո խոսքի ուսումնասիրությունը ներկայացնելու համար: