Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 3․5


Վարդապետության սերտում. Հովհաննես 3․5

Ծնվել ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար

Նկար
An eight year old girl and a priesthood holder standing together dressed in white baptismal clothing. The man is holding the girl’s arms in position for baptism. The image was photographed against a white background.

Նախորդ դասում դուք ուսումնասիրել եք Նիկոդեմոսին ուղղված Փրկիչի խոսքերը՝ մկրտության և հաստատման արարողությունների միջոցով հոգևորապես վերածնվելու մասին: Այս դասի ընթացքում դուք կարող եք գործնականում կիրառել հոգևոր գիտելիքներ ստանալու սկզբունքները՝ օգտագործելով հետևյալ վարդապետությունը. մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար

Նշել վարդապետության սերտման հատվածները Առաջարկեք ուսանողներին տարբերակիչ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի նրանք կարողանան հեշտ հիշել և գտնել այդ հատվածները: Այն ուսանողները, որոնք օգտագործում են Gospel Library հավելվածը, նույնպես կարող են պիտակ ստեղծել այդ հատվածների համար:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել և պատմել, թե ինչ կուսուցանեին Երեխաների միության դասարանին Հովհաննես 3.5 հատվածի մասին :

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անգիր սովորել և բացատրել

Այս դասը նախատեսված է Հովհաննես 3.1–8-ի դասից հետո ուսուցանելու համար, որը վարդապետության սերտման այս հատվածի համատեքստային դասն է: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ՝ դպրոցական դասացուցակներին հարմարեցնելու համար, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:Հետևյալ վարժությունը նպատակ ունի օգնել ուսանողներին իրենց բառերով բացատրել Հովհաննես 3.5-ում ուսուցանվող վարդապետությունը, որ մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար: Համոզվեք, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի բացատրել այս վարդապետությունը իր դասընկերոջը կամ ուսանողների փոքր խմբին: Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները և խրախուսեք նրանց տալ իրենց հարցերը: Անհրաժեշտության դեպքում վերանայեք Հովհաննես 3.1–8-ի դասի նյութերը:Առաջարկեք ուսանողներին օգտագործել ուսանողի պատրաստման վարժությունը, որը կօգնի նրանց պատասխաններ գտնել դասի այս հատվածում:

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ուսուցանել Երեխաների միության դասարանին Հովհաննես 3.5-ում ուսուցանվող վարդապետությունը, որ մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք Երեխաների միության դասարանին բացատրել, թե ինչ է նշանակում այս վարդապետությունը։ Ներառեք մտքեր այս գործընթացում Փրկիչի դերի մասին, ինչպես ուսուցանվում է Ալմա 7.14-ում :

Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ հիշել վարդապետության սերտման հատվածը և անգիր սովորել դրա հիմնական արտահայտությունը: Նույն վարժությունը կարող եք կատարել Վարդապետության սերտման հավելվածում, եթե հավելվածը հասանելի է ձեզ:Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում մատիտով գրեք « Հովհաննես 3․5 ․ Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: Մի քանի անգամ կրկնեք այս արտահայտությունը բարձրաձայն կամ մտքում։Ընտրեք երեք կամ չորս բառ և ջնջեք այս բառերի բոլոր տառերը, բացառությամբ առաջին տառի: Նորից կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ: Կրկնեք այս վարժությունը, մինչև որ մնան յուրաքանչյուր բառի միայն առաջին տառերը, ինչպես ցույց է տրված այստեղ. «Ե____ մ_____ ջ և__ Հ_ չ___ ն_ կ____ չ__ Ա_ ա__ մ_____»:Կրկնեք արտահայտությունը մի քանի անգամ՝ օգտագործելով առաջին տառերը, ապա փորձեք կրկնել այն՝ առանց նայելու:

Կիրառեք գործնականում

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ վարժությունը: Ուսանողներին խնդրեք համառոտ բացատրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Առաջ գնալու համար համոզվեք, որ ուսանողները բավարար չափով ծանոթ են այդ սկզբունքներին:

Պատկերացրեք, որ դուք ունեք Մեգան անունով մի ընկերուհի, ով Եկեղեցու անդամ է, իսկ նրա մայրը՝ ոչ: Նրա մայրը հավատում է Հիսուս Քրիստոսին և Աստվածաշնչին, բայց որևէ եկեղեցու հետևորդ չէ: Մեգանը ձեզ հարցնում է. «Մի՞թե մայրս չի կարող երկնային դրախտում հայտնվել առանց մկրտվելու, եթե նա պարկեշտ կյանքով է ապրում»:

  • Ի՞նչ պատճառներով է Մեգանն այս հարցը տալիս։

  • Պատասխաններ գտնելու հարցում Մեգանին օգնելուց առաջ ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե որոնք են այս հարցի պատճառները:

Դուք կարող եք կիրառել հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները, որպեսզի օգնեք Մեգանին գտնել մկրտության կարևորության մասին հարցի պատասխանը:

Մտածեք, թե ինչպես ավելի լավ կլինի, որ ուսանողները կատարեն այս վարժությունը՝ ինքնուրույն, դասընկերոջ հետ, թե փոքր խմբերով: Հաշվի առեք նրանց եռանդի և կենտրոնացման աստիճանը և ընտրեք այն մեթոդը, որը լավագույնս կհամապատասխանի նրանց կարիքներին:

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։

Օգտակար կլիներ լրացուցիչ ստուգող հարցեր տալ, ինչպես օրինակ՝ «Ի՞նչ կարող եք առաջարկել Մեգանին՝ հավատքով գործելու համար»:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 8-10-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում: Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։

Անհրաժեշտության դեպքում կարող եք լրացուցիչ ստուգող հարցեր տալ, ինչպես օրինակ՝ «Ո՞րն է մկրտության և հաստատման դերը փրկության ծրագրում»:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարդացեք նույն բաժնի 11–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։ Կարող եք ընդգծել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգտակար կլինի կիրառել այս սցենարում:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները ընդգծեցիք: Ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք այս սցենարում։

Եթե դա կօգնի ուսանողներին, կարող եք տալ ստուգող հարցեր, օրինակ՝ «Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հովհաննես 3.5-ում ուսուցանված վարդապետությունը՝ Մեգանին օգնելու համար», կամ «Ի՞նչ լրացուցիչ աստվածային աղբյուրներ կարող եք նշել Մեգանի համար: Ինչպե՞ս կարող են այդ աղբյուրներն օգնել նրան»:Առաջարկեք ուսանողներին ասել, թե նրանք ինչպես կօգտագործեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի օգնեն Մեգանին հասկանալ մկրտության կարևորությունը: Կարող եք առաջարկել ուսանողներին զույգերով խաղալ այս սցենարը՝ հերթով հանդես գալով Մեգանի դերում: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Վարդապետության սերտման կրկնություն

Դասի վերջում վերանայեք վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ ուսանողներին առաջարկելով կրկնել առաջին տառերով վարժությունը, որը նկարագրված է այս դասում: