Սեմինարիա
Մատթեոս 3.13-17, Մաս 1


Մատթեոս 3.13-17, Մաս 1

Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննես Մկրտիչի կողմից

Նկար
Jesus Christ being baptized by John the Baptist in the River Jordan. Christ has been immersed and is ascending out of the water.

Հիսուս Քրիստոսը եկավ Հովհաննես Մկրտիչի մոտ՝ նրա կողմից մկրտվելու համար: Այս դասը ձեզ կօգնի հասկանալ և բացատրել մկրտության կարևորությունը Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Օգտագործել Մորմոնի Գիրքը ճշմարտությունը պարզաբանելու համար Օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստվածաշնչում ուսուցանվող կարևոր վարդապետությունը՝ Մորմոնի Գրքի օգնությամբ հաստատելով և պարզաբանելով ճշմարտությունը:

Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին պատրաստվել դասին՝ մտածելով, թե իրենք ինչպես կբացատրեին մկրտության կարևորությունը իրենց սիրելի մարդուն, ով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մկրտության կարևորությունը

Հիշեք այն մարդկանց, ում սիրում եք, և ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ չեն: Պատկերացրեք, որ նրանցից մեկը հանդիպել է միսիոներների հետ: Ինչպե՞ս կվերաբերվեիք դրան: Պատկերացրեք, որ միսիոներները խնդրեցին ձեզ բացատրել մկրտվելու կարևորությունը: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք ասել, որը կօգնի ձեր սիրելի մարդուն կատարել այդ կարևոր քայլը:

  • Ըստ 1-10 բալանոց սանդղակի (ուր 1 նշանակում է անպատրաստ, իսկ 10՝ շատ լավ պատրաստված), որքանո՞վ պատրաստված կզգայիք՝ բացատրելու մկրտության կարևորությունն այնպես, որ կօգներ ձեր սիրելի մարդուն ցանկանալ մկրտվել:

Կարող եք խնդրել ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին՝ բարձրացնելով իրենց ձեռքերի համապատասխան թվով մատները:

  • Ուրիշ ի՞նչ կցանկանայիք իմանալ մկրտության մասին, որպեսզի ձեզ ավելի պատրաստված զգայիք դրա կարևորությունը բացատրելու համար:

Նշեք մկրտության այն կողմերը, որոնց մասին ուսանողները կցանկանային ավելին իմանալ: Ուսուցանելիս փորձեք դասից որևէ նյութ ընդգծել, որը կօգնի պատասխանել ուսանողների հարցերին:

Այսօրվա դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել մկրտության վարդապետությունը և թեմայի վերաբերյալ տարբեր հարցեր տալ: Դուք նաև հնարավորություն կունենաք բացատրել ձեր սովորածը:

Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որ մեզ ցույց տա ճանապարհը

Կարող եք ցույց տալ Վերջին Օրերի Սրբերի հրատարակության Աստվածաշնչյան քարտեզներ բաժնի 11-րդ քարտեզը, որը կոչվում է « Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակներում » կամ առաջարկել ուսանողներին գտնել այն իրենց սուրբ գրություններում:

Նկար
Map 11 - The Holy Land in New Testament Times

Հիսուսը Գալիլեայից Բեթաբարա հավանաբար ճամփորդել է ոտքով, որպեսզի մկրտվի Հովհաննես Մկրտիչի կողմից (տես Մատթեոս 3.13 , Հովհաննես 1.28 , 1 Նեփի 10.9): Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները և մկրտում էր մարդկանց Հորդանան գետում (տես Սուրբ գրքերի ուղեցույցի « Հովհաննես Մկրտիչ » հոդվածը, scriptures.ChurchofJesusChrist.org-ում): Օգտագվելով քարտեզի վրա նշված սանղակներից մեկը՝ գնահատեք, թե որքան տարածություն էր անցել Փրկիչը:

  • Հովհաննեսի կողմից մկրտվելու Փրկիչի ցանկությունը ձեզ ի՞նչ է ուսուցանում Նրա և մկրտության մասին։

Կարդացեք Մատթեոս 3.13-17 հատվածները և պատկերացրեք, որ ներկա եք Փրկիչի մկրտությանը: Փնտրեք Փրկիչին և մկրտությանը վերաբերող կարևոր մանրամասներ, որոնք դուք կցանկանայիք հիշել: Հատված 15-ում «թող» բառը նշանակում է «թույլ տալ»: Կարող եք նաև դիտել «Հիսուսի մկրտությունը» տեսանյութը (2:54) ChurchofJesusChrist.org կայքում և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին:

  • Եթե ներկա լինեիք Փրկիչի մկրտությանը, ի՞նչ կցանկանայիք հիշել այդ փորձառությունից:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կսովորեիք Փրկիչի և մկրտության մասին:

Ուսանողների կողմից բացահայտված ճշմարտություններից մի քանիսը կարող են կենտրոնանալ Աստվածագլխի վրա: Եթե «Մատթեոս 3.13-17, Մաս 2»-ը լինի ձեր հաջորդ դասը, կարող եք տեղեկացնել ուսանողներին, որ այդ ժամանակ դուք ավելի մանրամասն կքննարկեք Աստվածագլուխը:

Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի մկրտությանը վերաբերող ինչ փորձառությամբ կարող եք կիսվել ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, որը կարող է օգտակար լինել նրան:

Մտածեք, թե ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը ինչ հարցեր կարող է ունենալ մկրտության վերաբերյալ: Նրանց հարցերից մի քանիսի պատասխանները կարող եք գտնել Մատթեոս 3 -ում: Բացի այդ, Մորմոնի Գիրքը ոգեշնչված աղբյուր է, որը բազմաթիվ ճշմարտություններ է պարզաբանում մկրտության մասին: Ահա հարցերի օրինակներ, որոնք կարող են ունենալ մկրտության կարևորությունը չհասկացող մարդիկ: Ընտրեք մի հարց, որն, ըստ ձեզ, կարող է տալ ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը: Ապա ուսումնասիրեք առնչվող հատվածները Մորմոնի Գրքում և տեսեք, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանել այդ հարցին:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և սուրբ գրությունների հատվածների հղումները:

  • Նույնիսկ, եթե Հիսուսը մկրտվել է, արդյո՞ք ես նույնպես պետք է մկրտվեմ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։ (Տես 2 Նեփի 9.21, 23-24 , 2 Նեփի 31․5, 10-11):

  • Ես ինչո՞ւ պետք է ցանկանամ մկրտվել: Ես ի՞նչ օրհնություններ կստանամ: (Տես 2 Նեփի 31․12-13, 17-18):

  • Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտիչի մոտ մկրտվելու: Ո՞վ կարող է մկրտել ինձ: (Տես 3 Նեփի 11.19–22):

  • Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում և բարձրացավ ջրից: Արդյո՞ք ես պետք է ամբողջովին ընկղմվեմ ջրի մեջ, թե՞ կա մկրտվելու մի ուրիշ եղանակ: (Տես 2 Նեփի 31․13 , 3 Նեփի 11.23–26):

  • Եթե ես մկրտվում եմ մեղքերից մաքրվելու համար, ապա ինչո՞ւ էր Հիսուսը մկրտվում: Մի՞թե Նա անմեղ չէր: (Տես 2 Նեփի 31․5-11):

Օգտվելով Մատթեոս 3.13-17-ից և Մորմոնի Գրքից ձեր սովորածից, գրեք, թե ինչպես կբացատրեիք մկրտության կարևորությունը ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց բեմադրել, թե ինչպես կբացատրեին մկրտության կարևորությունը իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը:

Եթե ոգեշնչում զգաք, ձեր բացատրությամբ կիսվեք ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, ով չի մկրտվել որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Օգտակար կլինի նաև կիսվել արդեն մկրտված մարդու հետ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 3.13

: Հիսուսն ինչո՞ւ գնաց Հովհաննեսի մոտ մկրտվելու:

Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե ինչ իշխանությամբ էր օժտված Հովհաննես Մկրտիչը.

Նկար
Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Այդ ժամանակ Հովհաննեսը երկրի վրա միակ օրինական պաշտոնյան էր արքայության գործերի համար և կրում էր իշխանության բանալիները: Հրեաները պետք է կա՛մ հնազանդվեին նրա հրահանգներին, կա՛մ նզովվեին իրենց իսկ օրենքով: … Զաքարիայի որդին երկնքի սուրբ օծմամբ ու հրամանագրով հրեաներից վերցրեց բանալիները, արքայությունը, զորությունը, փառքը:

Ինչպե՞ս ենք իմանում, որ մկրտությունը կարևոր է

Փրկիչն ուսուցանեց մկրտության կարևոր բնույթի մասին, երբ ասաց Նիկոդեմոսին, որ այն պահանջվում է Աստծո թագավորություն մտնելու համար (տես Հովհաննես 3.5): Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ մկրտությունը կարևոր է փրկության համար:

Նկար
Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Ապաշխարեք ձեր բոլոր մեղքերի համար և մկրտվեք ջրում դրանց թողության համար՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու և ստացեք ձեռնադրման արարողությունը նրա կողմից, ով ձեռնադրվել է և կնքվել այդ լիազորությամբ, որպեսզի կարողանաք ստանալ Աստծո Սուրբ Հոգին: Եվ դա պետք է կատարվի ըստ սուրբ գրությունների և Մորմոնի Գրքի և միակ ճանապարհն է մարդու համար՝ դեպի սելեստիալ արքայությունը:

Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքը պարզաբանել Աստվածաշնչում ուսուցանվող մկրտության վարդապետությունը

Յոթանասունի Նախագահությունից Երեց Թադ Ռ. Քալիսթերն ուսուցանել է.

Նկար
Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Կրկին ու կրկին, Մորմոնի Գիրքը հանդիսանում է հաստատող, պարզաբանող, միավորող վկայություն այն վարդապետությունների մասին, որոնք ուսուցանվում են Աստվածաշնչում, քանզի կա միայն «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»: …

Այսօր աշխարհում գոյություն ունեն մկրտության տարբեր եղանակներ, թեև Աստվածաշունչը մեզ տալիս է այն ձևը, որով Փրկիչը՝ մեր մեծ Օրինակը, մկրտվեց. «Նա շուտով դուրս եկավ ջրիցը» ( Մատթեոս 3.16): Արդյո՞ք Նա կարող էր դուրս գալ ջրից, եթե նախ չմտներ ջուրը: Եթե այս առարկայի շուրջ որևէ կասկած կա, Մորմոնի Գիրքը հստակ պարզաբանում է մկրտության ճիշտ ձևի մասին վարդապետությունը. «Եվ հետո դուք պիտի ընկղմեք նրանց ջրի մեջ, և կրկին դուրս բերեք ջրից» ( 3 Նեփի 11.26):

(Թեդ Ռ․ Քալիստեր, «Մորմոնի Գիրք՝ գիրք Աստծուց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 75-76)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասը սկսելու այլընտրանքային եղանակներ

Տարբերակ 1Ուսանողների համար թղթի կամ գրատախտակի վրա լաբիրինթոս ստեղծեք, որը կունենա միայն մեկ հնարավոր լուծում: Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել, թե ինչպիսի հոգևոր դասեր կարելի է սովորել այս վարժությունից: Ո՞րն է լաբիրինթոսից միայն մեկ ճանապարհ ունենալու կարևորությունը: Կարող եք օգտագործել հետևյալ պարբերությունում զետեղված տեղեկությունները՝ մկրտությունը որպես երկնային տուն վերադառնալու կարևոր միջոցներից մեկը ներկայացնելու համար: Չնայած մեր կյանքում կարող են լինել շատ տարբեր հանգամանքներ, սակայն կա միայն մեկ ճանապարհ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու համար և այդ ճանապարհը հնարավոր է դարձել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ (տես Հովհաննես 14.6 , Մոսիա 3.9, 17): Իր օրինակով և ուսմունքներով Հիսուս Քրիստոսը ցույց տվեց, որ մկրտության արարողությունը մեր ճամփորդության կարևորագույն մասն է (տես Հովհաննես 3.5 , Վարդապետություն և Ուխտեր 76․50-55):

Տարբերակ 2Գրատախտակին գրեք մկրտություն բառը: Առաջարկեք ուսանողներին գրել մկրտության մասին հարցեր, որոնք կսկսվեն Ով, Ինչ, Երբ, Որտեղ, Ինչու և Ինչպես բառերով: Հրավիրեք ուսանողներին փնտրել այս հարցերի պատասխանները՝ Հիսուս Քրիստոսի մկրտության մասին հատվածներն ուսումնասիրելիս:

Օգտագործեք Մորմոնի Գրքում ներկայացված Փրկիչի խոսքերը՝ մկրտության մասին ուսուցանելու համար

Կարող եք խնդրել ուսանողներին օգտագործել Փրկիչի խոսքերը՝ մկրտության արարողությունը բացատրելու համար: Ուսանողները կարող են Մորմոնի Գրքում փնտրել, թե Հիսուս Քրիստոսն ինչ է ուսուցանել մկրտության մասին: Կարող եք օգտագործել հետևյալ հատվածները. 3 Նեփի 11․21–28 , 3 Նեփի 27․20 :

Օգտագործեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և հատկանիշները՝ մկրտությունը հասկանալու համար

Ցուցադրեք հետևյալ սցենարները և թույլ տվեք ուսանողներին ընտրել որևէ մարդու, ում նրանք կարող են օգնել՝ փարատելու մկրտության վերաբերյալ իր մտահոգությունները:

Նոելն ուզում է մկրտվել, սակայն նրա ընտանիքի որևէ անդամ չի կրում Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն:

Մակաին ուզում է մկրտվել, սակայն վախենում է ընկղմվել ջրի մեջ: Նա պատրաստ է ընկղմվել, բայց ոչ գլխով:

Միսիոներները հրավիրել են Մեյսոնին մկրտվելու: Նա չի հասկանում, թե ինչու է մկրտությունը կարևոր:

Նիկոլն ուզում է իմանալ, թե ինչու են մարդիկ մկրտվում: Ի՞նչ օգուտ է տալիս դա:

Ուսանողները կարող են անհատապես կամ փոքր խմբերով ուսումնասիրել Մատթեոս 3.13-17 , 2 Նեփի 31.5-12, 17-18 , 3 Նեփի 11.19-22 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել պատմություններում նկարագրված մարդկանց:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել այդ սցենարների վերաբերյալ իրենց պատասխաններով: