Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3


Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3

Ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Նկար
Young man with brace on wrist, doing family history work on a laptop computer. (horiz)

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է փնտրել ճշմարտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից սիրով տրամադրված աղբյուրների միջոցով:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե որտեղ են նրանք սովորաբար տեղեկություններ փնտրում, երբ Աստծո կամ Եկեղեցու մասին հարցեր են ունենում: Առաջարկեք նրանց խորհել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի այս հայտարարության մասին. «Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ տրված Աստծո կողմից» («Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 28, 30):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Որտե՞ղ եք փնտրում պատասխանները

Եթե հետևյալ տեղեկությունները գտնելու համար նախատեսված նյութերը հասանելի չեն դասարանում, հարցրեք ուսանողներին, թե որ աղբյուրներին են նրանք սովորաբար դիմում այդպիսի տեղեկություններ գտնելու համար: Այլընտրանքային մեկ այլ եղանակ է՝ խնդրել ուսանողներին գտնել ավելի համապատասխան կամ հետաքրքիր տեղեկություններ:

  • Գալիք շաբաթվա եղանակը

  • Գրենլանդիայի մայրաքաղաքի անունը

  • Պաստայի կամ բրինձով փլավի բաղադրատոմսը

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ:

  • Ո՞ր աղբյուրներից եք օգտվել (կամ սովորաբար կօգտվեիք)՝ այս տեղեկությունը գտնելու համար:

  • Ինչո՞ւ եք վստահում այս աղբյուրներին՝ այսպիսի հարցերին պատասխաններ փնտրելիս:

Որտե՞ղ կարող ենք գտնել Աստծո կողմից տրված պատասխանները

  • Ի՞նչ աղբյուրներ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր փնտրում են պատասխաններ Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի մասին կարևոր հարցերին:

Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին՝ «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» վերնագրի տակ: Կարող եք ընդլայնել այս ցուցակը դասի ընթացքում, երբ ուսանողներն իմանան Աստծուց ստացված ճշմարտության լրացուցիչ աղբյուրների մասին:

Մտածեք Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի հետ կապված ցանկացած հարց: Դրանք կարող են լինել ձեր կողմից կարդացած կամ լսած տեղեկություններ, որոնք զարմացնում կամ անհանգստացնում են ձեզ: Փնտրեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ սկզբունքներ սովորել այս դասի ընթացքում:

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե այս հատվածներում ուսուցանված ճշմարտության աղբյուրներն ինչպես կարող են օրհնել ձեզ:

Ուսանողները կարող են աշխատել զույգերով, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է կարդալ հետևյալ հատվածներից երկուսը և իր գտածով կիսվել զուգընկերոջ հետ:

Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին, ընդլայնեք գրատախտակին գրված աստվածայնորեն սահմանված աղբյուրների ցուցակը:

  • Ճշմարտության ի՞նչ աղբյուրներ եք գտել այս հատվածներում: Մենք ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել այս աղբյուրներին:

  • Մարդիկ որտե՞ղ կարող են փնտրել տեղեկություններ հոգևոր հարցերի վերաբերյալ, որոնց մասին դուք նրանց տեղեկացրել եք: Ինչո՞ւ:

Ի՞նչ, եթե ես վստահ չեմ, թե որքանով է վստահելի տեղեկության աղբյուրը

Կարող եք հարցնել ուսանողներին, թե նրանք ինչ խորհուրդ կտային մեկին, ով օգտվում է համացանցից՝ կարևոր հոգևոր հարցերի պատասխանները գտնելու համար: Նրանց պատասխանների հիման վրա որոշեք, թե հետևյալ պարբերությունում զետեղված տեղեկություններից որոնք են օգտակար կիսվելու համար:

Համացանցի օգտագործումն այսօր տեղեկություն փնտրելու ամենատարածված եղանակներից մեկն է: Համացանցի միջոցով մեզ հասանելի են դառնում տեղեկատվության բազմաթիվ լավ աղբյուրներ: Միևնույն ժամանակ, համացանցը մեզ ենթարկում է ոչ հուսալի և ոչ ճշմարիտ տեղեկատվական հարձակման։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը զգուշացնում է.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Համացանցում տրված տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Որոշ տվյալներ, անկախ նրանից, թե որքան համոզիչ են, պարզապես ճիշտ չեն:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ»,, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 29)

Կարդացեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնիպարբերություն 12-ը: Նշեք, թե ինչու է վտանգավոր հոգևոր հարցերի պատասխանները փնտրել անծանոթ և ոչ վստահելի աղբյուրներում:

Երբ հանդիպում եք Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի մասին նոր տեղեկության, օգտակար կլինի, որ ինքներդ ձեզ ուղղեք տեղեկության աղբյուրին վերաբերող հետևյալ հարցերը: Այդ հարցերը կարդալիս փնտրեք, թե որոնք կարող են ձեզ իսկապես օգնել հասկանալ՝ արդյո՞ք աղբյուրը վստահելի է, թե՞ ոչ: (Նաև կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների բոլոր ուղեկցող հղումները):

Ուսանողներին որպես թերթիկ տվեք հետևյալ հարցերը. Հորդորեք նրանց փակցնել այս թերթիկն այնպիսի տեղում, որ կարողանան ապագայում հեշտությամբ օգտվել դրանից:

Մի քանի հարց՝ նոր տեղեկությունները գնահատելու համար

  • Ես ի՞նչ զգացի Սուրբ Հոգուց, երբ կարդացի կամ լսեցի այս տեղեկությունը: (Տես Վարդապետություն և Ուխտեր 50․23-24):

  • Արդյո՞ք այս տեղեկությունն ինձ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն: (Տես Մորոնի 7.15-17):

  • Արդյո՞ք այս տեղեկությունը խրախուսում է ինձ պահել Աստծո պատվիրանները:

  • Արդյո՞ք այն համապատասխանում է նրան, ինչ սուրբ գրություններն ու ժամանակակից մարգարեներն են ուսուցանում: (Տես Բ Տիմոթեոս 3.15-17 , Վարդապետություն և Ուխտեր 1․38):

  • Արդյո՞ք այն հաստատում է այն ամենը, ինչը Սուրբ Հոգին ինձ արդեն ներկայացրել է որպես ճշմարտություն կամ արդյո՞ք այն չի խրախուսում ինձ կասկածի տակ դնել ավետարանի ճշմարտությունները: (Տես Մորոնի 10․5):

  • Արդյո՞ք այս տեղեկությունը գալիս է մի աղբյուրից, որը Փրկիչը կամ Նրա Եկեղեցու առաջնորդները վստահելի են համարում:

  • Իմ ծնողները կամ Եկեղեցու առաջնորդները ի՞նչ կասեին այս տեղեկության մասին: (Եթե ես գայթակղություն եմ զգում այն թաքցնել նրանցից, ի՞նչ է դա ինձ ասում դրա աղբյուրի մասին):

Նկար
Evaluation questions for new information.
  • Ըստ ձեզ, այդ պատասխաններից որո՞նք կարող էին ամենից օգտակարը լինել: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ուրիշ ի՞նչ հարցեր պետք է տանք, երբ հանդիպում ենք անծանոթ տեղեկության:

Այս գործնական վարժության ընթացքում ուսանողները կարող են աշխատել անհատապես կամ փոքր խմբերով: Բավարար ժամանակից հետո խնդրեք մի քանի ուսանողի ոչ միայն կիսվել իրենց գտածով, այլև քայլ առ քայլ ցուցադրել դասարանին, թե իրենք ինչպես են գտել այդ վստահելի տեղեկությունը:

Եթե ժամանակը ներում է, կարող եք առաջարկել այլընտրանքային վարժություն՝ ցուցադրելով «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութը, որն առաջարկվում է այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնում: Այդ ֆիլմը նկարագրում է, թե ինչ իրական փորձառություններ են ունենում երիտասարդները՝ Աստծո և Եկեղեցու մասին պատասխաններ փնտրելիս:

Ընտրեք որևէ լսած տեղեկություն կամ Աստծո, Եկեղեցու և փրկության ծրագրի մասին որևէ հարց: Մի քանի րոպե փնտրեք պատասխաններ՝ օգտվելով աստվածայնորեն սահմանված աղբյուրներից: Դուք նաև կարող եք

  • աղոթել,

  • փնտրել սուրբ գրություններում՝ օգտագործելով Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ վարդապետության սերտման հատվածները,

  • փնտրել համաժողովների ուղերձներում, Ավետարանի թեմաներում ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում,

  • կարդալ Եկեղեցու նյութերի համապատասխան բաժնները, այդ թվում՝Երիտասարդներին զորացնելու համար(Գրքույկ, 2011) կամ Ավետարանի թեմաները topics.ChurchofJesusChrist.org էջում,

  • կապ հաստատել ծանոթ կամ վստահելի անձի հետ, այդ թվում՝ ծնողի, եպիսկոպոսի, ձեր ծխի կամ ճյուղի երիտասարդների առաջնորդի կամ սեմինարիայի ուսուցչի հետ, որոնք կարող են ձեզ օգնել գտնել պատասխանները:

Ուսանողների դասարանային ժամանակը կարող է բավական լինել միայն սկսելու այս վարժությունը: Եթե այդպես է, հորդորեք նրանց շարունակել իրենց ուսումնասիրությունը դասարանից դուրս:

  • Ի՞նչ սովորեցիք այս դասին, որը կօգնի ձեզ, երբ հանդիպեք Աստծո կամ Եկեղեցու մասին նոր տեղեկության:

  • Ձեր կարծիքով, աղբյուրները, որոնց դուք դիմում եք պատասխաններ կամ տեղեկություններ ստանալու համար, ինչո՞ւ են կարևոր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար:

Կարող եք վկայություն տալ, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը դրսևորում իրենց սերը՝ տրամադրելով մեզ ճշմարտության աստվածայնորեն սահմանված աղբյուրներ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ես ի՞նչ պետք է անեմ, եթե պատասխան չեմ գտնում աստվածայնորեն սահմանված աղբյուրներում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Ոչ բոլոր պատասխանները կգան անմիջապես, բայց հարցերի մեծ մասը կարող են լուծվել անկեղծ ուսումնասիրության և Աստծուց պատասխաններ փնտրելու միջոցով: …

Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու համար երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»:

Համառ կասկածների մեջ խորասուզվելը, որը լիցքավորվում է անհավատների ու անհավատարիմների պատասխաններով, թուլացնում է մարդու հավատը Հիսուս Քրիստոսի և Վերականգնման հանդեպ:

(Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 66)

Ես ինչո՞ւ պետք է կասկածով վերաբերվեմ Եկեղեցու մասին պատասխաններին, որոնք գալիս են նրանցից, ովքեր հեռացել են Եկեղեցուց

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ասել է.

Նկար
Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

Ոմանք պնդում են, որ Եկեղեցին պետք է ուսումնասիրել միայն իր դասալիքների աչքերով, ինչը նման է Հիսուսին հասկանալու համար Հուդայի հետ խոսելուն: Ուխտադրուժ մարդիկ միշտ մեզ պատմում են ավելի շատ իրենց մասին, քան Եկեղեցուց հեռանալու պատճառի մասին:

(Նիլ Ա. Մաքսվել, «Ամբողջ դժոխքը շարժվեց» (Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբեր 8, 1977), 3, speeches.byu.edu)

Ինչպե՞ս կարող են իմ կողմից ընտրված տեղեկության աղբյուրները հոգևորապես ազդել ինձ վրա:

Դիտեք «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութը (9:16) ChurchofJesusChrist.org կայքում: Տեսեք, թե ֆիլմում ներկայացված երիտասարդների վրա ինչ ազդեցություն են թողնում այն մարդիկ, ում նրանք որոշել են լսել, և որտեղ են նրանք որոշել պատասխաններ փնտրել:

«Ճշմարտությունը որոնելիս» տեսանյութը (3:03) ChurchofJesusChrist.org կայքում նույնպես կարող է օգտակար լինել:

Օժանդակ ուսումնական վարժություն

Առարկայական դաս

Կարող եք ցուցադրել «Ճշմարտությունը Աստծուց է» արտահայտությունը սենյակի մի մասում, իսկ մյուս մասում՝ «Ստերը սատանայից են» արտահայտությունը:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ աշխարհում տեղեկության բոլոր աղբյուրները (այդ թվում աստվածայնորեն սահմանված աղբյուրները, ինչպես նաև գրքերը, սոցիալական ցանցերում տեղադրված տեղեկությունները, կարծիքները, հետազոտությունները, նոր հոդվածները և այլն) գտնվում են այդ երկու արտահայտությունների միջև: Բացատրեք, որ եթե տվյալ աղբյուրը ավելի շատ ճշմարտություն է տրամադրում Աստծո մասին, քան մեկ այլ աղբյուր, այն պետք է ավելի մոտ տեղադրվի «Ճշմարտությունը Աստծուց է» արտահայտությանը, քան մյուս աղբյուրին: Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Ճշմարտության ո՞ր աղբյուրները պետք է ամենամոտը լինեն «Ճշմարտությունը Աստծուց է» արտահայտությանը:

  • Ո՞ր աղբյուրներն եք դժվարանում տեղադրել արտահայտություններից որևէ մեկի կողքին, քանի որ դրանք պարունակում են և՛ ճշմարտություն, և՛ սուտ: