Սեմինարիա
Մարկոս 5.24-34, Մատթեոս 9.20-22


Մարկոս 5.24-34, Մատթեոս 9.20-22

Հիմնվելով Հիսուս Քրիստոսի զորության վրա

Նկար
A woman lying on the ground as she reaches for the hem of the garment of Jesus Christ.

Հայրոսի դստերը բժշկելու ճանապարհին, Հիսուսը բուժեց մի կնոջ, ով արյունահոսություն ուներ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք հիմնվել Փրկիչի զորության վրա՝ Նրա հանդեպ ձեր հավատքը գործադրելով:

Օգտագործեք ժամանակակից մարգարեների խոսքերը՝ վարդապետությունը և սկզբունքները բացահայտելու համար: Այսօրվա մարգարեները հաճախ ուսուցանում են սուրբ գրություններից վերցրած ճշմարտություններ և սկզբունքներ: Հնարավորություն գտեք և օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետությունը և սկզբուքները՝ օգտվելով ժամանակակից մարգարեների խոսքերից: Ուսանողները կօրհնվեն, երբ զգան, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում ճշմարտություններ, որոնք ուսուցանվել են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մարգարեների կողմից:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե երբ են նրանք դիմել Հիսուս Քրիստոսի օգնությանը: Նրանք նաև կարող են հիշել մի այլ մարդու փորձառությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հոգեպես ձգվելը

Ուսանողներին առաջարկեք կանգնել և ձգվել: Դուք նաև կարող եք խնդրել որևէ ուսանողի մեկ րոպեանոց ձգման վարժություն անցկացնել:

  • Արդյոք դուք զգացի՞ք որևէ փոփոխություն ձեր մարմնում:

  • Ձեր կարծիքով, կանոնավոր ֆիզիկական ձգումներն ի՞նչ օգուտ կբերեն ձեզ:

Ձգումը շատ առավելություններ ունի: Երբ մարզիկները ձգվում են, նրանք ավելի լավ արդյունքներ են ցուցադրում և ավելի հազվադեպ են վնասվածքներ ստանում: Նմանապես, երբ ուսանողները ձգում են իրենց միտքը և անցնում իրենց ուսումնական սովորությունների սահմանները, նրանք ավելի լավ են սովորում:

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում հոգեպես ձգվել:

Ինչպես և ֆիզիկական ձգման դեպքում, մեր հոգևորականությունն աճում է, երբ մենք գործադրում ենք մեր հավատքը Փրկիչի հանդեպ և հիմնվում ենք Նրա զորության վրա: Այսօրվա դասի ժամանակ դուք կսովորեք մի կնոջ մասին, ով արտասովոր հավատք էր տածում Հիսուս Քրիստոսի հանդեպ և բուժվեց՝ ձգվելով դեպի Փրկիչը և հիմնվելով Նրա զորության վրա: Երբ Հիսուս Քրիստոսը գնում էր Հայրոսի դստերը բուժելու, նրան մի ամբոխ հետևեց (տես Մարկոս 5.22-24): Այդ ամբոխում մի կին կար:

Կարդացեք Մարկոս 5.25-26 հատվածները՝ փնտրելով, թե ինչ վիճակում էր այդ կինը և թե ինչ կարիքներ ուներ:

Սուրբ գրությունները չեն բացահայտում կնոջ «արյունահոսության» պատճառները ( Մարկոս 5.25): Մենք գիտենք, որ այդ կինը բազում չարչարանքներ էր կրել: Նա «ծախսել էր իր բոլոր ունեցածը»՝ փորձելով բժշկվել ( Մարկոս 5.26): Մովսեսի օրենքի համաձայն, արյունահոսություն ունեցող մեկը համարվում էր ծիսականորեն անմաքուր (տես Ղևտացոց 15.19–33): Դա նշանակում էր, որ կինը ինչ-որ կերպով վտարված էր հասարակությունից հիվանդության 12 տարիների ընթացքում:

Ուսանողներին խնդրեք լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ։ Նրանք կարող են իրենց պատասխանները գրել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրում:

  • Ի՞նչ եք զգում, երբ Փրկիչի օգնության կարիքն եք ունենում ձեր կյանքում:

Կարդացեք Մարկոս 5.27-29 հատվածները` փնտրելով, թե ինչ արեց այս կինը, որ ստանա Փրկիչի օգնությունը (տես նաև Մատթեոս 9.20–22): Արտահայտությունը` «հետևից դիպավ» վերաբերում է նրա պայքարին, ճեղքելով անցնել ամբոխի միջով, որպեսզի դիպչի Հիսուսի վերնահագուստին ( Մարկոս 5.27):

Կարող եք նաև դիտել Jesus Heals a Woman of Faith տեսաֆիլմը (1:38), որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Կնոջ՝ Փրկիչի զորության վրա հիմնվելու ջանքերից որո՞նք են ձեզ տպավորել:

  • Այս պատմության մեջ կինը իրականում իր ձեռքը ձգեց՝ Փրկիչին դիպչելու համար: Ինչպես կարող եք ինքներդ ձեզ «ձգել»՝ Փրկիչին հասնելու համար:

  • Արդյոք հավատո՞ւմ եք, որ Փրկիչը կարող է բուժել ձեզ, թեև դուք չեք կարող ֆիզիկապես դիպչել Նրան: Ինչո՞ւ:

Կարդացեք Մարկոս 5.30-34 հատվածները՝ փնտրելով Փրկիչի պատասխանները այդ կնոջ հավատքի արտահայտմանը: Զորություն բառը 30-րդ հատվածում նշանակում է «ուժ» կամ «ամրություն»: ( Մարկոս 5.30 , ծանոթագրություն ա):

  • Փրկիչին նկարագրող ի՞նչ նկատեցիք այս հատվածներում:

Թեև Հայրոսը շտապում էր տանել Հիսուսին իր տուն՝ իր դստերը բուժելու համար, սակայն Հիսուսը կանգ առավ և օգնեց այդ կնոջը:

  • Ի՞նչ է դա մեզ ուսուցանում Փրկիչի մասին:

  • Ինչպե՞ս է այդ փաստն ազդում անհրաժեշտության դեպքում Նրան դիմելու ձեր ցանկության վրա:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիրառել է այս պատմությունը մեր կյանքին: Կարող եք նաև դիտել «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» տեսաֆիլմը 11:30-ից մինչև 13:20-ը կամ կարդացեք ստորև ներկայացված տեքստը: Երբ դա անեք, փնտրեք նախագահ Նելսոնի կողմից ուսուցանած՝ Փրկիչի զորությունը հրավիրելու մասին սկզբունքները:

Կարող եք փոխարինել այս տեսաֆիլմը Reach Up to Him in Faith տեսաֆիլմով (3:54) «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնից:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հիշո՞ւմ եք աստվածաշնչյան պատմությունը կնոջ մասին, որը 12 տարի տառապում էր կեղեքիչ հիվանդությամբ [ Ղուկաս 8.43-44 ]: Նա Փրկիչի հանդեպ մեծ հավատք դրսևորեց, բացականչելով, «Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ» [ Մարկոս 5.28 ]:

Իր հավատին կենտրոնացած այս կինը պետք է ձգվեր այնքան, որ հասներ Նրա զորությանը: Այս ֆիզիկական լարումը նրա հոգևոր լարման խորհրդանիշն էր:…

Երբ փորձում եք հասնել Տիրոջ զորությանը ձեր կյանքում նույն լարվածությամբ, ինչպես ջրում խեղդվող մարդն է ջանում օգնություն կանչել ու ագահաբար օդ շնչել, Հիսուս Քրիստոսի զորությունը ձերը կլինի: Երբ Փրկիչը գիտի, որ դուք իսկապես ուզում եք հասնել Նրան, երբ Նա զգում է, որ ձեր սրտի մեծագույն ցանկությունն է Իր զորությունը ձեր կյանք հրավիրել, Սուրբ Հոգու զորությամբ դուք ճշգրիտ կիմանաք, թե ինչ պիտի անեք [տես Վարդապետություն և Ուխտեր 88․63 ]:

Երբ դուք հոգևորապես լարվում եք նախկինում ձեր արածից ավելին անելու համար, Նրա զորությունը դեպի ձեզ կհորդի:

(Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 41–42):

Կարող եք ցուցադրեք Նախագահ Նելսոնի հայտարարությունը և ուսանողներին խնդրեք կիսվել իրենց կողմից գտած սկզբունքներով և այդ սկզբունքներն արտահայտող խոսքերով: Ուսանողները կարող են նաև գրել իրենց սկզբունքները գրատախտակին:

  • Որո՞նք են Նախագահ Նելսոնի հայտարարությունում ձեր կողմից բացահայտված սկզբունքները:

  • Այդ սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ հոգեպես ձգվել՝ Փրկիչի զորությանը հասնելու համար:

  • Ե՞րբ եք կիրառել այդ սկզբունքներից որևէ մեկը ձեր կյանքում:

Կարող եք կիսվել հոգևոր ձգման անձնական փորձառությամբ՝ Փրկիչի զորությանը հասնելու համար: Ապա ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանցից առնվազն երեքին իրենց օրագրերում:

  • Ի՞նչ կարող եք անել՝ ցուցադրելու համար, որ Փրկիչի օգնությունը ստանալը ձեր ամենամեծ ցանկությունն է:

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը, եթե ավելի հաճախ հիմնվեիք Հիսուս Քրիստոսի զորության վրա:

  • Փրկիչին հավատքով դիմելիս ի՞նչ խոչընդոտներ պետք է հաղթահարեք։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ճանաչեք Փրկիչին դիմելու համար անհրաժեշտ Սուրբ Հոգու հորդորը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 9:20 Ո՞րն է Փրկիչի հանդերձի ծայրին (ծոպին) կնոջ դիպչելու իմաստը:

«Նրա հանդերձի ծայրը» վերաբերում է «իսրայելացիների հագուստի կարևոր մասին»: Հանդերձի ծայրը «յուրաքանչյուր «թևի» ծոփերիզն էր կամ թալիտի կամ փարաջայի անկյունը ( Մատթեոս 14.36)» (Bible Dictionary, Hem of garment): Ծոփերիզները կապվում էին կապույտ թելերով, որոնք խորհրդանշում էին երկինքը ( Թվոց 15.38-40): Կինը դիպչեց այն ծոփերիզին, որն ուսի վրայով կախվում է մեջքին: Նրա ձգտումը դիպչել ծոփերիզին ներկայացնում է Փրկիչի երկնային զորությանը հասնելու ձգտումը: Մաղաքիա մարգարեն մարգարեացել էր, որ Փրկիչը «[կ]ծագէ ․․․ և բժշկութիւն պիտի լինի Նորա թեւերի վերայ» ( Մաղաքիա 4.2):

Ինչպե՞ս կարող եմ ստանալ Փրկիչի բուժումը:

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ասել է․

Նկար
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Մինչ դուք ուսումնասիրեք Քրիստոսի կյանքն անհամար ուղիներով, Նրա հանդեպ ունեցած ձեր հավատը կմեծանա։ Դուք կգիտակցեք, որ Նա սիրում է ձեզ անհատապես և կատարելապես հասկանում է ձեզ։

Անկախ այն բանից, թե ինչ տառապանքներ ենք մենք տարել, Նա է բժշկության աղբյուրը։ Նրանք, ովքեր տարել են որևէ բռնություն, կործանարար կորուստ, խրոնիկական հիվանդություն կամ հնարավորությունները սահմանափակող տառապանք, անհիմն մեղադրանքներ, դաժան հալածանք կամ հոգևոր վնաս մեղքի ու թյուրըմբռնման արդյունքում, կարող են ամոքվել աշխարհի Քավիչի միջոցով։ Այնուամենայնիվ, Նա սպասում է մեր հրավերին։ Մենք պետք է գանք դեպի Նա և թույլ տանք Նրան գործելու Իր հրաշքները։

(Ջին Բ. Բինգամ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Liahona, նոյեմբեր 2017, 86)

Քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն՝ Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Sister Reyna Aburto. Photographed in 2017.

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը բժշկեց հիվանդներին և տառապողներին, բայց յուրաքանչյուր ոք ստիպված էր հավատք դրսևորել Նրա հանդեպ և գործել՝ Նրա բժշկումը ստանալու համար։ Ոմանք կտրել էին երկար ճանապարհ, ոմանք էլ մեկնել ձեռքը՝ դիպչելու Նրա հագուստին, իսկ մյուսներին պետք է բերեին Նրա մոտ, որպեսզի բուժվեին: Երբ գործը հասնում է ապաքինման, արդյո՞ք մենք բոլորս, որ հուսալքված ենք, Նրա կարիք չունենք։

(Ռեյնա Ի․ Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 58)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Աստծուն հավատքով հասնելիս

Կարող եք դասի մեջ ընդգրկել Reach Up to Him in Faith տեսաֆիլմը (3:54) ChurchofJesusChrist.org կայքում: Ուսանողներին առաջարկեք թղթի կտորի վրա գրել մեկ գաղափար կամ հարց, որը նրանք կունենան տեսաֆիլմը դիտելիս: Կարգադրեք ուսանողներին չգրել իրենց անունները իրենց թղթերի վրա:

Հավաքեք նրանց թղթերը և կարդացեք այնքան, որքան ժամանակը ների: Խնդրեք ուսանողներին մեկնաբանել հարցերը կամ պատասխանել դրանց:

Հոգևոր ձգտման օրինակ

Դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի պատմությունը այն մասին, թե ինչպես է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հոգեպես ձգվել Եկեղեցու Նախագահ կոչվելուց առաջ: Դիտեք «մենք խոսում ենք Քրիստոսի մասին» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 3:10-ից մինչև 5:06-ը: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ են նրանք մտածում նախագահ Նելսոնի հոգևոր ձգտման մասին և թե ինչ նրանք կարող են անել այս օրինակին հետևելու համար: