Սեմինարիա
Ղուկաս 9.24-26, 57-62


Ղուկաս 9.24-26, 57-62

Հիսուս Քրիստոսի աշակերտները

Նկար
The disciples are gathered around Jesus, they are sitting together on the ground in a dry grassy field. One of the outtakes includes a lake in the background. Still from a Bible video. Jesus teaching a group in a field.

Հիսուս Քրիստոսը ուսուցանել է բազում ճշմարտություններ այն մասին, թե մենք ինչպես կարող ենք դառնալ Նրա աշակերտները: Այս դասը կօգնի ձեզ բացահայտել, թե ինչպես լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Հոգևոր պարգևներ Տերը օրհնել է ձեզ հոգևոր պարգևներով և ունակություններով՝ ձեր դասարանի ուսանողների կյանքի վրա ազդեցություն ունենելու համար: Ձգտեք հայտնաբերել, զարգացնել և մեծացնել ձեր հոգևոր պարգևները՝ Տիրոջը ծառայելու և ուրիշների կյանքը օրհնելու համար: Հոգևոր պարգևների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Մորոնի 10.8-19 , Վարդապետություն և Ուխտեր 46.8-26 , Ա Կորնթացիս 12.1-11 :

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչպես են փորձում հետևել Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարող եք դասը սկսել՝ խնդրելով ուսանողներից մեկին ղեկավարել դասարանը տարբեր հասարակ վարժությունների ընթացքում: Այնուհետև ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչն է նրանց օգնել կամ խանգարել հետևել ղեկավարին:

Դարձեք Հիսուս Քրիստոսի աշակերտը

Իր ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը առաջարկել է մարդկանց հետևել Իրեն և դառնալ Իր աշակերտը: Աշակերտն այն մարդն է, որը մկրտվել է, հետևում է Հիսուս Քրիստոսին և ձգտում է ապրել Նրա ուսմունքների համաձայն: Ղուկաս 9 գլխում մենք կարդում ենք տարբեր սկզբունքների մասին, որոնց հետևելու դեպքում կարող ենք մեզ օգնել դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտը:

  • Նկատի ունենալով այն, ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, ինչո՞ւ արժե ջանք գործադրել՝ Նրա աշակերտը դառնալու համար:

Ուսանողներն տրամադրեք հետևյալ թերթիկը և առաջարկեք նրանց անհատապես աշխատել վարժութուններից մեկի վրա, կամ կարող եք դասարանը բաժանել խմբերի և խմբերից յուրաքանչյուրին հանձնարարել վարժություններից մեկը:

Նկար
Take up your cross

Հետևյալ երեք բաժիններից յուրաքանչյուրը կենտրոնացած է Փրկչի ուսմունքների վրա: Դրանք կարող են ձեզ օգնել՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու գործում: Կարդացեք բաժինները և ընտրեք մեկը կամ մի քանիսը՝ լրացնելու համար: Հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի հայտնի ձեզ, թե դուք ինչպես կարող եք կիրառել ձեր սովորածը կյանքում:

Վերցրեք ձեր խաչը

Կարդացեք Ղուկաս 9.23 հատվածը՝ փնտրելով Փրկչի պահանջները՝ Նրա աշակերտը դառնալու համար:

  • Այս հատվածն ի՞նչ է սովորեցնում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին:

Այս հատվածն ակնարկում է այն ֆիզիկական խաչը, որը Հիսուս Քրիստոսը կրեց և որի վրա չարչարվեց՝ իրականացնելու Իր Հոր կամքը։ Չնայած մեզանից չի պահանջվում Տիրոջ նման ֆիզիկական խաչ կրել, սակայն մեզանից պահանջվում է հետևել Տիրոջը՝ կատարելով Երկնային Հոր կամքը մեզ համար, նույնիսկ երբ դա դժվար է:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոսի 16․26-ը ( Մատթեոսի 16․24, ծանոթագրություն ե) և ուշադրություն դարձրեք, թե մեզ համար ինչ է նշանակում վերցնել մեր խաչը և հետևել Հիսուս Քրիստոսին։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը բացատրել է, թե ինչ է նշանակում վերցնել մեր խաչը: Դուք կարող եք դիտել «Վերցրու քո խաչը» տեսանյութը 3:08-3:49-ը, որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ ստորև տրված տեքստը:

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Սուրբ գրություններից մենք իմանում ենք, որ նրանք, ովքեր ցանկանում են վերցնել իրենց խաչը, սիրում են Հիսուս Քրիստոսին այնպես, որ հրաժարվում են ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից ու պահում են Նրա պատվիրանները:

Եթե մենք վճռական լինենք՝ թողնելով բոլոր բաները, որոնք հակասում են Աստծո կամքին, զոհաբերելով այն, ինչ մեզանից պահանջվում է, ձգտելով հետևել Նրա ուսմունքներին, ապա դա կօգնի մեզ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճանապարհին, նույնիսկ՝ ձախորդությունների, մեր հոգիների թուլության կամ սոցիալական ճնշման ու աշխարհիկ փիլիսոփայությունների առկայության պարագայում, որոնք դեմ են Նրա ուսմունքներին:

(Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 113-14)

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Դուք ինչո՞ւ պետք է հրաժարվեք ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից ձեր կյանքում:

  • Որքանո՞վ է անաստվածությունից և աշխարհիկ ցանկություններից հրաժարումը նման խաչ կրելուն:

  • Ձեր կարծիքով «ձեր խաչը վերցնելը» ինչպե՞ս կօգնի ձեզ դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Կորցրեք ձեր անձը՝ այն փրկելու համար

Կարդացեք Ղուկաս 9.24-25 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ է ուսուցանել Իր աշակերտը լինելու մասին:

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին:

  • Ձեր կարծիքով, այն մարդիկ, որոնք կենտրոնանում են իրենց սեփական կամքի և եսասիրական ցանկությունների վրա, ինչպե՞ս պետք է ի վերջո «կորցնեն» իրենց անձը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ մենք կփրկենք մեր անձը, երբ կորցնենք այն՝ հանուն Նրա:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) բացատրել է, թե ինչ է նշանակում կորցնել մեր անձը հանուն Հիսուս Քրիստոսի:

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Նրանք, ովքեր ապրում են միայն իրենց համար, ի վերջո, փոխաբերական իմաստով «չորանում են», և, կորցնում են իրենց անձը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց՝ մյուսներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում են՝ արդյունքում պահպանելով իրենց կյանքը:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 85)

  • Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով կորցրել է իր անձը Հիսուս Քրիստոսի համար։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ որոշումն այդ մարդու վրա։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնված այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսը ապրել է այս հատվածներում ներկայացված ուսմունքների համաձայն:

Հաղթահարեք շեղումներն ու արդարացումները

Կարդացեք Ղուկաս 9.57-62 հատվածները` փնտրելով, թե ինչ ցանկացան անել որոշակի մարդիկ, նախքան Փրկչին հետևելը:

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը լինելու մասին:

Հիսուս Քրիստոսը չի նշել, որ սխալ է սգալ սիրելի մարդու մահը կամ հրաժեշտ տալ ընկերներին և ընտանիքին: Դրա փոխարեն Նա կարևոր դաս էր ուսուցանում աշակերտության գնի մասին:Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907–1995) բացատրել է Ղուկաս 9.62 հատվածում ներկայացված գութանի համեմատությունը:

Նկար
Howard W. Hunter

Ուղիղ ակոս կամ [խրամատ] փորելու համար հողագործը պիտի աչքը պահի իրենից առաջ գտնվող մի կետի: Դա նրան պահում է ճիշտ ընթացքի վրա: Սակայն, եթե պատահում է, որ հետ է նայում տեսնելու, թե որտեղ է եղել, նրա շեղվելու հավանականությունը մեծանում է: Արդյունքում կստացվեն ծուռ և անկանոն ակոսներ: … Եթե մեր եռանդը կենտրոնացած չէ մեր անցյալի վրա, այլ ապագայի` հավերժական կյանքի և փրկության հրճվանքի վրա, մենք անկասկած կհասնենք դրան:

(Հովարդ Վ. Հանթեր, «Ես կենդանի անդամ եմ» Ensign, մայիս 1987, 17)

  • Որո՞նք են մեր օրերում Տիրոջը չհետևելու տարածված պատճառները:

  • Ինչպե՞ս կարող եք կենտրոնանալ այն բանի վրա, որ Փրկիչը ձեզ խնդրել է անել հիմա և ապագայում:

Երբ ուսանողները ավարտեն վարժությունները, առաջարկեք մի քանիսին զեկուցել իրենց սովորածի մասին: Դրա համար գրատախտակին գրեք Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտը լինելու համար մենք կարող ենք … և ուսանողներին առաջարկեք ավարտել արտահայտությունը:

Իմ հաջորդ քայլը

Ուսանողներին առաջարկեք ծրագիր մշակել, որը նրանց կօգնի Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու գործում: Ուսանողներին խնդրեք ցուցադրել իրենց ծրագրերը: Հետևյալը կարելի է նկարել գրատախտակի վրա՝ որպես դա անելու օրինակ:

Նկարեք մի սանդուղք՝ առնվազն երեք աստիճաններով: Վերևում գրեք Հիսուս Քրիստոս Ներկայացրեք ձեզ սանդուղքի ներքևում:

Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու և Նրան ավելի լավ հետևելու համար գործադրվող ձեր ջանքերի մասին մտածելիս: Հիշեք, որ Սուրբ Հոգին կարող է գաղափարներ դնել ձեր մտքի մեջ և զգացմունքներ՝ ձեր սրտի մեջ, երբ դուք խորհում եք (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2-3):

Նշեք հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեզ օգնել Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալու գործում: Կարող եք ընտրել այն քայլերը, որոնք, ըստ ձեզ, Տերը կկամենար, որ դուք կատարեիք կամ նշեք քայլերը այն հերթականությամբ, որով դուք եք դրանք ցանկանում կատարել:

  • Ո՞րն է ձեր հաջորդ քայլը Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտը դառնալու գործում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչը կփոխվի, երբ դուք կատարեք այդ քայլը:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս է ձեզ օգնելու՝ այս և ապագա քայլերը կատարելիս:

Վկայեք Հիսուս Քրիստոսի սիրո և մեզ օգնելու Նրա պատրաստակամության մասին, երբ մենք ձգտում ենք լինել Նրա աշակերտները:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ղուկաս 09.24 Ի՞նչ է նշանակում կորցնել ձեր անձը՝ այն փրկելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Որքան ավելի շատ եմ մտածում սրա մասին, այդքան ավելի շատ եմ զարմանում, թե որքան հետևողական էր Հիսուսը, երբ տալիս էր Իր կյանքը Հորը, թե որքան կատարյալ կերպով Նա կորցրեց Իր անձը Հոր կամքով՝ կյանքի և մահվան մեջ: …

Քրիստոսի՝ Իրեն հետևելու պատվիրանը պատվիրում է մեզ … կորցնել մեր անձը հանուն իրական կյանքի, իսկական կյանքի, սելեստիալ արքայության կյանքի, որը Աստված նախատեսում է մեզանից յուրաքանչյուրի համար:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Գտիր քո անձը», Լիահոնա, մարտ 2016, 18)

Օժանդակ ուսումնական վարժություն

Քաղաքավարություն և բարություն

Շատերը դիմում են վիճաբանության և թշնամության, երբ զգում են, որ ուրիշները վատ են վերաբերվում իրենց: Նույնիսկ Հակոբոսը և Հովհաննեսը վրդովված էին, երբ սամարացի գյուղի բնակիչները մերժեցին Փրկչին: Կարդացեք Ղուկաս 9.51-56 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի ուղերձը այն մարդկանց, որոնց ուրիշները վատ են վերաբերվում: Աշխարհն ինչպե՞ս կփոխվեր, եթե մենք հետևեինք Փրկչի՝ այս հատվածում նկարագրված օրինակին: