Սեմինարիա
Հովհաննես 4․ Մաս 1


Հովհաննես 4․ Մաս 1

Կինը ջրհորի մոտ

Նկար
Jesus sitting at the well with a Samaritan woman. John 4:13-14. A wellspring is a continually flowing well. We can only realize it’s saving benefits if we come and drink deeply of its waters. The living water that Jesus spoke of is available to all if we will but drink

Գալիլեա գնալու ճանապարհին Հիսուսը ջրհորի մոտ սամարացի մի կնոջ ուսուցանեց «կենդանի ջրի» մասին, որ ԻՆքն էր առաջարկում: Կինը հասկացավ, որ Հիսուսը Քրիստոսն էր: Այս դասը նախատեսված է օգնել ձեզ հասկանալ, որ զգում եք Փրկիչի կարիքը և զգալ Նրա սերը ձեր հանդեպ:

Տվեք հետևողական հարցեր Երբ տալիս եք հետևողական հարցեր, դա ուսանողներին հնարավորություն է տալիս արտահայտել, թե իրենք ինչ են սովորել, խորացնել իրենց հասկացողությունը և մտածել, թե ավետարանի ճշմարտություններն ինչպես են առնչվում իրենց կյանքին: Կարիք չկա արագ անցնել հետևողական հարցերի երկար ցուցակով: Սովորաբար ավելի լավ է տալ մի քանի հարց և ուսանողներին ժամանակ տալ մտածված պատասխանելու համար:

Ուսանողի պատրաստում. Ուղղորդեք ուսանողներին Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. ձեռնարկում Հովհաննես 2-4 գլուխների համար նախատեսված վարժությունը, որը առաջարկում է նրանց իրենց տներում փնտրել առօրյա առարկաներ, որոնք կարող են օգտագործվել հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար: Առաջարկեք ուսանողներին հնարավորության դեպքում իրենց գտած առարկաները բերել դասարան, նախապատրաստվել և բացատրել այն հոգևոր ճշմարտությունները, որոնք կարող են ուսուցանվել այդ առարկաների օգնությամբ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սովորել Հիսուս Քրիստոսի մասին

Եթե ուսանողները վարժության կատարման շրջանակում իրեր են բերել իրենց հետ, ապա կարող եք առաջարկել նրանց կիսվել դրանցով՝ հետևյալ նկարներն ուսումնասիրելուց առաջ :

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս գուցե նկատել եք, որ Փրկիչը հաճախ ուսուցանում էր հոգևոր ճշմարտություններ՝ օգտագործելով մարդկանց ծանոթ իրավիճակներ և առարկաներ: Ուսումնասիրեք հետևյալ նկարները և խորհեք այն հոգևոր ճշմարտությունների վերաբերյալ, որոնք մենք կարող ենք սովորել Փրկիչի մասին՝ ջուրը համեմատելով Նրա հետ:

Նկար
Jesus kneels beside Martha who is grieving. Outtakes include Jesus standing with a crowd standing behind him, and just photos of Martha.
Նկար
8 of 9 Glass being filled with water
  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ջուրն առնչվել Հիսուս Քրիստոսի հետ և ուսուցանել ձեզ Նրա մասին:

Անհրաժեշտության դեպքում կարող եք ուսանողներին այնպիսի հարցեր տալ, որոնք կօգնեն նրանց համեմատություններ անցկացնել ջրի և Հիսուս Քրիստոսի միջև, օրինակ՝ «Ինչո՞ւ են երկուսն էլ կարևոր և անհրաժեշտ»: «Որքա՞ն հաճախ ենք մենք նրանց կարիքը զգում»: «Երբևէ ուժեղ ծարավ զգացե՞լ եք»: «Ե՞րբ եք ամենից շատ զգացել Հիսուս Քրիստոսի կարիքը»:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և մտածեք, թե որքան եք զգում Հիսուս Քրիստոսի կարիքը:

  • Արդյո՞ք ձեր կյանքում զգում եք Հիսուս Քրիստոսի կարիքը նույնքան կամ ավելի շատ, որքան ջրի կարիքը: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Այս դասին դուք կուսումնասիրեք մի պատմություն, որի միջոցով Փրկիչը օգնեց կնոջը հասկանալ, որ Փրկիչի համար նրա հոգևոր կարիքն ավելի մեծ էր, քան ջրի, որը նա եկել էր վերցնելու: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք օգնում են ձեզ ճանաչել, թե որքան եք զգում Փրկիչի կարիքը և իմանալ Նրա ցանկությունը, որ դուք ստանաք օրհնություններ, որոնք միայն Նա կարող է առաջարկել:

Կինը ջրհորի մոտ

Հրեաստանից Գալիլեա ճամփորդելիս Հիսուսն անցավ Սամարիայով (տես Հովհաննես 4.3–4): Եթե դուք հնարավորություն ունեք ուսումնասիրելու Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, ապա կարող եք գտնել այդ վայրերը քարտեզ 1-ի միջոցով, « Սուրբ Երկրի ֆիզիկական քարտեզ »՝ սուրբ գրություների Աստվածաշնչի քարտեզներ բաժնում:

Փրկիչի ժամանակներում Հրեաստանի և Գալիլեայի միջև ճամփորդող հրեաները հաճախ ավելի երկար ճանապարհ էին ընտրում, որպեսզի խուսափեն Սամարիայով անցնելուց՝ հրեաների և սամարացիների միջև գոյություն ունեցող ատելության պատճառով: Իր ճամփորդության ընթացքում Հիսուսը հավանաբար հոգնել էր և ծարավ էր, երբ ցերեկվա շոգին նստեց ջրհորի մոտ (տես Հովհաննես 4.6): Մինչ Նա այնտեղ էր, սամարացի մի կին նույնպես եկավ այնտեղ ջուր վերցնելու:

Դասի սկզբում կարող եք ցուցադրել «Կինը ջրհորի մոտ» նկարը: Հնարավոր է՝ ուսանողներն ուսումնասիրել են այս պատմությունը՝ որպես իրենց ավետարանի ուսումնասիրության մաս, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից: Նրանց հնարավորություններ տվեք կիսվելու իրենց սովորածով, ապա ուսուցանեք հետևյալ բովանդակությունը:

Ուսումնասիրեք, թե Հիսուսն ինչ ուսուցանեց սամարացի կնոջը Հովհաննես 4.5–14 -ում և նշեք, թե ինչ սովորեցիք Փրկիչի մասին: Կարող եք նաև դիտել «Հիսուսը ուսուցանում է սամարացի կնոջը» տեսանյութի 0:00-2:01 հատվածը, և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:

Նկար
8 of 9 Glass being filled with water
  • Ինչպե՞ս կնկարագրեիք կնոջ վերաբերմունքը Փրկիչի նկատմամբ այդ հատվածներում։ Ձեր կարծիքով, նա ինչո՞ւ այդպես վարվեց։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուսուցանում Հիսուսը, երբ ասաց, որ կարող է կենդանի ջուր տալ այդ կնոջը:

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ կենդանի ջուրը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը: Կենդանի ջրի թեման ավելի խորը կքննարկվի հաջորդ դասին:

Կարդացեք Հովհաննես 4.15-26 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչպիսի սեր ու կարեկցանք դրսևորեց այս կնոջ հանդեպ, երբ նրանք փոխգործակցոմ էին: Մտածեք, թե որքանով են Փրկիչի ուսմունքները առնչվում ձեզ հետ: Կարող եք նաև դիտել «Հիսուսը ուսուցանում է սամարացի կնոջը» տեսանյութի 2:02-4:11 հատվածը, և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:

Նկար
8 of 9 Glass being filled with water
  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպե՞ս օգնեց այդ կնոջը գիտակցել կենդանի ջրի կարիքը, որ Ինքն էր առաջարկում:

Օգտակար կլինի շեշտել, որ Փրկիչը գիտեր կնոջ մեղքերը, բայց դրանց պատճառով քամահրանքով չէր վերաբերվում նրան: Նա նաև օգնեց կնոջը հասկանալ երկրպագության իրական բնույթը, և որ բոլոր նրանք, ովքեր երկրպագում են Աստծուն հոգով և ճշմարտությամբ, ընդունվում են Նրա կողմից՝ անկախ իրենց ծագումից և մշակույթից:

  • Ի՞նչ կարող եք սովորել Փրկիչից, երբ նա ցանկացավ օգնել այդ կնոջը, չնայած նրա անկատարությանը:

  • Այս պատմությունն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե Փրկիչն ինչպես է վերաբերվում մեզանից յուրաքանչյուրին՝ նույնիսկ մեր անկատարություններով հանդերձ:

Կարդացեք Հովհաննես 4:28–30-ը և ուշադրություն դարձրեք, թե սամարացի կինն ինչպես արձագանքեց, երբ Հիսուսն ասաց նրան, որ Ինքը Մեսիան է:Ձեր կարդացածը համեմատեք այն եղանակի հետ, որով կինն առաջին անգամ արձագանքեց Հիսուսին, երբ նրանք սկսեցին իրենց խոսակցությունը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչը նրան փոխեց Հիսուսի հետ խոսակցության ընթացքում:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը փոխել կամ ազդել ձեր մտածելակերպի վրա:

  • Ի՞նչ ընտրություններ կարող եք անել այսօր, որպեսզի դրանք օգնեն ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին։

Յոթանասունի Նախագահությունից երեց Ռոբերտ Ս. Գայը կիսվել է որոշ ճշմարտություններով, որոնք մենք կարող ենք սովորել այս պատմությունից: Կարող եք դիտել նաև «Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը» տեսանյութի 7:41-9:23 հատվածը: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

Նկար
Former Official Portrait of Elder Robert C. Gay. Photographed in March 2017. Replaced February 2021.

Իմ սիրելի սուրբ գրություններից մեկը Հովհաննես 4.4-ն է, որն ասում է. «Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր»:

Ինչո՞ւ եմ սիրում այդ հատվածը: Որովհետև Հիսուսը չպետք է գնար Սամարիա: Նրա օրերի հրեաները արհամարհում էին սամարացիներին և ճամփորդում էին՝ շրջանցելով Սամարիան: Բայց Հիսուսն ընտրեց գնալ այնտեղ՝ առաջին անգամ հայտարարելու ողջ աշխարհին, որ Ինքը խոստացված Մեսիան է: Այդ ուղերձի համար Նա ընտրեց ոչ միայն մի վտարված խմբի, այլ նաև մի կնոջ, և ոչ թե ուղղակի որևէ կնոջ, այլ մի կնոջ, ով մեղքի մեջ էր ապրում, մեկին, ում այդ ժամանակ համարում էին ցածրագույնից ցածրագույնը: Համոզված եմ, որ Հիսուսն արեց այդպես, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա միշտ հասկանալ, որ Նրա սերն ավելի մեծ է, քան մեր երկյուղները, մեր վերքերը, մեր կախվածությունները, մեր կասկածները, մեր գայթակղությունները, մեր մեղքերը, մեր խորտակված ընտանիքները, մեր ընկճախտն ու սրտնեղությունները, մեր խրոնիկական հիվանդությունը, մեր աղքատությունը, մեր հիասթափությունը և մեր մենակությունը: Նա կամենում է, որ բոլորն իմանան՝ չկա մի բան և չկա մեկը, որին Նա չկարողանա բժշկել և տալ հարատև ուրախություն:

Նրա շնորհը բավարար է: Նա միայնակ իջավ բոլոր բաներից ցած: Նրա Քավության զորությունը ամեն բեռ հաղթահարելու զորությունն է մեր կյանքում: Ջրհորի մոտ կանգնած կնոջ ուղերձն այն է, որ Նա գիտի մեր կյանքի իրավիճակները, և որ մենք կարող ենք միշտ քայլել Նրա հետ, անկախ նրանից, թե որտեղ ենք կանգնած: Նրան և մեզանից յուրաքանչյուրին Նա ասում է. «Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի. բայց ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ» [ Հովհաննես 4.14 ]»:

(Ռոբերտ Ս. Գայ,«Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 99)

Առաջարկեք ուսանողներին սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին: Երբ ուսանողներն ավարտեն, օգտակար կլինի քննարկել ուսանողների պատասխանները ամբողջ դասարանով:

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս դասի ժամանակ:

  • Այսօրվա սովորածից ինչ հուշումներ ստացաք ձեր հետագա գործողությունների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 4.4

: Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուսը ճամփորդեց Սամարիայի միջով

Նկար
Map 11 - The Holy Land in New Testament Times

Ճամփորդելիս հրեաները սովորաբար շրջանցում էին Սամարիան, այլ ոչ թե անցնում դրա միջով՝ հրեաների և սամարացիների միջև գոյություն ունեցող թշնամության պատճառով: Մեծ թշնամանք կար հրեաների և սամարացիների միջև, «քանի որ սամարացիները ուրացել էին Իսրայելական կրոնը» (Սուրբ գրությունների ուղեցույց « Սամարացիներ », scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև Աստվածաշնչի բառարան, « Սամարացիներ »): Սակայն Հովհաննեսը նշում է, որ Հիսուս Քրիստոսը «պետք է անցներ Սամարիայի միջով» ( Հովհաննես 4.4), հստակ ընդգծելով Փրկիչի մտադրությունը այն գործի վերաբերյալ, որը Նա պետք է աներ այնտեղ:

Հովհաննես 4.24

: Արդյո՞ք Աստված Հոգի է:

Ոմանք կարող են զարմանալ Հովհաննես 4.24 հատվածում Հիսուսի այն հայտարարության վրա, որ Աստված հոգի է: Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տալիս է կարևոր հստակեցում. «Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 4.26, [ Հովհաննես 4.24 -ում, ծանոթագրություն ա]): Ժամանակակից հայտնությունը նաև ուսուցանում է, որ Աստված ունի ոսկորից ու մսից մարմին (տես Վարդապետություն և Ուխտեր 130.22–23 , տես նաև Ծննդոց 5.1–3 , Եբրայեցիս 1.1–3):

Կնոջ վրա ինչպե՞ս ազդեց Հիսուսի հետ խոսակցությունը ջրհորի մոտ

Նախագահ Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նկար
Former Official Portrait of Sister Bonnie H. Cordon, Photographed October 2016. Replaced October 2018.

Քրիստոսը կարեկցում էր և տեղյակ էր ջրհորի մոտ եկած կնոջ ու նրա կարիքների մասին: Նա հանդիպեց այդ կնոջն այն վայրում, որտեղ կինը գտնվում էր այդ պահին և սկսեց խոսել ինչ-որ ծանոթ և ընդհանուր բանի մասին: Եթե նա չշարունակեր դրանից հետո, ապա դա մի հաճելի հանդիպում կլիներ։ Բայց դրանից հետո այդ կինը չէր գնա քաղաք և հայտարարի․ «Եկէք տեսէք … Արդեօք նա՞ է Քրիստոսը» [Հովհաննես 4․29]։ Աստիճանաբար, զրույցի ընթացքում նա բացահայտեց Հիսուս Քրիստոսին, և չնայած իր անցյալին, այդ կինը դարձավ լույսի օրինակ՝ լուսավորելով ճանապարհը, որ ուրիշները տեսնեն:

Բոննի Հ. Քորդոն, «Որ նրանք կարողանան տեսնել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 79։

Օժանդակ ուսումնական վարժություններ

Կնոջ փոխված հեռանկարը

Առաջարկեք ուսանողներին նշել սամարացի կնոջ արտահայտությունները, որոնք նա օգտագործեց Փրկիչի վերաբերյալ Հովհաննես 4.9, 11, 19, 29 : Ելնելով այդ արտահայտություններից՝ քննարկեք, թե ինչպես փոխվեց կնոջ հասկացողությունը Նրա մասին:

Հովհաննես 4.34

: «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ»

Առաքյալները քաղաքում սնունդ էին գնում, երբ Փրկիչը ջրհորի մոտ խոսում էր կնոջ հետ: Երբ նրանք վերադարձան, Հիսուսին միս առաջարկեցին (տես Հովհաննես 4.31)Առաջարկեք ուսանողներին կարդալ Հովհաննես 4.32–34-ը՝ տեսնելով, թե ինչի վրա էր կենտրոնացել Փրկիչը՝ սնվելու փոխարեն: Առաջարկեք քննարկել, թե ինչ են ուսուցանում այս հատվածները Հիսուս Քրիստոսի մասին, Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ Նրա սիրո մասին և մեզ բոլորիս օգնելու Նրա ջանքերի մասին, որ զարգանանք և առաջընթաց ունենանք:

Հովհաննես 4.35

: «Արտերը սպիտակացել են եւ արդէն հնձին հասել»

Սամարացի կնոջ օրինակը Հովհաննես 4.28–29, 39–42-ում և Հիսուս Քրիստոսի խոսքերը Հովհաննես 4.35-ում կարող են օգտագործվել ավետարանով կիսվելու վերաբերյալ քննարկում վարելու համար:Կարող եք ցույց տալ ցորենի նկար, որը հասունացել է և պետք է հնձել: Բացատրեք, որ երբ հացահատիկը հնձին է հասնում, այն հաճախ անվանում են «սպիտակ»: Հետևյալ հարցերը կարելի է օգտագործել որպես քննարկման մաս.

  • Ձեր կարծիքով, ի՞նչն էր այդ կնոջ մոտ այդքան մեծ ցանկություն առաջացրել իր վկայությամբ կիսվել ուրիշների հետ: Դուք ինչպե՞ս կարող եք հետևել նրա օրինակին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր Փրկիչն ուսուցանում իր առաքյալներին, երբ ասաց՝ «Արտերը սպիտակացել են եւ արդէն հնձին հասել»։ ( Հովհաննես 4.35)

  • Ի՞նչ առումով են ձեր շրջապատի «արտերն արդեն հնձին հասել»։