Սեմինարիա
Հովհաննես 1․1-16


Հովհաննես 1․1-16

«Եւ Բանը մարմին եղաւ»

Նկար
One oil on wood panel painting of the creation of the earth and the heavens. a large red orb is at left with Christ in white robes at left. His robes and hair are billowing around him as though in a great wind. He is barefoot and has both hands stretched out toward the orb.

Հովհաննես առաքյալը գրեց իր ավետարանը, որպեսզի օգնի մեզ հավատալ, որ Հիսուսը Քրիստոսն է (տես Հովհաննես 20.30-31): Հովհաննեսն ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսը լքեց Իր երկնային տունը, որպեսզի ապրի երկրի վրա և դառնա մեր Քավիչը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ով էր Հիսուս Քրիստոսը Իր մահկանացու կյանքից առաջ և ավելի շատ գնահատել այն սերը, որը Նա ցուցաբերեց՝ կատարելով Իր երկրային առաքելությունը:

Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին խորհել, թե ով էր Հիսուս Քրիստոսը երկիր գալուց առաջ: Խրախուսեք նրանց գտնել առնվազն մեկ հատված սուրբ գրություններից, որը նկարագրում է Նրան Իր մահկանացու կյանքից առաջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ արժեք ունի այն

Ցուցադրեք հետևյալ նկարը կամ դասարան բերեք որևէ տարածված մարզաձևում օգտագործվող մի գնդակ և տվեք հետևյալ հարցերը. Կարող եք օգտագործել մի առարկա ևս, եթե այդ առարկայի մասին ավելի շատ իմանալը կօգնի ուսանողներին հասկանալ, որ այն արժե ավելին, քան նրանք ի սկզբանե կարծում էին:

Նկար
soccer ball
  • Ձեր կարծիքով, ի՞նչ արժե այս գնդակը:

  • Իսկ ի՞նչ, եթե այն օգտագործվեր աշխարհի առաջնության խաղում կամ ստորագրված լիներ որևէ հայտնի խաղացողի կողմից:

Առարկայի պատմության իմացությունը մեծացնում է մեր հասկացողությունը դրա արժեքի մասին: Դա կարող է վերաբերել նաև մարդկանց:

Հաջորդ հարցը տալուց առաջ կարող եք ցույց տալ դասի սկզբում ցուցադրված Հիսուս Քրիստոսի նկարը:

  • Հասկանալով, թե ով է եղել Հիսուս Քրիստոսն Իր ծնունդից առաջ, ինչպե՞ս կօգնեք ձեզ հասկանալ Նրա կյանքի ու երկրային առաքելության արժեքը:

Հովհաննեսի ավետարանը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ով է իրականում եղել Հիսուսը Նազարեթից, և մենք ինչու պետք է ձգտենք սովորել Նրա խոսքերից և օրինակից: Հովհաննեսը գրել է, որպեսզի ամրապնդի ձեր հավատքն առ այն, որ Հիսուսը Քրիստոսն է՝ խոստացված Մեսիան (տես Հովհաննես 20.30-31): Հովհաննեսի ավետարանը նկարագրում է Հիսուս Քրիստոսի փառքն ու զորությունը երկիր գալուց առաջ:

Եթե Հովհաննեսի ավետարանի ավելի մանրամասն ներկայացումը օգտակար կլինի ուսանողների համար, կարող եք օգտվել այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնի առաջին կետից:

Հիսուս Քրիստոսը նախաերկրային կյանքում

Գրատախտակին արտագրեք հետևյալ վարժությունը և խնդրեք ուսանողներին դասի ընթացքում գրել իրենց դիտողությունները համապատասխան սյունակում:

Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Հիսուսը նախաերկրային կյանքում

Հիսուսի կյանքը երկրի վրա

Օգտագործելով ձեր ներկայիս գիտելիքները Հիսուս Քրիստոսի մասին՝ ձախ սյունակում գրեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ով է եղել, ինչպիսին է եղել և ինչ է արել Հիսուս Քրիստոսը Իր ծնունդից առաջ:

Կարդացեք հետևյալ հատվածը և Յոթանասունից երեց Ռոբերտ Ի. Ուելսի հայտարարությունը, ապա նույն սյունակում ավելացրեք Հիսուս Քրիստոսի լրացուցիչ հատկանիշներ: (Այս հատվածներում օգտագործվող «սկզբում» արտահայտությունը վերաբերում է նախամահկանացու փորձառությանը):

Գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները գրատախտակի ձախ կողմում. Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին գտնել Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Աստվածաշնչի հավելվածում կամ Gospel Library հավելվածի «Study Helps»-ում:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-5 (Աստվածաշնչի հավելվածում կամ Gospel Library հավելվածում)

Վարդապետություն և Ուխտեր 93․21

Աբրահամ 3.22-24

Նկար
Portrait of Elder Robert E. Wells. He received emeritus status on 4 October 1997

Հոր կողմից Հիսուսը նաև ընտրվեց և ուղարկվեց, որպեսզի կազմավորի և ստեղծի այս երկիրը, մեր արևային համակարգը, մեր գալակտիկան և նույնիսկ՝ անթիվ աշխարհներ:

Հիսուս Քրիստոսը եղել է և կա Հին Կտակարանի Եհովան, Ադամի և Նոյի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Եհովան հայտնվել և խոսել է հին մարգարեների հետ: Նա խոսում էր Հոր անունից և ասում էր այն, ինչ Իր Հայրը կասեր: Հին Կտակարանի Եհովան դարձավ Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսը, երբ Նա ծնվեց որպես մահկանացու:

(Ռոբերտ Ի. Ուելս, «Մեր ուղերձը աշխարհին», Ensign, նոյեմբեր 1995, 65):

Ուսումնասիրեք ձեր օրագրի ձախ կողմում գրված ցուցակը և մի նախադասությամբ նկարագրեք, թե ով է եղել Հիսուս Քրիստոսը նախաերկրային կյանքում:

Հրավիրեք կամավորների՝ իրենց ամփոփումով կիսվելու համար:

Հիսուսի կյանքը երկրի վրա

Նայեք հետևյալ նկարին: Ձեր աղյուսակի աջ սյունակում գրեք Փրկիչի ծնունդի շուրջ ստեղծված համեստ հանգամանքների մի քանի նկարագրություն:

Նկար
Art depicting the Baby Jesus in a manger. There are animals in the background.

Նկարը ցուցադրելու փոխարեն կարող եք ցուցադրել «Սուրբ ծնունդ» տեսաֆիլմը (5:52) 2:30-5:31-ը: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Բարեհաճել բառի նշանակություններից մեկը «մարդկանց մոտ իջնելն» է: Հետևաբար, Փրկիչի իջնելը և մեր մեջ ապրելը երբեմն նկարագրվում է որպես «Աստծո բարեհաճություն» ( 1 Նեփի 11.26): Հիսուս Քրիստոսը կամավոր լքեց Իր երկնային գահը և եկավ մեղքի աշխարհ՝ մեծ փորձություններով և տանջանքներով անցնելու համար:

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ փորձություններով է անցել Փրկիչը երկրի վրա և ինչու: Ավելացրեք այս նկարագրությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի աջ կողմում:

Հովհաննես 1.10-11

1 Նեփի 11.26, 32–33

1 Նեփի 19․7-10

Վարդապետություն և Ուխտեր 88․6

Ուսումնասիրեք ձեր օրագրի աջ կողմում գրված ցուցակը և մեկ նախադասությամբ նկարագրեք, թե ինչ փորձությունների միջով է անցել Հիսուս Քրիստոսը երկրի վրա:

Մեկ րոպե հատկացրեք և Հիսուսի թողածը համեմատեք այն ամենի հետ, ինչ Նա պատրաստակամորեն կրեց երկրի վրա:

Կարող եք ուսանողներին ժամանակ տալ իրենց օրագրում պատասխանել հետևյալ հարցերին: Ապա մի քանի կամավորների առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Այս հատվածներն ուսումնասիրելիս ի՞նչ զգացիք կամ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը պատրաստ «վայր իջնել բոլոր բաներից» ( Վարդապետություն և Ուխտեր 88․6):

  • Հիսուս Քրիստոսի բարեհաճության ըմբռնումն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացմուքների վրա:

Վկայեք Հիսուս Քրիստոսի սիրո մասին և երախտագիտություն հայտնեք՝ մեզ փրկելու նպատակով բարեհաճելու Նրա հոժարակամության համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչո՞վ է առանձնահատուկ Հովհաննեսի ավետարանը

Հովհաննեսի ավետարանի նյութի գրեթե 92 տոկոսը չենք գտնի մյուս ավետարանական պատմություններում: Դրա հնարավոր պատճառն այն է, որ Հովհաննեսը գրում էր Եկեղեցու այն անդամների համար, ովքեր արդեն որոշ հասկացողություն ունեին Հիսուս Քրիստոսի մասին. լսարան, որը խիստ տարբերվում էր Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի լսարանից: Հովհաննեսի ավետարանը հարուստ է վարդապետությամբ, որի հիմնական թեմաներից մի քանիսը պատմում են Հիսուսի՝ որպես Աստծո Որդու աստվածության, Քրիստոսի Քավության, հավերժական կյանքի, Սուրբ Հոգու, կրկին ծնվելու կարիքի, ուրիշներին սիրելու և Փրկչին հավատալու կարևորության մասին: Հովհաննեսի մեծ ներդրումներից մեկն այն է, որ նա ներառել է Իր աշակերտներին ուղղված Փրկիչի ուսմունքները՝ ներառյալ Միջնորդական աղոթքը, որը Նա ուսուցանեց Իր ձերբակալումից ժամեր առաջ:

1 Նեփի 11.26

Արդյո՞ք սուրբ գրություններում թե՛ Երկնային Հայրը և թե՛ Հիսուս Քրիստոսը Աստված են համարվում:

Աստվածագլուխն ընդգրկում է երեք առանձին անձնավորություններ. Աստված՝ Երկնային Հայրը, Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին։

Աստված, ով հայտնի է որպես Եհովա, Որդին է՝ Հիսուս Քրիստոսը ( Եսայիա 12.2 , 43.11 , 49.26 , Ա Կորնթացիս 10.1-4 , Ա Տիմոթեոս 1.1 , Հայտնություն 1.8 , 2 Նեփի 22.2): Հիսուսը գործում է Հոր ղեկավարությամբ և կատարելապես ներդաշնակ է Նրա հետ։ Բոլոր մարդիկ Նրա եղբայրներն ու քույրերն են, քանի որ Նա Էլոհիմի հոգեղեն զավակներից ավագն է: Որոշ հատվածներում Նրան կոչում են Աստված: Օրինակ՝ սուրբ գրություններն ասում են, որ «Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» ( Ծննդոց 1.1), սակայն իրականում Արարիչը Հիսուսն էր՝ Իր Հայր Աստծո առաջնորդությամբ ( Հովհաննես 1.1-3, 10, 14 , Եբրայեցիս 1.1-2):

(Սուրբ գրքերի ուղեցույց, « Աստված, Աստվածագլուխ », scriptures.ChurchofJesusChrist.org)

Մոսիա 15.1 և Հովհաննես 20.26-28 հատվածներում կա ևս երկու օրինակ, երբ Հիսուսին կոչում են Աստված:

Ի՞նչ հատուկ եղանակներով Հիսուս Քրիստոսն ընտրեց բարեհաճել

Նախագահող Եպիսկոպոսության նախկին խորհրդական եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլին ուսուցանել է.

Նկար
FInal official portrait of Elder Richard C. Edgley of the Presiding Bishopric 2000. Released at the April 2012 general conference.

Նա բարեհաճեց ծնվել մահկանացու մորից: …

Նա բարեհաճեց մկրտվել որպես մարդ, թեպետ Նա կատարյալ էր և անմեղ:

Նա բարեհաճեց ծառայել ցածրերից ցածրագույներին: …

Նա բարեհաճեց ենթարկվել Հոր կամքին, ենթարկվել գայթակղության, ծաղրանքի, խարազանի, մերժման տանջանքների, թեպետ Նա ամենազոր էր:

Նա բարեհաճեց դատվել աշխարհի կողմից, թեպետ Նա էր աշխարհի Դատավորը:

Նա բարեհաճեց խաչվել և սպանվել աշխարհի մեղքերի համար, թեպետ ոչ մի մարդ չէր կարող խլել Նրա կյանքը:

(Ռիչարդ Ս. Էջլի, «Աստծո բարեհաճությունը», Ensign, դեկտեմբեր 2001, 20):

Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը պատրաստ իջնել այնքան խորը, որքան իջավ

Նախագահող Եպիսկոպոսության նախկին խորհրդական եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլին բացատրել է.

Նկար
FInal official portrait of Elder Richard C. Edgley of the Presiding Bishopric 2000. Released at the April 2012 general conference.

Նա իջավ ոչ թե պարտավորությունից դրդված, ոչ թե փառքի համար, այլ միայն հանուն սիրո: Նրա բարեհաճությունը մեզ փրկագնեց Քավության միջոցով, և դա այն գինն էր, որ Նա վճարեց մեր փրկության ու վեհացման համար:

(Ռիչարդ Ս. Էջլի, «Աստծո բարեհաճությունը», Ensign, դեկտեմբեր 2001, 19):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Տեսողական ուսումնական գաղափար

Երբ ուսանողները լրացնեն աղյուսակը և համեմատեն Հիսուսի նախաերկրային կյանքը Նրա երկրային կյանքի հետ, կարող եք նկարներ ցուցադրել, որպեսզի այն ուսանողները, ովքեր ավելի շուտ են սովորում տեսնելով, հասկանան Հիսուս Քրիստոսի բարեհաճության իմաստը: Օրինակ՝ դասի սկզբում ցուցադրված Հիսուսի՝ որպես Արարիչի նկարը կարող է ցուցադրվել գրատախտակի ձախ կողմում: Հետևյալ նկարի նման նկարները կարող են ցուցադրվել գրատախտակի աջ կողմում: Առաջարկեք ուսանողներին համեմատել և հակադրել այն, ինչ նրանք տեսնում են նկարներում և ասել, թե իրենց կարծիքով, ինչու Հիսուսը կամավոր իջավ ձախ կողմում պատկերվածից դեպի աջ կողմում պատկերվածը:

Նկար
Actors depicting the Nativity.
Նկար
Jesus standing bound before Caiaphas and the Sanhedrin. Outtakes include the false witnesses next to Jesus, Caiaphas rending his clothing, Jesus with a rope around his neck and his clothing is blood stained, Caiaphas alone, a soldier bringing Jesus through a doorway and just the saviors bound hands.
Նկար
Jesus hangs on the cross between two thieves.

Հիսուս Քրիստոսի հետմահկանացու փառքը

Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպիսի զորություն և փառք ստացավ Հիսուս Քրիստոսը Իր երկրային կյանքից հետո և ինչով է Նա գալու Իր Երկրորդ գալուստի ժամանակ: Կարող եք ցուցադրել նմանատիպ մի նկար և առաջարկել ուսանողներին կարդալ Մատթեոս 25.31 -ի և Վարդապետություն և Ուխտեր 29.11 -ի նման հատվածներ: Ուսանողները կարող են նաև կարդալ կամ երգել «Հիսուս՝ ի ծնե խոնարհ» (Օրհներգեր, համար 20):

Նկար
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)