Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 1


Գնահատեք ձեր գիտելիքները 1

Մատթեոս 1-2, Ղուկաս 1-2, Հովհաննես 1

Նկար
A ward in the Philippines come to church on bikes, walking and on motorcycles. They walk into the meetinghouse and attend their classes and sacrament meeting. People speak, teachers teach, they sing, they learn and then they leave the building to go home.

Սա առաջինն է այն մի քանի գնահատման դասերից, որոնց դուք կմասնակցեք Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրության ընթացքում: Այս դասերի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, գիտելիքները և անձնական աճը:

Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրումը Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը խրախուսելու ուղիներից մեկն է՝ ուսանողներին պարբերաբար հնարավորություն տալ դասարանում միմյանց հետ կիսվել սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ընթացքում իրենց սովորածով և զգացածով:

Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես է ընթանում սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը և պատրաստվել կիսվել, թե նրանք ինչ գաղափարներ ունեն իրենց ուսումնասիրության մասին, և թե ինչպես է այն վերջերս բարելավվել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Գնահատման դասերի նպատակը

Ցուցադրեք հետևյալ պատկերը և հարցը, որպեսզի ուսանողները դրանք տեսնեն դասարան մտնելիս:

Նկար
A person’s hand planting seeds into the dirt of a garden.

Նկարեք մի բույս՝ իր զարգացման տարբեր փուլերում: Նկարը կարող է օգնել ձեզ: Նկարելիս մտածեք, թե դուք ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցին: Երբ ավարտեք ձեր նկարը, նույն թղթի վրա գրեք ձեր պատասխանը հետևյալ հարցին:

  • Որքանո՞վ է ձեր հոգևոր աճը նման բույսի աճին:

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, բացատրել է, թե ինչ գործողություններ պիտի ձեռնարկենք՝ մեր հոգևոր աճը խթանելու և հավերժական նպատակների վրա կենտրոնանալու համար.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Տարիների ընթացքում ես նկատել եմ, որ ավելի շատ բաների հասնող մարդիկ ունեն հստակ տեսլական, նպատակներ, որոնք օգնում են նրանց չշեղվել այդ տեսլականից, և մարտավարություն՝ այդ նպատակներին հասնելու համար: Գիտակցումը, թե ուր եք գնում և ինչպես եք հասնելու այնտեղ, կարող է ձեր կյանքին տալ իմաստ, նպատակ և կատարելություն: …

Մեր ամենակարևոր նպատակներն են՝ վերադառնալ [Աստծո] ներկայություն և ստանալ հավերժական օրհնությունները, որոնք շնորհվում են ուխտեր կապելու և պահելու արդյունքում: …

Ես հասկացա, որ վերադառնալու և խոստացված օրհնությունները ստանալու վրա կենտրոնանալու համար ես պետք է պարբերաբար ժամանակ գտնեմ հարցնելու ինքս ինձ. «Ինչպե՞ս են իմ գործերը»:

Դա նման է ինքդ քեզ հետ անհատական առանձնազրույց ունենալուն: Եվ եթե դա ձեզ տարօրինակ է թվում, մտածեք. Այս աշխարհում ո՞վ ավելի լավ գիտի ձեզ, քան դուք ինքներդ: Դուք գիտեք ձեր մտքերը, ձեր անձնական գործողությունները, ձեր ցանկությունները և ձեր երազանքները, նպատակներն ուծրագրերը: Եվ դուք բոլորից լավ գիտեք, թե ինչպես եք առաջադիմում վերադառնալու և ստանալու ճանապարհին:

(Տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 62-64)

  • Նախագահ Բալլարդից ի՞նչ սովորեցիք հոգևոր աճը պարբերաբար չափելու մասին:

Որպեսզի կարողանաք կանոնավոր կերպով չափել ձեր աճը, ձեր դասերից մի քանիսը գործելու են որպես ուսուցման գնահատումներ: Այս դասերը ձեզ հնարավորություն կտան խորհել, թե ինչպես եք սովորել ու բարելավել ձեր գիտելիքները և ուրախանալ ձեր առաջընթացով: Դրանք նաև հնարավորություն են տալիս բացահայտել, թե դեռևս ինչ պետք է սովորեք կամ ինչպես կարող եք բարելավել ձեր գիտելիքները:

Գալ Հիսուս Քրիստոսի մոտ և դառնալ Նրա աշակերտը

Օգնեք ուսանողներին գնահատել Քրիստոսի մոտ գալու և Նրա աշակերտը դառնալու հետ կապված իրենց առաջընթացը: Այս դասի մնացած մասը ներկայացնում է մի քանի գաղափարներ, թե ինչպես կարելի է անել դա: Կախված ուսանողների ունեցած ուսումնական փորձառություններից, այս գաղափարները կարող են հարմարեցվել կամ փոխարինվել գիտելիքների գնահատման այլ եղանակներով:

Սեմինարիայի հիմնական նպատակներից մեկն է օգնել ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին և դառնալ Նրա աշակերտը կամ Նրա հետևորդը: Սուրբ գրությունների մեր ուսումնասիրության ընթացքում և անձնական հայտնության արդյունքում Փրկիչի խոսքերը լսելը Հիսուս Քրիստոսին հետևելու կարևոր բաղադրիչն է:

Տրամադրեք մի քանի րոպե և գնահատեք, թե ինչպես եք ուսումնասիրել սուրբ գրությունները և ինչ եք արել անձնական հայտնություն ստանալու համար: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ գնահատել.

  • Ինչպե՞ս է ընթանում սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը: Որքանո՞վ եք բարելավել Տիրոջ խոսքն ուսումնասիրելու և այն ձեր կյանքում կիրառելու ձեր կարողությունը: Սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության դժվար կամ անարդյունավետ ոլորտներից ո՞րը կցանկանայիք բարելավել:

  • Ինչպե՞ս եք զգացել, որ Սուրբ Հոգին ուսուցանել կամ հուշել է ձեզ այս տարի: Ի՞նչ հարցեր ունեք անձնական հայտնություն ստանալու մասին: Ի՞նչ կարող եք անել՝ Սուրբ Հոգու ձայնը լսելու ավելի շատ հնարավորություններ փնտրելու համար:

Ցուցադրեք ձեր գիտելիքները

Հետևյալ վարժությունների նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ բացատրել Հիսուս Քրիստոսի դերերից մի քանիսը, որոնց մասին վերջերս են սովորել:

Կատարեք այս վարժություններից մեկը կամ երկուսը, որպեսզի ցուցադրեք, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա դերերի՝ մասին հետևյալ հատվածներն ուսումնասիրելիս. Մատթեոս 1 - 2 , Ղուկաս 1 - 2 և Հովհաննես 1 : Կարող եք վերանայել ձեր օրագիրը՝ սովորած ճշմարտությունները վերհիշելու համար:

Ցուցադրեք հետևյալ տարբերակները, որոնց ուսանողները կարող են անդրադառնալ այս վարժությունը կատարելիս:

Առկայության դեպքում ուսանողներին տրամադրեք նկարչական նյութեր՝ մատիտներ, գրիչներ, մարկերներ, ներկեր, թուղթ և այլն: Դա կարող է արվել նաև կավով կամ բացօթյա վարժությունների պարագայում՝ ասֆալտի համար նախատեսված կավիճով:

Տաբերակ Ա. Ստեղծագործություն, որը հրավիրում է մարդկանց տեսնել «Աստծու Գառին»

Հովհաննես 1 գլխում մենք կարդում ենք Հովհաննես Մկրտիչի՝ իր հետևորդներին ուղղված հրավերը՝ «Ահա Աստուծոյ Գառը» ( Հովհաննես 1.36): Ահա բառի իմաստներից մեկն է նայել, տեսնել, նկատել և ուշադիր կերպով զննել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին:

Այս վարժության համար ստեղծեք մի բան, որը կօգնի մարդկանց տեսնել «Աստուծոյ Գառին» կամ մի պահ լռել ու մտածել Նրա մասին, ինչպես նաև մեր կյանքում Նրա դերերի մասին: Սկսեք՝ մտածելով ձեր սովորած Քրիստոսի հատկանիշների, դերերի և անունների մասին: Գտեք սուրբ գրությունների հատվածները, որոնց օգնությամբ դուք սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունները: Սուրբ գրություններից որևէ պատմություն որպես թեմա օգտագործեք ձեր ստեղծագործության համար: Այս վարժության համար դուք կարող եք իրականացնել հետևյալ նախագծերից մեկը.

  • Ստեղծեք որևէ գեղարվեստական նմուշ, որը կպատկերի Քրիստոսի՝ ձեզ համար առավել նշանակալից հատկանիշը, դերը, անունը կամ տիտղոսը և բացատրեք, թե ինչ եք ստեղծել:

  • Գրեք որևէ անձնական փորձառության մասին, որն օգնել է ձեզ խորացնել Փրկիչի ձեր ընկալումը:

  • Խնդրեք համադասարանցիներին, ընկերներին կամ ընտանիքի անդամներին կիսվել, թե ինչ են տեսել Քրիստոսի մասին: Օգտագործեք նրանց մտքերը ձեր ստեղծագործության մեջ: Դա կարող է լինել գրանցում օրագրում, գեղարվեստական նկարագրություն կամ խմբագրած տեսաֆիլմ՝ նրանց պատմած փորձառության մասին:

Տարբերակ Բ. Ծանոթացում Հիսուս Քրիստոսի հետ

Ստեղծեք Փրկիչի երեք տիտղոսների ցուցակ, որը կօգտագործեիք որևէ մեկին Հիսուս Քրիստոսին ներկայացնելու ժամանակ: Նշեք, թե սուրբ գրությունների որ հատվածներում եք գտել այդ տիտղոսները: Ներառեք կարճ բացատրություն, թե ինչ է նշանակում տիտղոսներից յուրաքանչյուրը, և ինչպես ինչպես կարող է փոխվել մարդու կյանքը, եթե նա իմանա այդ տիտղոսների կարևորությունը:

Ներառեք սուրբ գրություններից որևէ պատմություն կամ անձնական փորձառություն, որը կցուցադրի ձեր կողմից ընտրված Փրկիչի տիտղոսներից յուրաքանչյուրը: Օրինակ՝ դուք կարող եք նշել «Էմմանուէլ» տիտղոսը, որը նշանակում է՝ «Աստված մեզ հետ է» ( Մատթեոս 1.23): Դուք կարող եք օրինակներ բերել ձեր կամ ուրիշների կյանքից, երբ Փրկիչը ձեր կամ նրանց «հետ էր»:

Կարող եք այս վարժությունը կատարել գեղարվեստական ոճով (նկար, գեղանկար կամ քանդակ ստեղծելով) կամ ուղղակի գրի առնելով ձեր օրինակները: Հնարավորություններ գտեք շարունակել փնտրել Փրկիչի տիտղոսները այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելիս:

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան իրենց աշխատանքը ավարտելու համար, նրանց հնարավորություն տվեք կիսվել, թե ինչ են ստեղծել դասարանով (զուգընկերոջ հետ կամ փոքր խմբով): Ավարտեք դասը՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելով: Օգտակար կլինի կենտրոնացնել այս վկայությունը այս դասի ժամանակ քննարկված դերերից և տիտղոսներից մի քանիսի վրա: