Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2


Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից

Նկար
Looking through gospel glasses. The focus is on the Temple and family.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Այս դասը կարող է օգնել ձեզ սովորել քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից՝ դրանք ավելի լավ հասկանալու համար:

Նշում. Այս դասն ուսուցանելու լավագույն ժամանակը կարող է լինել ուսումնական տարվա սկիզբը: Եթե անհրաժեշտություն լինի այս դասը տեղափոխել այս շաբաթվանից մեկ շաբաթ առաջ կամ հետ, կարող եք դրա փոխարեն ուսուցանել վարդապետության սերտման մի դաս, որն ուսանողները կարող էին բաց թողնել արձակուրդների պատճառով:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել որևէ մարտահրավերի կամ հարցի շուրջ կամ մտածել, թե որ հարցում նրանք կցանկանային հավատքով գործել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1» դասի ժամանակ: Խնդրեք նրանց խորհել, թե ինչ քայլեր կձեռնարկեն, որպեսզի լրացուցիչ օգնություն ստանան այդ մարտահրավերը կամ հարցը լուծելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հարցեր և մարտահրավերներ

Երբեմն մենք հանդիպում ենք մարտահրավերների և փորձությունների, որոնք փորձում են մեր հավատքը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը պատմել է այդպիսի փորձության մասին, որին ենթարկվել է իր թոռներից մեկի կինը:

Դիտեք «Թող Աստված տնօրինի» տեսաֆիլմը 5:50-6:39-ը կամ կարդացեք հետևյալ տեքստը.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Վերջերս մեր թոռներից մեկի կինը հոգևոր մաքառումների մեջ էր: Ես նրան կանվանեմ «Ջիլ»: Չնայած ծոմապահությանը, աղոթքին և քահանայության օրհնություններին, Ջիլի հայրը մահանում էր: Նա համակված էր վախով, որ ինքը կկորցնի թե՛ հորը, թե՛ իր վկայությունը:

Մի օր ուշ երեկոյան իմ կինը՝ քույր Վենդի Նելսոնն ասաց ինձ Ջիլի իրավիճակի մասին: Հաջորդ առավոտյան Վենդին հուշում ստացավ Ջիլին ասել, որ իմ պատասխանը նրա հոգևոր պայքարին միայն մեկ բառ էր: Այդ բառն էր՝ անհեռատես:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 93):

Անհեռատես բառը նշանակում է կարճատես:

  • Որո՞նք են Աստծո և Նրա ծրագրի մասին այն ճշմարտությունները, որոնք կարող էին օգնել Ջիլին չվախենալ ապագայից:

Մտածեք մի մարտահրավերի կամ հարցի մասին, որին ներկայումս դիմակայում եք: Այն կարող է լինել նույնը, ինչ դուք նշեցիք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, մաս 1» դասում:

  • Դուք ինչո՞ւ օգնության կարիք ունեք այս խնդրի կամ մարտահրավերի հարցում:

Հիշեք, որ վիշտ ու ցավ զգալը նորմալ է: Նույնիսկ Հիսուսն էր ցավում նրանց համար, ում սիրում էր (տես Հովհաննես 11.32-36): Երբ մեր հանգամանքներին նայում ենք հավերժության հեռանկարից, Տերը կարող է օգնել մեզ հաղթահարել այդ զգացմունքները: Այս դասում փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ձեր խնդիրներն և մարտահրավերները:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Երբ մենք հանդիպում ենք մարտահրավերների կամ անպատասխան հարցերի, մեզ կարող են օգնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքները.

1․ Գործեք հավատքով:2. Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից:3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Այս դասին մենք կկենտրոնանանք մի ճշմարտության վրա, ըստ որի, երբ մենք քննում ենք խնդիրները հավերժության հեռանկարից, Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ դրանք:

Ուսումնասիրեք պարբերություն 8-ը «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնից՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում և հետևյալ սուրբ գրությունների հատվածներից առնվազն մեկը: Նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող էին օգնել Ջիլին իր փորձություններին նայել հավերժության հեռանկարից:

Բ Կորնթացիս 4.17-18

Մոսիա 4.9

Վարդապետություն և Ուխտեր 58․2-4

  • Հիմնվելով ձեր կարդացածի վրա՝ ի՞նչ կցանկանայիք, որ Ջիլն իմանա հավերժության հեռանկար ունենալու մասին:

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք (կամ ուրիշները) ունեցել հավերժության հեռանկար ունենալու հետ կապված, որոնցով կարող եք կիսվել Ջիլի հետ:

Ինչպե՞ս քննել հարցերը կամ մտահոգությունները հավերժության հեռանկարից

Երբ մենք հարցեր կամ մտահոգություններ ունենք, ապա պետք է իրադարձություններին նայենք հավերժության հեռանկարից.

Դասի մնացած ողջ ընթացքում ուսանողներին ցուցադրեք հետևյալ երեք քայլերը:

1. Բացահայտեք այն ենթադրությունները, որոնք կարող են հանգեցնել մեր կողմից Երկնային Հոր կամ Նրա ծրագրի սխալ ընկալմանը: 2. Բացահայտեք Երկնային Հոր կամ Նրա ծրագրի մասին այն ճշմարտությունները, որոնք ուղղում են այդ ենթադրությունները:3. Վերաձևակերպեք հարցը՝ այն քննելով հավերժության հեռանկարից կամ փոփոխելով այնպես, որ արտացոլի ավետարանական ճշմարտությունները:

Դիտեք «Երբ քննում ենք հարցերը հավերժության հեռանկարից» տեսաֆիլմը (2:56), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում և տեսեք, թե ինչպես է Լորեն անունով երիտասարդ կինը օգտագործում այդ գործընթացը՝ իր ընկերոջն օգնելու համար:

  • Ի՞նչ օգնեց ձեզ հասկանալ այս տեսանյութը հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից քննելու մասին։

  • Լորենն ինչպե՞ս օգտագործեց մեր կողմից բացահայտած երեք քայլերը:

Մտածեք, թե այդ նույն գործընթացն ինչպե՞ս կարող էր օգնել Ջիլին՝ նախագահ Նելսոնի թոռան կնոջը:

  • Ջիլն ի՞նչ ենթադրություններ կարող էր ունենալ, որոնք կարող էին կասկածի կամ վախի պատճառ հանդիսանալ:

Ահա մի քանի անհեռատես ենթադրություններ, որոնք ինչ-որ մեկը կարող է անել Ջիլի իրավիճակում. սիրած մարդու մահը չափազանց շուտ տեղի ունեցավ, նրանք էլ երբևէ չեն տեսնի մահացած սիրելի մարդկանց, կամ նրանց վկայությունը կախված է նրանից, թե արդյոք կկատարվի որևէ հրաշք, որը նրանց սիրած մարդուն կփրկի մահից: Այս ենթադրությունները կարող են վշտին դիմակայող մարդկանց հուշել հետևյալ հարցը. «Եթե Աստված սիրում է ինձ, Նա ինչու խլեց իմ սիրած մարդուն»:

Հաճախ այսպիսի ենթադությունները մեզ ավելորդ վիշտ կամ ցավ են պատճառում: Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին ճշմարտություններ բացահայտելով՝ կարող ենք օգնել մեզ:

  • Ի՞նչ ճշմարտություններ գիտեք Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, որոնք կարող են օգտակար լինել:

Հնարավոր պատասխաններից են.

  • Որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով կարող եք վերաձևակերպել Ջիլի իրավիճակում հայտնված մարդու հնարավոր մտահոգությունները հավերժության հեռանկարից: (Օրինակ՝ կարող եք տալ հավերժության հեռանկարն արտացոլող հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս կարող եմ զգալ Աստծո սերը ցավալի կորուստ կրելիս, նույնիսկ, եթե ես հավերժության հեռանկարից գիտեմ, որ դա ժամանակավոր է» կամ «Ինչպե՞ս ես կարող եմ ապավինել Փրկիչի հանդեպ իմ հավատին և վստահ լինել, որ նորից կտեսնեմ իմ սիրելի մարդուն»):

Նախագահ Նելսոնը կիսվել է, թե ինչպես Ջիլն օրհնվեց՝ իր փորձության միջոցով հավերժության հեռանկար զարգացնելով: ChurchofJesusChrist.org կայքում դիտեք «Թող Աստված տնօրինի» տեսաֆիլմը 6:58-8:24-ը կամ կարդացեք ստորև ներկայացված հայտարարությունը.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հոր մահից հետո անհեռատեսություն բառը շարունակ Ջիլի միտքն էր գալիս: Նա բացեց իր սիրտը, որպեսզի ավելի խորը հասկանար, որ անհեռատեսություն նշանակում է «կարճատեսություն»: Եվ նրա մտածողությունը սկսեց փոխվել: Հետո Ջիլն ասաց. «Անհեռատեսություն բառը ստիպեց ինձ կանգ առնել, մտածել և բժշկվել: Այժմ այդ բառն ինձ խաղաղությամբ է լցնում: Այն ինձ հիշեցնում է, որ ես պետք է ընդլայնեմ իմ հեռանկարը և փնտրեմ հավերժական օրհնությունները: Դա ինձ հիշեցնում է, որ կա աստվածային ծրագիր, և հայրս դեռ ապրում է, սիրում ու հսկում է ինձ: Անհեռատեսությունը առաջնորդեց ինձ դեպի Աստված»:

Ես շատ հպարտ եմ մեր թանկագին թոռնուհի հարսով: Իր կյանքի այս ծանր հուզական պահին մեր սիրելի Ջիլը սովորում է ընդունել Աստծո կամքը իր հայրիկի համար՝ հավերժության հեռանկար ունենալով իր կյանքի համար: Ընտրելով, որ Աստված տնօրինի իրավիճակը, նա խաղաղություն է գտնում:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», 93)

  • Ջիլն ինչպես օրհնվեց՝ պահելով հավերժության հեռանկարը:

Խորհեք այս դասի սկզբում բացահայտված մարտահրավերների կամ հարցերի շուրջ: Ձեր օրագրում աշխատեք այդ հարցի կամ մարտահրավերի վրա՝ օգտագործելով ձեր կողմից նոր սովորած երեք քայլերը:

Բավարար ժամանակից հետո առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին այս վարժությունից և տալ իրենց ունեցած հարցերը: Վկայեք այս դասում քննարկված ճշմարտությունների մասին և խնդրեք ուսանողներին կիսվել իրենց ճշմարտություններով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հավերժության հեռանկար ունենալն ինչպե՞ս կարող է օգնել ինձ հաղթահարել վիշտը կամ կորուստը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե հավերժության հեռանկար ունենալն ինչպես է օգնել իրեն, երբ նրա կինը՝ Դանցելը, անսպասելի մահացավ, և երբ նրա դուստրը՝ Վենդին, մահացավ քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

2005 թվականին՝ մոտ 60 տարվա ամուսնությունից հետո, իմ սիրելի Դանցելը անսպասելիորեն տուն կանչվեց: Որոշ ժամանակ իմ վիշտը կաշկանդել էր ինձ: Բայց Զատիկի ուղերձը և հարության խոստումը ինձ պահպանում էին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 94):

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ես շատ եմ կարոտում իմ դստերը: Սակայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ մենք չենք անհանգստանում նրա համար: Երբ մենք շարունակում ենք պատվել մեր ուխտերն Աստծո հետ, անհամբեր սպասում ենք, թե երբ պիտի կրկին հանդիպենք նրան: Միաժամանակ, մենք այստեղ ծառայում ենք Տիրոջը, իսկ նա ծառայում է Նրան այնտեղ՝ դրախտում:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Եկ, հետևիր ինձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 88)

Ինչո՞ւ են մեր ենթադրությունները կարևոր

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Քանի որ Վերջին Օրերի Սրբերը գիտեն Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար, մենք գիտենք, որ այս մահկանացու կյանքը մի գործողությամբ պիես չէ՝ տեղադրված անհայտ անցյալի և անորոշ ապագայի միջև: Այս կյանքը նման է երեք գործողությամբ պիեսի երկրորդ գործողությանը: Դրա նպատակը որոշվում է նրանով, ինչ հայտնի է դարձել մեր հոգևոր գոյության մասին գործողությունում 1 և մեր հավերժական ճակատագրի մասին՝ գործողություն 3-ում: Աստծո բացահայտած այդ ծրագրի և այլ ճշմարտությունների մեր իմացության շնորհիվ մեր ենթադրությունները տարբեր են նրանցից, ովքեր չունեն մեր գիտելիքները: Արդյունքում, մենք տարբեր եզրահանգումների ենք գալիս բազմաթիվ կարևոր թեմաների շուրջ, որոնց մասին մարդիկ դատում են միայն մահկանացու կյանքի վերաբերյալ իրենց կարծիքով:

(Դալլին Հ. Օուքս, «Նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է» [Երեկո Բարձրագույն իշխանության հետ, փետրվարի 8, 2013], 3-4)

Ինչպե՞ս կարող եմ վերաձևակերպել իմ հարցերն ու մտահոգությունները, որպեսզի դրանք տեսնեմ հավերժության հեռանկարից

Եղբայր Չադ Հ. Վեբը՝ Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների կառավարիչը, ասել է.

Նկար
Portrait of Chad Webb

Եթե մենք սկսում ենք հավերժության հեռանկարից, մենք կգանք հավերժական ճշմարտություն արտացոլող եզրահանգումների: Սակայն, եթե մենք սկսենք աշխարհիկ ենթադրություներից, մենք հավանաբար կգանք աշխարհիկ եզրահանգումների: Այսպիսով, մենք պետք է վերաձևակերպենք որոշ հարցեր, քանի որ մենք ուղղակի չենք կարող ընդունել դրանց նախապայմանները:

Օրինակ՝ ձեզ հավանաբար հարցրել են. «Արդյո՞ք երկու մարդ, ովքեր սիրում են միմյանց, պետք է ամուսնանան, թե՞ ոչ»: Աշխարհի մեծամասնության տեսանկյունից, պատասխանը դրական է: Սակայն մտածեք այն մասին, թե դուք ինչ գիտեք փրկության ծրագրի և Երկնային Հոր կողմից սահմանված ամուսնության նպատակի մասին: Փրկության ծրագիրը ենթադրում է հավերժության հեռանկար, որը վերաձևակերպում է այս հարցը: Ուրիշ հարցերից են. «Ինչո՞ւ է ընտանիքը կարգված Աստծո կողմից» կամ «Ինչո՞ւ է Տերը ամուսնություն սահմանել տղամարդու և կնոջ միջև»: Մտածեք, թե ի՞նչ գիտեք Երկնային Հոր հոգևոր զավակների մասին՝ որտեղից են նրանք գալիս, և ինչ է Նա նախատեսում նրանց համար հիմա և հավերժության մեջ: Մտածեք, թե ինչո՞ւ է Նա օրհնել մեզ ընտանիքները տաճարում կնքելու զորությամբ: Այս սկզբունքների իմացությունն ինչպե՞ս է վերաձևակերպում հարցը և թույլ տալիս ձեզ տեսնել այն ավետարանի լույսի ներքո:

(Չադ Հ. Ուեբ, «Որպեսզի նրանք իմանան, թե ինչպես գալ Նրա մոտ և փրկվել» Բրիգամ Յանգ Համալսարան. հոգևոր հավաք Հավայիում, մարտի 22, 2016], byuh.edu)