Սեմինարիա
Գաղատացիս 5


Գաղատացիս 5

«Հոգով գնացեք»

Նկար
A group of youth walking towards the St. George Utah Temple.

Դուք երբևէ զգացել եք, որ մաքառում եք գայթակղությանը ենթարկվելու ցանկության և Սուրբ Հոգու՝ արդարակյաց ապրելու հուշումներին հետևելու ցանկության միջև: Պողոս Առաքյալը նկարագրել է այն մենամարտը, որը կարող է տեղի ունենալ մեր մահկանացու, ոչ կատարյալ մարմինների ցանկությունների և Աստծո Հոգու միջև: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին և ձեզ հնարավորություն տալ բացահայտել, թե դուք ինչպես կարող եք ավելի լավ «հոգով գնալ» ( Գաղատացիս 5.16):

Ստեղծեք ապահով ուսման միջավայր Միասնական ջանքեր գործադրեք՝ սիրո, հարգանքի և նպատակի միջավայր ստեղծելու համար: Ուսանողներին ապահով, հարգված և գնահատված լինելու զգացմունքը նվիրելու ձեր ջանքերը կօգնեն նրանց զգալ Սուրբ Հոգուն և ունենալ իմաստալի փորձառություններ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Մոսիա 3.19 հատվածը և բացահայտել ուսմունքները, որոնք կարող են օգնել Փրկիչի օգնությամբ հաղթահարել մեր մեղսավոր էությունը կամ «բնական մարդուն»: Օգտակար կլինի ուսանողներին առաջարկել անգիր սովորել վարդապետության սերտման այս հատվածը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պարան ձգելու խաղ

Ցուցադրեք հետևյալ պատկերը կամ նկարեք այն գրատախտակին: Կարող եք ուսանողներին առաջարկել կրկնօրինակել պատկերը իրենց օրագրում:

Նկար
Four men pulling a rope in a tug-of-war.
  • Ձեր կյանքն ինչո՞վ է նման պարան ձգելու խաղին:

Գաղատացիներին ուղղված իր նամակում Պողոս Առաքյալը նկարագրել է երկու մրցակցող ուժերի, որոնք կարող են մեզ տարբեր կողմեր ձգել: Կարդացեք Գաղատացիս 5.16-17-ը՝ փնտրելով Պողոսի խորհուրդը այդ ուժերի վերաբերյալ:

  • Ի՞նչ մրցակցող ուժեր եք բացահայտել այս հատվածներում:

Կարող եք պատկերի կենտրոնով ուղղահայաց գիծ գծել: Այնուհետև գրեք՝ Հոգով գնալ արտահայտությունը մի կողմի վերևում և Կատարել մարմնի ցանկությունները՝ մյուս կողմի վերևում: Ուսանողներին հորդորեք կրկնօրինակել պատկերը և այս ավելացումները իրենց օրագրում:

«Մարմնի ցանկութիւնը [-ները]» ( հատված 16) գայթակղություններն են, որոնց մենք հանդիպում ենք կյանքում:

  • Որո՞նք են այն ֆիզիկական գայթակղությունները (մարմնի ցանկությունները), որոնց երիտասարդները հանդիպում են իրենց կյանքում:

Համեմատեք ձեր պատասխանը Պողոսի՝ Գաղատացիս 5.19-21-ում ներկայացված պատասխանների հետ:

  • Ո՞ր բառերն են անծանոթ ձեզ:

Պատրաստ եղեք օգնել ուսանողներին հասկանալ հատվածներ 19-21 -ի անծանոթ բառերը Աստվածաշնչի ծանոթագրությունների կամ բառարանի աղբյուրների օգնությամբ:

Մի պահ մտածեք, թե Սուրբ Հոգու և մարմնի ցանկությունների միջև այս պայքարն ինչպես է դրսևորվում ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող եք պայքարել մարմնի ցանկությունների դեմ: Ինչպես եք օրհնվում Սուրբ Հոգուն հետևելու դեպքում: Ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձրեք հոգևոր հուշումներին, որոնք կարող են ձեզ օգնել իմանալ, թե ինչ շտկումներ կարող եք կատարել գայթակղությունները հաղթահարելու համար:

Խուսափեք մարմնի գործերից

Հետևյալ ուսումնական առաջարկները ներկայացնում են մի մոտեցում, որը կարող է ուսանողներին օգնել ավելի լավ հասկանալ և կիրառել Պողոսի՝ Գաղատացիս 5 գլխում ներկայացված ուսմունքները:

Եթե ուսանողներին օգտակար կլինի ավելի պարզ մոտեցումը, կարող եք նրանց ժամանակ տալ՝ ուսումնասիրելու Գաղատացիս 5.16-23 , Մոսիա 3.19 և Վարդապետություն և Ուխտեր 11.12 հատվածները, ինչպես նաև երեց Դեյվիդ Ա. Բեդնարի՝ 2013թ. ապրիլի գերագույն համաժողովի «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» խորագրով ելույթը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41–44) ուսումնասիրելու համար: Կարող եք ուսանողներին տրամադրել այլ համապատասխան նյութեր: Նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով և գրանցել ուսումնասիրության կամ դրան հաջորդող քննարկման ժամանակ ստացած հոգևոր հուշումները:

Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի ավելի լավ օգնեք ուսանողներին իմաստալի փորձառություն ստանալու գործում:

Կարդացեք Գաղատացիս 5.21-ը՝ փնտրելով, թե ինչու է կարևոր խուսափել մարմնի ցանկություններից:

  • Ի՞նչ եք սովորել այն մասին, թե ինչու է պետք խուսափել մարմնի ցանկություններից:

  • Ի՞նչը կարող է մեզ խանգարել դա անել, նույնիսկ, եթե մենք գիտենք, որ սխալ ենք գործում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ մենք Նրանից ժառանգել ենք աստվածային հատկություններ: Բայց մենք ներկայումս ապրում ենք անկում ապրած աշխարհում: Այն նյութերը, որոնցից ստեղծվել են մեր մարմինները, բնույթով անկում են ապրել և միշտ ենթակա են մեղքի, քայքայման և մահվան ազդեցության: Հետևաբար, Ադամի անկումը և դրա հոգևոր և նյութական հետևանքները անմիջականորեն ազդում են մեզ վրա՝ մեր ֆիզիկական մարմինների միջոցով: …

Քանի որ ֆիզիկական մարմինը այդքան էական է Հոր երջանկության ծրագրում և մեր հոգևոր զարգացման համար, Լյուցիֆերը ձգտում է խանգարել մեր առաջընթացին` մեզ գայթակղելով անպատշաճ ձևով օգտագործել մեր մարմինները: Հավերժության գլխավոր հեգնանքներից մեկն այն է, որ հակառակորդը, որը թշվառ է հենց այն պատճառով, որ չունի ֆիզիկական մարմին, հրավիրում և հրապուրում է մեզ մասնակից լինել իր թշվառությանը` մեր մարմինների անպատշաճ օգտագործման միջոցով: Հենց այն գործիքը, որը նա չունի, հանդիսանում է հրապուրելու նրա փորձերի հիմնական թիրախը՝ մեզ ֆիզիկական և հոգևոր կործանման տանելու համար:

(David A. Bednar, “We Believe in Being Chaste,” Ensign or Liahona, May 2013, 42–43)

  • Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք այդ հատվածներում: Ինչո՞ւ։

Ընտրեք Հոգով գնալը

Վերընթերցեք Գաղատացիս 5.16 հատվածը՝ փնտրելով Պողոսի ուսմունքները այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել՝ մարմնի գայթակղությունները հաղթահարելու համար:

Գաղատացիս 5.16 հատվածից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք Հոգով գնանք, մենք կկարողանանք հաղթահարել մարմնի գայթաղկությունները: 

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հոգով գնալ»:

Անհրաժեշտության դեպքում ուսանողներին օգնեք հասկանալ, որ Հոգով գնալ նշանակում է փնտրել Սուրբ Հոգու ուղղորդումը և հետևել դրան:

  • Ձեր կարծիքով, Հոգով գնալն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել հաղթահարել մարմնի գայթակղությունները:

Կարդացեք Մոսիա 3.19-ը և Վարդապետություն և Ուխտեր 11:12-ը՝ փնտրելով այն ուսմունքները, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Հոգով գնալու կարևորությունը:

  • Ի՞նչ գաղափարներ կամ տպավորություններ ունեցաք, երբ ուսումնասիրում էիք այդ հատվածները:

  • Ի՞նչ եք սովորել այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է ձեզ օգնել հաղթահարել մարմնի գայթակղությունները:

  • Ի՞նչ հատուկ բաներ կարող եք անել՝ համոզվելու համար, որ Սուրբ Հոգին ձեզ հետ է:

Կարող եք կիսվել հետևյալ հարցին առնչվող անձնական օրինակով՝ այդ հարցը դասարանին տալուց առաջ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Սուրբ Հոգուն հետևելն օգնել է ձեզ հաղթահարել գայթակղությունը: (Համոզվեք, որ չեք կիսվել խիստ անձնական տեղեկություններով):

Հոգու պտուղները

Նկար
Drawing of a tree bearing good fruit

Պողոսը բացահայտել է շատ օրհնություններ, որոնք կարող են լինել մեր կյանքում, եթե մենք լսենք և հետևենք Սուրբ Հոգուն: Նա այդ օրհնությունները կոչեց «Հոգու պտուղ» (տես Գաղատացիս 5.22):

Կարդացեք Գաղատացիս 5.22-23-ը՝ փնտրելով Պողոսի կողմից բացահայտված Հոգու պտուղը:

  • Հոգուց ստացված այս օրհնություններից կամ զգացմունքներից որո՞նք եք ունեցել ձեր կյանքում:

  • Ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ այս օրհնությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ (Անհրաժեշտության դեպքում տես Սաղմոս 25.8-10 , Մոսիա 2.41-ը :)

Կիրառեք ձեր սովորածը

Հիսուս Քրիստոսը, ով միշտ կատարել է Երկնային Հոր կամքը (տես 3 Նեփի 27.13), կատարյալ օրինակն է այն բանի, թե ինչպես պետք է ապրել՝ մեղքի գայթակղությունը հաղթահարելու համար: Չնայած Նա կրեց մարմնի տարբեր գայթակղություններ (տես Եբրայեցիս 4.15 , Ալմա 7.11), Նա «ուշք չդարձրեց դրանց» ( Վարդապետություն և Ուխտեր 20.22):

Կարող եք մի պահ մտածել, թե դուք ինչպես եք ձգտելու հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և կիրառել այսօր սովորած ճշմարտությունները: Հիշեք ստացած հուշումները և ծրագրեք, թե ինչ եք անելու՝ Հոգով ավելի լավ գնալու և գայթակղությունը հաղթահարելու համար: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հետևելով Սուրբ Հոգուն՝ ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ դիմակայել և հաղթահարել գայթակղությունը

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն (1924–2015) ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Հասկանալի է, որ ձեր կյանքը չի լինի առանց սխալների, սակայն, եթե մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին կնախազգուշացնի ձեզ դրա մասին: Այս խոստումը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին: …

Եթե դուք հայտնվում եք այնպիսի իրավիճակներում, որտեղ չպիտի հայտնվեիք, կամ եթե շփվում եք մարդկանց հետ, որոնք ձեզ տանում են սխալ ուղղությամբ, ապա ժամանակն է պաշտպանել ձեր անկախությունը, ձեր ազատ կամքը: Լսեք Հոգու ձայնին, և դուք չեք մոլորվի:

Ես կրկնում եմ, որ այսօր երիտասարդությունը մեծանում է անկում ապրող բարոյական չափանիշով թշնամու տարածքում: Բայց որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց:

(Բոյդ Ք․ Փաքեր, «Խորհուրդ երիտասարդներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 18)

Մարմնի ցանկությունները կատարելու և Հոգով գնալու արդյուքները տեսնելու համար դիտեք «ՎՕՍ կախվածության վերականգնման ծրագիր. ծանոթացեք Սիդրեսի հետ» տեսանյութը (3:06) ChurchofJesusChrist.org կայքում:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Պողոսի ուսմունքները և Լեքիի երազը

Գաղատացիս 5.16-23-ում Պողոսը հակադրեց Հոգով գնալու օրհնությունները մարմնի ցանկությունները կատարելու հետևանքներին: Ուսանողների համար օգտակար կլինի պատկերացնել այս հակադրությունը՝ հիշելով, թե այն ինչպես է ներկայացված Լեքիի՝ կյանքի ծառի տեսիլքում:

Նկար
Lehi’s tree of life vision with bright gold tree, people holding on to the iron rod, and the great and spacious building.

Կարող եք կցված նկար ցուցադրել և ուսանողներին հարցնել, թե նկարի որ մասերն են ներկայացնում Պողոսի՝ Հոգով գնալու մասին ուսմունքները, և որոնք՝ մարմնի ցանկությունների կատարումը: Օգտակար կլինի ուսանողներին առաջարկել նաև որոնել հետևյալ հատվածնեը, որպեսզի հասկանան, թե Պողոսի ուսմունքների տարբեր կողմերն ինչպես են ներկայացված Լեքիի երազում. 1 Նեփի 8.10-12 , 19-34 :

Գաղատացիս 5.22–23 : Հոգու պտուղը

Կարող եք ավելի մանրամասնորեն քննարկել Գաղատացիս 5.22-23-ում ներկայացված Հոգու պտուղները: Դա անելու միջոցներից մեկն է գրատախտակին պտուղներով մի ծառ նկարել կամ թղթից պտուղ կտրել: Այնուհետև ուսանողները կարող են որոնել Գաղատացիս 5.22-23 հատվածները և թղթից պատրաստված մրգի յուրաքանչյուր մասին տալ Հոգու պտուղի անունը: Այնուհետև կարող եք քննարկել այս արտահայտությունները, Հոգուց ստացած զգացմունքները և մարդկանց, ում կյանքը Հոգու որևէ պտուղի օրինակ է ծառայում (հարմարեցված «սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը: Գաղատացիս. «Հոգով գնացեք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):