Սեմինարիա
Գաղատացիս 1


Գաղատացիս 1

«Ոչ թէ մարդկանցից... այլ Յիսուս Քրիստոսի... ձեռովը»

Նկար
A woman suffering from stress and anxiety

Եղե՞լ է արդյոք այնպես, որ ձեր շփոթեցրել են աշխարհի բոլոր տարբեր կարծիքներն ու փիլիսոփայությունները: Գաղատացի Սրբերը նմանատիպ փորձության միջով էին անցել, երբ ստիպված էին Քրիստոսի ճշմարիտ ավետարանից իրենց հեռացնող ուսմունքներ ուսումնասիրել: Այս դասի նպատակն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես կարելի է խուսափել խաբեությունից և շփոթմունքից՝ ականջ դնելով Հիսուս Քրիստոսի՝ հին և ժամանակակից մարգարեներին տված խոսքերին:

Համապատասխանություն ապահովեք Դասը սկսելով համապատասխան հարցով, իրավիճակով կամ խնդրով, ուսանողներին կստիպեք սուրբ գրություններում փնտրել ավետարանի սկզբունքներ և վարդապետություններ, որոնք նրանց առաջնորդություն և ուղղություն կտան:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասից առաջ օրինակներ պատրաստել այն մասին, թե սատանան ինչ գաղափարներ և ուսմունքներ է օգտագործում՝ նրանց խաբելու կամ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանից հեռացնելու նպատակով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կեղծ գաղափարների հանդիպելիս

Ցուցադրեք հետևյալ սցենարները կամ ուսանողներին առաջարկեք սեփական օրինակներ բերել, թե մարդիկ երբ կարող են խաբվել աշխարհիկ գաղափարներով: Ուսանողներին խնդրեք դասից առաջ զույգերով կամ փոքր խմբերով քննարկել սցենարները և համապատասխան հարցերը:

Մտածեք, թե ինչպես կարձագանքեիք հետևյալ իրավիճակներին.

ա. Դուք տեսնում եք, որ ձեր ընկերներից շատերը սոցիալական ցանցերում կիսվում են հանրաճանաչ տեսանյութով: Այդ տեսանյութը պարունակում է գաղափարներ, որոնք հակասում են տանը և Եկեղեցում ձեր սովորածին:

բ. Դպրոցում ձեր ընկերներից մի քանիսը, որոնք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ են, կարծիքներ են հայտնում, որը հակասում է Եկեղեցու ուսունքներին:

  • Որքա՞ն հաճախ եք հանդիպում նման իրավիճակների:

  • Ձեր կարծիքով, դուք ի՞նչ պետք է անեք այսպիսի իրավիճակներում: Ինչո՞ւ։

Գաղատացի Սրբերը նույնպես հանդիպեցին նրանց ուսմունքներին, ովքեր ձգտում էին «Քրիստոսի աւետարանը փոխել»( Գաղատցիս 1.7): Օրինակ, որոշ հրեա քրիստոնյաներ աղավաղում էին ավետարանի ուսմունքները և կասկածի տակ էին դնում Պողոսի այն ուսմունքը, որ փրկությունը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Պողոսը զգուշացնում է գաղատացի Սրբերին, որ նրանք չհավատան կեղծ գաղափարներին

Պողոսը մի նամակ գրեց՝ ընդդեմ գաղատացի Սրբերի մեջ տարածում ստացած կեղծ ուսմունքների

Կարդացեք Գաղատացիս 1.6-9 : Փնտրեք, թե Պողոսն ինչ է ասել այն մարդկանց մասին, ովքեր ուրիշ ավետարան էին քարոզում, և ոչ այն, որը քարոզում էր ինքը՝ որպես Տիրոջ Առաքյալ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր այս հատվածներում: Ինչո՞ւ։

Պողոսը զգուշացրեց գաղատացի Սրբերին մերժել «ցանկացած ուրիշ ավետարան» ( Գաղատացիս 1.9)՝ Հիսուս Քրիստոսի ավետարանից բացի:

Ուսանողներին հիշեցրեք, որ հետևյալ հարցերին պատասխանելիս նրանք կարող են օգտվել նախօրոք պատրաստված նյութերից:

  • Որոնք են մեր օրերում կեղծ գաղափարների օրինակները, որոնք կարող են մարդկանց հեռացնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանից:

  • Ո՞ր ճշմարիտ սկզբունքներն են սխալ ընկալվել կամ աղավաղվել աշխարհի կողմից:

  • Որո՞նք են այդ գաղափարներին կամ ուսմունքներին հետևելու հնարավոր հետևանքները: Ե՞րբ եք հանդիպել այդպիսի հետևանքների:

Հնարավորության դեպքում դիտեք «Աստվածայնորեն նշանակված աղբյուրները» տեսանյութը 3:14-4:43-ը՝ հետևանքների մի քանի օրինակներ տեսնելու համար: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում։

Մենք կարող են դիմել մարգարեներին և առաքյալներին՝ ճշմարտություն ստանալու համար

Գաղատացի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը հիշեցրել է ավետարանի հիմնական ճշմարտությունների և իր իշխանության ու ուսմունքների աղբյուրի մասին:

Կարդացեք Գաղատացիս 1.1-5, 10-12-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչով է կիսվել, որն օգնեց Սրբերին խուսափել խաբեությունից և կեղծ ուսմունքներից:

  • Ավետարանական ո՞ր ճշմարտությունների մասին է Պողոսը հիշեցրել գաղատացիներին:

  • Ձեր կարծիքով, հատվածներ 3-5 -ում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ խուսափել խաբված լինելուց:

  • Հատվածներ 1, 11-12 -ում Պողոսն ի՞նչ է ուսուցանել գաղատացիներին այն մասին, թե նրանք ինչու պետք է հավատան իր ուսմունքներին:

Պողոսը հիշեցրեց գաղատացիներին, որ ինքն առաքյալ է, ով կանչվել է «ոչ թէ մարդկանցից… այլ Յիսուս Քրիստոսի… ձեռովը» ( Գաղատացիս 1.1) և ստացել է ավետարանը «Յիսուս Քրիստոսի… ձեռովը» ( Գաղատացիս 1.12): Պողոսի խոսքերում ներկայացված ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը հայտնում է ճշմարիտ վարդապետությունը Իր մարգարեներին և առաքյալներին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը ուսուցանել է հին և ժամանակակից մարգարեների խոսքերի կարևորությունը.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Երկաթյա ձողը ներկայացնում է Աստծո խոսքը: Ես նախընտրում եմ սրա մասին մտածել հետևյալ կերպ. Աստծո խոսքը պարունակում է երեք հզոր տարր, որոնք միահյուսվում են և պահպանում են միմյանց՝ ձևավորելով անշարժ ձող: Այս երեք տարրերը ներառում են. առաջինը՝ սուրբ գրությունները կամ հին մարգարեների խոսքերը: ..

Երկրորդ տարրն է անձնական հայտնությունը և ոգեշնչումը, որը գալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով: …

… Երրորդ տարրը մի կարևոր հավելում է, որը միահյուսվելով մյուս երկուսի հետ[,] … ներկայացնում է կենդանի մարգարեների խոսքերը:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Կառչեք մարգարեների խոսքերից» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մարտի 4, 2007], speeches.byu.edu)

  • Մեզ այդ աղբյուրները տրամադրելու Աստծո ջանքերն ի՞նչ են ուսուցանում Նրա մասին:

  • Քրիստոսի՝ հին և ժամանակակից մարգարեների կողմից մատուցած խոսքերին ականջ դնելով, ինչպե՞ս կարող եք խուսափել խաբված լինելուց:

  • Անձնական հայտնությունն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել խուսափել խաբված լինելուց:

Հնարավորության դեպքում դիտեք «Աստվածայնորեն նշանակված աղբյուրները» տեսանյութը 4:44-9:11-ը՝ տեսնելով, թե հին և ժամանակակից մարգարեների խոսքերը, ինչպես նաև անձնական հայտնությունն ինչպես է օգնել մի քանի երիտասարդների՝ ճշմարտություն գտնել և խուսափել խաբեությունից:

  • Ի՞նչն էր ձեզ համար առանձնահատուկ այն գործում, թե Տերն ինչպես օգնեց այս անհատներին արձագանքել իրենց դժվարին իրավիճակներին:

  • Այս տեսանյութը դիտելիս ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունեցել, որոնք կապված էին ձեր կյանքի հանգամանքների հետ:

Ժամանակի առկայության դեպքում կարող եք օգտագործել «Աստվածայնորեն նշանակված աղբյուրները» վարժությունը «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնից:

Ձեր անձնական իրավիճակը

Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր: Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր օգնությունը և բացահայտեք, թե որ դեպքերում կարող եք խոցելի լինել խաբեության համար: Կեղծ ուսմունքներից կամ աշխարհիկ գաղափարներից որո՞նք կարող են վնասակար լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության համար: Արդյո՞ք դուք կարդում եք, դիտում կամ լսում եք որևէ բան, որը կարող է ձեզ խաբել:

  • Ի՞նչ եք սովորել այս դասից, որը ձեզ ամենից շատ է օգնել: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում կատարել ձեր կյանքում, որոնք ձեզ կպաշտպանեն խաբեությունից:

  • Ինչպես կարող եք ավելի լավ ականջ դնել Հիսուս Քրիստոսի՝ հին և ժամանակակից մարգարեների կողմից ներկայացված խոսքերին: Ի՞նչ ազդեցություն կունենա այն ձեր կյանքի վրա, եթե դուք դա անեք:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ խորհելու և գրելու համար: Կամավոր ուսանողներին առաջարկեք կիսվել: Հորդորեք նրանց հայտնություն փնտրել այն մասին, թե նրանք ինչ կարող են անել խաբեությունից խուսափելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Պողոսն արդյո՞ք ուսուցանել է, որ մենք չպետք է լսենք երկնային հրեշտակներից ստացված ուղերձները

Գաղատացիս 1․8–10-ում գրված Պողոսի ուսմունքները, երբեմն, սխալմամբ են կիրառվում և վիճարկվում՝ ընդդեմ հրեշտակների տեսիլքների և վերականգնված ավետարանի քարոզման։ Սակայն, Պողոսը չէր ուսուցանում, որ հրեշտակների բոլոր հայտնությունները պետք է մերժել, քանի որ սուրբ գրություններն ուսուցանում են, որ իսկապես հրեշտակները վերջին օրերում կգան, որպեսզի ավետարանը նորովի քարոզեն (տես Հայտնություն 14․6)։ Փոխարենը՝ Պողոսն ուսուցանում էր, որ եթե հրեշտակը գա և շեղի մարդկանց ճշմարիտ ավետարանից, ապա այդ հրեշտակին պետք է մերժել (տես նաև Ալմա 30․53

Ճշմարտություն փնտրելիս ես ինչո՞ւ պետք է աստվածայնորեն նշանակված աղբյուրներ օգտագործեմ

Դիտեք «Բացահայտեք ճշմարտությունը» տեսանյութը (4:48) ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութում նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, համեմատություն է օգտագործել, որպեսզի բացատրի, թե աստվածային աղբյուրներում ճշմարտություն փնտրելը որքան ավելի կարևոր է, քան մարդկանց իմաստությանը վստահելը:

Պողոսի ուսմունքները որքանով են կիրառելի մեր օրերում

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մենք ապրում ենք մեծ տարածում ունեցող տեղեկատվության դարում։ Բայց այդ տեղեկություններից ոչ բոլորն են ճշմարիտ։ Մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը փնտրելիս և դա գտնելու համար անհրաժեշտ աղբյուրներն ընտրելիս։ Մենք չպետք է աշխարհիկ հռչակը կամ իշխանությունը համարենք ճշմարտության որակյալ աղբյուրներ։ Մենք պետք է զգույշ լինենք այն տեղեկատվությանը կամ խորհրդին վստահելիս, որոնք առաջարկում են ժամանցային աստղերը, հայտնի մարզիկները կամ համացանցի անանուն աղբյուրները: Մասնագիտական ունակությունը մեկ ոլորտում չի կարելի շփոթել մեկ այլ ոլորտում ճշմարտության մասին մասնագիտական ունակության հետ։

(Դալլին Հ. Օուքս, «Ճշմարտությունը և ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 25)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Գաղատացիս 3․28 Դարձեք մեկ Քրիստոսում

Որոշ դասարանների համար ավելի հարմար կլինի կենտրոնանալ Գաղատացիս 3.28-ի և այն ճշմարտության վրա, որ մենք բոլորս մեկ ենք Քրիստոսում՝ անկախ մեր պատմություններից: Ուսանողներին խնդրեք մտածել, թե մարդիկ ինչպես են իրենց խմբերի բաժանում: Օրինակներից են՝ ռասան, կրոնը, սեռը կամ սեռական կողմնորոշումը: Բացատրեք, որ գաղատացի Սրբերը բաժանվել էին հրեաների և հեթանոսների:

Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Գաղատացիս 3.26-29-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել Քրիստոսում մեկ դառնալու մասին: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել, որը կարող է օգնել Եկեղեցու ներկա անդամներին ավելի համախմբված լինել: Խնդրեք նրանց կարդալ Հովհաննես 17.20-23-ը և պատասխանել հետևյալ հարցերին. «Փրկիչն ի՞նչ է արել և ի՞նչ է շարունակում անել՝ մեզ միավորելու համար: Միմյանց հետ, Իր և Հոր հետ միավորելու Նրա ցանկությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Նրա մասին: Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի միավորված լինել միմյանց և Աստծո հետ»:

Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ

Երբ ուսանողները բացահայտեն Գաղատացիս 1.11-12 հատվածներում ներկայացված ճշմարտությունը և քննարկեն մի քանի «ուրիշ ավետարաններ», որոնք կարող են մեզ խաբել կամ հեռացնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանից, խնդրեք նրանց աստվածայնորեն նշանակված աղբյուրներ փնտրել՝ աշխարհի խաբուսիկ ուղերձներին հակադրվող ճշմարտություններ գտնելու համար: Օրինակ՝ ուսանողները կարող են բացահայտել, որ աշխարհը կարող է ամուսնությունը սահմանել Տիրոջ սահմանումից (տղամարդու և կնոջ միջև) տարբերվող ձևով: Կարող եք նրանց խնդրել փնտրել « Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին » հռչակագիրը և գտնել ճշմարտություններ, որոնք նրանց կօգնեն չխաբվել այդ գաղափարներով: