Սեմինարիա
Եփեսացիս 6․10–24


Եփեսացիս 6․10–24

«Աստուծոյ սպառազինութիւնը հագէք»

Նկար
A young man dressed in New Testament era armor with a sword and shield.

Մենք պատերազմում ենք մարդկության հոգիների համար: Երկնային Հայրը ոգեշնչեց Պողոսին ուսուցանել, թե մենք ինչպես կարող ենք դիմակայել սատանայի հարձակումներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե Աստված ինչ է տրամադրել ձեզ, որպեսզի դուք կարողանաք պաշտպանվել աշխարհի չարիքներից, գնահատել ձեր ներկա հոգևոր պատրաստվածությունը և ծրագիր մշակել, թե ինչպես բարելավել ձեր հոգևոր պաշտպանությունը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել և կատարել «Աստծո սպառազինությունը կօգնի ինձ պաշտպանվել չարից» վարժությունը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում և պատրաստվել կիսվել, թե ինչ են սովորել Աստծո սպառազինության մասին («Հոկտեմբերի 2–8, Եփեսացիս. «Սուրբերի կատարելութեանը համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սատանան դաժան է իր մարտավարության մեջ

  • Ձեր կարծիքով, ո՞րն է ամենամեծ տարբերությունը ձեր և ձեր ծնողների պատանեկան փորձառությունների միջև:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի (1932–2017) հետևյալ հայտարարությունը և գտեք իր նշած տարբերություններից մեկը.

Նկար
Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Ձեր հայրերը և պապիկները երբեք չեն հանդիպել այն գայթակղություններին, որոնց դուք եք պարբերաբար հանդիպում: Դուք ապրում եք վերջին օրերում: Եթե ձեր հայրը ցանկանար փորձանքի մեջ ընկնել, նա ստիպված կլիներ փնտրել այն: Հիմա այլևս այդպես չէ: Այսօր փորձանքն է գտնում ձեզ: Խնդրում եմ, հիշեք այդ փաստը: Սատանան ուզում է ձեզ որսալ, և «մեղքը դռան շեմին է» [ Մովսես 5.23 ]: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել նրա դաժան մարտավարությանը:

(Ռոբերտ Դ․ Հեյլս, «Հաստատ կանգնեք սուրբ տեղերում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 48-49)

  • Ի՞նչ ձևերով է գայթակղությունը գտնում մեզ այսօր:

Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները և հարցերը, այնպես, որ ուսանողները կարողանան տեսնել դրանք: Ուսանողներին առաջարկեք մտքում խորհել իրենց պատասխանների շուրջ:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ կամ գրեք ձեր պատասխանները ձեր օրագրում:

  • Սատանան ինչպե՞ս է փորձում գայթակղել ձեզ:

  • Դուք ի՞նչ եք անում, որպեսզի ստանաք Տիրոջ օգնությունը սատանայի գայթակղությունների դեմ: Ի՞նչն է ձեզ մոտ լավ ստացվել։ Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ձեզ մոտ ավելի լավ ստացվի:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը, որպեսզի տեսնեք, թե դուք ինչպես կարող եք փնտրել և լիարժեք ստանալ Փրկչի պաշտպանությունը սատանայի հարձակումներից:

Տիրոջ պաշտպանությունը

Կարդացեք Եփեսացիս 6.10–13 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչի դեմ էին Սրբերը պատերազմ մղում իր օրերում:

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում Եփեսոսի Սրբերի և մեր պայքարի միջև:

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչո՞ւ են ցանկանում, որ մենք պաշտպանված լինենք չարից: Այս ցանկությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Նրանց մասին:

  • Պողոսն ի՞նչ առաջարկեց Եփեսացիներին անել՝ այդ չարիքներին դիմակայելու համար:

Եփեսացիս 6.10–13 հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մենք հագնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չարին:

Աստծո սպառազինությունը փոխաբերություն է կամ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի պաշտպանության խորհրդանիշ: Մեր առջև ծառացած մարտերում Աստծո սպառազինությունը հատուկ նախատեսված է ձեզ համար և ձեր կյանքում հանդիպող վտանգների դեմ պայքարելու համար: Որպեսզի կարողանաք հասկանալ այս աստվածային պաշտպանությունը, կրկնօրինակեք հետևյալ պատկերը ձեր օրագրում կամ տպեք այն: Աղյուսակում գրեք ձեր պատասխանները հետևյալ վարժության համար.

Հետևյալ օժանդակ նյութի մեկական օրինակ տրամադրեք ուսանողներին։ Կամ ուսանողները կարող են վերստեղծել թերթիկը իրենց օրագրերում: Ցուցադրեք այն հարցերը, որոնց ուսանողները կպատասխանեն:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Կարդացեք Եփեսացիս 6.14-18 հատվածները և բացահայտեք Աստծո սպառազինության բոլոր մասերը կամ դիտեք «Աստծո սպառազինությունը» տեսանյութը (2:01) ChurchofJesusChrist.org կայքում: Ձեր սխեմայում գրեք, թե ինչ է ներկայացնում սպառազինության մասերից յուրաքանչյուրը: Կարող է օգտակար լինել իմանալ, որ «ոտները կօշիկ հագած» ( Եփեսացիս 6.15) հատվածից վերաբերում է ոտքերին պաշտպանիչ պատյան հագնելուն:

Որպես այլընտրանք կարող եք ցուցադրել երեց Հեյլսի «Հաստատ կանգնեք սուրբ տեղերում» ելույթը 0:40-2:37-ը ChurchofJesusChrist.org կայքում:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի: Խմբերից յուրաքանչյուրին հանձնարարեք սպառազինության մեկական մաս: Եթե դասարանը փոքր է, կարող եք խմբերին մեկից ավելի սպառազինություն նշանակել։

  1. Ի՞նչ հոգևոր գաղափար էր Պողոսը կապում սպառազինության այս մասի հետ:

  2. Հոգևոր առումով ի՞նչ են խորհրդանշում սպառազինությամբ պաշտպանված մարմնի մասերը։

  3. Ինչպե՞ս ենք մենք հագնում Տիրոջ սպառազինության այս մասը՝ չարիքի դեմ Նրա պաշտպանությունը ստանալու համար:

Որպեսզի ուսանողներին ցույց տաք, թե ինչպես լրացնեն թերթիկը, կարող եք հետևել ստորև տրված օրինակին: Ուսանողներից մեկը թող բարձրաձայն կարդա Եփեսացիս 6.14 հատվածը: Դասարանի հետ քննարկեք հնարավոր պատասխանները: Ուսանողները կարող են տարբեր ձևերով պատասխանել հարց 2-ին և 3-ին: Այս հարցերին պատասխանելու մասին լրացուցիչ գաղափարների համար տես «Աստծո սպառազինությունը» հոդվածը (New Era, հունվար 2009, 22–23)

«Մեջքը ճշմարտությամբ գոտևորած» արտահայտության համար ( Եփեսացիս 6.14) կարող են լինեն հետևյալ պատասխանները. (1) ճշմարտություն, (2) դա ներկայացնում է մեր մաքրաբարոյությունը կամ բարոյական մաքրությունը և (3) մենք կարող ենք սովորել Երկնային Հոր և Նրա փրկության ծրագրի մասին ճշմարություններ, որոնք կարող են մեզ ոգեշնչել բարոյապես մաքուր մնալ:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ներկայացուցչի առաջարկեք զեկուցել իր խմբի սպառազինության մասի վերաբերյալ: Բոլոր խմբերի զեկույցներից հետո հանձնարարեք ուսանողներին խմբերի մտքերը գրի առնել իրենց թերթիկներում: Կարող եք ուսանողներին հարցնել, թե ինչ հարցեր ունեն կամ ինչ գաղափարներ են ձեռք բերել Աստծո սպառազինության մասին Պողոսի ուսմունքների վերաբերյալ:

Հագեք Փրկչի ողջ սպառազինությունը

Պողոսը և Փրկիչը նշել են Աստծո ողջ սպառազինությունը հագնելու կարևորությունը (տես Եփեսացիս 6.11, 13 , Վարդապետություն և Ուխտեր 27.15):

  • Ի՞նչ վտանգներ եք տեսնում Տիրոջ սպառազինության միայն որոշ մասը հագնելու մեջ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ դուք լիովին պաշտպանված լինեք:

  • Ի՞նչ եք անելու ամեն օր՝ գայթակղություններից լիարժեք պաշտպանվելու համար:

  • Երբ խնդրում եք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին օգնել ձեզ այս գործում, դուք ինչպե՞ս եք ցուցադրում ձեր սերը և վստահությունը Նրանց հանդեպ:

Վկայեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ գայթակղությունից ձեզ պաշտպանելու ցանկության մասին և վստահություն հայտնեք, որ ուսանողները կարող են Նրանցից ստանալ այդ ուժը և պաշտպանությունը, եթե հետևեն ստացած հուշումներին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ո՞րն է Փրկչի սպառազինության կողմից պաշտպանվող մարմնի մասերի կարևորությունը

Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) հայտարարել է.

Նկար
Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Մենք ունենք մարմնի չորս մասեր, որոնք, ինչպես ասել է Պողոս առաքյալը, առավել խոցելի են խավարի ուժերի կողմից: Մեջքը մարմնավորում է առաքինությունը, մաքրաբարոյությունը: Սիրտը մարմնավորում է մեր պահվածքը: Մեր ոտքերը՝ մեր կյանքի նպատակները և ,ի վերջո, մեր գլուխը՝ մեր մտքերը:

(Հարոլդ Բ. Լի, Ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը, Բրիգամ Յանգ Համալսարանի տարվա ելույթները [Nov. 9, 1955], 2)

Ի՞նչ կարող եք անել՝ Աստծո ողջ սպառազինությունը հագնելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.

Նկար
Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

Բնական մարդուն հանելով՝ հնարավորություն ենք տալիս հագնելու Աստծո ողջ սպառազինությունը, որը նախկինում լիովին չէր համապատասխանի (տես Եփեսացիս 6.11, 13):

(Նիլ Ա․ Մաքսվել, «Վարեք հույսով», Ensign, մայիս 2001, 60)

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի ամուր կտորների, որոնք ձուլվել են մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղի օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր ուժը գտնվում է բազմաթիվ փոքր գործողություններում, որոնք միմյանց հետ միահյուսվելով դառնում են հոգևոր ամրության հյուսվածք, որը պաշտպանում է և վահանապատում է ամենայն չարից:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Տիրոջով ուժեղ եղեք», Ensign, հուլիս 2004, 8)

Տաճարային հագուստները ի՞նչ կապ ունեն Աստծո սպառազինության հետ

Երեց Կարլոս Ե․ Ասեյը Յոթանասունի նախագահությունից (1926–99) բացատրել է.

Նկար
Portrait of Carlos E. Asay

Սակայն գոյություն ունի մեր ուշադրությանն արժանի մի այլ սպառազինություն: Դա հատուկ ներքնազգեստ է, որը կոչվում է տաճարային հագուստ կամ սուրբ քահանայության հագուստ, և որը կրում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարային օժտում ստացած անդամները: Այս հագուստը, որը պետք է կրել օր ու գիշեր, ծառայում է երեք գլխավոր նպատակների. այն հիշեցնում է Տիրոջ հետ Նրա սուրբ տանը կապած սրբազան ուխտերը, պաշտպանիչ ծածկոց մարմնի համար և հագուստի ու ապրելակերպի համեստության խորհրդանիշ, որը պետք է բնորոշի Քրիստոսի բոլոր խոնարհ հետևորդների կյանքը:

(Կարլոս Ե․ Ասեյ, «Տաճարային հագուստ. ներքին պարտավորվածության արտաքուստ դրսևորում», Ensign, օգոստոս 1997, 20)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Առարկայական դաս

Ստորև նշված են դասը սկսելու այլ տարբերակներ.

  1. Կարող եք դասարան բերել պաշտպանիչ պարագաներ, որոնք օգտագործվում են տարբեր մարզաձևերում կամ այլ ոլորտներում և քննարկել, թե դրանք ինչպես են պաշտպանում մասնակիցներին:

  2. Ցուցադրեք մի քանի բույսերի (օրինակ՝ փշերով բույսերի) կամ կենդանիների (օրինակ՝ եղջյուրներով, ճանկերով, ատամներով կամ պատյանով) նկարները և քննարկեք, թե դրանք ինչպես են պաշտպանում նրանց:

Հիսուս Քրիստոսը՝ որպես սպառազինություն

Ուսանողները կարող են ուսումնասիրել հետևյալ հատվածները և ավելի շատ բան սովորել Եփեսացիս 6.14-17 հատվածներում ներկայացված սպառազինության մասերի մասին և այն մասին, թե այդ մասերից յուրաքանչյուրն ինչպես է ներկայացնում Հիսուս Քրիստոսին:

Երբ ուսանողները ավարտեն, խնդրեք նրանց կիսվել ստացված գաղափարներով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է նրանց պաշտպանել հոգևոր վտանգներից: