Սեմինարիա
Եփեսացիս 5․21-33, 6․1-4


Եփեսացիս 5․21-33, 6․1-4

Քրիստոսանման հարաբերություններ

Նկար
A family spends time together on the grounds in front of the Oakland Temple.

Ընտանեկան հարաբերությունները ամենից օգտակարն են մեր մահկանացու կյանքում: Ծնողների, եղբայրների և քույրերի, ինչպես նաև ամուսինների ու կանանց հետ հարաբերությունները կարող են մեծ ուրախություն պարգևել, բայց կարող են նաև խնդիրներ ստեղծել: Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը կարող է ընտանիքի անդամների հետ առողջ և երջանիկ հարաբերությունների օրինակ ծառայել: Այս դասը կարող է ձեզ օգնել հետևել Փրկչի օրինակին և բարելավել ձեր հարաբերությունները ուրիշների հետ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ընտանիքի անդամների մասին և բացահայտել մի բան, որը իրենք սիրում են նրանցից յուրաքանչյուրի մեջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը կենտրոնացած է ընտանեկան հարաբերությունների վրա: Այս դասին պատրաստվելիս ուսումնասիրեք ուսանողների ընտանեկան հանգամանքները: Ուշադիր եղեք Սուրբ Հոգու հուշումների և ուսանողների կարիքների հանդեպ:

Ձեր ընտանիքը

Գրեք ձեր ընտանիքի անդամների անունները և մի բան, որը սիրում եք նրանցից յուրաքանչյուրի մեջ:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել, թե նրանք ինչն են սիրում իրենց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի մեջ:

Կիրառեք այս հայտարարությունը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար. «Ես վերաբերվում եմ ընտանիքիս այս անդամին այնպես, ինչպես, իմ կարծիքով, Փրկիչը կցանկանար, որ ես նրան վերաբերվեմ»: Այնուհետև գնահատեք ձեր վերաբեմունքը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հանդեպ՝ օգտագործելով հետևյալ սանդղակը:

Նկար
New Testament Seminary Teacher Manual- 2023

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերությունների մասին և այն մասին, թե դուք ինչպես եք հետևում Փրկչի օրինակին՝ նրանց սիրելու և օգնելու գործում:

Պողոսը խորհուրդ է տվել ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ

Կարևոր է նշել, որ Պողոսի խոսքերը Եփեսացիս 5.22-24-ում գրվել են իր դարաշրջանի հասարակական ավանդույթների ենթատեքստում: Մարգարեները և առաքյալները այսօր ուսուցանում են, որ տղամարդիկ վերադաս չեն կանանցից, և կողակիցները պետք է «հավասար գործընկերներ» լինեն (տես « Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին », ChurchofJesusChrist.org): Չնայած Պաղոսի ժամանակներում ավանդույթները տարբեր էին, դուք դեռևս կարող եք գտնել կարևոր խորհուրդներ Պողոսի ուսմունքներում: Պողոսի կողմից նշված ճշմարտություններից մեկն այն է, որ մենք կարող ենք հետևել Փրկչի օրինակին, թե ինչպես ենք վերաբերվում մեր ընտանիքի անդամներին:

Օգտակար կլինի դասարանով կարդալ հետևյալ սուրբ գրությունները և մի քանի անգամ դադար տալ, որպեսզի ուսանողները կարողանան բացահայտել օրինակներ, թե Փրկիչն ինչպես է վերաբերվել Իր Եկեղեցու անդամներին, և դա ինչ առնչություն ունի ընտանեկան հարաբերությունների հետ:

Կարդացեք Եփեսացիս 5.21-27 , 6.1-4 հատվածները՝ փնտրելով այս ճշմարտության ապացույցները: Ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ «իրար հնազանդ եղեք» հորդորը ( Եփեսացիս 5.21) վերաբերում է միասին աշխատելու պատրաստակամությանը և միմյանց հանդեպ սիրուն և հոգատարությանը, իսկ «Աստուծոյ վախովը» ( Եփեսացիս 5.21) նշանակում է Աստծո հանդեպ սերը և հարգանքը:

Քննարկեք այս հատվածները դասարանով Կարող եք օգտագործել հետևյալ քննարկման հարցերը կամ մտածել այլ հարցեր, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Պողոսի ուսմունքները այս հատվածների վերաբերյալ:

  • Փրկիչն ինչպե՞ս է ցուցադրել Իր սերը Եկեղեցու հանդեպ և տվել Իրեն՝ հանուն դրա:

  • Ի՞նչ եք զգում Քրիստոսի հանդեպ՝ իմանալով, թե Նա ինչպես է Իրեն տվել հանուն Եկեղեցու:

  • Ամուսինը ի՞նչ պետք է զգա իր կնոջ հանդեպ, եթե նա հետևում է Փրկչի օրինակին, թե ինչ է Նա զգում Իր Եկեղեցու հանդեպ:

  • Ի՞նչ խորհուրդ է Պողոսը տվել, որը կարող է կիրառվել ինչպես ամուսինների, այնպես էլ կանանց դեպքում, ընտանիքի այլ անդամների դեպքում:

  • Ի՞նչ եք անում հիմա, որպեսզի պատրաստվեք մի օր վերաբերվել ձեր կնոջը կամ ամուսնուն այնպես, ինչպես Փրկիչը կվերաբերվեր նրան:

  • Հնազանդվելով և պատվելով ձեր ծնողներին, ինչպե՞ս եք ավելի շատ նմանվում Հիսուս Քրիստոսին:

Նայեք հետևյալ նկարներին և համապատասխանեցրեք դրանք այս պատմություններին. Ղուկաս 2.51-52 , Հովհաննես 2.1-11 և Ղուկաս 22.39-42 : Մտածեք, թե Փրկիչն ինչպես էր օրինակ ծառայում այն բանի, թե ինչպես սիրել, հնազանդվել և պատվել երկրային և երկնային ծնողներին:

Ցուցադրեք հետևյալ նկարները և ուսանողներին առաջարկեք օգտագործել սուրբ գրությունների պատմությունները՝ բացատրելով, թե Փրկիչն ինչպես էր վերաբերվում Իր երկրային և երկնային ծնողներին:

Նկար
Jesus says to His mother, Mary, “Wist ye not that I must be about my Father’s business?”
Նկար
Jesus talking to Mary at a wedding feast.
Նկար
Christ kneeling in Gethsemane. Outtakes include the back of the savior shown kneeling in the tall grass, close-up of his face looking afraid, in a distance with blood on his face and hands near a river, an angel comforting him, profile portrait, and a glowing angel coming toward Christ who is huddled on the ground.
  • Ինչպե՞ս էր Փրկիչը սիրում, հնազանդվում և պատվում Իր ծնողներին: Ձեր կարծիքով, Նրա գործողություններն ինչպե՞ս էին ազդում ծնողների հետ Նրա հարաբերությունների վրա:

  • Ինչպե՞ս եք դուք պատվում և հնազանդվում ձեր ծնողներին:

  • Փրկչի օրինակին հետևելն ինչպե՞ս է օրհնել ձեզ և օգնել ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, կամ, ձեր կարծիքով, ինչպես կարող է օրհնել և օգնել:

Փորձեք լինել Փրկչի նման

Օգնեք ուսանողներին հիշել իրական կյանքի օրինակներ, երբ որևէ մեկը հետևել է Փրկչի օրինակին: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

Որպես այլընտրանք, «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից «Ես ի՞նչ կարող եմ անել՝ իմ ընտանեկան հարաբերությունները ամրապնդելու համար» տեսանյութերից մեկը կարող է ժամանակակից օրինակ տրամադրել:

Նշեք պատանու և ընտանիքի միջև սովորական մի հարաբերություն, որտեղ կարող է դժվար լինել ընտանիքի այլ անդամներին վերաբերվել այնպես, ինչպես Փրկիչը կվերաբերվեր նրանց: Հարաբերություն ստեղծելուց հետո գրեք, թե, ձեր կարծիքով, Փրկիչն ինչպես կարձագանքեր և ինչու: Հիշեք, թե Փրկիչն ինչ էր զգում ուրիշների հանդեպ և ինչպես էր վարվում նրանց հետ:

Օրինակները կարող են ներառել.

  • Ծնողը քննադատում է, թե զավակն ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը:

  • Քույրը կամ եղբայրը վերցնում է իր քրոջ կամ եղբոր իրը՝ առանց հարցնելու և ստում է այդ մասին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել գրված սցենարներով, և թե Փրկիչն ինչպես կվերաբերվեր սցենարի մարդկանց, եթե ներկա լիներ:

Հետևեք Փրկչի օրինակին

Խորհեք ընտանիքի հետ ձեր հարաբերությունների մասին: Մտածեք այն պահերի մասին, երբ դուք հետևել եք Փրկչի օրինակին և Քրիստոսանման վերաբերմունք եք դրսևորել ուրիշների հանդեպ: Նաև թույլ տվեք, որ Սուրբ Հոգին օգնի ձեզ իմանալ, թե դուք ինչ կարող եք անել՝ ուրիշներին սիրելու Փրկչի օրինակին հետևելու համար:

Գրեք, թե դուք ինչ կարող եք անել՝ ձեր ընտանեկան հարաբերություններում Փրկչին ընդօրինակելու համար: Կարող եք ձեր գրածով կիսվել ձեր ուսուցչի կամ ծնողի հետ, որպեսզի կարողանաք անել այն, ինչ զգում եք, որ պետք է անեք:

Որոշ ծնողներ, գուցե, սիրով չարձագանքեն նրանց գործողություններին: Քաջալերեք ուսանողներին և վկայեք, որ եթե նրանք հետևեն Փրկչի օրինակին, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գոհ կլինեն նրանց գործողություններից:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Եփեսացիս 5.22-24 Մենք ի՞նչ պետք է հասկանանք Պողոսի՝ այս հատվածներում ներկայացված ուսմունքների մասին

Պողոսն ուսուցանում է, որ Եկեղեցու բոլոր անդամները պետք է հնազանդ լինեն միմյանց (տես Եփեսացիս 5.21): Այնուհետև նա բացատրեց, թե միմյանց հնազանդ լինելու սկզբունքն որքանով է կիրառելի ընտանեկան հարաբերություններում: Հատվածներ 22-24 -ը կարող են սխալ ընկալվել և կիրառվել մեր օրերում: Վերջին օրերի մարգարեները հստակ ուսուցանել են, որ ամուսինները և կանայք, մայրերն ու հայրերը պետք է կատարեն իրենց սրբազան պարտականությունները որպես «հավասար գործընկերներ» (« Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին », ChurchofJesusChrist.org): Եթե զույգերը իսկապես միասնական են, ամուսնու կամ կնոջ համար արված ցանկացած զոհաբերություն օրհնություններ կբերի. այսպիսով «ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում» ( Եփեսիացիս 5.28):

Ինչպե՞ս կարող է ամուսինը կամ կինը վերաբերվել իր ամուսնուն կամ կնոջը Փրկչի օրինակով:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) հայտարարել է.

Նկար
Frontal half-length portrait of President Gordon B. Hinckley. President Hinckley’s hands are resting on the back of a chair. The image is the official Church portrait of President Hinckley as of 1995. This was President Hinckley’s last official portrait. President Hinckley died 27 January 2008.

Երջանկության իսկական էությունը կայանում է ոչ թե ռոմանտիկ հարաբերությունների, այլ զուգընկերոջ հարմարավետության և բարօրության համար անհանգիստ մտահոգության մեջ: Ցանկացած մարդ, որն առաջին հերթին մտածում է իր կնոջ հարմարավետության մասին կսիրի նրան ողջ կյանքի և գալիք հավերժության ըւնթացքում: (Անքորիջ, Ալյասկա, տարածաշրջանային համաժողով, հունիսի 18, 1995)

Հատվածներ նախագահ Գորդոն Բ. Հինքլիի վերջին ելույթներից», Ensign, ապրիլ 1996, 72)

Յոթանասունի Նախագահությունից երեց Լ. Ուիթնի Քլեյթոնն ասել է.

Նկար
Official Portrait of Elder L. Whitney Clayton. Photographed March 2017.

Ես նկատել եմ, որ ամենաերջանիկ ամուսնությունների դեպքում և՛ ամուսինը, և՛ կինը իրենց հարաբերությունները համարում են թանկագին մարգարիտ, անչափելի մեծ գանձ: Նրանք լքում են իրենց հայրերին ու մայրերին և միասին կառուցում են մի ամուսնություն, որը հավիտյան կբարգավաճի: Նրանք հասկանում են, որ քայլում են աստվածայնորեն կարգված ուղիով: Նրանք գիտեն, որ ոչ մի այլ տեսակի փոխհարաբերություն չի կարող բերել այդչափ ուրախություն, առաջացնել այդքան բարիք, կամ առաջ բերել այդքան անձնական հղկվածություն: Դիտեք և սովորեք. Լավագույն ամուսիններն իրենց ամուսնությունը անգին են համարում:

(Լ. Ուիթնի Քլեյթոնն, «Ամուսնություն. Դիտեք և Սովորեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 83)

Ի՞նչ կարող եմ անել իմ ընտանեկան հարաբերությունները ամրապնդելու համար

«Պատվեք ձեր ծնողներին՝ նրանց հանդեպ սեր և հարգանք ցուցաբերելով: Հնազանդվեք նրանց, երբ նրանք ձեզ արդարությամբ են ղեկավարում: Կամավոր կերպով օգնեք տանը: Մասնակցեք զվարճալի ընտանեկան վարժություններին և ավանդույթներին: Միացեք ընտանիքին ընտանեկան աղոթքի, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոների ժամանակ: Այս պատվիրանները ամրապնդում են և միավորում են ընտանիքները» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 14-15):

Կարող եք կարդալ հետևյալ հոդվածը, որը առաջարկում է, թե ինչպես կառուցել և ամրապնդել հարաբերությունները. «Ծառայության սկզբունքները. Կառուցեք իմաստալից հարաբերություններ», Ensign, օգոստոս 2018, 6-9:

ChurchofJesusChrist.org կայքում կարող եք դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը, որոնք ցուցադրում եմ մարդկանց, ովքեր ձգտում են հետևել Փրկչի օրինակին ուրիշների հետ իրենց հարաբերություններում:

«Դուք իմ ձեռքերն եք» տեսանյութում (10:26-ից մինչև 12:39-ը) Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, խոսում է այն մասին, թե մենք ինչպես կարող ենք Փրկչի ձեռքերը լինել:

«Հարատև սեր» տեսանյութում (4:16) մի զույգ սիրում և ծառայում է միմյանց, չնայած նրանք ստիպված են դիմակայել հյուծիչ հիվանդությունը:

«Տուն և ընտանիք. փոքր բաների շնորհիվ» տեսանյութում (3:33) եպիսկոպոսը հորդորում է երեք երիտասարդի սովորել, թե նրանք ինչ պետք է անեն՝ իրենց տունը սրբազան վայր դարձնելու համար:

«Մայրեր և դուստրեր» տեսանյութում (5:06) մի երիտասարդ կին Ալբերտայից (Կանադա) խոսում է այն մասին, թե իրենց մայրերն ինչո՞ւ են այդքան լավ օրինակ ծառայում իրենց համար:

«Հայրեր և որդիներ» տեսանյութում (6:02) մի երիտասարդ կիսվում է, թե ինչ է արել՝ հոր հետ իր հարաբերությունները բարելավելու համար:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասը սկսելու այլընտրանքային եղանակներ

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է մեզ ձևանմուշ տվել ընտանեկան հարաբերությունների համար, կարող եք դասը սկսել հետևյալ այլընտրանքային վարժություններից:

Մեջբերում և հարցեր

Ուսանողներին առաջարկեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մերվին Ջ․ Էշթոնի (1915-1994) հետևյալ հայտարարությունը.

Նկար
Portrait of Marvin J. Ashton.

Մի օր ես փորձառու դերձակի կողմից պատրաստված մի գեղեցիկ ձեռագործ վերմակ հավանեցի: Երբ ես այցելեցի նրան, իմացա, որ նա բազում վերմակներ է կարել և հայտնի էր իր հիանալի արհեստով: Երբ ես նրան հարցրի. «Դուք երբևէ կարել եք այս վերմակները առանց ձևանմուշի», նա ասաց. «Ինչպես կիմանայի, թե ինչպես կստացվի, եթե ձևանմուշ չունենայի»:

(Մերվին Ջ․ Էշթոն, «Ձևանմուշ բոլոր բաներում», Ensign, նոյեմբեր 1990, 20)

Կարող եք հարցեր տալ, օրինակ՝ «Ե՞րբ եք հետևել ձևանմուշին» կամ «Որո՞նք են ձևանմուշին հետևելու օգուտները»:

Ցուցադրություն և սուրբ գրությունների հատված

Ցուցադրեք կամ խնդրեք որևէ ուսանողի ցուցադրել մի բան, որին դասարանը կհետևի (օրինակ՝ մի բան փնտրեք Ընտանեկան ծառի հավելվածում կամ ստեղծեք օրիգամի): Կարող եք լրացուցիչ հարց տալ, օրինակ՝ «Որքանո՞վ ձեզ օգնեց ձևանմուշին հետևելը»:

Ուսանողներին առաջարկեք կարդալ Եփեսացիս 5.21-33 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ում է առաջարկել, որ մենք հետևենք՝ որպես հարաբերությունների ձևանմուշ: