Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եփեսացիս 2.19-20


Վարդապետության սերտում. Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին հիմնված է Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների և մարգարեների վրա

Նկար
All the members of the First Presidency and the Quorum of the Twelve Apostles are seated or standing with the Christus Statue and statues of the Original Twelve at the Visitors’ Center in Rome, Italy. Front Left to Right: Dieter F. Uchtdorf, Jeffrey R. Holland, M. Russell Ballard, Dallin H. Oaks, Russell M. Nelson, Henry B. Eyring, David A. Bednar, Quentin L. Cook, D. Todd Christofferson, Gary E. Stevenson, Ronald A. Rasband, Neil L. Andersen, Dale G. Renlund, Gerrit W. Gong, Ulisses Soares

Եփեսացիս 2 գլխի ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, և Հիսուս Քրիստոսը դրա գլխավոր անկյունաքարն է: Այս դասի նպատակն է մեծացնել այս ուսմունքների ձեր սերտումը և օգնել ձեզ մտապահել Եփեսացիս 2.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել վարդապետությունն ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Ուսանողի նախապատրաստում. Կարող եք ուսանողներին պատմել այս դասի գործնական կիրառման սցենարը և նրանց առաջարկել խորհել, թե ինչպես կարող են օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց ընկերոջն օգնելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս պարբերությունը նախատեսված է անցկացնել «Եփեսացիս 2» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Եփեսացիս 2.19-20 հատվածների ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Նկար
Line drawing of a meetinghouse.

Որպեսզի կարողանաք մտապահել վարդապետության սերտման այս հղումը և հիմնական արտահայտությունը, ձեր օրագրում գրեք հետևյալը առնվազն երեք անգամ. «Եփեսացիս 2.19-20: Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Կարող եք այս արտահայտությունը այնպես գրել, որ ցուցադրեք այս ճշմարտությունը: Օրինակ՝ դուք կարող եք արտահայտության շուրջը ուղղանկյուն նկարել, որը կխորհրդանշի հիմքը, իսկ դրա վերևում եկեղեցի նկարեք: Կամ, եթե դուք նկարել եք այս հիմքի օրինակը նախորդ դասի ժամանակ, կարող եք գրել հիմնական արտահայտությունը այդ նկարի վրա կամ կողքին:

Արդյունավետ կլինի ցուցադրել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու խորհրդանիշը և ուսանողներին հարցնել, թե այն ինչ առնչություն ունի Եփեսացիս 2.19-20 հատվածների հետ: Կարող եք ցուցադրել «Բացեք երկինքը օգնության համար» 4:09-5:08-ը, որտեղ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրում է այս խորհրդանիշը: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Global Visual Library Low-Fidelity Symbol Knockout

Ուսանողներին հնարավորություն տվեք բացատրել Եփեսիացիս 2.19-20 հատվածներում ուսուցանվող հետևյալ վարդապետությունը. Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, և Հիսուս Քրիստոսը դրա գլխավոր անկյունաքարն է: Հետևյալ վարժությունը գաղափարներից մեկն է: Ուսանողները կարող են կատարել այս երեք քայլերըը անհատապես կամ զույգերով:

Ա. Կարդացեք Եփեսիացիս 2.19-20 հատվածները և խորհեք այնտեղ ներկայացված ուղերձի շուրջ:

Բ. Մտածեք մի հարց, որը որևէ մեկը կարող է ունենալ մարգարեների և առաքյալների մասին, որին Եփեսիացիս 2.19-20 հատվածները կարող են օգնել պատասխանել: Այդ հարցի որոշ օրինակներն են. «Ինչո՞ւ ձեր Եկեղեցին ունի մարգարեներ և առաքյալներ»: «Սուրբ գրություններն ի՞նչ են ուսուցանում մարգարեների և առաքյալների մասին» կամ «Ի՞նչ հարաբերությունների մեջ է Փրկիչը մարգարեների և առաքյալների հետ»: Գրի առեք ձեր հարցը:

Գ. Օգտագործելով Եփեսիացիս 2.19-20 հատվածները, գրեք, թե դուք ինչ կասեիք՝ այս հարցին պատասխանելիս:

Ուսանողներին քայլ Գ-ի հարցերին պատասխանելու հրավիրելու փոխարեն կարող եք նրանց խնդրել աշխատել զույգերով և պատասխանել միմյանց հարցերին: Լսեք նրանց պատասխանները և գնահատեք, թե որքան լավ են նրանք հասկանում նյութը: Անհրաժեշտության դեպքում կրկնեք Եփեսիացիս 2.19-20 հատվածները ուսանողների հետ, ինչպես նաև ցանկացած անհրաժեշտ նյութ «Եփեսիացիս 2» դասից:

Գործնական կիրառում

Հետևյալ վարժության ընթացքում գնահատեք ուսանողների՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների ընկալումը և օգնեք նրանց անհրաժեշտության դեպքում:

Հետևյալ վարժությունը կարող է ձեզ օգնել կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հայտարարություններից յուրաքանչյուրը համապատասխանեցրեք հոգևոր գիտելիքներ ստանալու սկզբունքի հետ: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):  

1. Ճշմարտության անկեղծ որոնողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից։ 

2. Եթե մենք հավատարիմ ենք մեր արդեն իսկ ստացած ճշմարտությանը և լույսին, մենք կստանանք ավելին։

3. Մինչ մենք խարսխված ենք մնում մեր վստահությանն առ մեր Երկնային Հայրն ու Նրա փրկության ծրագրին, մենք կարողանում ենք ավելի պարզ տեսնել խնդիրները։ 

ա. Գործենք հավատքով:

բ. Քննենք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով:

գ. Ձգտենք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել համապատասխանեցրած զույգերից մեկով և բացատրել, թե ընտրված հայտարարությունն ինչու կարող է նրանց օգնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերել:

Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերը՝ Էստելը, ներքին հակամարտություն է զգում: Նա ունի մարգարեների և առաքյալների վկայություն, բայց նա ընդդիմանում է ներկա Եկեղեցու ուսմունքին: Իրականում, նա դեմ է դրան: Նա ձեզ խնդրում է օգնել իրեն հասկանալ, թե ինչ անել: Այդ պահին դուք չգիտեք, թե ինչ ասել, բայց դուք որոշում եք հետևել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին, որոնք դուք օգտագործել եք սեմինարիայի ընթացքում, երբ պատրաստվում էիք օգնել ձեր ընկերոջը:

Օգտագործեք հետևյալ աղյուսակը՝ մարգարեների և առաքյալների մասին ձեր մտքերի և զգացմունքերի շուրջ խորհելու համար, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչպես կարող եք օգնել Էստելին:

Գրատախտակին կարող եք գրել հետևյալ տեղեկությունը կամ թղթի վրա պատրաստել հարցեր ուսանողների համար:

Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին:

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը:

Ինչպիսի՞ փորձառություններ եմ ես ունեցել, երբ գործում էի եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և հետևում էի Նրա առաքյալներին և մարգարեներին: Ո՞ր փորձառությունը կարող է օգտակար լինել Էստելի համար:

Ի՞նչ հարցեր կարող եմ տալ Էստելին, որպեսզի նրանք օգնեմ մտածել, թե Տերն ինչպես կցանկանար, որ նա հավատքով գործեր:

Ես արդեն ի՞նչ Երկնային Հոր, Նրա ծրագրի և Իր զավակների հետ Նրա հարաբերությունների մասին, որը կարող է օգնել Էստելին այս իրավիճակում:

Ի՞նչ հարցեր կտայիք Էստելին, որ օգնեիք նրան քննել իր մտահոգությունը հավերժության հեռանկարով:

Աստվածայնորեն նշանակված ի՞նչ աղբյուրներ կարող են ինձ օգնել վստահել առաքյալներին և մարգարեներին: Ինչպե՞ս են դրանք ինձ օգնել:

Աստվածայնորեն նշանակված ո՞ր աղբյուրները ես խորհուրդ կտայի Էստելին:

Եթե ուսանողները դժվարանում են ճիշտ հարցեր գտնել Էստելին օգնելու համար, կարող եք օգտագործել հետևյալ օրինակները.

  • Դուք արդեն ի՞նչ գիտեք մարգարեների և առաքյլաների դերի մասին Երկնային Հոր փրկության ծրագրում:

  • Որո՞նք են այս ուսմունքին վերաբերող ձեր մտահոգությունները: Հիսուս Քրիստոսի ավետարանում ներկայացված ո՞ր սկզբունքները կարող են ձեզ օգնել այն ավելի լավ հասկանալ:

  • Ինչպե՞ս կարող է մարգարեին և առաքյալներին հետևելու կամ չհետևելու որոշումն ազդել ձեզ վրա ժամանակի ընթացքում: Այն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա:

Եթե ուսանողները դժվարանում են գտնել համապատասխան աստվածայնորեն նշանակված աղբյուրներ Էստելի համար, առաջարկեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21.4-6 և 1 Նեփի 2.11, 16, 19 : Կարող եք նրանց հրավիրել կարդալ, թե Նախագահ Հենրի Բ. Այրինգն ինչ է ասել մարգարեների և առաքյալների խորհուրդին հետևելու մասին իր «Խորհուրդի մեջ ապահովություն գտնելիս» (Ensign, մայիս 1997, 25), մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում.

Ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով բեմադրել, թե նրանք ինչ կարող են ասել Էստելին: Ուսանողները թերթիկի վրա կարող են նկարել նաև մի կոմիքս՝ մարդուկներով և խոսքի պղպջակներով:

Կարող եք տալ հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս ես քեզ վստահ զգում՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների միջոցով ուրիշներին օգնելիս: Ինչո՞ւ»: «Ո՞ր բնագավառներում կուզեիր ավելի շատ օգնություն կամ փորձառություն ստանալ»:

Գովեք ուսանողներին հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները լավ օգտագործելու համար:

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ կամ վկայությամբ՝ ուսանողներին քաջալերելու համար:

Վարդապետության սերտման կրկնություն

Օգտագործեք հետևյալին նման մի վարժություն՝ մոտակա դասին վարդապետության սերտման այս հատվածը կրկնելու համար:

Գրատախտակին նկարեք եկեղեցի, որի տակ նկարեք հիմք խորհրդանշող ուղղանկյուն: Այս ուղղանկյան մեջ գրեք հետևյալը. Եփեսացիս _.19–20. Եկեղեցին «__________________ և __________________ __________________վերայ է շինուած. որի __________________ գլուխը Յիսուս Քրիստոսն է»: Ուսանողներին առաջարկեք լրացնել բաց թողնված տեղերը։ Ավարտեք այս կրկնողությունը՝ առաջարկելով ուսանողներին կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը մի քանի անգամ՝ ամեն անգամ ջնջելով մի քանի բառ:

Օժանդակ ուսումնական վարժություն

Այլընտրանքային սցենար

Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը՝ որպես այլընտրանք:

Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերը՝ Էստելը, և նրա ընտանիքը դեռևս հավատում են Հիսուս Քրիստոսին և Աստվածաշնչին, բայց ուզում են լքել Եկեղեցին, որովհետև համաձայն չեն մարգարեների և առաքյալների որոշ ուսմունքների հետ: Նա ձեզ խնդրում է օգնել հասկանալ, թե ինչ անել: