Սեմինարիա
Վարդապետության սերտում. Գնահատում 2


Վարդապետության սերտում. Գնահատում 2

Ա Կորնթացիս 6.19-20-Հայտնություն 20.12

Այս դասընթացի երկրորդ կեսի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են Ա Կորնթացիս-Հայտնություն գրքերում գտնվող վարդապետության սերտման 13 հատվածներ: Այս գնահատման նպատակն է գնահատել ուսանողների՝ այդ հատվածները գտնելու և իրական իրավիճակներում դրանք օգտագործելու կարողությունը: Այն նաև կգնահատի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների նրանց ընկալումը:

Վարդապետության սերտման այս գնահատումն անցկացրեք ցանկացած ժամանակ՝ Ա Կորնթացիս-Հայտնության գրքերում գտնվող վարդապետության սերտման բոլոր հատվածները ուսուցանելուց հետո: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ուսուցանել վարդապետության սերտման դասերից մի քանիսը՝ նախքան կանդրադառնաք դրանց սուրբ գրություններում, որպեսզի կարողանաք անցկացնել գնահատումը կիսամյակի ավարտից առաջ:

Հնարավորության դեպքում այս գնահատումն անցկացրեք անձամբ, որպեսզի ուսանողները կարողանան դասարանով ուղղել իրենց գնահատումը՝ այն ավարտելուց անմիջապես հետո:

Ուսանողների ընթացիկ գիտելիքները գնահատելուց բացի՝ գնահատումը կատարելու և ուղղելու փորձառությունը կարող է նշանակալից և վկայություն ձևավորող փորձառություն հանդիսանալ ուսանողների համար: Հարցեր 7-12-ը ուղղելիս ուսանողներին առաջարկեք հայտնել, թե նրանք ինչու են ընտրել այդ պատասխանը և բացատրել, թե իրենց ընտրած հատվածն ինչպես կարող է օգնել գնահատման մեջ նկարագրված իրավիճակում: Ուսանողներին օգնեք հասկանալ այն հարցերը, որոնց նրանք սխալ են պատասխանել: Ժամանակ հատկացրեք՝ ուսանողների լրացուցիչ հարցերին պատասխանելու համար:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Գնահատում 2

Վարդապետության սերտման հղումներ

Հարցեր 1-3-ի համար գրեք համապատասխան հղման տառը՝ յուրաքանչյուր արտահայտության դիմաց հատկացված դատարկ տեղում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:

1. ____ «Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

ա․ Ա Կորնթացիս 11․11

2.____«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:

բ․ Եփեսացիս 1․10

3.____«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

գ. Բ Տիմոթեոս 3.15–17

դ․ Հակոբոս 2.17–18

ե․ Հայտնություն 20.12

Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ

Հարցեր 4-6-ի համար լրացրեք բաց թողնված բառերը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:

4. «Ձեր __________ները __________ __________ __________ են» ( Ա Կորնթացիս 6․19–20

5. Եկեղեցին « __________ և մարգարէների __________ վերայ է շինուած, որի անկիւնի գլուխը __________ __________ է» (Եփեսացիս 2.19–20):

6. «Քրիստոսի … չի __________ , եթէ __________ չգայ __________» ( Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3

Գնահատման մնացած մասի համար կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները:

Հարցեր 7-9-ի համար բացահայտեք վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսը, որոնք կարող են որևէ մեկին օգնել հետևյալ իրավիճակներում:

7. Ձեր ընկերոջ սիրելին վերջերս է մահացել: Ձեր ընկերը շատ հարցեր ունի այն մասին, թե ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո:

8. Ձեր եղբայրը կարծես պայքարում է և հարցականի տակ է դնում՝ արդյոք Աստված իրականում տեղյակ է իրենից:

9. Եկեղեցու ղեկավարը խնդրում է ձեզ Կիրակնօրյա դպրոցի առաջիկա դասին խորհուրդ տալ ձեր դասընկերներին, թե նրանք ինչպես կարող են հավատարիմ մնալ, երբ բախվում են կեղծ գաղափարների և գայթակղությունների:

Հարցեր 10-11-ում ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները օգտագործելու ձեր գիտելիքն ու կարողությունը:

10. Ինչպե՞ս կբացատրեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները մեկին, ով անծանոթ է դրանց:

  • Գործեք հավատքով

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

11. Դուք ունեք ընկեր, որը շուտով ավարտելու է միջնակարգ դպրոցը և նյարդայնանում է այն կարևոր որոշումներից, որոնք նա պետք է կայացնի իր կյանքի առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կխնդրեիք նրան անել՝ հավատքով գործելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել նրան տեսնել իր իրավիճակը հավերժության հեռանկարով:

  • Վարդապետության սերտման հատվածները աստվածայնորեն նշանակված աղբյուրների օրինակներ են: Վարդապետության սերտման ո՞ր հատվածով (հատվածներով) կկիսվեիք ձեր ընկերոջ հետ։ Ինչո՞ւ։

12. Վարդապետութան սերտման 13 ուսումնասիրված հատվածներից որո՞նք են մեծապես ազդել ձեզ վրա և ինչո՞ւ: Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Ուսանողներին տվեք բավականաչափ ժամանակ՝ գնահատումն ավարտելու համար: Երբ ուսանողներն ավարտեն աշխատանքր, դասարանով վերանայեք այն: Որպես ուսուցիչ որոշեք՝ արդյոք ուսանողների համար ավելի օգտակար կլինի ինքնուրույն ուղղել իրենց աշխատանքը, թե փոխանցել այն համադասարանցուն, որպեսզի նա ուղղի այն:

Պատասխաններ

  1. դ Հակոբոս 2.17–18

  2. բ․ Եփեսացիս 1․10

  3. ա․ Ա Կորնթացիս 11․11

  4. մարմին, տաճար, Սուրբ Հոգի

  5. հիմք, առաքյալներ, Հիսուս Քրիստոս

  6. գալ; ապստամբություն, առաջին

  7. Հնարավոր պատասխանները հետևյալներն են․ Ա Կորնթացիս 15.20–22 և Ա Պետրոս 4․6 հատվածները, սակայն ուսանողները կարող են գովասանքի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման ցանկացած հատված, որը կօգնի նրանց բացատրել ֆիզիկական մահից հետո մեզ համար նախատեսված Աստծո ծրագիրը:

  8. Հնարավոր պատասանները հետևյալներն են․ Եբրայեցիս 12․9 և Հակոբոս 1.5–6 հատվածները, սակայն ուսանողները կարող են գովասանքի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման ցանկացած հատված, որը կօգնի նրանց բացատրել, որ Աստված տեղյակ է մեր մասին:

  9. Հնարավոր պատասանները հետևյալներն են․ Ա Կորնթացիս 6․19–20 և Հայտնություն 20․12 հատվածները, սակայն ուսանողները կարող են գովասանքի արժանանալ, եթե օգտագործեն վարդապետության սերտման ցանկացած հատված, որը ներառում է ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ հավատքին՝ կեղծ գաղափարներին և գայթակղություններին դիմակայելու ժամանակ:

  10. Ուսանողները պետք է կարողանան համառոտ բացատրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Կարող եք նրանց առաջարկել համեմատել իրենց պատասխանները «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ի հետ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  11. Ուսանողները պետք է կարողանան բացատրել հավատքով գործելու հետ կապված գործողությունները և քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով: Նրանք պետք է նաև նշեն վարդապետության սերտման հատվածը, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես առաջնորդություն ստանալ մեր կյանքում կարևոր որոշումներ կայացնելու համար: Մի քանիսն այն հատվածներից, որոնք ուսանողները կարող են օգտագործել, հետևյալներն են․ Եփեսացիս 2.19–20 և Բ Տիմոթեոս 3․15–17 ։

  12. Այս հարցին անկեղծորեն և լիովին պատասխանելու դեպքում ուսանողները պետք է գովասանքի արժանանան:

Որպեսզի ուսանողներին օգնեք բացատրել, կիսվել և վկայել, առաջարկեք նրանց քննարկել հարց 12-ի համար ընտրված վարդապետության սերտման հատվածը և բացատրել, թե նրանք ինչու են ընտրել այն: Արդյունավետ կլինի մնացած ժամանակի ընթացքում հնարավորություն տալ որքան հնարավոր է շատ ուսանողների կիսվել իրենց մտքերով: Առաջարկեք նրանց կիսվել, թե իրենց ընտրած հատվածն ինչ է ուսուցանում Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի մասին: Որպես ուսուցիչ, կարող եք նույնպես կիսվել վարդապետության սերտման որևէ իմաստալից հատվածով:Գնահատումն ավարտեք՝ վկայելով, թե որքան կարևոր է իմանալ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և պատրաստ լինել իրական կյանքում կիրառել Նրա ուսմունքները: